Copy SMS

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա)

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա) - թվեր, սահման, աստիճան, անսահմանություն


Փոքրուց անտանելիորեն ատում էի թվերը: Չնայած թվաբանությունից ունեցածս գիտելիքներին՝ տանել չէի կարողանում այդ կետերը. այո՛, թվերն իմ համար կետերի նման են, իսկ ես սիրում եմ գծերն ու հարթությունները...

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա) - թվեր, սահման, աստիճան, անսահմանություն

Նյարդայնանում էի, երբ մարդիկ հաշվում էին թղթադրամները, նյարդայնանում էի այն տրամաբանական գլուխկոտրուկներից, որոնց մեջ շատ թվեր կային: Գիտեք, թվերը սահմանների նման են, իսկ ես ատում եմ դրանք..

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա) - թվեր, սահման, աստիճան, անսահմանություն

Բայց վերջերս մի բան հասկացա: Հասկացա, որ թվային առանցք կոչվածը, որը նման է տիեզերական անսահամանությանը, երբեք այդպիսին չէր լինի, եթե չլինեին այդ թվերը: Հասկացա, որ թվերը ոչ թե սահմաններ են, այլ աստիճաններ:

Եթե կա անսահմանություն, ուրեմն պետք է հասնել դրան: Հանսելու համար հարկավոր է բարձրանալ, իսկ բարձրանալու համար աստիճաններ են պետք: Աստիճաններն այդ թվերն են, այլ կերպ ասած՝ սահմաններն աստիճաններ են, որոնց վրա պետք չէ դոփել, այլ շարժվել առաջ նայելով դեպի վեր, դեպի անսահմանությանը..

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա) - թվեր, սահման, աստիճան, անսահմանություն

Մինչ անսհամանության հասնելը (կամ գոնե փորձել հասնելը) յուրաքանչյուր աստիճան հարկավոր է դիտարկել որպես նպատակ, իսկ երբ հասար դրան, հասկացի՛ր, որ դա արդեն նպատակ չէ, դա դարձավ միջոց: Երբեք չխառնե՛ս միջոցները նպատակների հետ...

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա) - թվեր, սահման, աստիճան, անսահմանություն

Յուրաքանչյուր բան, որին դու կհասնես, նպատակ է մինչև այն պահը, երբ դու հասնես դրան: Այնուհետև դարձրու այն միջոց, միջոց, որը դու օգտագործեցիր գերագույն նպատակիդ հասնելու համար, սահման, որն իրականում աստիճան էր, թիվ, որն իրականում ոչ այլ ինչ էր, քան անսահմանություն... Ցնդելու բան է: Թվեր, թվեր, թվեր, գրողը տանի՝ ես սիրում եմ դրանք...

Հիմար սահմաններից մինչև աստիճաններ (թվայնացման լոգիկա) - թվեր, սահման, աստիճան, անսահմանություն



Շնորհակալություն ուշադրության համար, սիրով ձեր՝ fiction :)

17

26

1225

  • -L.(-EsAyAn...(
    2015-08-28 21:52:19
    շատ լավ էր (ծաղիկ)
  • HAKob
    2015-08-28 22:28:01
    Լուս լավներ ...
    • fiction ☯
      2015-08-28 22:29:46
      հե-հե¬ լավ ես՞ (:| :D
  • Այն,ինչ ինձ խճճում է,որոշակի հետաքրքրություն է պահում իր մեջ ինձ համար :Խճճիր,թողեցիր տո:D,բայց մասամբ եմ համաձայն ,իսկ նպատակ-աստիճանին վերավբերող մասի համար պիտի ասեմ,որ նման են մտածելակերպերը: Ապրես ,ընտիր էր:
    • fiction ☯
      2015-08-28 22:31:47
      ապրես, կարևորը՝ հասկացար, որ մի բան ասում էի, հետո կխորանաս, շղթան կբացես (գինի) O:)
  • ~ Pretender
    2015-08-28 22:45:42
    իսկ ես էդ չեմ սիորւմ ես սիրում եմ ոչ աստիճանային բաներ ,լոնքեր ու հետքայլեր, գիտես ինձ թվումա մարդիկ չեն վախենում մահից մարդիկ վախենում են անսահմանությանը չհասնելուց ու ինչ-որ պետքա անեին չհասցնելուց հա իդեպ միշտ առաջ առաջ ու առաջ գնալով գալիսա մի պահ ՝կյանքիդ վերջի տարիները, ու դու հասկանում ես ինչի էի եսքան առաջ գնում ինչի համար ինձ թվումա պետք չի միշտ առաջ գնալ
    • 2015-08-28 22:47:20
      ինչ մտածում էի գրեցիր :)
      • ~ Pretender
        2015-08-28 22:51:26
        օօօօօ լուրջ՞ :) չէի սպասում :)
      • 2015-08-28 22:53:48
        ինձ համար էլ էր անսպասելի, բայց նաև հաճելի էր
      • ~ Pretender
        2015-08-28 22:54:29
        դե հա հաճելիյա երբ քո մտին էլի մարդ կա
    • fiction ☯
      2015-09-05 22:12:02
      իսկ ես մտածում եմ կյանքիցս հետո հետք թողնելու մասին, որը առանց ինքնակատարելագործվելու չեմ կարա անեմ, իսկ դրա համար պիտի առաջ գնամ :)
    • fiction ☯
      2015-09-05 22:19:20
      իսկ ինչ վերաբերում ա անսահմանությանը չհասնելուն՝ ես չեմ վախենում, կաշխատեմ, կանեմ ամեն ինչ, բայց եթե չհասա՝ հոգ չէ :) ես վախենում եմ նրանից, որ իմ լինելն ու չլինելը չի հետաքրքրի ոչ գիտությանը, ոչ արվեստին, ոչ էլ ի վերջո՝ մարդկությանը (չեմ ուզում բնության թյուրիմացություն կամ խզբզանք դառնալ)
      • 2015-10-04 00:05:35
        Ես էլ վախենում եմ չհասցնելուց
      • fiction ☯
        2015-10-06 18:55:24
        չի հերիքում, իրոք չի հերիքում, դրանից ես էլ եմ վախենալուց
      • 2015-10-06 22:16:35
        արդար չի, ընդամենը հինգ ժամ ես քնում մեկա էլի չես հասցնում
      • fiction ☯
        2015-10-13 02:10:12
        իմ օրին ես (գինի) O:)
  • EvanescenceAmyLee
    2015-08-29 22:52:23
    ոու,,,լավն էր,,,Աննայի մտքին համաձայն եմ ինչ խճճում է այն հետաքրքրություն է պատճառում,,,,բայց ես չեմ սիրում թվերը,,,,տանել չեմ կարողանում,,,երևի պրիմիտիվ են,,,կամ անհետաքրքիր ասես հաշվարկված են արդեն բոլորի կողմից ու դու հերթականն էս,,,,,,,իսկ մահը այ մահը,,,,հետաքրքիր է շատ հաչախ եմ մտածում մահի մասին ու եղել է ժամանակ որ վաղեցել եմ բայց հիմա,,,հիմա վախենում եմ անմահությունից,,,,իսկ մահի հանդեպ անգամ թույլ վախի զգացողություն չունեմ,,,,,,հերթով կարդացի մեկնաբանությունները ու ասես պատասխանեցի,,,,,,բայց տվերը մեկ է անտանելի են: :)
    • fiction ☯
      2015-09-05 22:14:47
      հասկացա, որ ընդհանուր համակարգված պատասխան էր,,, ես չեմ վախենում մահից ու իմաստ էլ չկա, իսկ անմահությունը ինձ կձանձրացներ :) գուցե քո մոտ էլ ռեֆորմացիա լինի ու սկսես սիրել թվերը (ծաղիկ)
      • EvanescenceAmyLee
        2015-10-09 10:41:55
        հնարավոր է,,,օ ինչ անուշադիր եմ :Դ...հնարավոր է սիրեմ
      • fiction ☯
        2015-10-13 02:09:37
        ինչի ես անուշադիր՞
  • HardRock
    2016-03-02 15:12:34
    չեվո մնե եշյո սկազատ...Թույն (ուրախ)