Copy SMS

Արգելո՛ւմ եմ...

Արգելո՛ւմ եմ... - սեր, էմոցիաներ, ջղայն, հնարովի


Արգելո՛ւմ եմ:
Էլ չժպտա՛ս, արգելո՛ւմ եմ:
Այո, հենց այդպես: Մի՛ ժպտա: Ես արգելում եմ քեզ ժպտալ:
Ատում եմ քո այդ ժպիտ կոչվածը: Ատում եմ դեմքիդ նկարված այդ ճերմակ բիծը, որ հիմարները ժպիտ են կոչում: Ատում եմ, և գիտե՞ս՝ ինչու: Որովհետև երբ բարձրացնում եմ հայացքս ու նայում քո այդ գեղեցիկ աչքերին, այնտեղ միևնույն սառնությունն ու արհամարհանքն եմ տեսնում: Ժպիտի ո՛չ մի նշույլ: Ժպտում են միայն շուրթերդ, աչքերդ չեն ժպտում, դրանք առաջվա նման սառն են ու անտարբեր:
Դու պարզապես նկարում ես դեմքիդ այդ «ժպիտը», որպեսզի ծածկես իսկական զգացմունքներդ ու մտքերդ: Որպեսզի մարդկանց ցույց չտաս, թե իրականում որքա՜ն ատելի են նրանք քեզ, թե որքա՜ն են քեզ ձանձրացնում իրենց հիմար զրույցներով:
Դու չես ժպտում, պարզապես քո շուրթերը նկարում են դեմքիդ ինձ այդքան ատելի ճերմակ կորությունը:
Գոնե ինձ դու մի ժպտա: Ինձ դու պարզապես իրավունք չունես ժպտալու: Այո, ինձ մի ժպտա, ինչպես ուրիշներին ես ժպտում: Ես «ուրիշները» չեմ: Ես… ես ես եմ: Եվ ես քեզ արգելում եմ ժպտալ ինձ… Ինձ պետք չէ քո շուրթերի ժպիտը, եթե աչքերդ, իմ ամենասիրելի աչքերը սառն են ու… տխուր:
Երբ ինձ հետ ես, խոժոռիր հոնքերդ, ինչպես դա անում ես մենակ ժամանակ: Գոռա, կոտրիր ձեռք ընկած ցանկացած իր, ազատություն տուր էմոցիաներիդ, լաց եղիր… Բայց մի ժպտա…
Արգելում եմ:

nbsp;

Մի՛ խոսիր:
Այո, ես արգելո՛ւմ եմ քեզ խոսել:
Պարզապես լռիր: Ատում եմ քեզ, երբ սկսում ես խոսել: Եվ կրկնակի ատում եմ ինձ…
Երևի շատ ես նկատել, թե ինչպես եմ հայացքս շրջում, երբ դու խոսում ես: Գիտեմ, որ դա քեզ շատ է զայրացնում, չէ՞ որ դու սիրում ես լինել բոլորի ուշադրության կենտրոնում, սիրում ես, երբ բոլորը հիացած քեզ են լսում, նույնիսկ չընկալելով ասածներիդ իմաստը, այլ պարզապես հիանալով քո խոսելաձևով, ինտոնացիայով, դիմախաղով ու շարժուձևով:
…Իսկ ես այդ պահերին սկսում եմ ատել քեզ, ատել քո ձայնը, քո ասած ամեն մի բառը, քո ճշմարտությունը…
Գիտե՞ս՝ ինչու: Իհարկե, գիտես:
Որովհետև քո ասած ոչ մի բառը անկեղծ չէ: Դու ստում ես, դու միշտ ստում ես: Ատում եմ քո սուտը, որ բոլորը հիմարաբար որպես ճշմարտություն են ընդունում, միայն որովհետև դու ես այդ ասում:
Մի՛ խոսիր: Պարզապես լռի՛ր, գրողը տանի:
Երբ դու խոսում ես, ուզում եմ ափով ամուր փակել բերանդ, այնքան ամուր, որ խեղդվես թթվածնի պակասությունից: Բայց վախենում եմ… Վախենում եմ, որ այդպիսի մոտիկությունից առաջինն ինքս շնչահեղձ կլինեմ…
Ինչո՞ւ պարզապես չես լռում: Ո՞ւմ են պետք այդ գրողի տարած խոսքերը, եթե դրանք ոչ մի իմաստ չեն պարունակում:
Ինձ հետ դու մի խոսիր: Ինձ հետ դու լռիր: այդ լռությամբ մենք իրար ավելին կասենք, շատ ավելին, քան հազարավոր բառերը:
…Լռիր…
…Ես արգելում եմ քեզ խոսել…


Այդպես մի՛ նայիր:
Չեմ ուզում, որ ինձ այդպես նայես:
Դու պարզապես իրավունք չունես ինձ այդպես նայելու, հասկանո՞ւմ ես:
Դու չափազանց հասարակ մարդ ես, մարդկանց այդպես խորը նայելու համար:
Չգիտեմ՝ ինչ են զգում մյուսները, երբ նայում են աչքերիդ մեջ, եթե, իհարկե, ընդհանրապես նայում են այնտեղ: Բայց ես… ես խորտակվում եմ այդ կապույտ օվկիանոսում: Երբ նայում եմ քո աչքերի մեջ, զգում եմ, թե ինչպես է թթվածինը սկսում չբավարարել: Ես շնչահեղձ եմ լինում, ես խեղդվում եմ…
Այդպես մի՛ նայիր, գրողը քեզ տանի:
Երբ նայում ես ինձ, թվում է, թե շրջապատիս օդը էլէկտրականացված է. մի թեթև կայծ, և ես կայրվեմ, կհոսանքահարվեմ…
Ես արգելում եմ քեզ այդպես նայել: Դու իրավունք չունես տեսնելու իմ ներսը, դու չես կարող տեսնել իմ հոգին, զգալ այն, ինչ ես եմ զգում…
Երբ դու նայում ես ինձ, թվում է, թե փորցում ես թափանցել իմ գիտակցություն, թվում է, թե կարդում ես մտքերս…
Գրողը քեզ տանի, այդպես մի՛ նայիր, դու հիպնոսացնում ես ինձ քո հայացքով:
…Արգելում եմ…
Արգելում եմ քեզ՝ ինձ այդպես նայել…


P.S. Լուրջ մի վերաբերվեք, սա պարզապես իրականությանը չհամապատասխանող գեղագիտական հնարանք է:

Էննի

8

22

1415

  • Թիթեռ
    2015-08-29 20:14:53
    լավն էր ապրեք (բռավո)
    • Էննի
      2015-08-29 20:32:08
      Մերսի O:)
  • Չեմ սիրում նման սիրատոչոր գրվածքներ,բայց այնքան խորն ու հետաքրքիր էր,որ սովորականի նման կեսից չփակեցի,մինչև վերջ կարդացի ու չփոշմանեցի:Ապրե՜ս:
  • Crazy
    2015-08-29 20:50:59
    Ըմմ, կարդում էի լարված, վերջին տողին չէի հասլե,ու անկեղծ ասած քեզ իմանալով զարմացա, բայց վերջին տողը փրկեց ]:) : Բայց վատ չի ստացվում գիտե՞ս: Լավ սիրահար կլինես, իսկ սիրեկանդ երջանկությունից էլ սիրեկան չի լինի....
    • Էննի
      2015-08-30 14:18:14
      Ես չեմ շտապում, Մար, դու գիտես: :) Դրա հերթն էլ կգա, բայց իրա ժամանակին: Իսկ հիմա ինձ մենակ մնումա քեզ զարմացնել էս տեսակ անակնկալներով: :D
  • HAKob
    2015-08-30 01:54:06
    Էննա ապրես խոսքեր չունեմ ուղղակի կարդալուց հաճույք ես զգում հետաքրքություն նույնիսկ ,,, (բռավո) (բռավո) (բռավո)
    • Էննի
      2015-08-30 14:17:13
      Շատ մերսի, Հակոբ ջան: (ծաղիկ) Շատ ուրախ եմ, որ դուր եկավ:
      • HAKob
        2015-08-30 18:45:06
        O:) (ծաղիկ)
  • EvanescenceAmyLee
    2015-08-30 09:55:24
    լավն էր....իհարկե ես նույնպես չեմ սիրում սիրահարական գրաումներ բայց դե,,,,գիտես երեք անգամ բացելեմ ու չեմ կարդացել այսօր նոր կարդացի ու իսկապես լավն էր նամանավանդ հետգրությունը :Դ
    • Էննի
      2015-08-30 14:16:34
      Փաստորեն, պիտի հպարտանամ ինձանով, որ կարողացա հետաքրքրություն առաջացնել են մարդկանց մոտ, ովքեր էս տեսակ գրականություն չեն սիրում: Ուռա՜ :)
      • EvanescenceAmyLee
        2015-08-30 14:18:17
        Այո
      • Էննի
        2015-08-30 14:19:42
        Շատ-շատ մերսի քեզ, Էմի Լի (ծաղիկ)
      • EvanescenceAmyLee
        2015-08-30 14:20:12
        Էլեն,,,անունս Էլենա
      • Էննի
        2015-08-30 19:14:23
        Իսկ եթե իմ ներկայիս անվան երկու ձայնավորները հանես ու դրանց փոխարեն հայերենում ամենաշատն օգտագործվող տառը տեղադրես, կստանաս իմ իսկական անունը: :) (դեմք)
  • ღonm mmtღ
    2015-09-05 21:27:24
    Շատ լավներ, ապրես (բռավո) (բռավո) (բռավո) ........ (լավ) (լավ) (լավ)
  • fiction ☯
    2015-09-06 11:36:02
    գրելաոճը հետաքրքիր էր, ապրես :)