Copy SMS

Տխրություն, Ուրախություն..,

Տխրություն, Ուրախություն.., - տխրություն, ուրախուրյուն, մտքեր,


Տխրություն, ուրախություն… Բառեր, մի քանի տառ և ահռելի զգացում: Ընդհամենը  մի բառի մեջ այնքան զգացմունք է կուտակված, որ նկարագրելն անհնար է… Եվ ինչքան տարբերություն կա այս զգացմունք նկարագրող բառերի մեջ, ինչքան իմաստ, ինչքան խորություն, ինչքան պատճառ… Ուրախությունից տխրություն մեկ քայլ է, իսկ հնարավո՞ր է միաժամանակ և՛ ուրախ լինել և՛ տխուր. մի գուցե այո, մի գուցե ոչ… Երբեմն պետք է տխրես, որ հասկանաս ուրախության քաղցրությունը, եթե տխրությունը չլիներ, մենք չէինք իմանա թե ինչ է ուրախությունը, մենք չէինք գնահատի ուրախություն ասվածը… Իսկ եթե  չլինե՞ր ուրախությունը.. մենք միշտ տխուր կլինեինք… 

Տխրություն, Ուրախություն.., - տխրություն, ուրախուրյուն, մտքեր,


Շատերս տխրում ենք  սիրո, հարազատին կորցնելու, կամ այլ վատ պատճառներով, և չտխրելն անհնար է, բայց միշտ հիշե՛ք, եթե տխրության ժամանակ կոտրվեք, հանձնվեք, ոչ սերն է ետ գալու, ոչ հարազատը, ոչ էլ կեղծ ընկերներն են դառնալու անկեղծ….  Տխրությունն է մեզ  ուժեղ դարձնում, տխրությունն է մեզ ստիպում ձգտել դեպի ուրախության, տխրությունն է մեզ պայքարել սովորեցնում, պայքարել հանուն ուրախության… Սակայն շատերը կոտրվում են և կորցնում հույսը հենց այդ նույն տխրության պատճառով.:   Մի՛ կորցրեք ձեր հույսը, հավատացե՛ք ու առաջ շարժվեք, իսկ երբ ձեզ մենակ են թողնում,  ուրեմն իմացեք որ միայնակ դուք ավելի ուժեղ եք դառնալու, այլևս ինչ-որ մեկին կորցնելու վախ չի լինի, և մի տխրեք, որովհետև ձեզ մենակ են թողել նրանք, որվեր ձեզ չեն գնահատել, ու չեն սիրել, անկեղծ չեն եղել ու իրոք չեն անհանգստացել, իսկ ում համար դուք թանկ եք ու կարևոր, մինչև վերջ ձեր կողքին կլինեն, կտխրեն ձեր տխրության ժամանակ, կուրախանան ձեր ուրախությամբ...

Տխրություն, Ուրախություն.., - տխրություն, ուրախուրյուն, մտքեր,


ՈՒ ՎԵՐՋՈՒՄ....  քանի որ ինչքան բանաստեղծություն գրել եմ, տխուրա եղել, ու տխուր մտքեր եմ պոստել, այս անգամ ուրախ բանաստեղծություն հորինեցի..  

Դու անթերի ես, անչափ բարի ես,

Չեմ ուզում որ դու երբևէ տխրես, 

Ուզում եմ ժպիտ դու ինձ նվիրես,

Ուզում եմ կյանքս քո սիրով լցնես,

Ուզում եմ լինել հավերժ քո կողքին,

Ուզում եմ միշտ զգալ քո սիրտն ու հոգին,

Ուզում եմ դեմքիդ միշտ ժպիտ լինի,

Դու՛ կյանքիս իմաստ, դու իմ սիրելի... 

Տխրություն, Ուրախություն.., - տխրություն, ուրախուրյուն, մտքեր, Միշտ ժպտացեք, քանի որ ձեր ժպիտը ժպիտ է պարգևում մեկ ուրիշին... ու մեկ ուրիշի ժպիտնել մոկ այլ ուրիշին, մեկ այլ ուրիշիննել մեկ այլ այլ ուրիշին ու տենց շարունակ Տխրություն, Ուրախություն.., - տխրություն, ուրախուրյուն, մտքեր, , այնպես որ իմացեք որ եթե դուք ժպտաք, կժպտան բոլորը Տխրություն, Ուրախություն.., - տխրություն, ուրախուրյուն, մտքեր,

7

22

2385