Copy SMS

Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր...

Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն,


Բարև ձեզ, Նախորոք ասեմ, որ ստեղծագործությունը ուղակի գիշերային մտքերի արդյունք է, իմ սիրտը կոտրված չէ, ես անհույս չեմ Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն, ...


Ես էլ չկամ, Դու էլ չկաս,

Ու չփորձես հանկարծ ետ գաս,

Ու թույլ սրտիս նոր ցավ դու տաս,


Ախր ի՞նչ եմ ես քեզ արել,

Հավատացել եմ, նվիրվե՜լ, 

Դժվար պահին խորհուրդ տվել,

Քեզ ստիպել եմ առաջ շարժվել,

Ու երբ հանկարծ վատ ես եղել,

Քեզանից շատ ես եմ նեղվել,

Երբ մենակ ես դու քեզ զգացել,

Հույս եմ տվել, քեզ հետ լացել,

Ու լացում եմ ես հիմա էլ, 

Բայց մի բան կա, որ չկա էլ,

Չկա անկեղծ ընկերություն,

Ուրախացնող ինչ-որ զգացում,

Ու խոսքեր կան սրտիս տանջող,

Արցունք բերող, տխրել ստիպող,

Կան կարծիքներ, որոնք ճիշտ չեն,

Կան խոստումներ որոնք փուջ են,

Ու կան խոսքեր երջանկացնող,

Որ համարվեցին վնասող,

Վնասեցին փոքրիկ սրտիս,

Վնասեցին փխրուն հոգիս,

Բայց  նոր ու նոր իմաստավոր ու անիմաստ տողեր եկան խորքից մտքիս...

Եվ ասում եմ անկեղծորեն,

Դու ես ստիպում որ մտածեմ,

Գիշերները տխուր լացեմ,

Ինչ-որ մտքեր լուռ հորինեմ,

Ինչ-որ տողեր անսկի՜զբ, անվե՜րջ,

Ու կա մի մեծ սահման մեր մեջ...

Վերացել ենք այս աշխարհից,

Հեռվացել ենք մենք իրարից, 

Նեղացել ենք մենք իրարից,

Ու կորցնելով ես Միայն Քեզ,

Հիասթափվել եմ բոլորից,

Ու ես կորցնելով Միայն Քեզ,

Կարծես կորցրել եմ աշխարհը, 

Որ թաքցրել էի բոլորից,

Որտեղ միայն մենք էինք ապրում,

Որտեղ չկար ո՛չ տխրություն,

Ո՛չ անարդար արդարություն,

Ո՛չ անիմաստ միայնություն,

Ոչ էլ անվերջ անքնություն...

Եվ ու՞ր է մեր աշխարհն անհայտ,

Որ անվանում էինք այն հեքիաթ, 

Փշրվել ք, անհետացել,

Կարծես երբեք չի էլ ստեղծվել...


Ու չկա մենքը հոգնակի,

Կա միայն ես, կա միայն դու,

Կան աշխարհներ անչափ հեռու,

Մեկում ես եմ, մյուսում էլ դու,

Մենակ եմ ես, Մենակ ես դու, 

Ու չենք տեսնում մենք մեկ մեկու,

Սրտերը մեր շատ են հեռու,

Ու էլ ոչինչ չի լինելու,

Ու երբեք չենք միանալու.

Սիրո խոսքեր չեն հնչելու,

Ու իմ սիրտը առաջվա պես

Այդպես ուրախ չի զարկելու,

Բայց թե հանկարծ դու վատ լինես,

Այն զգալու է հեռվից հեռու,

Ու ինձ հանգիստ էլ չի տալու...


Ես դա գիտեմ, Ես դա զգում եմ,

Որովհետև կարոտում եմ,

Եվ Քանի որ միշտ քո համար,

Ես եղել եմ անխելք, հիմա՜ր,

Դրձել ենք մենք իրար օտար...


Կարոտը իմ դեռ չի մարել,

Մտքերը իմ դեռ չեն սառել,

Ու սիրտը իմ կանգ չի առնում,

Ու մի բան է միայն փոխվում,

Այն քո համար էր բաբախում,

Բայց հիմա էլ քեզ մոտ չի զգում..

Այնքան շատ են մտքեր ստեղծվում,

Գլխումս չեն տեղավորվում,

Աչքերումս քո աչքերն են,

Մինչև հիմա չեն մոռացվում,

Ու երբեք էլ չեն մոռացվի,

Միշտ կհիշե ժպիտդ բարի,

Ու վիրավորող խոսքերդ հնչած, 

Իմ կողմից մի օր հաստատ կներվի,

Այո՛, կներվի, բայց չի՛ մոռացվի...

Ու հիմա գիտեմ, Ես եմ մեղավոր,

Որ դարձել եմ թույլ, ու այսքան անզոր...

Ա՜խ երանի՜ գային հին օրերը ետ,

Ու չխոսեինք մենք երբեք իրար հետ,

Որ լաց չլիներ իմ հոգին հավետ,

Որ չկորեին իմ մտքերը անհետ

Ու չխառնվեին Քո մտքերի հետ...


nbsp;


Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն,


Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն,


Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն,


Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն,

Եթե կային տառասխալներ, ներողություն Մտքե՜ր, Մտք՜ր ու նորից Մտքեր... - Մտքեր, տխրություն, միայնություն, և, այլն,


10

18

1589

  • -----------
    2015-09-13 16:52:50
    .
  • Նիկեա
    2015-09-13 17:03:59
    Գիտես ինձ միշտ թվացել է, ու թվում է, որ երբ մարդու սիրտը կոտրված է, նա անհույս չէ, կոտրված է, որովհետև նա պարզապես չի գտել իր իսկական ՛՛դու՛՛-ին, որի հետ միանալով կազմելու էր ՛՛մենք՛՛, հիմա հերոսուհիդ չի գտել, պարզապես կարծում ա որ գտել ա, իսկ երբ գա ժամանակը ու գտնի, կհասկանա որ ոչնչի համար ա տանջվել :) , իսկ ինչ վերաբերվում ա պոստիդ, բանաստեղծությանդ, գրելաոճիդ ես միշտ հավանել եմ .ապրես (ծաղիկ)
    • -----------
      2015-09-13 17:57:03
      մերսի շատ (ծաղիկ)
  • Hak S
    2015-09-13 17:22:29
    (բռավո) (ծաղիկ) O:) ապրես շատ լավ էս դու գրում նենց ես գրում որ տողերտ պարզ հասկացվում են
    • -----------
      2015-09-13 17:57:12
      մերսի (ծաղիկ)
      • Hak S
        2015-09-13 17:58:48
        (պաղպաղակ) Պողոսի մասին էս գրել ճիշտ եմ չէ նկատել
      • -----------
        2015-09-13 18:05:08
        օգօ. բռնվեցի. Պողոոս թռանք մեր մասին բոլորը իմացան աաաաաաաաաաաաաաաաաաաաաաա :D
      • Hak S
        2015-09-13 18:21:17
        Արդեն Պողոսի հետ ես հա ՞ :D :D
      • -----------
        2015-09-13 18:28:42
        չէէ, Պողոսը գժվեց տարան գժանոց, մենակ մնացի (ախ)
      • Hak S
        2015-09-13 21:41:43
        բայց խի է ... ստեղ են ասել ախ քո սիրուց ընգա ձիուց ]:)
  • .....
    2015-09-13 20:10:51
    կներեք իհարկե,բայց երբ գրում եք ինչ-որ ստեղծագործություն,այն լինում է ձեր կյանքի մի փոքրիկ դրվագը...համենայն դեպս ես այդպես եմ կարծում,ավելի ճիշտ համոզված եմ...և բացի այդ դուք այնքան պարզ եք նկարագրել զգացմունքներն ու հույզերը,որ դրանք պարզապես ձերը լինել չեն կարող O:)
    • .....
      2015-09-13 20:11:34
      մոռացա ասել,շատ հետքրքիր էր (ծաղիկ)
      • -----------
        2015-09-13 20:43:13
        մերսի շատ :) . դե որոշ տողեր համապատասխանում են իրականությանը...
      • .....
        2015-09-13 21:51:59
        (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Culé (Դիպլիպիտո
    2015-09-13 20:50:00
    Լավ միտք ունեք,որն ավելի հետաքրքրությամբ կկարդացվի բառապաշարի հարստացման դեպքում : Նախորդ պոստերը կարող են պատճառ հանդիսանալ մտածելու ,թե նկարագրվածը իրականություն է:
    • -----------
      2015-09-13 22:54:00
      դե մտքերը միանգամից են գալիս, մյուս անգամ կփորձեմ ուղղումներ կատարել (ծաղիկ) իրականությանը որոշ հատվածներ էին համապատասխանում, ոչ բոլորը...
      • Culé (Դիպլիպիտո
        2015-09-15 21:20:35
        Այնպես չէ,որ հիմա վատ է,ուղղակի եթե ցանկություն կա այս ուղղությամբ շարունակելու ,ինքնակատարելագորԾումը չէր խանգարի:) Ա՜, դե ապրված հատվածներ այնուամենայնիվ կային:
      • -----------
        2015-09-16 00:26:28
        (ծաղիկ) :)