Copy SMS

Ճակատագրի Խաղը/ Մաս 6

Մի պատմություն


Ճակատագրի Խաղը/ Մաս 6 - Պատմություն, Ադամ, Ադել, Աասու, Սուգո, Հիթկլիֆ

Մինչ շարունակությանը անցնելը ես կցանկանաի մի բան պատմել: Շատ տարիներ առաջ մինչ այն պահը, երբ  Ադամը և Ադելը մեկնեցին Ճանապարհորդության, ավելի ճիշտ երբ  Աասու Չանը մեկնեց Նյու Յորք: Դա Նյու Յորքի լավագույն տարիները չէին: Լավագույն կազմակերպությունները, լավագույն գործարանները պարզապես ընկնում էին աշխարհամարտերի թողած ճգնաժամից: Մեծահարուստները աղքատանում էին մեկը մյուսի հետևից: Իսկ նրանց հետևից աղքատները հարստանում էին: Որոշները խաբկանքով որոշները պարզապես  իրենց հաջողության միջոցով: Մեծահարուստներին փոխարինում էին աղքատները: Ինչպես և Աասուն: Որոշ ժամանակ անց նրաց տեղափոխությունից  Աասուն նույնպես հարստացավ: Դա կատարվեց այն բանից հետո երբ  նրա առաջարկեց դեռ գործող գործարաններից մեկի տնօրենին՝ Հիթկլիֆ Կուլաին,   փոխառաջարկ, օգնություն ընկերությունը  փրկելու համար փոխարենը   գործարաններից  որոշները  պետք է   հանձնվեին նրան: Հիթկլիֆը սկզբում ոչ, սակայն այնուհետև իր ընկերությունը փրկելու համար ստիպված էր: Գործարքը կայացվում է և Աասուն ստանում է գործարանները և փոխարժեք գումարը հանձնում նրանց որը որ պայմանավորված էր: Միքանի  ամիս անց Սուգոն ու Հիթկլիֆը առանձնանում են: Նրանց գործարանները բաժանվում են: Եվս միքանի ամիս անց Հիթկլիֆը աղքատանում է և նրա գործարանը ընկնում է: Աասուն ընդհակառակը ավելի է հարստանում: Շուտով նրա ընկերությունը մեծանում է և նա դառնում է ամենահարուստ մարդը ու ամենամեծ կալվածքատերը ամբողջ Նյու Յորքում:

10 տարի անց: Աասու Չանի աշխատասենյակում:

-Պարոն Աասու, ձեզ մոտ հյուր կա:

-Ասեք թող ներս գա:

-Պարոն Աասու, իմ անունը  Սուգո Լիի է:

-Բարև ձեզ պարոն Լիի,  նստեք խնդրեմ ինչով կարող եմ ձեզ օգտակար լինել:

-Ես նոր եմ եկել այստեղ, ու ցանկանում եմ հիմք դնել իմ նոր ընկերությունը: Ցանկանում եմ իմ բիզնեսը շարունակել Նյու Յորքում ու նրա Շրջակայքում:

-Այո և ինչով կարող եմ ձեզ օգնել:

-Սկզբի համար, ես հարձուփորձ եմ արել բոլորին: Ըստ նրանց ամենամեծ կալվածքատերը դուք եք:  Իսկ ես ցանկանում եմ Այստեղ մեծ գործարաններ դնել:

-Ես դեռ չեմ հասկանում թե ինձանից  ինչ եք ուզում:

-Յուրաքանչյուր   նորություն խանգարում է պրոգրեսիաին: Յուրաքանչյուր ֆունկցիա ունի որ ուրույն բանաձևը, և յուրաքանչյուր թվային արժեքի միջամտումը մեծ թե փոքր փոխում է նրա գրաֆիկը: Այդպես էլ կյանքում: Ինչպես և ասեցի ես ցանկանում եմ իմ ընկերությունը հիմնադրել այստեղ, քաղաքում, իսկ դա կնշանակի որ ես դառնում եմ ձեզ համար ևս մեկ հակառակորդ: Իմ գործարանները կդառնան նրանց խոչընդոտ, ինչն էլ որ ես չեմ ցանկանում:

-Մեկ է չեմ հասկանում:

-Իմ նպատակը այն է որպեսզի ես չդառնամ ձեզ համար խոչընդոտ: Ես ցանկանում եմ ձեզանից թույլտվություն վերցնել և հարցնել թե որտեղ կառուցեմ իմ գործարանները որպեսզի կարողանամ զարգացնել նրանց բայց այդ կերպ նաև չխանգարելով ձեր ընկերություններին:

-Դուք ցանկանում եք գործարան կառուցել բայց միաժամանակ այնպես որ այն չխոչնդոտի քաղաքի մյուս գործարաններին(Բարձր բարձր ծիծաղելով), կարող եք արդյոք այրել ծառը անտառի կենտրոնում վստահ լինելով որ դու չես այրի ամբողջ անտառը կամ նույնիսկ մեկ ավելորդ տերև հարևան ծառից: Ես հասկացա ձեզ և ինչպես դուք չեք ցանկանում որ խաչընդոտ հանդիասանաք իմ համար նույն կերպ էլ ես չեմ ցանկանում: Ես Ձեզ հետ առաջարկ ունեմ:

-Այո և ինչ առաջարկ???

Հանելով գրասենյակից միքանի թղթեր ու հանձնելով նրան:

-Այստեղ միքանի գործարաններ են, նրանք պատկանել են ինձ սակայն այս վերջին ամիսների ընթացքում ես մեծ կորուստ տվեցի նրանցից:

-Ինչու:

-Գործարանները գտնվում են քաղաքի մյուս ծայրում  իսկ քաղաքի մյուս շրջանները բաժանում էին հենց այդ գործարանների մեքենաները: Սակայն քաղաքի մյուս ծայրում գործարամմերի գտնվելը խանգարում էր, ես չեմ կարողանում կառավարել և հետևել նրանց: Ես համաձայն  եմ վաճառել նրանց  ձեզ: Քաղաքի մյուս  ծայրին ես չեմ անդրադառնում: Եթե ցանկանում եք կարող եք տեղակայվել այնտեղ, այդ կերպ մենք միմիանց  չենք խանգարի, և կարող ենք ազատ զարգացնել ձեր գործարանները:

-Իսկ չեք փորձել ինչ որ մեկին նշանակել այդ գործարանների գլխին և ամսական գումար վերցնել նրանից:

-Միգուցե զարմանալի թվա սակայն փորձել եմ:

-Ու ինչն  է խնդիրը:

- Պարզապես Միքանի օր առաջ նա տարորինակ  կերպով մահացավ: Ինչևէ այդ գործարանի հետ խնդիրներ չկան որոնք կստիպեն ձեզ հրաժարվել:

-Ես շատ շնորհակալ կլինեմ: Ես միայն խորհուրդ խնդրեցի իսկ դուք ինձ այդպիսի առաջարկություն արեցիք: Ինչով եմ ես արժանի այդ պարգևին:

-Չգիտեմ ինչու դուք շատ մնան տարիներ առաջ ինձ հանդիպած մի մարդու:

-Եվ ում:

-Հենց այդ էլ ուզում եմ իմանալ, դուք նորեկ մեր դաժան քաղաքներում,  բայց միաժամանակ այսքան հմուտ, որ եկել եք ինձ այսպիսի առաջարկություն եք անում:

-Պապ, պապ, պապ,- գոռալով ու արցունքները երեսին  ներս վազեց մի աղջիկ նետվելով ուղիղ հոր գիրկը:

-Աղջիկս,ինչ  է եղել,-իր ափերի մեջ վերցնելով նրա գեղեցիկ հայացքը:

-Աղջիկս, կարծես վախենալով նրանից սակայն ամեն կերպ փորձեց թաքցնել իր վախը:

Աասուն որ այդ պահին զբաղված էր աղջկանով չնկատեց որինչ:

-Այո, ծանոթացեք պարոն Լիի, իմ աղջիկն է՝ Ադելը: Նա դեռ երեխա է:

-Լավ, կարող եմ ես նայել այդ գործարանների փաստաթղթերին, եթե ամեն ինչ լավ լինի ես կհամաձայնվեմ, իսկ ինձ ներեցեք ես պետք  է գնամ:

-Ես ձեզ կճանապարհեմ ձեզ:

-Ոչ շնորհակալություն, մնացեք ձեր աղջկա հետ, դուք նրան պետք եք:

Սուգոն վերցրեց փաստաթղթերը և դուրս եկավ: Դուռը փակվեց: Աասուն հրամայեց քարտուղարուհուն որ թույլ չտա ոչ մեկին ներս մտնել: Այնուհետև շրջվելով դեպի Ադելը:

-Ինչ  եղել աղջիկս:

Շարունակելի...

4

2

1325

  • Aram.G
    2015-09-21 11:11:34
    Gites im hamberutyan chapery
    • Hrat
      2015-09-21 11:19:56
      Ասես ոչ նոր մասը երբ ա լինելու