Copy SMS

Չկամ //Բարեկամներ//

Չկամ //Բարեկամներ// - Մարդ, Բարեկամ,


  Խոսքս սկսեմ Մուրացանի <> վիպակից մեջբերումով:

Ես հոգնել, ձանձրացել եմ սովորական մարդկանցից, և, մանավանդ թե, սովորական բարեկամությունից, որը յուր մեջ, ինձ համար, չունի այլևս ոչինչ նոր ու ջերմացնող: Այժմ փնտրում եմ նախկին մարդն ու նրա անխարդախ և թեկուզ կիսով չափ վայրենի ընկերակցությունը: Ինձ թվում է, թե այդ տեսակ ընկերակցության մեջ իմ սիրտը հանգիստ և հոգիս պիտի խաղաղ լինի: Չգիտեմ՝ շրջապատիս մեջ է անկեղծությունը պակասու՞մ, թե՞ իմ մեջ հավատը: Կարծում եմ, թե միայն ազատ բնությունն է, որ անհաճո ոչինչ չունի իր մեջ:
 
   Հանճարեղ խոսքեր այժմյան իրականությունից: Բարեկամ... մարդ, ով ըստ երևույթի պիտի քո բարին կամենա: Ցավոք սրտի հիմա բարեկամ արտահայտությունը դարձել է շինծու ու ոչ իրական: Փոխվել ենք ժողովուրդ... շատ ենք փոխվել: Չկա արդեն նախկինոմ եղած անկեղծությունը և սերը ազգականի՝ այսպես կոչված բարեկամի հանդեպ: Էս աշխարհում մի բան փչացելա... մի բան... իսկ միգուցե մարդ արարածնա փչացել առհասարակ ?:
  
  Ցավոտա երբ մեջքիցդ խփումա հարազատդ: Հաճախակի նմանատիպ հարվածները մարդու մեջ սպանում են Մարդ արարծին...: Մի օր արդնանում ես ու հասկանում, որ նաման չես նախկինում եղած Մարդուն: Գնալով գազանի են վերածվում որոշները՝՝ առանց զգացմունքների ու կենդանական բնազդով:


Չկամ //Բարեկամներ// - Մարդ, Բարեկամ,   Հաճախ սարսափով եմ նայում մարդուն՝ Փողի համար իրար կոկորդ կրծող եղբայրներ... ծնողին ուրացող զավակներ... հարազատի հանդեպ անտարբեր մարդիկ... :
  
  Կյանքը շատ կարճա նյութականի հետևից վազելու համար: Մի անգամ ենք ապրում.. ապրենք Մարդուն վայել կերպով: Շատ ու շատ առյուծ տղերք զոհվել են հանուն հայ ազգի: Չեմ կարծում, որ իրանք էսօր նման իրողություն տեսնելով  հանգիստ կլինեին... չէ ժողովուրդ,, չէ :

 

Եթե իմ գրառումով թեկուզ մի հոգու սիրտ շարժեցի.. կարող եմ այն հաջողված համարել:
 

Հ.Գ. Սիրեք կյանքը, սիրեք դիմացինին, սիրեք սիրել ! Զգացմունքնա մարդուն հեռու պահում կենդական բնազդից:


  

 

5

13

1077

  • Crazy
    2015-08-23 00:27:12
    Փոխվե՞լ: Չէ՜,ուղակի նման տեսակները շատացել են/են(ք):...Հաճախ զգացմունքն էլ հետ չի պահում կենդանական բնազդից(չմանրամասնեմ,թե՝ ինչոււ)
    • Wolf77
      2015-08-23 00:31:58
      համամիտ եմ
      • Crazy
        2015-08-23 00:53:43
        :)
  • crazy psychologist ☯
    2015-08-23 15:03:09
    հաջողված պոստ էր, շնորհակալությու՜ն,,,, չակերտների մեջինը ջնջվում ա, մի դրեք չակերտներ, կամ ճիշտ չակերտներ դրեք, որ պահպանվի :)
    • Wolf77
      2015-08-23 15:12:04
      Արդեն զգացի :) մյուս անգամ նկատի կունենամ: