Ու նորից իմ տխուր մտքերը եկան...
Փոխարենը հարցերիս գտնեմ պատասխաններ, նայում եմ մարդկան < մեռած > դեմքերին և առաջանում են նոր հարցեր... Ինչու՞ են մարդիկ փոխվել, դարձել ավելի սառը ու կոպիտ, ո՞վ կամ ի՞նչն է նրանց ստիպել փոխվել, նրանց դարձրել այդպիսին, և վերջապես ինչու՞ են մարդիկ < մեռած >!!! Շատերը մահ են տենչում ապրելով, շատերը ժպտում են լացելով, շատերը շնչում են երազելով անշնչանալու մասին, նրանք կարծես <մեռած են >: Մտածում եմ ու հասկանում, որ ես էլ այդ մարդկանցից մեկն եմ, և մի՞թե նրանք իմ դեմքին նայելով մտածում են ու զգում նույնը... Չգիտեմ, կամ էլ վախենում եմ ինքս ինձ խոստովանել, որ ես էլ եմ < մեռած >... Ու այնքան < մեռած > դեմքեր ու հոգիներ կան իմ շրջապատում.....
Ու ամենադժվար պահին, երբ արցունքներս խեղդում են, ու ոչ ոք չկա, դա ուղակի սարսափելի է, .. Մարդիկ ուղակի շնչում են, ու մեկ-մեկ էլ իրենց < մեռած > դեմքին էմոցիա են նկարում, նրանք ինձնից վատ են, դրա համար ես նրանցից օգնություն չեմ խնդրի, նրանք ինձնից առաջ դա կանեն, նրանք ինձնից առաջ ինձնից օգնություն կխնդրեն, կամ կպահանջեն,,, Որոշ մարդիկ էլ ժամանակ չունեն ինձ տրամադրելու, անհարմար է հիմա, իսկ ես անհարմար էի զգում երբ չգիտեի էլ ինչպես օգնեմ...
Եվ կգտնվի այդ < մեռած > ամբոխի մեջ մեկը, ով կհամարձակվի կանգնել ու ասել որ ինքը մեռած չի, որ ինքը զգում է կյանքի և՛ քաղցր համը, և՛ դառը... Մի գուցե դա ես պետք է լինեմ, ո՛չ, չեմ կարող, ես էլ եմ < մեռած >, ես էլ եմ շուտ կոտրվում, նեղանում, հանձնվում, լացում, տխրում... Մի գուցե դեռ կգա մի օր, երբ ես ինձ կգնամ այս < մեռած > մարդկանց միջից, կգտնեմ ինձ այս կյանքում......
Ու նորից եկավ այս մութ գիշերը,
Ներսից ցավեցրին անմար հուշերը,
Վառ աստղ, լուսին երկնակամարին,
Ու լուռ տխրություն պատեց իմ հոգին,
Թաց էին աչքերս գիշերվա մթին,
Տխուր մտքերս հանձնում եմ թղթին,
Մի գրիչ, մի թուղթ ու մի ծով արցունք,
Մեկ նամակ, մեկ Դու, ու լուռ արտասուք.
Ու նորից մի Ես, տխուր, մոլորված,
Ու արցունքոտված աչքեր կարմրած,
Ու խոցող բառեր մտքումս թաղվախծ,
Որոնք թույլ սրտիս տալիս են հարված,
Ու նորից մեկ Դու, ու նորից մեկ Ես,
Ու նորից ինձ հետ այնքան դաժան ես,
Այնքան սխալ ես ու այնքան ճիշտ ես,
Այնքան անկեղծ ես ու այնքան կեղծ ես,,,
Այնքան անկեղծ ոն այդ կեղծ բառերդ,
Ու այնքան ճիշտ են այդ սուտ խոսքերդ,
Ինձ տխրեցնում են անկեցծ տողերդ,
Չեմ ուզում հիշել նախկին մտքերդ...
Culé (Դիպլիպիտո
2015-09-03 01:40:00-----------
2015-09-03 09:05:12Culé (Դիպլիպիտո
2015-09-03 09:44:44-----------
2015-09-03 15:41:51Culé (Դիպլիպիտո
2015-09-03 16:35:59Hak S
2015-09-03 01:54:15-----------
2015-09-03 09:05:54Hak S
2015-09-03 14:46:37-----------
2015-09-03 15:42:49Hak S
2015-09-03 15:51:24Թիթեռ
2015-09-03 15:29:37-----------
2015-09-03 15:42:16Նիկեա
2015-09-03 16:40:32-----------
2015-09-03 16:41:15Նիկեա
2015-09-03 16:41:50-----------
2015-09-03 20:59:29Hak S
2015-09-03 21:08:28-----------
2015-09-03 21:43:48Hak S
2015-09-03 22:23:11-----------
2015-09-03 22:28:28Hak S
2015-09-03 22:33:46-----------
2015-09-03 22:39:05Hak S
2015-09-03 22:48:53-----------
2015-09-03 23:12:14Hak S
2015-09-05 00:16:46-----------
2015-09-05 00:58:06