Copy SMS

Մերժվող մահապարտը (պոեմ)


Ողջույն, հարգելի՛ ընթերցողներ: Ուզում եմ ձեզ ներկայացնել իմ նոր ստեղծագործություններից մեկը՝ ՛՛Մերժվող մահապարտը՛՛ պոեմը, որը համարում եմ իմ ստեղծագորական կյանքում գլուխգործոց: Այստեղ նշված են իմ հարազատներից մեկի ծանր, մահամերձ ապրումների մասին իմ ունեցած մտորումները:


Մերժվող մահապարտը (պոեմ) - Հեղինակային, պոեմ




Մաս1-ին

Դատ էր տիրում մութ երկնքու՜մ
Կամ էլ դժնի՜, հին խորքերում...
Եվ ծերունուն տրվեց մի մահ նախագուշակ,
Ու նա դարձավ երկարատանջ մի նշավակ:
Եվ օրեր անց՝ ժամահասին,
Խռիվը այդ՝ մեռելները ժողովվեցին:
Ալևորը, որ դարձել էր երկաշխարհիկ,
Չէր տարբերում հոգի՜, բժիշկ:
Վեր էր հառնում հոգին անտիպ
Ու մնում էր մարմընին կիպ:
Ու տեսնում էր նրա հոգին
Մարմին պատռող նշտարներին:
Նա լսում էր հոգիներին մեռելների
Ու տեսնում էր աշխատանքը բժիշկների:
Ժամեր տևող խեղահարման բժկանքը
Դարձավ նրա ցնորհապարտ ուղեգրանքը:

Մաս 2-րդ

Եվ ծերունին շուրջն էր նայում ցնորհագար,
Նայում էր նա բժիշկներին դատակատար:
Անզգայության ներակումի քնից խռո՛վ,
Հոգին անցավ դեպի մարմին պատռվածքո՛վ:
Ծերուկը այդ, ինձ հարազա՜տ,
Ցավ էր ապրում մի մարմնահատ:
Նայում էր նա իր որդիքի՜ն,
Փորձում դիպչել ցավող մարմնին:
Ցավող մարմնի՛ն, որ վրա կային կարե՜ր,
Ասեղների սրությունից ծակված տեղե՜ր:
Տարբեր մարդիկ կային այնտե՜ղ,
Ուր կար մի խաղ լուսո՜տ, գունե՜ղ
Եվ բույժքույրներ ցավասովոր,
Որ վարում էին կյանք անսովոր:

Մաս 3-րդ

Եվ տանջումի նվազումը՝ հեղուկ նյութի ներարկումից, 
Տարավ մի քուն, որ հատվում էր այդ բաժնից:
Մշուշոտ էր քունը, գո՜րշ,
Բայց և հանգի՜ստ-անորոշ:
Անցնում էին հեղձ ժամե՜ր՝
Փոփոխելով սու՜ր ցավեր:
Եվ ժամերի տարափի ազատումից փրկըված,
Նա դուրս գրվեց՝ այդտեղի մերձամահից չհաղթված:
Նա տեսնում էր որդիքի՜ն,
Որ իր հետ խոսում էին:
Հոգին դուրս գալ էր ուզում,
Հանգիստ մի պահ էր փնտրում:
Սակայն կար դատ մի վճռո՛վ.
Ծերին պահել տանջանքո՛վ:
Ու նա աչքերով անգե՛տ
Հառեց վերև՛ ակնդետ:

Մաս 4-րդ

Ալևորը պառկած էր մահճակալին երկաթե՜,
Նա տեսնում էր տեսիլքներ իրականոտ ու լուսե՜:
Տեսիլքնե՜ր, որ տանում էին հեռու՜,
Տանում էին կյանք որպես մահի մի առու:
Եվ հասնելով նոր խորշեր՝ երկաշխարհիկ իր հոգին,
Ստիպեց նորից խոսել ալևորած մարմընին:
Ձեռքը պարզեց մի կետի՝ հանկարծական շարժումով:
_Հա՛յր, այդ ի՞նչ ես ցույց տալիս՝ ձեռքդ այդտեղ պարզելով:
Մարմինը, որ պահում էր իր մեջ ընդամենը կես հոգի,
Մի կերպ դուրս բերեց խոսքեր դժվարըմբռնմանն հարկի.
_Մարդկության ուղին եմ ցույց տալիս,_ ասաց ծերը իր որդուն
Եվ նրա մեջ ծնեցրեց վախվորած մի զգացում:
Նոր խոսքերը քնեցին, կրկին այնտեղ՝ իր մարմնում,
Որը ուզում էր գրկել սև հողին գերեզմանում:
Գերեզմանում ճամփեզրյա, որ չէր դարձել դեռ խճող,
Որտեղ թաղված էր մի մայր նրա գալուստը մերժող:

Մաս 5-րդ

Րոշ էր թվում նորությունը ճահճային
Ու քաշում էր ծեր հոգուն դեպի գիրկն իր խորին:
Անորոշ էր վիճակը թվում ա՛յս իսկ աշխարհում,
Քանզի կար մի որոշու՛մ, հանկարծական կայացու՜մ:
Ծերունին իր տանջանքների ապրումում
Հասցրեց նաև պատմել իր տեսածը այդ մուտքում.
_Դատավորը խեղկատակ՝ որոշեց տալ մի դատ,
Ու տվեցին չորս տեղից նրանք ինձ առյուծաջարդ:
Տանջել էր պետք պապիկին՝
Մինչ նոր աշխարհ քաշեին:
Օրերի այդ տանջումում նա մտախեղ էր լինում
Եվ կորչում էր մտքերում, որ անսովոր էին թվում:
Նիհար-թեթև մարմինը փնտրում էր հանգիստ.
Հեռանալ այդ ցավերից դեպի կիսման անջատիչ:

Մաս 6-րդ

Վտարանդի՝ Երկըրից, նա մոր կանչումն էր ասում.
Ազատումին այդպես կիպ, մոր ընդունումն էր խնդրում:
Լերկ տարածքի դիտումից մոր հոգին էր հառվում,
Իմաց տալով մի մերժում՝ մահապարտված ծերունուն:
Կանչերի լռեցումը երկար դարձավ հեղձումով:
Որպես մերժվող մահապարտ՝ նա հեռացավ զուր ճիգով...

____________________

23.09.2015

Universal

Մերժվող մահապարտը (պոեմ) - Հեղինակային, պոեմ

16

24

2073

  • ~ Pretender
    2015-09-23 18:56:09
    մի տեսակ խոսքեր չունեմ համ սիրուն էր համ հասրակ չէր համել քաշեց որ ամբողջական կարդամ ապրես
    • Universal
      2015-09-23 19:22:59
      Զգացված եմ, շատ ապրես: :)
  • Սոն
    2015-09-23 20:26:05
    Ինձ էլ շատ դուր եկավ (ծաղիկ) Կարևորը չկրկնվող էր,ու իմաստ կար:
    • Universal
      2015-09-23 20:44:39
      Շատ շնորհակալ եմ լավ գնահատանքի համար:
  • Culé (Դիպլիպիտո
    2015-09-23 22:15:34
    Ոչ մի կերպ չէի հաջողացնում կարդալ ԳԱ-ով,լավ է,որ այստեղ էլ տեղադրեցիք,հաճույք ստացա կարդալիս, իսկ նկարագրվածը շա՜տ պատկերավոր էր,իմաստաշատ: Շնորհակալություն:
    • Universal
      2015-09-23 22:18:20
      Շնարհակալ եմ կարդալու համար: Անչափ ուրախ եմ, որ արժանացավ Ձեր հավանությանը: :)
  • ......Nevermore......
    2015-09-24 00:16:21
    շատ խորն ու մտածմունք պատծառող գործ էր: Իսկապես դուր եկավ: Նա իր բնութով և պարզ էր և դժվար ըմբռնելի, բայց հասուն ու կայուն գործ էր: Կարդացի և տեղ-տեղ նմանեցրի ինձ շատ ծանոթ մի պատմության:
    • Universal
      2015-09-24 00:49:31
      Զգացված եմ այսպիսի մեծ բնորոշումների համար և ոգեշնչված: Շատ հավանական է, քանի որ սա էլ իրականության ծնունդ է:
  • EvanescenceAmyLee
    2015-09-24 09:02:21
    Դե եթե խոսելու լինեմ երևի թե կրկնվեմ ուղղակի կասեմ որ այդ զգացմունքները լիովին փոխամցվեցին ինձ....և ես արդեն ըմբռնում եմ թե իչքան դժվար է եղել գրելը, որովհտև բոլոր այդ զգացողությունները դուք նորից եք ապրել ու դա դճվար է.....շնորհակալություն կարդալու արժանի այսպիսի գեղեցիկ պոեմի համար
    • Universal
      2015-09-24 11:53:51
      Այո, կար նման բան: Ես էլ շնորհակալ եմ ուշադրության համար: :)
  • Freedom
    2015-09-28 02:35:50
    Մի պահ ինձ իմ պապիկին հիշեցրեց: :( Խոսքեր չունեմ: Բրավո՜:
  • Universal
    2015-09-28 10:34:37
    Սա իմ պապիկի մասին է: Շա՜տ ապրես: Շնորհակալ եմ: :)
    • Freedom
      2015-09-28 11:14:24
      Քո գրական լեզուն առանձնահատուկ է, եթե անունդ կամ կեղծանունդ էլ չլինի, միևնույն է կճանաչեմ: Դու էլ ապրես, իսկապես հոյակապ գրող ես:
  • Universal
    2015-09-28 11:29:21
    :) :) Ապրես: Սպասում եմ նոր բանաստեղծություններիդ: :)
    • Freedom
      2015-09-28 11:37:11
      Ես էլ եմ սպասում: :)
  • Universal
    2015-09-28 11:39:47
    Գրական անկյունում տեղադրում եմ: :D Բայց վերջինը սա էր:
    • Freedom
      2015-09-28 11:56:25
      Ճիշտն ասած հազվադեպ եմ մտնում էնտեղ: (ախ) Բայց հնարավորինս կհետևեմ: :)
  • Universal
    2015-09-28 11:58:12
    Եթե կուզես այստեղի հաղորդագրությունորով կարող եմ ուղարկել: Մնաց հասկանալ, թե քո ստեղծագործությունները ո՞նց եմ կարդալու: :D
    • Freedom
      2015-09-28 12:00:13
      Դե եթե ժամանակ կգտնես սիրով: Դե ես հաճախ չեմ գրում, ես էլ կուղարկեմ կամ կտեղադրեմ ԳԱ-ում:
  • Universal
    2015-09-28 12:01:22
    Լավ, պայմանավարվեցինք: :)
    • Freedom
      2015-09-28 12:02:24
      Ճիշտ այդպես: :)
  • Universal
    2015-09-28 12:03:35
    :)
  • Սոյլ
    2019-06-06 02:10:51
    Պատկերները ասես լցվում են կոկորդդ ու չեն թողնում կարգին շնչել ... Լավն էր.
  • Universal
    2019-09-05 19:48:56
    Շնորհակալ եմ շատ։ Զգացված անչափ ուշադրության համար։