Copy SMS

Ալբեր Քամյու... Փիլիսոփայություն

Ալբեր Քամյու... Փիլիսոփայություն  - փիլիսոփայություն, քամյու, մտքեր

► Եվ ժանտախտի բարձրագույն օրենքով ամեն մարդ, բանտապետից մինչև վերջին բանտարկյալը, դատապարտված էր, և գուցե առաջին անգամ բանտում տիրում էր բացարձակ արդարություն։

► Հիմարությունը միշտ էլ պարտադրում է իրենը:

► Իրականում աղետները սովորական բաներ են, բայց մարդիկ դժվարությամբ են հավատում դրանց, երբ իրենց գլխին են գալիս: Աշխարհում այնքան ժանտախտներ են եղել, որքան պատերազմներ, բայց հակառակ դրան՝ ժանտախներն ու պատերազմները մարդկանց միշտ անպատրաստ են գտնում:

► Տղամարդիկ և կանայք կամ շատ արագ իրար հոշոտում են սիրո ակտ կոչվածում, և կամ վարժվում են երկուսով ապրելու սովորույթի:

►Հուսահատվելու սովորությունը, հուսահատությունից վատ է

► Գիտե՞ք, մարդիկ կան, որ մերժում են մահանալ:

► Աշխարհը շուռ է եկել. ավելի շատ բժիշկներ կան, քան հիվանդներ:

► Եթե ես իմանամ, որ դու գալու ես, ապա կարող եմ քեզ սպասել ինչքան որ պետք է:

► «Բայց իրականում նրանք քնած էին: Ամբողջ այդ երկար ժամանակը մի երկար քուն էր նրանց համար: Քաղաքը լեցուն էր արթմնի քնածներով, որոնք իրականում իրենց ճակատագրից խուսափում էին միայն այն բացառիկ դեպքերում, երբ գիշերը երևութապես նրանց փակված վերքերը հանկարծ բացվում էին: Եվ հանկարծակի արթնացած, շփոթված ու վախեցած շոշափում էին իրենք իրենց, նրանց շրթներն այրվում էին և մի ակնթարթում իրենց տառապանքը հանկարծ վերաթարմացած էին գտնում իրենց սիրածի տակնուվրա եղած դեմքի հետ: Առավոտյան նրանք վերադառնում էին աղետին, այսինքն` մտնում էին ամենօրյա սովորական կյանքի մեջ»:

► Աշխարհում չկա մի իրադարձություն, որ իր դրական կողմը չունենար, եթե լավ ուսումնասիրվեր:

► Նրանք իրենց հույսը դնում էին պատահականության վրա, իսկ պատահականությունը ոչ ոքի չի պատկանում:

► Հասկանալի է, որ միշտ հնարավոր է աչքերը փակել և չտեսնել ճշմարտությունը, մերժել այն: Ճշմարտությունը սարսափելի ուժ ունի և ի վերջո հաղթում է ամեն ինչ:

► Ենթադրությունները գիտության մեջ, ինչպես և կյանքում, միշտ վտանգավոր են:



Ալբեր Քամյու «Անկում»


Ալբեր Քամյու... Փիլիսոփայություն  - փիլիսոփայություն, քամյու, մտքեր

► Մարդը երբեք կեղծավոր չի լինում իր հաճույքներում:

► Եթե դուք հանցագործին ասեք, որ իր կատարած հանցանքը կապված չէ նրա բնույթի, բնավորության հետ, այլ հետևանք է նրա կյանքի դժբախտ դեպքերի` նա ձեզ անսահման շնորհակալ կլինի:

► Ես չէի ձանձրանում, որովհետև տխրում էի:

► Մահը միայն արթնացնում է մեր զգացմունքները: Որքա՜ն ենք սիրում մեր հենց նոր մեկնած բարեկամներին, այնպես չէ՞

► Մարդիկ շտապում են քննադատել քեզ, որպեսզի իրենք զերծ մնան քննադատությունից:

► Ես ընկերներ չունեմ. միայն համախոհներ:

► Դու ծանոթանում ես նոր մարդու հետ և սուզվում ես նրա մեջ:
Կան այնպիսի մարդիկ, որոնք խորն են ու Դու լողանում ես նրանց մեջ, վայելում ես նոր զգացողությունները, նոր գիտելիքները, նոր փորձը: Բայց ինքդ քո մեջ, Դու հասկանում ես, որ մի օր էլ այդ խորը մարդու հատակին կհասնես և կլինի՞ արդյոք բավական տվյալ խորությունը, որպեսզի Դու մնաս:
Կան նաև մանր մարդիկ, որոնց մեջ Դու մտնում ես ասես առվակի մեջ և միանգամից զգում ես նրանց հատակը: Դու դուրս ես գալիս նրանց միջից արագորեն, անցավ, առանց հույզերի և հեշտությամբ շարժվում ես առաջ, կարծես նրանք երբեք էլ չեն եղել …Խորը մարդիկ երկար են հիշվում …

► Մարդիկ համոզվում են ձեր իրավացիության, ձեր անկեղծության և ձեր վշտերի լրջությանը միայն ձեր մահով:

► Հանցանքը միշտ էլ պաշտպաններ կգտնի, իսկ անմեղությունը` երբեմն:

17

6

3869

  • ~ Pretender
    2015-09-19 23:50:02
    Սիրում եմ Քամյու ապրես լավ պոստ էր ::
    • VattiM
      2015-09-20 00:23:43
      մերսի շատ
  • Mariam95
    2015-09-20 13:20:29
    Քամյուի անկյունաքարային գաղափարը՝ աբսուրդը, ուղղակի վերջնա: Ու ամենամեծ աբսուրդն էնա, որ ինքը ճիշտա,,, վերին աստիճանի ճիշտ: Մի ուրիշ աբսուրդ էլ էնա, որ էդ աբսուրդը պետքա ընդունես նենց, ոնց կա: ---------------------Երջանկությունը և աբսուրդը նույն հողի զավակներն են։ Նրանք անբաժանելի են իրարից։ Սխալ կլիներ, իհարկե, կարծել, որ աբսուրդի բացահայտումը անպայման երջանկացնում է մարդուն։ Հաճախ հենց երջանկությունն է առաջացնում աբսուրդի զգացողությանը։
    • VattiM
      2015-09-20 17:37:42
      (լավ)
  • Hak S
    2015-09-20 19:18:42
    (բռավո) (բռավո)
    • VattiM
      2015-09-27 20:31:23
      (լավ)