Copy SMS

Մտքերի ընտրանի 1

Մտքերի ընտրանի 1 - գրքեր, մտքեր, արտահայտություններ, գրողներ

Սիմոն դե Բովուար <<Բոլոր մարդիկ մահականացու են>>



  • Պետք չէ ստիպել մարդուն հրաժարվել մի մտքից, որը նրա համար բացարձակ ճշմարտություն է:

  • Շատերի համար է ապրել նշանակում ընդամենը մեռած չլինել:

  • Ժամանակը հզոր ուժ է, որ սպանում է ամեն ինչ, այդ թվում և հիշողություններին ու սերը, կամ սիրո մասին հիշողությունները, որքան էլ այն ուզում է ուժեղ լինել, ժամանակը նրանից ուժեղ ու հզոր է:

  • Բայց նույնիսկ անմահության դատապարտվածի համար է ժամանակը կարճ, երբ սիրահարված է ու սիրում է. “Ես սկսել եմ հաշվել ժամանակը…”:

  • Մարդիկ միշտ են իրենց կյանքը դրամայի վերածում: Սպինելը սիրում է Լաուրային, Լաուրան սիրում է Արմանին, իսկ Արմանը սիրում է մեկ ուրիշին: Ինչու Լաուրան չի սիրում Սպինելին, կամ Արմանը Լաուրային` չէ որ նա էլ ունի աչքեր, քիթ, ձեռքեր շուրթեր` կարող է համբուրել, գրկել…Ինչու:

  • Որքան անցնում էին տարիներն այնքան ծանրանում էր անցյալն ու դժվարանում էր դա տանելը:

  • Մեռածները մեռած են ու այդ մեռած անցյալից ապրել շարունակողներն են ստեղծում ներկան, նրանք ապրում են:

Մտքերի ընտրանի 1 - գրքեր, մտքեր, արտահայտություններ, գրողներ

Պավել Վեժինով <<Անջրպետ >>



  • Կին չկա, որ կյանքում գեթ մի անգամ որևէ անմիտ ու անուղղելի բան արած չլինի:

  • Ախր կարիքը ամեն բան կսովորեցնի, այնպիսի ուժ ես ստանում, որ հետո զարմանում ես` թե որտեղից:

  • Տղամարդու համար այնքան էլ հաճելի չէ, երբ իրենից չեն ամաչում:

  •  Այս աշխարհում շտապելու հարկ չկա, բոլոր ճանապարհները չափված են:

  • Քանի դեռ փողը կա աշխարհում, մարդիկ ինչպես էլ դիմակավորվեն, միշտ կմնան նույնքան ողորմելի ու գծուծ, ինչպես հիմա են:

  •  Մարդ պիտի հարգի իրեն: Թեկուզ այն մի կաթիլ մարդկայինի համար, որ կա իր մեջ:

  • Ոչ ոք, անշուշտ, չի կարող ճախրել երկնքում, ոչինչ չզոհաբերելով:


Մտքերի ընտրանի 1 - գրքեր, մտքեր, արտահայտություններ, գրողներ

Օսկար Ուայլդ <<Իդեալական ամուսինը >>



  • Երբ տղամարդը երբևիցե սիրում է մի կնոջ, նա պատրաստ է ամեն ինչ անել նրա համար, բացի սիրելուց…

  • Իսկական սերը ներում է բոլոր մեղքերը, բացառությամբ սիրո դեմ գործած մեղքը…

  • Դուք էլ այս աշխարհին եք պատկանում ու ենթադրում եմ, որ ձեր գինը ունեք: Այժմ ամեն ոք իր գինն ունի: Միակ դժվարությունն այն է, որ ոմանք սոսկալի թանկ են:

  •  Ես սովորաբար ասում եմ այն, ինչ մտածում եմ: Իսկ դա մեր ժամանակներում մեծ թերություն է:

  • Կնոջ կյանքում կա միայն մի իսկական ողբերգություն. դա այն է, որ նրա անցյալը իր սիրածն է, իսկ ապագան, որպես կանոն՝ նրա ամուսինը:

  •  Փոքր խնդրանքները կատարելը շատ ավելի դժվար է:

  • Ձեր անցյալը գնելու համար դուք բավականաչափ հարուստ չեք: Ոչ ոք իր անցյալը չի կարող ետ գնել:

  • Երբ աստվածները ցանկանում են մեզ պատժել, պատասխանում են մեր աղոթքներին:

6

3

1734

  • Culé (Դիպլիպիտո
    2015-09-19 01:17:51
    Առաջինը հետաքրքրեց: :)
    • VattiM
      2015-09-19 17:45:50
      (լավ) ահա
      • EvanescenceAmyLee
        2015-09-19 23:11:31
        հիմա հենց Օսկար ուայլդի իդեալական ամուսինն եմ վերցրել որ կարդամ....ապրես լավն էր