Copy SMS

Նա ով խիզախ է,անկախ է...

Նա ով խիզախ է,անկախ է... - Հայաստան, Անկախություն, ազատություն


Ծնունդդ շոնրհավոր Հայաստանի Հանրապետություն...Վերածնունդդ շնորհավոր Հայաստան աշխարհ...

Երեկվա մանկիկը այսօր մեծացել, հասակ է առել...Բայց չի՛ ծերանա ու չի՛ մահանա...Մենք դա թույլ չենք տա...

Միացնենք երաժշտությունը...

24 տար առաջ այս օրը, Խորհրդային Հայաստանի քաղաքացիները  պատմական որոշում կայացրեցին՝ անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման անշեղ ուղի:

Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվեց 1990 թ.  օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ ՝ 1991թ. սեպտեմբորի 21-ին անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:

Հանրաքվեն անցկացվեց խորհրդային ընտրական օրենսգրքով և անցավ ազատ ու թափանցիկ:Անկախության հանրաքվեի ընթացքին հետևեց 117 դիտորդ՝ 25 երկրից:

Խորհրդային Հայաստանի քաղաքացիների 94,99 տոկոսն ՛՛այո՛՛ ասաց անկախությանը:

Երկու օր անց՝ սեպտեմբորի 23-ին, Գերագույն Խորհուրդը Հայստանիը հռչակեց անկախ, ինքնիշխան պետություն:

Ու այսօր մենք ազատ ենք, մեր հայրենիքի միակ  տերը: 

 Հեղինակային բանաստեղծություն նվիրված Հայաստանի Անկախության 24-րդ տարելիցին:

Դու ծնվեցիր, քանզի ոչինչ հենց այնպես չի ծնվում...

Դու ծնվեցիր, որ մենք ծնվենք

Ու դարերով մենք հայ մնանք.

Ու հայ մնանք հոգով, սրտով,

Այլ ոչ թե լոկ երազանքով...

Ու հայ մնանք մենք դարերով,

Ու դարերին ապացուցենք,

Որ ապրում են միայն նրանք՝

Ովքեր միայն իրավունքն այդ՝

Թանկ ու անգին,

Ձեռք են բերում կյանքի գնով

Ու չապրված կյանքի տեղակ

Դոռնում մակույկն՝ այն ծածանվող առագաստի

Որ պատրանք է, ո՛չ երբեք գոյ:

...Ու ինքն իրեն հայը նայեց պարզ ճակատով,

Սրբելով այն արյան հետքից,

Խիղճը մաքուր համարելով

Սերունդների եկող երթից:

Ու հայն ապրեց ու դեռ կապրի...

Պիտի՛ ապրի...

Ապրի անկախ, ապրի ազատ՝ 

Հայրենիքում իր հարազատ:

Ու կերտի վեհ, մեծ պատմություն

Հարատևի՛ր ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ...


Տարիներ առաջ նա երեխա էր, ում սիրում և ումով իրեն հպարտ զգալու բերկրանքն էր վայելում հայը: Ու այդ երեխան հասակ է առել, դարձել երիտասարդ՝ 24 տարեկան:

Անկախություն է նրա անունը: Նա դեռ հասունության ուղի ունի անցնելու, ու պիտի ծերանա, բայց ո՛չ մեռնի: Ապրելու է նա դեռ դար ու դարեր՝ կողքին դնելով փոքրիկ մականուն՝ ՛՛Պատմություն՛՛ կասենք:

Իսկ թե ՛պատմությունը, թե՛ գրականությւոնը այսօր քայլում են իրար կողք կողքի: Քանզի գրականությունը հոր ու մոր նման է՝ հոգատար, դաստիարակող, միշտ ճիշտ և իմաստուն:

Իսկ պատմությունը՝ եղբոր պես է՝ տաքարյուն, երբեմն լուռ, բայց ոչ համր, փոթորկուն, հավատացող և ուժեղ, զննող ու դարձյալ դաստիարակող:

Մեր հայ երկրի հազարամյա քարն ենք սիրել, քարեղեն խորքում ծիլ գցած արևահամ պտուղով սնվել՝ Դավթի պես՝ ծուռ, Վարդանի պես՝ իմաստուն:

Սա տոն է ո՛չ այնքան ուտել-խմելու, այլ ցնծության, խինդ ու բերկրանքի, վաստակածը գնահատելու, խրոխտ լեռներով մեր թիկունքը պնդած՝ ծափ ու ծիծաղ զարկելու, երգով թինդ տալու տոն է այսօր:

Պիտի պարեն հայոց մայրերն այսօր, պիտի խորհեն հայոց հայրերն այսօր, պիտի երգեն մեծ ու փոքրն այսօր, ու զինվորը՝ էն քաջը, որ դասեր է առել անցյալից ու դողում է ներկայի համար, մտորում՝ ապագայի համար, հայ փառապանծ ժողովրդին քուն պիտի տա:

Հայն իր պատմության օրինակով ոգեշնչված՝ երազել է պայծառ արշալույսների ու փառավոր երգերի մասին:

Ու այսօր այն օրն է, երբ թանաքն է հոսում սպիտակի վրա(ոչ թե արյունն արգավանդ հողին): Ու երգում են պոետները մեր վառ արշալույսների երգը:

Ապրի՛ր, պատանի՛, քո անունը միայն դու ունես՝ Անկախություն: Քեզ ճանաչելը հեշտ է լինելու, իսկ մոռանալը՝ անհնարին:

Ապրի՛ր, պատանի՛, դարեդար ապրի՛ր,

Ու մի՛ ծերանա:

Ճմլիր խաղողը՝ 

Հասցրու՛ գինին,

Որ քո ծնունդին՝

Գեղեցիկ տոնին,

Հոսի այն առատ

Ու բացի լեզուն

Բոլոր հայ մարդկանց,

Որ նրանք ճառեն.

Ու գովքը անեն՝

Այս սիրուն օրվա,

Քո ջահել կյանքի...

Անկախությու՛ն ,դու դարձար հային աներեր քայլեցնող ուժը, նրա իմաստուն ապրելու մեկնարկն ազդարարող մարզիչն ու մրցավարը...

10

23

5091

  • Culé (Դիպլիպիտո
    2015-09-21 15:17:06
    Մի օր այդ քսանչորսամյա պատանին կսկսի իսկապես ինքնուրույն ու իր անվանը համապատասխան գործել... Ապրե՜ս: :)
    • Նիկեա
      2015-09-21 15:18:29
      հուսանք կգա էտ մի օրը O:) ...Շնորհակալություն (ծաղիկ)
      • Culé (Դիպլիպիտո
        2015-09-21 15:29:27
        Մի օրը չէ,օր ,որ կազդարարի մնացյալի սկիզբը ու կլինի ելակետ: :) (ծաղիկ)
      • Նիկեա
        2015-09-21 15:30:54
        (ուրախ) էս հենց դա էլ նկատի ունեի (ծաղիկ)
      • Նիկեա
        2015-09-21 15:31:11
        ես*
      • Culé (Դիպլիպիտո
        2015-09-21 15:36:03
        Դուք ստում եք: O:) ]:) ]:)
      • Նիկեա
        2015-09-21 15:41:14
        (ախ) Էլի գժվեց :D
      • Culé (Դիպլիպիտո
        2015-09-21 15:50:48
        Սթափվի՛ր, դու Կուլեն ես: (:|
      • Նիկեա
        2015-09-21 15:55:53
        ահ, ապրե՜ս, ես էլ դա էի ասում (ծաղիկ)
  • Hak S
    2015-09-21 17:17:02
    (բռավո) (բռավո) (բռավո) ուրաաաաաաաաաաաաա ուրաաաաաաաաաաա ուրաաաաաաաաա
  • EvanescenceAmyLee
    2015-09-21 19:23:58
    ինչպես կասվեչ գեղարվեստական գրականությունում...հուռա...կեցցե հայաստանը որ հաղթանակած դուրս եկավ պատերազմից սակայն ինչպես գետո հասկացանք պարտվեց..կեցցե իշխանությունը որ քայքայում է երկիրը և կեցցենք մենք որ ոչինչ չեն անում բացի բողոքելուց...իհարկե ոչ բոլորը...լավ ..ամեն դեպքում շնորհավոր Հայաստան.....Ապրի փոստողը
    • Նիկեա
      2015-09-22 18:32:58
      մեկնաբանողներն էլ (ծաղիկ)
  • fiction ☯
    2015-09-22 22:04:55
    Որ ապրում են միայն նրանք՝ Ովքեր միայն իրավունքն այդ՝ Թանկ ու անգին, Ձեռք են բերում կյանքի գնով Ու չապրված կյանքի տեղակ Դոռնում մակույկն՝ այն ծածանվող առագաստի Որ պատրանք է, ո՛չ երբեք գոյ: :) հալալ է, հանճարս :)
    • Նիկեա
      2015-09-22 22:07:20
      :D հա , ինձ էլ թվաց մենակ մեր նզպ-ի դասատուին դուր էկավ :D ...ապրես Մելս (ծաղիկ)
      • fiction ☯
        2015-09-22 22:10:34
        դուք հլը նզպ եք անցնում՞ (:|
      • Նիկեա
        2015-09-22 22:11:29
        :D չէ, բայց դաստուն հո չմոռավ, կա ապրում ա,ասեմ ավեին հետը լավ դոստ եմ (ուռա)
      • fiction ☯
        2015-09-22 22:13:05
        իսկ ես իմ նզպ-ի դաստունին չեմ ուզում հիշեմ,,, դասատու չէր է, տեր-Թոդիկ էր :D բա որ ծխում էր, ֆու՜
      • Նիկեա
        2015-09-22 22:17:23
        O:) չէ մեր բիձուկը լավն ա :D խոստացել ա, որ մի հատ լավ միոցառում անենք, տանելու ա Արծվի թևեր :D :D չնայած հեը նոր եմ բարիշել, այսինքն ինքն էր նեղացել, որ Ննզպ-ի օլիմպիադայի հանրապետական փուլին չգնացի, բայց հիմա ամեն ինչ շատ լավ ա.. կարող ա հետներս Արծվի թևեր գաս՞ :D
  • Նիկեա ☾
    2015-09-23 15:29:12
    Գոգ ուշացումով ասեմ,որ ես կզարմանայի եթե չտեսնեյի ,որ դու էտ օրվա համար պոստ չես բացել,,,մեռնեմ գրագրիտությանտ
    • Նիկեա
      2015-09-23 16:26:53
      :D վայ..ապրես անուշս (ծաղիկ)