Copy SMS

Խուճուճ Մազերով տղեն

Խուճուճ Մազերով տղեն  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Ես սիրում էի ,երբ մատերով մեկ-առ մեկ սկսում էիր հաշվել անհաշվելի թվացող իմ մազերի խճճումը ...բայց դու գիտեիր դրնաց թիվը ,դու անգամ գլուխս գրկած զգում էիր ,թե ինչքան մազ ունեմ գլխիս ...դու գիտեիր դրանց թիվը ,ու դու գիտերի ինչքանով էին պակասում դրանք,երբ թափվում էին ......

Ինչպես ես էի սիրում քո մատերը ,այնպեսել դու էիր սիրում իմ մազերը .....սիրում եմ էի երբ տաք մատերդ գրկախառնվում էին խճճված իմ մազերի մեջ...սիրում էի ...

Երբեմն զայրանում էիր ,երբ մատերդ խճճվում էին մազերիս մեջ,ես սիրում էի այդ խճճումը ,որովհետև այն ինչ ես էի ապրում այդ պահին ,երևի ես միակն էի ,ով ուներ այդ հատուկ պատմությունը ....

ես չեմ կարող նկարագրել այդ ամենը ,այդ խճճումը ,դա վեր էր ինձ համար ...

Մի օր դու գնացիր ...խելագարի պես դուրս էի գալիս փողոց ,ու խելագարի պես մազերս ցավում էր ,որովհետև դուրսը այնքան ցուրտ էր ,ցավում էր ամեն անգամ երբ իմ եթերային կերպարը բախվում էր իրականության հետ .....ես չէի գտնում քեզ ,ու մտածում էի ,էլի մի պատմություն գնաց գրողի ծոցը ...

Հիմա երբ չկաս ,մազերս թափվում են ,հիշում ես երբ դրանք թափվում էին քո մատերի մեջ ,դու դրանց հոգեհանիգստը այնքան ցավոտ էիր տանում ,ասես մի ամբողջ կյանք ես կորցրել ....ու հիմա ասես ես եմ կորցրել ,,,,

Ես կարոտում եմ քո ներսը ,այնքան որքան կարոտում եմ քո մատերի ,և իմ մազերի խճճումը .....

մազերս ցավում են ...այո ,որոնվհետև չկա քո հոգատար մատերի գրկախառնությունը ,չկա քո մատերի ներկայությունը իմ մազերի մեջ ...դրանք տապակվել են գլխիս ,ու թափվում են ...ու չկաս դու ,ու դրանց հոգեհանգիստը ասես շան սատկոց լինի ........բոլորի համար մեկ է ,իմ մազերի թափումը .....դրանք թափվում են բռով.....

Մտածում եմ ......միթե կա էլ ուրիշ գեղեցիկ խճճում ...չկա ....

ես երևի ճաղատանամ ,որովհետև ցավում են մազերս ....ու կկորցնեմ իմ ու քո խճճումը...կկորցնեմ ...չէ որ դու չկաս .........և ուրիշ մեկին պետք չեն իմ խուճուճ մազերը ........

երբ գաս ........էլ չենք խճճվի .մատերդ կդնես ճպլիս վրա ....ու լիքը կլացես .......տեղը կհանես այն բոլոր հոգեհանգիստների,որոնք չես արել ....

Թափվում են բռերով......քո մատերը սիրող իմ խուճուճնները ...........

չկաս դու ,ու չկա մեր գեղեցիկ խճճումը ....

քո խուճոճ մազերով տղեն ........... 

11

46

3485

  • Hrat
    2015-09-07 08:15:31
    Վեն դու երկրորդ Սևակն ես գիտես???։ Կարդում եմ քո գրածները ու զարմանում, տողտ տողի հետևից։ Քո պատկռրացումը կյանքի մասին այնքան զարգացած է որ քեզ արդեն կարող ենք Շեքսպիր ասել, բայց Վեն, դու էլ բոլոր հանճարների նման հետաքրքիր գիժ ես(լավ իմաստով ասած) ինչպես կարելի է սերը նկարագրել մազերով, բա որ նեղանա :) :) :) դա ինչպես կարագը նկարագրես մի մետաղով, որից ստանում են դանակ և կտրում կարագը։ Չերկարացնեմ, Շեքսպիր ջան, է 10 չէ բայց 8-9 հա։ (ժպիտ)
    • Վեն
      2015-09-08 03:34:41
      վախենալու չափ ծիծաղելի է էն միքտը ,որ դու դեռ չես հասկանում ես Սևակն եմ ,թե Շեքսպիրը ,ու այդ անունների հետ մեկտեղ դու չես մոռանում հիշատակել իմ անունը ...... դու հո հիվանդ չես ՞ :)
  • Mariam95
    2015-09-07 10:27:15
    ես էլ եմ խուճուճ, բայց իմ մազերի մեջ որ խճճվում են, շատ ծանր եմ տանում: Չեմ սիրում, երբ կպնում են մազերիս: ով ուզումա լինի.. :) ու հասկացա, որ էդ լավ կողմա, չեմ ճպլանա (ուրախ) (ուրախ) (ուրախ)
    • Վեն
      2015-09-08 03:35:34
      դա քո նախասիրությունա :) գրողը տանի ,ինձ չի հետաքրքրում թե դու ինչես սիրում :Ճ
      • Mariam95
        2015-09-08 10:07:47
        ախախախախախ.......հարգելիս, երևի ձեզ հանճար եք կարծում........ գնացեք ինքներդ գրողի ծոցը, ձեր նմանի տեղը հաստատ այնտեղ է
  • 2015-09-07 17:54:18
    ենքան լավեմ հասկանում միտքդ,ուղղակի խուճուճների տարբերություննա (ծաղիկ) սիտիցս էր,,,շատերին անհասկանալի կթվա,,բայց խորն էր շատ :) ապրես Վանիկ ջան
    • 2015-09-07 17:55:22
      սրտիցս*
      • Վեն
        2015-09-08 03:28:23
        Շնորհակալ եմ
      • 2015-09-08 17:19:12
        (ծաղիկ)
  • Culé (Դիպլիպիտո
    2015-09-07 18:15:10
    Այլաբանությու՜ն: Հետաքրքիր էր, երևի ինձ համար լավագույնը Ձեր գրածներից:
    • Նիկեա
      2015-09-07 18:24:23
      O:) ես էլ գիտեի մենակ ինձ համար էր էս ամենալավը
      • Culé (Դիպլիպիտո
        2015-09-07 18:38:46
        Մազերից էր աչքիս ]:)
      • Նիկեա
        2015-09-07 18:39:21
        :D այ էտ էլ կա, խուճուճներով հավաքվել ենք
      • Culé (Դիպլիպիտո
        2015-09-07 18:42:03
        Արդեն կայքից դուրս էի գալիս ,միամիտ խուճուճը տեսա,հարազատ թվաց]:)
      • Վեն
        2015-09-08 03:28:35
        Շնորհակալ եմ
      • Վեն
        2015-09-08 03:28:44
        Շնորհակալ եմ
  • Թիթեռ
    2015-09-07 19:33:00
    :( տխրեցնող էր բայց լավն էր:
    • Վեն
      2015-09-08 03:28:50
      Շնորհակալ եմ
  • ~ Pretender
    2015-09-07 21:30:37
    ես սպի ունեմ ու ասեմ վափշե չի ցավում (ծաղիկ) :D չեմ հասկանում գնաց մազերդ դզվավ կյանքդ խճճվեց՞ :)
    • Վեն
      2015-09-08 03:39:50
      կներես չեմ կարողանում հասկանալ թե 98 թվականին ծնված դեռհասը ,ինչ սպիներ կարողա ունենալ ,շատ-շատ երևի բակում ծունկդ ես վնասել ,երևի դա նկատի ունես՞ :) ու չեմ կարող բացատրել 98 թվակնին ծնված մեկին թե ,որ կան սպիներ ,ու կան սպիներ :) գնա գրողի ծոցը
      • EvanescenceAmyLee
        2015-09-08 16:12:24
        Գիտեք ես այնքան հիասթափված եմ...նախ համարձակություն չէ աղջկան ադելը գնա գրողի ծոցը և ոչ էլ գեղեցիկ է երկրորդ կարողացեք կառավարել ձեզ և թույլ մի տվեք ձեզ ցուցադրել ձեր այն հատկանիշը որը կոչվում է մեծամտություն...և դատարկամտություն
      • ~ Pretender
        2015-09-09 15:25:18
        չհրապարակեիր չարտահայտվեի (ծաղիկ) իմ իրավունքնա արտահայտել իմ կարծիքը, իսկ այ դու վափշե ով դարձար որ նման կերպ արտահայտվես կարդացել եմ նյութդ ինչ անեմ որ հիմարություն դուրս եկավ ես դրանում մեղավոր չեմ հա չնայած 95 թվականին ծնված տղայի գրածը ինչ պիտի լիներ, եթե ինքը տաղանդ չի կրում իր մեջ ,քո դեպքում էդ ակնհայտա :)
      • Վեն
        2015-09-11 16:35:15
        Վայի :D
      • 2015-09-11 16:42:52
        եսինչ խառնեք էէէէէէէէէէէէէէ
      • 2015-09-11 16:42:53
        եսինչ խառնեք էէէէէէէէէէէէէէ
  • EvanescenceAmyLee
    2015-09-08 09:11:10
    Իհարկե իմաստալից է բայց.....
  • Էննի
    2015-09-10 18:44:35
    Ձեզ ծանոթա՞ էմպատիա արտահայտությունը: (գինի) Ինձ թվում ա՝ չէ:) Պոտսը լավն էր, բայց մենակ էդքանը: (գինի)
  • erazox
    2015-09-10 19:02:39
    :'( :'( :'( :'( :'(
  • Վեն
    2015-09-11 16:42:36
    Ես ունեմ բոլոր հնարավորությունները լինելու մեծամիտ ,դա ոչ թե մենաշնորհ է ,այլ մի բան է ,որը անկախ քեզանից առաջանում է քո մեջ ,երբ պարզ տեսնում ես ,թե ինչ ծիծաղելի կերպով են սահմանափակվում մարդկանց զգայական ներաշխարհը ,երբ դա կարելի է օգտագործել անսահմանափակ քանակությամբ պատմություններով ու հիշողություներով լցնել սեփական կյանքը ................
    • 2015-09-11 16:46:12
      եթե մադրը մեածմիտա ուրեմ ինչ որ բանի վրա վստահա,,,ինքնավստահ են լինում եթե ունեն գովելու հարց,,,անձը գովելիա,,,,ես գտնում եմ որ դու ունես էդ իրավունք,,,ետ քո իրավունքնա,,,բայց կարծում եմ աղջկան չպիտի սեիր գնա գրողի ծոցը,,նախ դա հասարակ հարգանք,,ինքը իրա կարծիքը ասեց որոշ տեղ էլ կարակելով,,,հաշվի չառար որ աղջիկա,,,եթե ուզում ես հարգեն քեզ ու քո կարծիքը,խոսքը,դուել հարգի մարդու գրած քոմենտը,ու իրան,,,,եթե մի բան պահանջում ես ուրեմ դրանից առաջ նույննել դու տտոր,,,ամեն ինչ փոխադարձա
    • 2015-09-11 16:46:41
      ասեիր
      • Վեն
        2015-09-11 16:47:57
        իմ աղջիկ (ծաղիկ)
      • 2015-09-11 16:48:34
        ոնց հասկանամ՞
      • Վեն
        2015-09-11 16:51:07
        ես ահավոր ուրիշ բնավորություն ունեմ ,ես ահավոր ազատ եմ ,ու նաև ահվաոր անազատ իմ բնավորությունների մեջ ,ես չեմ սիրում թույլ մարդկանց ,անկախ նրանց սեռից ,ես սիրում եմ այն մարդկանց ,ովքեր խորնեն ,ու երբեք ինձ պատճառ չեն տալիս ինջնել մի մակարադակի վրա ,որ ես ստիպված ասեմ գրողը քեզ տանի :Ճ
      • 2015-09-11 16:55:29
        Վեն ջան,էն թե դու ինչքան ազատ ես,ես հասկացելեմ քո պոստերից,,ընդունելիա,,,,ու վաև քո մարդ տեսակը հազվագյուտ տեսակա,,բայց նենցա որ աղջիկը նենց էակա որ պիտի իրա հետ տենց լինես,,,դե դու տղա ես ու էն տարիքում որ ավելի լավ կհասկանաս,,,,իհարկե քո կարծիքնա,,,ընդունում եմ,բայց դու եթե ուզում ես քո կարծիքը ընդունեն ,դու էլ պիտի ընդունես դիմացինինը,,եթե քո հարամ մեկ լիներ թե ինչ կաեն քեզ տենց չէիր բռնկվի ու հասցնեօր նրան որ ասեիր գնա գրողի ծոցը,,մի խոսքով,,,սիրուն չի,,,,,ամեն մարդ պիտի իմանա որտեղ ,ում հետ,ու ոնց պիտի լինի,,,ոչ միշտա ճիշտ փակագծերը բացելը
      • 2015-09-11 16:55:42
        նաև
      • 2015-09-11 16:56:22
        սխալների համար ներող,,,
  • Նիկեա
    2015-09-11 17:32:55
    Գիտեք ինչ կյանքում ամենակարևորը մարդ լինելն ա, կյանքում ամենակարևորը ապրելն ա, բայց ոչ թե ինքն իրեն սիրահարված, այլ կյանքին...Ձեր ինքնասիրությունը չափից ավելի է, ու էտ հեչ կապ չունի, որ դուք գիրք եք գրում, դուք Նապոլեոնն եք, չէ՛, ու ոնց հասկանում եմ չեք էլ կարող լինել...գրում եք չափից դուրս ազատ,(հա իմիջիայլոց էտ ամենը շա՜տ դեպքերում, պարզապես ձևական ա դառնում) բայց մարդ տեսակով չափազանց սահմանափակ եք...Ոնց դուք եք ասում՝ ահահահ, գնա գրողի ծոցը (ծաղիկ)
    • Նիկեա
      2015-09-11 17:35:07
      Բոլոր մեծերն էլ ինչ-որ ՛՛գժությու՛՛ ունեցել են, բայց ո՛չ ցինիկություն
      • 2015-09-11 18:28:01
        նեռնեմե քեզ Գոհարս (գինի)
      • Նիկեա
        2015-09-11 18:28:51
        :D ի աղչի դու ինձ հլը պետք ես
      • 2015-09-11 18:32:19
        արի ներքին, :D
      • Նիկեա
        2015-09-11 18:42:54
        :D աղջի ոնցոր իրոք նույն մարդը լինենք
      • Նիկեա
        2015-09-11 18:44:59
        հեսա սաղ խառնելու են :D
  • fiction ☯
    2015-09-12 23:08:14
    հետաքրքիր է կգա՞ մի օր, որ նույնը հնարավորություն ունենամ թերթի վրայից կարդալ :) այդ ժամանակ գուցե բառապաշարն ու գրելաոճը փոխված լինի, պատկերացնում եմ, որ հանկարծ խուճուճ ու ճպլ բառերը փոխարինված լինեն ասենք գանգուր ու ճաղատ բառերով, կարծում եմ ամեն ինչ կփչանա :) բառընտրությունը շատ հաջող է ստացվել