Copy SMS

Դու......

Դու...... - կարոտ, երազանք, ցանկություն


Գեթ մեկ համբույր քո տաք շուրթերից,

Ու կանհետանամ այս սուտ աշխարհից,

Ու կմոռանամ կեղծավոր մարդկանց,

Կապրեմ հեքիաթում, կսիրեմ սրտանց:


Գեթ մեկ հպում քո նուրբ ձեռքերին,

Ու կհասնեմ ես անծիր երկնքին,

Ու կսավառնեմ դեպի վերն անհուն,

Կապրեմ երազում, հուշերի գրկում:


Գեթ մեկ  ջերմ զրույց քո քաղցր ձայնով,

Ու կապրեմ անվերջ ես երազներով,

Ու կապրեմ անվերջ ես քեզ սիրելով,

Ու կապրեմ անուշ  բույրդ շնչելով:


Գեթ մեկ համաձայնություն նշանակող բառ,

Թող քո նուրբ ձայնով հնչի երեք տառ,

Երջանկությունս կլինի անսպառ,

Եթե քո սերը լինի անպատճառ…                                  

10

15

1346