Copy SMS

Պատրանք...


Պատրանք... - օդ,քամի, սառը,Երբ սկսում ես  համտեսել սովորական ու պարզ բաները, որոնք իսկապես սովորական են ու պարզ, հասկանում ես, որ այսքան ժամանակ դու տեսնում էիր բոլորի կողմից ստեղծված սովորականը, որն իրականում անսովոր էր, բաևդ խճճված ու անհասկանալի:.....Ես սովորել եմ լռել ու միաժամանակ խոսել:...Մենք սովորում ենք լռել,այն պահից սկսած երբ, գտնում ենք մեկին, ում ներսում մեր բառեն են:...Երբ առաջին անգամ, պատահական մի փողոցում պառկում ես գետնին: Սկզբում անսովոր է, հետո դեմքդ սկսում է ժպտալ, որովհետև իրականում ամենասովորականն է, որ երբևիցե զգացել ես, որովհետև այդ ժամանակ երկինքը խրվում է մարմնիդ մեջ, ու հետո, վերջում, մարդկանց զարմացած գլուխները սկսում են վազվզել աչքերդ մեջ:
Պատրանք... - օդ,քամի, սառը,Դրա շնորհիվ սկսում ես խորանակ քո մեջ ու լողալ, տարածվել, փռվել ամբողջ մարմնով ու ուրախամալ, որ կարողանում ես տեղավորվել քո մեջ ու իր համար էլ տեղ բացել: Ու սկսում եք յուրաքնչյուր ժամ լուռ լողալ միմյանց մեջ:...Սա իմ ուզած սովորականն է:...Էն յուրահատուկ սովորականը, որ էդ մեկի աչքերին նայելով տեսնում ես պտտվոց երկրագունդը, իր լռությամբ:.....Պատրանքա.....Հասկանում, որ սկսել ես հասկանալ, իրոք, սկսել ես հասկանալ, տեսնել: Դու արթնացել ես, քեզ արթնացրել են ու քո ներսի լռությանը խոսել են սովորեցրել, ինքը էլ համր չի, ու էլ անհրաժեշտություն չկա ինքդ քեզ հետ ժեստերով խոսել......
6

2

1284

  • -----------
    2015-09-19 16:58:43
    Մենք սովորում ենք լռել,այն պահից սկսած երբ, գտնում ենք մեկին, ում ներսում մեր բառեն են:... (բռավո) (բռավո) լավներ շատ