Copy SMS

Յասամանի բույրը

Յասամանի բույրը - պատմություն, հետաքրքիր, տխուր


Դանիելը 21-22 տարեկան բարձրահասակ,վտիտ մարմնով տղա էր:Դեմքը նիհար էր,գունատ,այտոսկրերը,նիհարության պատճառով,վառ ընդգծված էին,սևաչյա էր,ուներ գանգուր մազեր և բարակ հոնքեր:Առաջին հայացքից հիվանդ ու տկար մարդու տպավորություն էր թողնում::Դանիելը քչախոս էր,ամաչկոտ,չշփվող,ինքնամփոփ:Եվ շատ հաճախ չէր ընդունվում շրջապատի կողմից:Նա տան միակ զավակն էր:Հայրը վաղուց մահացել էր:Մայրը աղախին էր աշխատում:Եվ նրանք մի կերպ կարողանում էին պահպանել իրենց գոյությունը:

Բակում,իսկ հետո նաև դպրոցում իր արտաքինի պատճառով անընդհատ ծաղրում էին Դանիելին :Դպրոցում առաջին իսկ օրվանից սկսեցին նեղացնել նրան:Բոլորը ծանոթանում էին,խոսում,ծիծաղում,իսկ նա, նստած մի անկյում, ինչ-որ բան էր նկարում:Հանկարծ տղաներից մեկը մոտեցավ նրան նայեց նկարին և սկսեց բարձրաձայն ծիծաղել.

-Մի սրան տեսեք,սրա նկարածին նայեք:

Մնացած երեխաները նույնիսկ դեռ չտեսած նկարը սկսեցին ծիծաղել: Այդ տղայի անունը Մարկել էր:Նա չարաճճի էր և սիրում էր բոլորին կառավարել և ասել թե ով,ինչ անի:Մարկել բարձրացրեց նկարը մի անգամ էլ նայեց նկարին և պատռեց այն:Դանիելը նկարել էր մորը,հորը իրեն:Նկարել էր,թե ինչպես են երջանիկ քայլում երեքով: Նա ոչինչ չասաց:Ծիծաղի ձայները գնալով անտանելի էին դառնում:Նա թողեց ամեն ինչ և  դուրս վազեց: Այդ օրվանից Դանիելը սկսեց նկարել միայն այն ժամանակ,երբ մենակ էր:Նկարում էր,իսկ հետո պատռում.որ ոչ ոք տեսնի. չէ որ իր նկարներն էլ կարող էին ծաղրելու ավելորդ պատճառ դառնալ: Իրականում Դանիելր շատ գեղեցիկ էր նկարում:Նա սիրում էր գիշերները նստել տանիքին,նայել լուսնին ու հասկանալ,որ իրենք երկուսով են`ինքը և լուսինը:Միայն այդ ժամանակ էր խաղաղվում և սկսում նկարել: Այդ հանգստությունր տևում էր այնքան ժամանակ մինչև անզոր խավարը իր տեղը զիջում էր լույսին,իսկ հավատարիմ լուսինը` արևին:Նորից բացվում էր առավոտը և նորից  սկսվում էր գորշ ու անտանելի բեմադրությունը:Դանիելը հաճախ էր լսում,որ իր ետևից ասում են :Մարկելի համար այդ բառերը ուղղակի կատակ անելու և ուրիշների մոտ  ցույց տալու միջոց էին,իսկ Դանիելի համար`խորը վիրավորանք:Մյուսը այդ բառերը ուղղակի արտասանում էր և ծիծաղում,իսկ նա լսում էր և ամեն բառը փշերի նման խրվում էր նրա սրտում:

Մայրը հաճախ էր հարցնում,թե տղան ինչու է տխուր:Իսկ նա պատասխանում էր,որ ամեն ինչ լավ է և անհանգստանալու կարիք չկա:Մոր և տղայի զրույցները շատ կարճ էին տևում.Դանիելը միշտ խոսելու ցանկություն չէր ունենում:

Անցան դպրոցական տարիները:Դանիելը մոր խորհրդով կրթությունը շարունակեց ճարտարապետական համալսարանում:Առաջին օրը նոր շրջապատում նրան ոչ ոք չնկատեց:Սակայն այդ օրը Դանիելը նկատեց մեկին,ում մասին սկսեց մտածել ամեն օր,ում սկսեց նկարել,ով նրա կյանք նոր շունչ մտցրեց: Նրա անունը Էդիլիա էր:Նա բարձրահասակ էր,սլացիկ,կապույտ աչքերով,երկար մազերով,նուրբ դիմագծերով:Այդ հիասքանչ էակը իմաստավորել էր Դանիելի կյանքը:Նա ամեն օր հետևում էր,թե ինչպես է գեղեցկուհի Էդիլիան ակտիվ զրուցում ընկերուհիների հետ,ինչպես է ծիծաղում,ինչպես է տխրում,ջղայնանում,հիանում,զարմանում:Մի խոսքով, ինչ անում էր Էդիլիան հետաքրքրում էր Դանիելին և նա ավելի ու ավելի էր հիանում Էդիլիայով:Նոր շրջապատում միշտ խնջույքներ էին կազմակերպում,բայց Դանիելը չէր համարձակվում գնալ: Մտածում էր,որ նորից կսկսվի այն ինչ կարծես թե անցյալում է:Նա նախընտրում էր մնալ բոլորի կողմից չնկատված,նույնիսկ արհամարհված :

Մի օր,երբ Դանիելը մենակ նստած էր բակում Էդիլիան մոտեցավ նրան և իր նուրբ ձայնով ասաց.

-Բարև՛, անծանոթ համակուրսեցի:

Դանելի մարմնով դող անցավ նա նայեց շուրջը և համոզվեց,որ գեզեցկուհի Էդիլիան հենց իրեն բարևեց:Էդիլիան նայում էր ուղիղ նրա աչքերին:Դանիելը շփոթված ու խառնված պատասխանեց.

-Բարև՛:

Էդիլիայի ընկերուհիները ուշադիր նայում էին նրանց և, իրար ականջի ինչ-որ բաներ ասելով ,բարձրաձայն ծիծաղում:

Էդիլիան ժպտալով ասաց.

-Վաղը ծննդյանս օրն է: Երեկոյան խնջույքին բոլորը ներկա են լինելու ուրախ կլինեմ,եթե դուք էլ ներկա լինեք:Հարմար առիթ է բոլորի հետ շփվելու համար:

Դանիելը մի քանի վայրկյան սառած հայացքով նայում էր Էդիլիային և այդ մտքերի խառնաշփոթի մեջ նա նորից լսեց Էդիլիայի ձայնը:

-Հուսով եմ՝ չէք մերժի:

-Կգամ երևի,հավանաբար….,-խառնված պատասխանեց Դանիելը:

-Շատ լավ,հաջողություն,-ասաց Էդիլիան և տեսնելով ընկերուհիներին գնաց դեպի նրանց կողմ:Ընկերուհիներից ամենահետաքրքրասերը հարցրեց.

-Համաձայնվե՞ց:Շատ ուրախացա՞վ:

Մյուս հետաքրասերը բարձր ձայնով ասաց այնքան բարձր,որ այդ նախադասությունր հասավ Դանիելի ականջներին.

-Դե պետք է ուրախանար :Պատկերացնում եք,մենք,լավ լսեք մենք,համաձայն ենք,որ այս թշվառն էլ ներկա գտնվի մեր խնջույքին:

Իրականում Էդիլիան խղճում էր Դանիելին:Եվ ցանկանում էր ինչ-որ կերպ օգնել նրան:

Էդիլիան բարկացած հայացքով նայեց նրանց և ասաց.

-Դա իմ խնջույքն է, ու պարտադիր չէր ձեր կարծիքները բարձրաձայն էիք:

Դանիելը վերջին նախադասությունը լսելով ժպտաց.

Ես գիտեի,որ դու ուրիշ ես,- ցածրաձայն ասաց Դանիելը,այնքան ցածրաձայն,որ ոչ ոք հանկարծ չլսի:

Եկավ այդքան սպասված խնջույքի օրը:Դա Դանիելի կյանքում առաջին երեկոն էր,որին նա այդքան անհամբեր սպասում էր:Նա հագավ իր ունեցած միակ կոստյումը:Առաջին անգամ երկար կանգնեց հայելու առաջ:Խնամքով սանրեց մազերը և կյանքում առաջին անգամ,նայելով իրեն,ժպտաց:Մայրը նույնպես ժպտում էր:Նա յասամանները ձեռքին,որոնք Դանիելը տանելու էր իր հետ, կանգնել էր դռան մոտ և հպարտությամբ լի աչքերով նայում էր որդուն:Էդիլիայի մի նախադասությունը երջանկացրել էր մի ողջ ընտանիք:Դանիելը վերցրեց յասամնները և Էդիլիայի դիմանկարը,որը այդ գիշեր էր նկարել:Այդ օրը նա զարմանալիորեն ինքնավստահ էր զգում իրեն և հաստատ որոշել էր նվիրել այդ նկարը:Դանիելը վերջին անգամ հայելում նայեց իրեն և դուրս եկավ:Մի րոպե հետո ետ շրջվեց,որոշեց նկարը թողնել տանը: Մի քանի անգամ այդպես ետ ու առաջ շրջվեց հանկարծ աչքը ընկավ Էդիլիայի դիմանկարին մի քանի վայրկյան անթարթ հայացքով նայեց և ժպտալով առաջ շարժվեց:

Էդիլիան ապրում էր շքեղ բնակարանում:Դանիելը շփոթված աչքերով փնտրում էր Էդիլիային:Նա այդ շքեղության և լուսերի մեջ տեսնում էր միայն գեղեցիկ և թանկարժեք հագնված մարդկանց,ովքեր,կեղծավոր ժպիտները դեմքներին,զրուցում էին և միմյանց շողոքորթում:Դանիելը այդ միջավայրում իրեն կաշկանդված զգաց:Հասկացավ,որ դա իր տեղ չէ և րոպե առ շուտ ցանկանում էր տեսնել Էդիլիային և հեռանալ իր համար այդքան անհասկանալի ու տհաճ միջավայրից:Հանկարծ այդ երջանիկ ամբոխի մեջ նկատեց հիասքանչ Էդիլիային:Նա,բոլորի հետ խոսելով, շարժվում էր դեպի դուռս:<>,- մտածեց Դանիելը:Եվ դրսում նա հանդիպեց Էդիլիային:Էդիլիան տեսնելով նրան ժպտաց ու առաջինը ինքը խոսեց.

-Բարև,ուրախ եմ,որ եկաք:Ես Ձեզ հիմա կծանոթացնեմ բոլորի հետ:

Դանիելը նրան տալով նկարն ու ծաղիկները ասաց.

-Սա Ձեզ:Շնորհավորում եմ:

-Օ՜, սա իմ դիմանկարն է:Դու՞ք եք նկարել:Օ՜, յասամնները ինչ դյութիչ են բուրում:

Հանկարծ կողքից ինչ-որ ձայն դաժանորեն խառնվեց հենց նոր սկսված հիասքանչ երազին.

-Փաստորեն մինչև հիմա տաղանդավոր ես մնացել:

Ձայնը Դանիելին  շատ ծանոթ թվաց:Նա չէր համարձակվում շրջվել:<>:

Դանիելը շրջվեց և տեսավ այն դասընկերոջը՝ Մարկելին,ով միշտ առիթը բաց չէր թողնում,որ ծաղրի Դանիելին,իսկ եթե այդպիսի առիթ չէր լինում ինքն էր ստեղծում այդպիսի ծիծաղելի առիթներ:Միայն,թե բոլորին ցույց տար,թե ինչքան <> է ինքը:Էդիլիան շփոթված նայեց Մարկելին և այդ  անհարմար դրությունը փրկելու համար ժպտալով հարցրեց.

-Մարկե՛լ,սիրելի՛ս,դուք ծանո՞թ եք Դանիելի հետ:

Սակայն Մարկելը ոչինչ չպատասխանեց:Նա նույն չարախինդ աչքերն ուներ:Նայեց Դանիելին և ասաց.

-Ա՛յ անճոռնի, մնում էր դու իմ սիրելի աղջկան նկարեիր:

Դանիելը նայում էր ուղիղ Մարկելի աչքերին:Եվ այն վիրավորանքը,որը այդքան տարիներ պահել էր իր մեջ կարծես մի գերբնական ուժ տվեց նրան և մի վայրկյան հետո Մարկելը տապալվեց գետնին:Դանիելը չհասկացավ,թե ինչ կատարվեց իր հետ,բայց զարմանալի հանգստություն զգաց:Էդիլիան օգնեց Մարկելին կանգնել և զարմացած հայացքով նայում էր Դանիելին:Հանկարծ մյուս կողմից վազելով եկան Էդիլիայի ընկերուհին և երկու տղա:Չնայած Մարկելը արդեն ոտքի էր կանգել,բայց քանի որ մենակ կռվելու համարձակություն չուներ.սպասեց ընկերներին:Դանիելը ամեն ինչ կտար այդ պահին, որ անհետանար այդտեղից:Սակայն նա մնաց տեղում կանգնած:Նա ոչ մի դեպքում չէր ուզում Էդիլիայի աչքի առաջ վախկոտի նման փախչել:Դանիելը այդ պահին զգաց առաջին հարվածը,հետո երկրորդ հարվածը,հետո…նա ամեն կերպ փորձում էր պաշտպանվել և նրա ականջին հասնում էր  միայն Էդիլիայի աղերսագին ձայնը:Նա փորձում էր ետ պահել Մարկելին:Հանկարծ լսվեց կրակոցի ձայն…Դանիելը առաջին հերթին վախեցած նայեց Էդիլիային,տեսնելով,որ նրա հետ ամեն ինչ լավ է նոր միայն անտանելի ցավ զգաց կրծքավանդակի շրջանում:Մարկելը և ընկերները կամաց-կամաց ետ քաշվեցին:Նրանցից մեկը, խախտելով այդ չարագույժ լռությունը գոռաց.

-Քանի շուտ է փաղչենք:Փախա՜նք,փախա՜նք:

Դանիելը այլևս չկարողանալով կանգնել ոտքի վրա Էդիլիայի աչքերի առաջ տապալվեց գետնին:Իսկ Էդիլիան ,ծաղիկներն ու նկարը պինդ սեղմած կրծքին, անհասկանալի հայացքով նայում էր Դանիելին:Նա ցանկանում էր ինչքան հնարավոր է եկար նայել Էդիլիայի հիասքանչ պատկերին,սակայն աչքերի առաջ ամեն ինչ կամաց-կամաց մշուշվում էր:Դանիելը լսեց նրա բարձրակրունկներ ձայնը: <>,- մտածում էր Դանիելը և սպասում,որ Էդիլիան մոտենա իրեն:Նա առաջին անգամ պետք է դիպչեր Էդիլիային:Դանիելը ամեն ինչ մոռացած պատրաստվում էր այդ երանելի պահին:Բայց այդ ընթացում բարձրակրունկների ձայնը գնալով ավելի ու ավելի էր  արագանում և հեռանում,իսկ քիչ հետո վերջապես  դադարեց:Ու՞ր էր Էդիլիայի այն կատարյալ կերպարը,որ նա էր իր համար կերտել,ու՞ր էր այն բարեսիրտ,գեղեցիկ,հիասքանչ և նուրբ էակը.ամեն ինչ ոչնչացավ մի վայրկյանում:

Դանիելը զգաց յասամնների արբեցնող բույրը,որը տարածվել էր ամբողջ այգով:Այդ բույրը դյութել և կենդանացրել էր ամեն ինչ,բացի Դանիելից:Նա անշարժ պառկած էր սալաքրերի վրա և վերջին ուժերը հավաքելով,բացեց աչքերը և տեսավ գետնին ընկած նկարն ու յասամանները:Նայեց երկնքին, լուսինը չէր երևում .նույնիսկ իր անդավաճան ընկերն էր լքել իրեն:  Տան դիմացի լուսամփոփի օտարոտի լույսը ընկել էր նրա այլակերպված դեմքին:Նա նոր զգաց,որ մրսում է:Արագ փակեց աչքերը հույս ունենալով,որ գոնե աչքերի կոպերը կտաքացնեն իր լքված և սառած մարմինը:

4

2

1641

  • Hak S
    2015-09-23 01:28:18
    (բռավո)
    • sunnygirl
      2015-09-23 20:47:37
      Շնորհակալություն