Copy SMS

Կյանքը տողերում...

Բանաստեղծական կյանքը գերել է ինձ միշտ։ Կարդալով մեծ գրողների պոեզիաները ես հարցնում էի ինքս ինձ արդյոք ես ի վիճակի եմ գրել այնպիսի բանաստեղծական գործեր որոնցով կկարողանամ դառնալ հանրահայտ ամբողջ աշխարհում ու սկսեցի գրել։ Մանկական երազանքը ժամանակի ընթացքում հանգավ ինչպես այրվող նավը հսկայական օվկիանոսում, բայց ես շարունակում եմ գրել։ Մանկան երազանքը դարձավ սովորույթ ու կատարելագործվելու նպատակ, այնուհետև պարզապես հոբբի, ժամանակի խաղալիք։ Հիմա գրելը իմ կյանքի մի մասնիկն է։ Սերը, ընկերությունը դավաճանությունն ու ցավը, որքան հաճելի է երբ ներկայացնում ես նրանց տողերում, կարծես այդ կերպ ես ազատվում եմ նրանց ցավից։ Սակայն երբեմն նույնիսկ նրանք չեն բավարարում զգացմունքներս ամբողջովին վերարտադրելու համար։


Կյանքը տողերում... - բանաստեղծություն, երկու հատ, սիրո մասին

#1

Ուզեցի ասել

Բայց չգտա բառեր

Նրանք հանգչում էին մտքում

Ու Չէի հասցնում արտասանել։


Նրանք դարձրին ինձ լռակյաց

Ու ստիպեցին ինձ քեզ սպասել

Գիշերներից մինչ լուսաբաց

Ու հակառակ քեզ երազել։


Նրանք ստիպեցին սիրել մթում

Կանգնած մեկին ժամը մեկին

Ով իր անբան գիշերներում

Քո մասին է մտածում։


Դու միակն ես ով կարողացավ

Երեք օրում ինձ ստիպել

Մառանալ ամեն տեսակ դարդ ու ցավ

Ու իրեն միակին սիրել։


Մոռանալով ամեն մանրուք

Իմ ընկերներ ասեք ինձ դուք

Արդյոք կարող եմ ես այդպես ընկնել

Կամ էլ ելնել այս անդունդից

Չտեսնված մի անդունդից

Որ իմ ձեռքով ես եմ փորել

ՈՒ իմ ձեռքով ես ինքս ինձ

Այնտեղ գցել։

Բայց հիմա կրկին

Տեսա մեկին

Ժամը մեկին

Ու նրան ես սիրում եմ

Ու նրան ես սպասում եմ:




 

#2

Էլի անցած էլի գիշեր

Անմեղ ընկած արցունք-հուշեր

Էլի ցավի հնադարան

Էլի միայնակ ու տափաստան։

 

Էլի գրած, էլի ջնջած

Էլի խավար թե աջ թե ձախ

Էլի գիշեր մթում սառած

Էլի մտքեր՝ խառը, խաչված։

 

Բայց դու չկաս,

Ու չգիտեմ կմոռանաս

Թե իրոք կգաս

Ու չգիտեմ

Արդյոք կա շանս քեզ սիրելու

Արդյոք կա շանս մտածելու

Որ գա մի օր, ու կգրկեմ

Դու կլռես իսկ ես կասեմ

Իսկ ես կասեմ ես սիրում եմ

Քեզ, սիրում եմ քեզ։

 

Էլի անցած անքուն գիշեր

Էլի մտքում ցավոտ հուշեր

Փնտրում եմ քեզ փնտրում հույսեր

Բայց չգիտեմ թե կան նրանք

Իմ ու քո մեջ

Թե միայն իմ մեջ։

 

Էլի գիշեր, էլի հուշեր։

 

Շնորհակալություն...

 




5

0

1384