Copy SMS

Չկետադրված և չուղագրված

Չկետադրված և չուղագրված  - Սեր, Ցավ , Վանիկ , Կգամ

Սովորաբար մարդիկ իրարից բաժանվելուց հետո ,որոշում են մնալ ընկերներ ....բայց ընդամենը որոշում են ,որովհտեև ամիսների ընթացքում ,նրանք քիչ-քիչ իրարից հեռվանում են ,չեն տեսնում երկար ժամանակ իրար ,ու մոռացվում է ամեն ինչ ....

Քո գնալուց արդեն երկար ամիսներ են անցել ,ես որոշեցի ,որ պետք է ինչ-որ կերպ գրել քեզ,ինչ-որ կերպ ասած այնպես չի ,որ այս դարում դժվար է դա ,այլ այս կերպ ասեմ ,դժվար է մի ամբողջ խոսքերի հավաքածու դասավորել իրար գլուխ ,և զգուշաբար կետադրել ու ուղղագրել ,և վերջապես ուղարկել ....ցավոք ,ոչ այդպեսել ես չկարողացա ,կետարդել ,ուղագրել ,հավաքել և այլն ...պարզապես որոշեցի գրել ....

Բարև ....գիտեմ ,որ քո երկրում դեռ արևը վառում է ,գիտեմ ,որ ջերմաստիճանը հասնում է անգամ ավելին ,բայց ուզում եմ մի պահ մրսես ,որովհետև մեր կյանքում ,կան ու պիտի լինեն զրոյական աստիճանի հասնող ցրտեր ,ու անկախ եղանակից ,ցրտեր ,որոնք պետք է սառսուռ առաջացնեն ,մրսեցնեն....չէի ուզի ,որ մրսես ,բայց պետք է,որ ....

Չեմ ուզում ,մելամաղձոտ թվալ....բայց ԿԱՐՈՏԵԼ եմ ,ասես կյանքիցս մի մեծ կտուր պոկվել է ,ասես չունեմ տանիք ...ասես փողոցային մի թափառաշրջիկ լինեմ ,բայց չեմ ուզում մտածես ,որ փնտրում եմ քեզ ......ասես ես փնտրում եմ ,իմ ոտքը ,որը ասես զրկվել է մկաներից ու նյարդերից ,ու ես չեմ կարողանում ուղղիղ քայլել ,որովհետև երբ մարդիկ լքվում են ,ասես պոկվում է նրանց ոտքը ,բայց նրանք քայլում են ,հուսալով ,որ մի օր նորից կկարողնան քայլել .............

Դժվար է գիտես ,մնալ կանգնած ,քայլել ուղիղ ,նստել ,ասես քո գնալուց հետո մի ամբողջ հարմարավետություն հոդս է ցնդել ,ու գնացել է գրողի ծոցը .....մտածում եմ երբեմն ,որ իմ մտածմունքները ավելի են շատացել ,ու այստեղ ես կորցրել եմ քունս ....զրկվել երազներից ,ասես աչքերիս կոփերը չեն փակվում երբեք ,ու կողքից նայողին միշտ թվում է թե ես թմրամոլ եմ ,ու հյուժված.......

երևի .........

Գիտես իմ երկրում ,քիչ-քիչ օդը սառում է ,երեկոները արդեն կարելի է հագնել գեղեցիկ կուրտկաներ ,կաշվից .......քայլել լիքը ,լիքը այնքան շատ ,որ վերջապես զգալ ,որ կա ոտքդ ......ու որ դու անդամալույծ չես .......

քաղաքը հագնում է նոր գույն ...որոշել եմ ,որ սանրվածքս պետք է փոխվի ,ու պետք  է ակնոցներ կրեմ ,որովհետև արդեն ես ինքսել ինձ կասծակում եմ թմրամոլի հարցում .....

Ես քայում եմ միշտ ,սպասելով ,որ օրերից մի օր գուցե ձևավորվի մի եղանակ ,որը կլինի իմը ,ու հատուկ կլինի իմը ,ու բացի ինձնից ոչ ոք այդ չի զգա ու տեսնի ......

ես պարբերաբար գնում եմ քո առանձնատուն ,հեռվից նայում ,այգիդ լռիվ քարուքանդ է եղել ,երևի մոռացել ես ,քո տան մասին ......պարզապես դուռը փակ է ,հակառակ դեպքում կխոստանայի ,որ միշտ կհետևեմ դրան .....

վերջերս բացահայտեցի ,որ աշխարահում միակ ծանր մեղքը գողությունն է ...իսկ մնացածը դրա տեսակներնեն ...

Նայի ՝ երբ մարդիկ գողանում են ինչ-որ թանկ իր ,նաև դրա հետ գողանում են հանգստությունը ,դրա հետ գողանում եմ ինչ-որ թեթևակի ժպիտ ....

Նայի՝ երբ մարդիկ խլում են կյանքը ,կամ գողանում այդպես ասեմ ...նրանք գողանում են հոգատարությունը ,գողանում են երջանկությունը ....

բայց մի կարծիր թե ես քեզ մեղադրում եմ ...

գրողը տանի ,դու ինձանից գողացել ես քունս ,երբ դա գողացել ես նաև գողացել ես երազներս ,հանգստությունս ,գողացել ես գեղեցիկ հայացքս......տես ,որ ճիշտ եմ ....

ոչինչ չգիտեմ ........

գրում եմ քեզ ,հենց այնպես .....

լավ սա չեմ ուղարկում ,կուղարկեմ ,երբ կկարողանամ հասկանալ ,թե ինչ եմ ուզում քեզանից ,չէ որ դու ոչնչում պարտավոր չես ....

չեմ ուզում շարունակել ...ընդամենը ուզում եմ իմնաս ,որ նաև դու գողացել ես իմ ոտքը ,ու ես չեմ կարողանում քայլել ,որովհետև միշտ հարբում եմ ,հարբում եմ ու միշտ չեմ կարողանում քնել ,չեմ կարողանում քնել ,ու միշտ հյուժվում եմ ,հյուծվում եմ ...ու էլ ավելի չեմ կարողանում կանգնած մնալ ....տես ոտքս ,որ գողացել ես ,որքան բան ես գողացել .....

ես ընդամենը կարոտում եմ քեզ .......որովհետև ես ուզում եմ վերջապես կարողանալ նորմալ նստել ,կանգնել ,դու չկաս ,,,,ու չկա այլևս հարմարավետություն ,որ կարողանամ հարմարվել այս աշխարհին ,քո երկրին ու իմ երկրին .....

Քեզ գրկող Վեն ՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚՚

Խոստանում եմ ,որ մյուս անգամ ավելի լավ նամակ կգրեմ .....

8

1

2076

  • smung7575
    2015-09-13 16:46:17
    Հետաքրքիր էր ու լավը...