Copy SMS

Անձնական Բլոգից

Իմ անձնական Բանաստեղծությունները որոնց ես առաջին անգամ եմ հրապարակում կամ ընդհանրապես մարդկանց ցույց տալի, եդ էլ միայն քո խնդրանքով ընկերս :D 

Անձնական Բլոգից - Էլի սխալ, Մի երազանք, Ես դեռ քեզ սիրում եմ, Բանաստեղծություն


Էլի սխալ ...


Ես գիտեի կսիրես ինձ


Ափսոս դու էլ չսիրեցիր


Գիշերներում իմ անքուն


Լցված իմ իսկ ցավերից


Փնտրում էի ես մի տուն


Որ կտար ինձ ջերմություն


Քո ձմեռվա ցրտերից։


 


Քայլում եմ ես փողոցով


Ու նայում եմ բոլորին


Ես դեռ նույնն եմ՝ հույսերով


Հավատում եմ իմ սրտին։


 


Հավատում եմ որ կգաս


Թեկուզ քեզ էլ չեմ սիրում


Հավատում եմ որ կտաս


Են ինչ վաղուց էի սպասում։


 


Բայց հիմա ես հոգնել եմ


Ու ասում եմ ցտեսություն


Կամաց կամաց մոռանում


Ինչպես սարսափ մի երազ


Որ տեսել եմ անցյալում։


 


Մի երազանք ...


 


Ու էլի մի երազանք


Որ խնդրում եմ ես քեզանից


Կարծես մի պահ էլի մենք կանք


Բայց հոգնել ենք միմյանցից։


 


Էլի ցավոտ անցածմի սեր


Կարծես գրած էլի մի գիրք


Որ չէի ուզում ավարտել


Բայց դուք իմ տեղը ավարտեցիք։


 


Երևի աստված տալիս է Սեր


Որ հետո այն վերցնի ձեռքից


Ես պարզապես ուզում էի սիրել


Բայց հոգնել եմ հոգնել եմ ձեզանից


 


Բայց ես դեռ ուզում են սիրել


Ու թքած ունեմ որ ցավն է գինը


Ցավն է ինձ սովորեցնում է ապրել


Ու պատրաստ եմ ես հանուն դրա տանջվել


Պատրաստ եմ էլի տեսնել


Դատարկ մեկին՝ հայելու մեջ


Մի հիմարի ով փնտրում է


Քեզ ամբոխի մեջ


Նույնիսկ այնժամ երբ հեռու ես


Կամ էլ մոտիկ մոտը կանգնած


Երբ տալիս եմ անունդ լուռ


Առանց բառեր միքիչ տխուր


Մտածելով որ դեռ կգաս


Բայց չէ, հարկավոր չէ խաբել


Որ հասկանաս էլ չես ուսում մեկին սիրել։


 


Ես դեռ քեզ սիրում եմ ...


 


Գրի


Եթե դեռ հիշում ես


Զանգի


Եթե կարոտում ես


Զգա


Եթե մերժում ես


Ասա


Եթե սիրում ես։


 


Ու էլի գիշեր


Ու էլի քաղաք


Որ հանգչում է մթում


Ախ թե աչքս տեսներ


Թե ինչ է լինում այնտեղ՝հեռվում


Այնտեղ ուր դու ես


Բայց չկամ էլ ես։


 


Բայց ես գիտեմ


Դու դեռ ինձ նման կարոտում ես


Իմ նման դու էլ՝ գիտեմ


Դատարկ փողոցներում փնտրում ես


Նայելով մարդկանց զգում ես


Որ չկամ ես ու չկաս դու։


 


Չեմ զգում բայց ընկել եմ փոսը


Կարոտում եմ, կարոտում եմ քեզ


Ուզում եմ վերցնեմ հեռախոսը


Ու զանգեմ քեզ. սիրում եմ քեզ։


 


Գրի


Ես գիտեմ դեռ հիշում ես


Երկար գիշերում մտածում ես


Թե ինչ է կատարվում


Թե ինչի չեմ քո կողքին


Ինչի չեմ քեզ գրկում։


Ախր ես էլ քեզ եմ կարոտում


Մարդկանց նայելիս քեզ եմ փնտրում


Չկաս դու էլ չկաս իմ սրտում


Որ ես, ուր ես որ չեմ գտնում։


Բայց ես ուզում եմ ասել


Ես դեռ քեզ սիրում եմ


Նվիրում եմ քեզ միակս, սիրում եմ քեզ...

12

7

903

  • Hrat
    2015-09-01 23:14:55
    Ապրես ապեր, շատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • -Vampire)
    2015-09-02 01:27:59
    (բռավո) (ծաղիկ)
  • Թիթեռ
    2015-09-02 17:34:36
    Երևի աստված տալիս է Սեր Որ հետո այն վերցնի ձեռքից Ես պարզապես ուզում էի սիրել Բայց հոգնել եմ հոգնել եմ ձեզանից: հատկապես այս մասը դուր եկավ ամենա շատը: բայց ամբողջությամբ էլ շաաաաաաաաաատ լավն էին : (լավ) (բռավո)
  • Էննի
    2015-09-02 17:52:46
    Ուժեղ էներգետիկայով գրառում: Զգացմունքային, հուզիչ, խխորը ու հետաքրքիր: Ապրեք:
  • Demon''s
    2015-09-02 23:16:39
    Apres kyanqs, es el qez em shat shat sirum pachik pachik pachik
    • Aram.G
      2015-09-03 09:25:15
      Ուրախ եմ, որ քեզ դուր եկավ (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • +
    2016-02-12 15:54:07
    Apres :) (ծաղիկ)