Երբ ուշադրության Կենտրոնում ես
Ես այսօր որոշել եմ անկեղծանալ բոլորի հետ ,ինչ խոսք պատճառը այն է ,որ այսօր իմ անձնական բլոգի այցելունների թիվը հատեց 400.000 -ը ....դա մեծ թիվ չէ ,բայց գրողը տանի աշխարհում այդ թվից ավելին ճանաչում են քեզ հայեր ,սիրում են ,ատում քեզ .....սակայն անտաբեր չեն ...
Ես միշտ երազում էի ,ունենալ այն ամենը ինչին ես հասել եմ հիմա ,ինձ թվում էր ,եթե բոլգի 0 թիվը դառնար 1000
ուրեմն ես կդադարեմ միայնակ լինելուց ,կունենամ ՍԵՐ ,հարգանք ,կփայլեմ և այլն ....
Այո երազում էի ,չէ որ մանկուց ես չեմ ունեցել շրջապատի ուշադրությունը ,միշտ եղել եմ անտեսված ,եղել եմ մի Գեշ ճուտիկ ...այո անկեղծանում եմ ,ինձ ատում էին բոլորը ,որովհետև ես նման չէի շատերին ....ու իմ կոշիկները միշտ պատռված էին ,իսկ ձմռանը հագնում էի ամառային ջինս ,կուրտկաս բարակ էր ,իսկ տակի վերնաշապիկի օձգիները մաշված էին ,ինձ ատում էին ,որովհետև ես չունեի նրանց նման գեղեցիկ կոշիկներ ու ամերկյան հագուստներ ....
Եվ այսօր ինչ ստացվեց ,ես գրավեցի մարդկանց ,նրանք սկսկեցին սիրել ինձ ,ու ատել ,սակայն ատելությունը արդեն մեկ է ինձ համար ,նրանց համար ես ուրիշ եմ հիմա ,մեկը ում սիրում են հազարավոր մարդիկ ,մեկը ով սեր է վայելում ,սիրում են նրան ամեն քայլափոխին ,տալիս են նրա անունը ,ասում են ճանաչում են ինձ ,հպարտանում են ինձ բարևելիս ....
Ոչինչ չի փոխվել ,մարդիկ նույն են մնացել ,ինչու որովհետև իսկզբան է նրանք ունեցել կեղծիք իրենց ներսում ,դերասնություն ,դիմահանդես ,հիմա շատերը ինձ սիրում են ,որովհետև ես ճանաչված եմ ,ինձ ցույց են տալիս հեռուստատեսությամբ ,ես հարացազրույց եմ տալիս ռադիոներում ,ես սիրված եմ համալասարաներում ...
Գրողը տանի ,նրանք դարձյալ ինձ չեն սիրում ,սիրում են միայն իմ ճանաչվածությունը ,ինձ բարևում են ու ժպտում են ,որովհետև ես հարգալից մարդ եմ ,մեկը ով ՈՒԺԵՂ է...
Թիվ ,որը այդքան մեծ բան չփոխեց ,ինչքանով ես կարծում էի ,ես դարձյալ մնացի մենակ ,թիվը որը ինձ ստիպեց հասկանալ ,որ աշխարհը այնքանել նման չէ այն աշխարհին ,որով դու ուզում ես ապրել ....
Այսօր ես ուժեղ եմ ,ես ազդեցիկ եմ ,ինքս ինձ համար հզոր եմ ,որովհետև ես կարողանում եմ ամեն ինչ անել միայնակ ,կարողանում եմ անտեսել ,սիրել ,գրավել ,լինել ուշադրության կենտրոնում ,այո ես կարողանում եմ ,ես ունեմ հիմա լիքը գեղեցիկ կոշիկները ,գեղեցիկ ամերիկյան հագուստներ ,սակայն ես նույն եմ մնացել ,նույն մեկը ,ով պարզապես փոխել է իր աչքերի դրվածքը ,որ թարս չնայի աշխարհի իրական դեմքին ...
Միևնույն է ,մարդիկ չեն փոխվել ...անկեղծ եմ ասում ,այսօր էլ նրանք նույն կեղծիքն են ,ու նույն դերասանները ...
Օհ Աստված իմ ,ես հիմա կարողանում եմ նրանց հետ վարվել այնպես ինչպես նրանք են վարվել ...ես հիմա ուժեղ եմ ,Ես Վեն եմ ,Անանունը ,ով իմ պատրված կոշիկների վրա ծիծաղողներին ստիպեց սիրել իրեն ....
ես դրանից հաճույք չեմ ստանում ....ես առաջ եմ շարժվում ,որովհետև ինձ սպասում է աղջ աշխարհը .....
Ես հիմա գիրք եմ գրում ,գրողը տանի նրանք դրա մասին չէին կարող մտածել ..........
Ես չեմ փովել և անկեղծ եմ ասում ,պարզապես հիմա գիտեմ ,թե որքան բարդ բան է ԿՅԱՆՔԸ ..........
~ Pretender
2015-08-18 02:15:31Վեն
2015-08-19 03:12:30Վեն
2015-08-19 03:53:05Կուլե( Don't Make Me Walk, When I Want To FLY
2015-08-18 11:12:29Վեն
2015-08-19 03:17:40crazy psychologist ☯
2015-08-18 17:31:56Վեն
2015-08-19 03:13:45Hrat
2015-08-19 03:27:25Hrat
2015-08-19 03:31:04