Copy SMS

ԿԱՐՄԻՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ մաս 1

ԿԱՐՄԻՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ  մաս 1 - կարմիր, դեկտեմբեր, սեվ, մանգուշյան


ՀԵՂԻՆԱԿ ՝ SEV MANGUSHYAN


Նախաբան

Երբ ստանում ենք հեռախոսազանգ, մինչ կվորոշենք պատասխանել դրան թե ոչ,մենք չգիտենք, թե ինչ են մեզ հայտնելու. գուցե այդ զանգը վերջին ժամանակների ամենասպասված ուրախ լուրը հայտնի, հնարավոր է նաև ամենամեծ դժբախտությունը բերի:Իհարկե,կարող ենք չպատասխանել զանգին,բայց միևնույն ժամանակ բաց թողնված զանգը կարող է մեկընդմիշտ փոխել մեր կյանքը,թե՛ դեպի լավը, թե՛ հակառակը:

      Սեպտեմբերն էր,սովորական աշուն: Տարեց տղամարդը երեսն ի վայր ընկած էր գետնին,իսկ արյունը դանդաղ տարածվում էր կանաչ խոտերի արմատներին ,նրանից քիչ հեռու` դեպի տուն տանող աստիճաններին, ընկած էր տղամարդուն հասակակից կինը: Կինն ընկնելուց գլուխը հարվածել էր դռանը,երևում էր,որ նա տեսել է մեռած տղամարդուն ու ցանկացել է տուն վազել: Միջանցքում մի քանի ճամպրուկ կար,իսկ հյուրասենյակում ՝ ճաշասեղանի մոտ, նստած էին երկու մանկահասակ երեխա: Նրանցից մեկը գլուխը գցել էր սեղանին, մեջքից ծորացող արյունը գոյացել էր ոտքերի տակ,իսկ մյուս երեխան հետ էր ընկած դեպի աթոռը, պինդ հենված էր աթոռին,աչքերը բաց էին,նա նույնպես մեռած էր: Նրանք րոպեներ առաջ էին վերջացրել ճաշը:Երեխաներից քիչ հեռու` այնտեղ, որտեղ վերջանում էին տան երկրորդ հարկի աստիճանները ,գետնին ընկած էր երեսունին մոտ մի կին: Ճակատից հոսող արյունը ծանրացրել էին նրա շականակագուն մազերը: Նա նույն հայացքը չուներ,ինչ ունեցել էր րոպեներ առաջ: Ընդհատվեց…նրանք այլևս անելու ոչինչ չունեին,իսկ ճամպրուկներն այդպես էլ մնացին միջանցքում…


     Ամբողջ դեկտեմբեր ձյուն չէր եկել, միայն այդ օրը վերջապես առաջին ձյունը տեղաց:

Դեկտեմբերի քսաներկուսին ժամը տասներեքն անց քսանյոթ րոպեին ժամացույցս կանգ առավ:  Ես այն կոտրեցի…

     …Ինչ է նշանակում մեռնել,մեռնել նշանակում է հեռանալ,գնալ:  Բոլոր նրանք, ովքեր հեռանում են, նրանք մեռնում են, և բացարձակ նշանակություն չունի նրանց ֆիզակական գոյությունը աշխարհի վրա:  Եվ հենց նրանք գնացին, իմացե՛ք`այլևս հետ չեն գա…Մեռան:  Ես որոշեցի, որ կգնամ, երդվում եմ, որ հեռանում եմ, և ինձ այլևս ոչ ոք չի  տեսնի…Ինձ խաբեցին:  Եթե Ձեզ անհարաժեշտ է գնալ, ուրեմն գնացեք, միայն թե հեռանալուց հետ չնայեք, որովհետև կյանքի այն իրավիճակը, որը մեզ ստիպում է ավելորդ անգամ հետ նայել նրան, ում թողնում ենք, հետ նայել տանը, որը լքում ենք, հետ նայել նրանց, ում այլևս չենք տեսնելու, այդ վայրկյանն այլևս չի թողնելու ապրել առանց իր մասին հիշողությունների :

    


  ՄԱՍ 1

      Այսօր սեպտեմբերի չորսն է, այն սեպտեմբերի, որը հաջորդել էր նախորդ դեկտեմբերին:

Ես Նիկոլաս Ֆոլքներն եմ:  Այլևս կարևոր չէ` ես եմ կատարել այդ սարսափելի արարքը, թե ոչ, կարևորը այն է, որ հիմա դուք բոլորդ խոսում եք այդ մասին և բոլորդ մեղադրում եք ինձ, հավատացե՛ք, որ էական չէ` ես մեղավոր եմ, թե ոչ:  Ես հիմա փակված եմ չորս պատերի ներսում, այստեղ լույս չկա:  Շատ քիչ ժամանակ ունեմ պատմելու, գրելու, այն ինչ ուզում եմ, որ բոլորն իմանան:

Ութը տարի առաջ ամառվա սկզբին, այն ամառվա, երբ ես դեռ քսանմեկ տարեկան էի, ընկերս (միակը, որ երբևէ  ունեցել եմ) մահացավ:  Ինձ միշտ թվում էր, որ նա երբեք չի մեռնի, բայց ոչ, ես սխալվում էի, նա վերցրեց ու մահացավ:  Մահացավ առանց որևէ մեկին տեղյակ պահելու, այնպես, կարծես ինքը երբեք գոյություն չէր էլ ունեցել:  Նա ինքնասպան եղավ ,իսկ դրանից ուղիղ երկու օր հետո ես ամուսնանում էի: Այնպես ստացվեց, որ ես բոլորից վերջինը ժամանեցի եկեղեցի, բոլորը, այդ թվում հարսնացուն արդեն այնտեղ էին:  Արագ քայլելով մոտեցա նրան ու ականջին կամաց ասացի, որ չեմ ամուսնանում, մինչ նա փորձեց հասկանալ` արդյոք ճիշտ է լսել ինձ, ես արդեն դուրս էի գալիս  եկեղեցուց, բղավեց հետևիցս, որ մի օր անպայման պատասխան եմ տալու, ես էլ պատասխանեցի, որ երբ ժամանակաը գա իհարկե, պատասխան եմ տալու:  Մայրս ձայն տվեց, որ կանգնեցնի ինձ. ես արդեն դուրս էի եկել:  Չէ՛, ես սիրում էի  Ա. Կ.-ին, բայց հանկարծ հասկացա,որ այն ուժեղներից չեմ,ովքեր կարող են մեկ-երկու վերցնել ու ամուսնանալ: Տուն եկա, անմիջապես բարձրացա ծնողներիս ննջասենյակը, այնտեղից հավաքեցի նրանց իրերը, տեղավորեցի ճամպրուկի մեջ ու դուրս հանեցի տանից: Ճամպրուկները թողեցի մուտքի մոտ, իսկ դուռը տանից կողպեցի: Այո՛, ճիշտ հասկացաք, ես ծնողներիս դուրս հանեցի տանից:  Նստեցի բազմոցին ու հեռուստացույցի ձայնը բարձրացրեցի, սկզբում դռան թակոցները շատ թույլ էին լսվում, հետո դրանց ձայնը գնալով բարձրանում էր:  Լսում էի հայրիկիս ձայնը, նա բղավում էր, որ բացեմ դուռը, ես չէի շարժվում տեղիցս: Մայրս մոտեցել էր պատուհանին ու փորձում էր տեսնել ինձ, սկսեց հարվածել, ես մի պահ շրջվեցի ու տեսա, որ նա ինչ որ բան է խոսում, բայց հեռուստացույցի ձայնը խլացրել էր նրանց երկուսի աղմուկը:  Դրանից հետո ես էլ ոչ մի անգամ չշրջվեցի պատուհանի կողմը, իսկ մայրս շարունակում էր բղավել:  Մոտ երեսուն րոպե անց նրանց ձայները դադարեցին: Բացեցի դուռն ու տեսա,որ ճամպրուկները չկան, նրանք գնացել էին:

Ծնողներս կապրեն քաղաքի մյուս ծայրում գտնվող մեր բնակարանում:  Ամբողջ օրը հեռախոսն անդադար զանգում էր:  Երեկոյան պատասխանեցի զանգին, մայրս էր, նրան ասացի, որ չեմ ուզում, որ ինձ հետ նույն տանն ապրեն, ուզում եմ ինձ հանգիստ թողնեն: Երկար ու ձանձրալի խոսակցությունից հետո մայրս ասաց, որ մի որոշ ժամանակ ինձ մենակ կթողնեն:  Ո՛չ, իհարկե, ես թույլ չտվեցի, որ նրանք երբևէ հետ վերադառնան:

Ես չէի կարող այլ կերպ, գիտեի մի բան, որն անխուսափելի է, գիտեի, որ ծնողներս վաղ թե ուշ մահանալու են, իսկ ես չէի կարող տեսնել, թե ինպես են նրանք իմ աչքի առջև ծերանում ու մեռնում, այստեղ, այս տանը, իմ կողքին:  

Ես չէի համակերպվի այդ մտքին, ես  վախենում էի, որ հանկարծ մի օր այլևս նրանց չեմ տեսնի:  Անպայման գալիս է մի օր, երբ նրանք համարձակվում են մեռնել, համարձակվում են թողնել իրենց զավակներին ու մեռնել…


Հաջորդ առավոտ արթնացա հեռախոսազանգից, որոշեցի, որ չեմ պատասխանի,բայց զանգը չէր դադարում:  Վերցրի լսափողն ու կանացի շփոթված մի ձայն ինձ ասաց, որ գնամ ծննդատուն ու այնտեղից վերցնեմ իմ երեխային, պատասխանեցի, որ սխալվել է, ես երեխա չունեմ, նա ավելի հաստատուն ձայնով ասաց, որ չթողնեմ երեխային տանեն, գնամ ու վերցնեմ իմ երեխային:  Ծննդատան հասցեն ու հիվանդասենյակի համարն ասաց ու անջատեց. ես չհասցրեցի ոչինչ խոսեմ:  Ծննդատուն չեմ գնա, դա իմ երեխան չի, զանգողն անգամ անունս չտվեց, չեմ գնա, ինչու պետք է գնամ ու վերցնեմ ուրիշի երեխային:  Երկար մտածեցի, իսկ հետո գնացի ծննդատուն, որովհետև կինն անհանգիստ էր, չկարողացա թողնել երեխային:  Ես պարզապես կարող էի այդ առավոտ այդպես էլ պառկած մնալ անկողնում ու չվերցնել հեռախոսը: Միայն տարիներ հետո իմացա, որ կինն այդ պահին պատահական հեռախոսահամար է հավաքել,ով պատասխաներ զանգին երեխան նրանն էր:  Ես, որ մի ամբողջ օր չէի պատասխանել զանգերին,առավոտյան պատասխանեցի, և դա կյանքումս պատահած ամենալավ բանն էր (ինչ կյանքի մասին է խոսքը,ես դեռ քսանմեկ տարեկան էի):

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

2-րդ մասը վաղը

13

20

954

  • Հետաքրքրությունն ահավոր մեծ է:
    • FonTrier
      2015-08-22 21:01:59
      էդ շատ լավա
  • My favourite faded fantasy
    2015-08-22 21:19:17
    երևի արդեն ունեք ձեզ հատուկ գրելաոճը,ինչին հանգել եմ հախորդ պատմվածքը հիշելով......հուսով եմ ոնց բացում ես օրինակ Կաֆկա կարդում առնց գրքի կազմին նայելու ու հասկանում որ կաֆկա ես կարդում մի օր նույն կերպ Ձեր գրքերն ենք կարդալու
    • Hrat
      2015-08-22 21:42:32
      Իրոք, զարմացնում է թե գրելաոճը թե գրվածը, կամ միայն ցավ ու դավ պետք է տեսած լինել որպեսզի գրել այսպես արյունալի ու սառը պատնմություն, կամ իծնե ունենալ գրելու վարպետություն: Ապշած եմ, սպասում եմ շարունակությանը:
      • My favourite faded fantasy
        2015-08-22 21:50:05
        միքիչ համաձայն չեմ ձեզ հետ :)
      • Hrat
        2015-08-22 23:57:09
        Բոլորը նույն կերպ ընդունեին աշխարհը քոմենթը չէր լինի
  • FonTrier
    2015-08-22 21:48:05
    Շնորհակալ եմ կարծիքների համար,վստահ եմ իզուր չի ,որ սպասում եք շարունակությանը
  • Aram.G
    2015-08-22 23:42:18
    Գրվածը առաջացնում է կարդացողի մոտ հետաքրքրություն սակայն նրա կեղծ ծանրությունը (կեղծ ոչ այն պատճառով որ իրական պատմություն չէ, նրա համար որ այդպիսի մարդ ով կնախընտրի հորն ու մերը միայնակության մեջ թողնել, ուրիշի երեխային տիրություն անելը և հարսնացույին այսպես թողնելը հանուն այն բանի որպեսզի չտեսնի նրանց մահը, դժվար պահին նրանց հետ չլինելը անիմաստություն են առաջացնում
  • Aram.G
    2015-08-22 23:44:00
    Իմ կարծիի հետ կարող եք չհամաձանվել սակայն սա իմ կարծիքն է
    • Hrat
      2015-08-22 23:55:25
      Յուրաքանչյուրս ունենք մեր կարծիքը,այդտեղ ոչինչ չկա
    • FonTrier
      2015-08-23 00:51:44
      հա ու մի բան էլ Արամ ջան դու շատ լավ կարծիք ունես,ու իրավունք ունես ունենալու,բայց դե երևի գիտես որ կարծիքդ չի կարա ազդեցություն ունենա իմ կարծիքի ու տեսակետի վրա, բացարձակ։
      • Aram.G
        2015-08-23 01:05:26
        Անկեղծ Ես հետաքրքրություն եմ ստացել ձեր գրածից ու սպասում եմ շարունակությանը, իմ էջում ֆեյսբուքում որտեղ մենք շատ բաներ ենք հրապարակում խմբով ես շատ եմ գնահատում կարծիքը, դեմ են դեմ չեն, դուր է եկել դուր չի եկել, ես չեմ փորձել ազդել ձեր կարծիքի ու տեսակետի վրա, քոմենթելիս ես չեմ էլ մտածել այդ բանի մասին, և հիմա զարմացած եմ որ դուք ինձ այդպիսի բան եք ասում, եթե ձեր ասածով նայենք որպեսզի հեռու մնանք կոնֆլիկտից ու որ ձեզ չթվա որ ես ուզում եմ այդ կերպ փոխել ձեր տեսակետը ես այլևս չեմ քոմենթի
  • Crazy
    2015-08-23 00:27:38
    Հիանալի է:Սպասւոմ եմ շարունակությանը:
  • FonTrier
    2015-08-23 00:46:49
    միանշանակ բոլորը ունեն իրանց կարծիքը. ու ամեն մարդ անհատականությունա կամ ձգտումա լինի անհատականություն,իմ հերոսը անհատականությունա։ Հետաքրքություն ցուցաբերելու համար էլ մերսի)))
  • FonTrier
    2015-08-23 00:51:06
    հա ու մի բան էլ Արամ ջան դու շատ լավ կարծիք ունես,ու կրավունք ունես ու ենալու,բայց դե երևի գիտես որ կարծիքդ չի կարա ազդեցություն ունենա իմ կարծիքի ու տեսակետի վրա, բացարձակ։
  • Aram.G
    2015-08-23 01:07:38
    Անկեղծ Ես հետաքրքրություն եմ ստացել ձեր գրածից ու սպասում եմ շարունակությանը, իմ էջում ֆեյսբուքում որտեղ մենք շատ բաներ ենք հրապարակում խմբով ես շատ եմ գնահատում կարծիքը, դեմ են դեմ չեն, դուր է եկել դուր չի եկել, ես չեմ փորձել ազդել ձեր կարծիքի ու տեսակետի վրա, քոմենթելիս ես չեմ էլ մտածել այդ բանի մասին, և հիմա զարմացած եմ որ դուք ինձ այդպիսի բան եք ասում, եթե ձեր ասածով նայենք որպեսզի հեռու մնանք կոնֆլիկտից ու որ ձեզ չթվա որ ես ուզում եմ այդ կերպ փոխել ձեր տեսակետը ես այլևս չեմ քոմենթի
    • FonTrier
      2015-08-23 01:13:22
      չէ ,չէ ինչ ես ասում չկա տենց բան ,դու էս դեպքում ընթերցող ես,ու ես հարգում եմ կարծիքդ. փոխելու և այլնի հարց չկա,ու ուրախ եմ որ հետաքրքրելա,կարդացել եք))) իսկ երբ որ պատմվածքը վերջանա ու քննարկելու հարցեր լինի,շատ ավելի լավ
  • Շ...
    2015-08-26 00:33:51
    Ձեր բոլոր պատմությունները շատ հետաքրքիր են, (բռավո)
    • FonTrier
      2015-08-26 02:07:23
      շնորհակալ եմ)
  • OVSANNA
    2017-03-28 16:27:23
    (լավ) (լավ) (բռավո) bravo