Copy SMS

ԿԱՐՄԻՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ 2 և 3 մասեր

ԿԱՐՄԻՐ ԴԵԿՏԵՄԲԵՐ  2 և  3 մասեր - կարմիր, դեկտեմբեր, սեվ, մանգուշյան

Հեղինակ ՝ SEV MANGUSHYAN


ՄԱՍ 2


Ծննդատանը ինձ դիմավորեց ավագ բուժքույրը, խնդրեցի ,որ ինձ ուղեկցի այն սենյակը, որի հասցեն տվել էր ինձ զանգահարող կինը, բուժքույրն անմիջապես հարցրեց, արդյո՞ք ես երեխայի հայրն եմ, ես միանգամից չպատասխանեցի, և նա առանց պատասխան լսելու ասաց, որ նորածնի մայրն ասել է, թե հայրը կգա երեխային տանելու:  Չհասկացա այդ օրն ինչ էր կատարվում ինձ հետ, և ինչու գնացի այդ քայլին:  Բուժքույրն ասաց, որ երեխայի մայրը առավոտյան դուրս է եկել հիվանդանոցից:  Ես կանգ առա հիվանդասենյակ հասնելու ճանապարհի կեսին ու արագ վազելով դուրս եկա հիվանդանոցից:  Մի քանի րոպե կանգնած մնացի բակում, չգիտեմ ինչ էի մտածում, երեխան ոչ ոք չունի, կամ նրան կթողնեմ այստեղ, ու անհայտ կլինի նրա ճակատագիրը, կամ կդառնամ նրա ընտանիքը:  Արագ բարձրացա հիվանդասենյակ ու խնդրեցի ինձ տալ երեխային:  Բերեցին…տղա էր … ես ոչինչ չէի զգում, ծնողական ոչ մի զգացմունք, գրկեցի նրան:  Տեսա, որ բժիշկներն ինձ են նայում, ստիպված ժպտացի:  Լրացրեցի փաստաթղթերը ու տղային տվեցի Դանիել անունը:

Դանիելին բերեցի տուն:  Ինձ համար տարօրինակ էր նրա գոյությունն իմ  կյանքում:  Շուտով ծնողներս իմացան, որ երեխա ունեմ, իհարկե նրանց ասացի, որ տղան իմն է, մայրս պնդեց , որ ինքը գա և օգնի ինձ երեխային պահելու և մեծացնելու հարցում, ես չհամաձայնվեցի: Հայրս, իմանալով թոռան գոյության մասին, ինձ չզրկեց ամսեկան գումարից, որը տալիս էր ,և նույնիսկ ավելացրեց այն. ես դեռ չէի աշխատում,հաջորդ տարի նոր ավարտելու էի համալսարանը:

 Առաջիկա ամիսներին տղայիս խնամելու հարցում ինձ օգնում էր համակուրսեցիս, հետո երբ համալսարանում խոսակցություններ տարածվեցին, թե նա է երեխայիս մայրը, աղջիկը ստիպված էր այլևս չգալ Դանիելին խնամելու:

Օրերն անցնում էին:  Եվ ահա մի օր վերջնականապես համակերպվեցի այն մտքի հետ, որ Դանիելն իմ երեխան է, ու հասկացա, որ այլևս չեմ կարողա ապրել առանց այդ փոքրիկի գոյության:  Համալսարանը կիսատ թողեցի ու ամբողջ ժամանակս նվիրեցի տղայիս:  Նրանից բացի ոչինչ ինձ չէր հետաքրքրում:  Ես այլևս ես չէի, առաջվանը չէի, այս փոքրիկն ամբողջովին փոխեց իմ կյանքը: Ամբողջ սրտով ինձ համարում էի նրա հայրը:

Այդ օրերից անցավ ութը տարի:  Այս տարիների ընթացքում ես այդպես էլ կամքի ուժ չունեցա ամուսանանալու համար:  Ես Դանիելին մեծացրեցի միայնակ, ( այս ընթացքում արդեն աշխատում էի) նրա կենսաբանական ծնողներից այդպես էլ լուր չունեցա, ոչ էլ սպասում էի: Բոլորն ասում էին, որ տղան շատ է ինձ նման, իսկ ես ուրախանում էի, որ մեզ նմանացնում են:  Տղաս արդեն ութ տարեկան է, սա երկրորդ տարին էր, ինչ նա դպրոց էր հաճախում:

Դեկտեմբերն էր, այն դեկտեմբերը, երբ ձյուն չկար:  Դեկտեմբերի երեքին տղայիս թողեցի դպրոցի բակում, իսկ ես գնացի աշխատանքի:  Ես ամեն օր դասերի ավարտին սպասում էի նրան դրսում:  Այդ օրը սովորականի պես գնացի դպրոց:  Ուսուցիչն ասաց, որ երեխան արդեն տուն է գնացել, զարմացա, որովհետև նա միշտ սպասում էր մինչև ես գամ:  Հնարավորինս արագ հասա տուն:  Հենց հյուրասենյակից ձայն տվեցի նրան,պատասխան չկար, բարձրացա ննջասենյակ այնտեղ էլ չկար:  Նայեցի բոլոր սենյակներում...Չկար:  Նա դպրոցից տուն չէր եկել:  Ես անհանգիստ դուրս եկա տնից, նորից գնացի դպրոց, ովքեր տեսել էին նրան հաստատեցին, որ դպրոցից դուրս է եկել, փորձեցի կապնվել նրա դասընկերների հետ, դասերից հետո նրան ոչ ոք չէր տեսել:  Օրն արդեն մթնում էր, ես ման էի գալիս փողոցներում` հույս ունենալով, որ կգտնեմ տղայիս, բայց ոչ մի տեղ չկար:

Գնացի տուն ու որոշեցի երկու ժամ էլ սպասել մինչ ոստիկանություն դիմելը:  Ոչ մի վայրկյան հանգիստ չունեցա այդ երկու ժամերի ընթացքում:  Երկու ժամն ավարտվեց… Դանիելն այդպես էլ չվերադարձավ… Նա անհետացել էր…


ՄԱՍ 3


Փորձեք Ձեզ համար հարազատ մեկին հեռացնել ձեր կյանքից, թողեք թող նա գնա  ու տանի իր հետ ամեն ինչ, հավաքի իրերն ու գնա, ոչինչ չթողնի:  Առաջին վայրկյանին ձեզ կթվա, թե վերջ, նա գնաց, կբացեք նրա պահարանը ու կտեսնենք, որ այն դատարկ է, նա ամեն ինչ տարել է:  Եվ ահա առաջին վայրկյանին հաջորդելու է երկրորդ վայրկյանը, ու դուք հասկանալու եք, որ որքան էլ նա փորձել է ամեն ինչ տանել անպայման մի բան թողել է, գուցե դուք խնդրել եք, որ նա դա էլ տանի, բայց ոչ նա չէր կարող:  Նա Ձեզ է թողել իր մասին հիշողությունները, իսկ դրանք անհնար է պատուհանից դուրս շպրտել:

Հնարավոր է` գտնվեն մարդիկ, ովքեր կարող են ապրել հիշողության բեռն ուսերին, որովհետև ես չգիտեմ հեռացողն ով է:

 Ես պետք է ապրեմ նրա ներկայությամբ, ոչ նրա մասին հիշողություններով:  Արդեն հինգ օր է` տղաս անհետացել է, նրանից ոչ մի լուր չկա:  Նահանգի ոստիկանությունը, հարևաններս, տղայիս դասընկերները և ուղղակի կամավոր մարդիկ ինձ հետ միասին օրերով փնտրում են նրան:  Ես վստահ եմ, որ նա կգա:  Լրագրողների խումբը օրերով չէր հեռանում մեր տան դիմացից:  Ծնողներս նույնպես զբաղված էին տղայիս որոնումներով:  Այսօր էլ նրանից լուր չկա, ես սպասում եմ հաջորդ առավոտվան, որ նորից գնամ տղայիս հետևից, գուցե վաղը նա կգա:

Չէ՛, ես ոչ մի դեպքում չէի քնում, սարսափելի կլիներ, եթե ես քնեի…Հանկարծ նկատեցի, որ այն ժամացույցը, որը տղաս էր նվիրել ինձ նախորդ տարեդարձիս, ձեռքիս չէ:  Վեր կացա ու սկսեցի փնտրել:  Քանդեցի ամբողջ տունը, երբ հասկացա, որ կորցրել եմ ժամացույցը, սկսեցի լաց լինել… Դանիելի անհետանալուց հետո, ես առաջին անգամ լաց եղա… Ես ամեն օր արթնանում էի այն հույսով, որ տղաս կվերադառնա, վստահ էի, որ նրան ոչինչ չի պատահել, չգիտեմ `որտեղ է, բայց հաստատ գալու է:  Այս օրերի ընթացքում ես ոչ մի անգամ չմտա նրա ննջասենյակ, որովհետև գիտեի, որ դրանից հետո չեմ կարողանա խելամտությունս պահպանել, չէ՞ որ նրա ննջասենյակում միայն հիշողություններ էին…

Դեկտեմբերյան ցուրտ ու չոր առավոտ. այսօր  լրացավ Դանիելի անհետացման տասնմեկերորդ օրը: Տղայիս անհետացման լուրը տարածվել էր ամբողջ նահանգում:  Այսօր նույնպես մարդկանց բազմությունը հավաքվել էր տան դիմաց: Ես պառկած էի հյուրասենյակի հատակին ու նայում էի դռան կողմը, դուռը թակեցին:  Ես մեռածի պես ընկած էի  ու չշարժվեցի: Երբ թակոցը չդադարեց, մոտեցա դռանը, ու սպասեցի, մտածում էի լրագրող է դռան հետևում, և հանկարծ կանացի ձայնը խնդրեց, որ բացեմ դուռը:  Չգիտեմ` ով էր, բայց ես այդ ձայնն առաջին անգամ չէր, որ լսում էի: Դուռը բացեցի. գեղեցիկ ու բարձրահասակ մի կին էր կանգնած դռան դիմաց.

-Ես Էլզան եմ, Դանիելի մայրը, եկել եմ տղայիս գտնելու,-ասաց ու լաց եղավ:

Նա էր, այս նույն ձայնն ուղիղ ութ տարի առաջ ասաց ինձ, որ երեխային վերցնեմ ծննդատնից:

Ես ոչինչ չասացի, դուռը լայն բացեցի, որպեսզի նա ներս մտնի:  Ներս մտավ, հարցրեց արդյոք կարո՞ղ է նստել, ես ձայն չհանեցի, իսկ նա մնաց կանգնած ու սկսեց խոսել, ասաց, որ չէր ցանկանում ինձ կամ տղայիս անհանգստացնել, որ դրա իրավունքը չունի, պատմեց, որ մի քանի օր է, ինչ ընտանիքի հետ տեղափոխվել է այս նահանգը, և այսքան տարի անց որոշել է վերջապես գոնե մեկ անգամ տեսնել որդուն,երկար փնտրել է, և ծննդատանը նրան տվել են որդու տվյալները:  Երեխայի անունն իմանալուց միայն մի քանի օր անց հասկացել է, որ Դանիել Ֆոլքները, նույն այն երեխան է, ով անհետացել է և ում փնտրում են, և ահա եկել է այստեղ:

Կինն ավարտեց խոսքն ու սպասում էր իմ արձագանքին, բայց ես նորից լուռ էի, ինձ համար ոչ մի նշանակություն չուներ նրա պատմությունը:  Հասկանալով, որ հաջորդ վայրկյաններին նույնպես ես ձայն չեմ հանի` նա շարունակեց, ասաց` երեխային այն ժամանակ թողել է հիվանդանոցում, որովհետև հնարավորություն չուներ պահելու, իսկ ընտանքը չգիտեր հղիության մասին,և եթե հայրն իմանար, կսպաներ իրեն:  

Նա նաև ասաց, որ պարզապես պատահական հեռախոսահամար է հավաքել, երբ խոսել է ինձ հետ, իսկ հիմա ցանկացել է ճանաչել որդուն, բայց մտադրություն չի ունեցել խառնվել մեր կյանքին:  Էլզան ասաց, որ եկել է իմ տուն, որպեսզի օգնի գտնելու իմ տղային:

Ես մոտեցա դռանը, բացեցի, ասացի շնորհակալություն, և խնդրեցի ,որ դուրս գա իմ տանից: Կինը սեղանին թողեց իր հասցեն, իսկ հետո արագ դուրս եկավ:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ...

4 մասը վաղը


10

6

773

  • Քիչ գործերի համար եմ նման բան ասում,բայց ձգող բան կար ,տարբերվող է ու բավականին ստացված: Անսպասելի ընթացքն ու հղկված գրելաոճը նպաստում են հետաքրքրության մեծացմանը,որ ծնվել էր դեռ առաջին մասը կարդալիս :Կներեք ,քանի՞ մասից է կազմված :
    • FonTrier
      2015-08-24 00:17:09
      7 մասից
  • ~ Pretender
    2015-08-24 12:55:16
    երեկ երեք մասերնել կարդացի ու գիտեք չեմ հիշում որտեղ բայց նման տողի եմ հանդիպել հեռանալ նշանակում է մեռնել( միգուցե սխալ եմ հիշում) բայց ասեմ ոչ բոլորն են հեռանալով մեռել ու ոչ բոլոր մահացածներն են հեռացել էդ մարդուցա կարա մարդ կողքտ լինի այդուհանդերձ չլինի
    • FonTrier
      2015-08-24 17:55:21
      հա իհարկե մարդուցա կախված,բայց մենք ավելի շատ հանդիպում ենք նենց մարդկանց ովքեր գնալուց մեռնում են։ Դուք էլ երևի էս տողերն եք կարդացել,որը ֆիլմիցա ՝ — Я никогда не знала, что значит умереть. Я думала, это значит пропасть или застыть. — Это значит уйти. Она ушла.
      • ~ Pretender
        2015-08-24 17:56:51
        չէ սենց չէրր օհ ուրեմն ստեղ չեմ կարդացել՞ |(
      • ~ Pretender
        2015-08-24 18:08:40
        դե լավ ասեմ հետաքրքիր բան կար մեջը վերնագիրը ամենաշատը դուրս եկավ :)