Copy SMS

ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին

Բարևներ հայեր ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին  Այսօր որոշեցի պոստանել ՄԵՐ Ազգային պարերի մասին....դե ազգային պարերի մասին խոսելիս առաջին հերթին պետք է հիշենք Կարին ավանդական երգի-պարի խմբին....ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին


«ԿԱՐԻՆ» ԱՎԱՆԴԱԿԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ԽՈՒՄԲ

ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը ստեղծվել է 2001թ.-ին: Խմբի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն է:

Պարբերաբար մասնակցել է հանրապետական տարբեր փառատոնների, մրցույթների, հեռուստանախագծերի՝ արժանանալով դափնեգրերի և պատվոգրերի։ Համերգային ելույթներին զուգահեռ համալրել է իր համերգացանկը, սկզբում՝ ՀՀ տարածքում, ապա ընդլայնելով իր գործունեության աշխարհագրությունը՝ նաև սփյուռքում՝ իրականացնելով բանահավաքչական աշխատանքներ:

Պարբերաբար մենահամերգներով հանդես է եկել Վրաստանի հայաբնակ բնակավայրերում և Արցախում:

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը Ճարտարագիտական Համալսարանի կազմակերպած Ազգագրական խմբերի հանրապետական փառատոնի բազմակի դափնեկիր է՝ ճանաչվելով լավագույնը տարբեր նոմինացիաներում:

Հայաստանի Պարարվեստի Միության կազմակերպած «Պարատուն» հանրապետական փառատոնի դափնեկիր է:

«Կարին»-ը արժանացել է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի կազմակերպած «Արևային անձրև» համահայկական մրցույթ-փառատոնի դիպլոմի:

2003թ.-ին «Կարին» ավանդական երգի-պարի խումբը Հ. Պարոնյանի անվան Երաժշտական Կոմեդիայի թատրոնում առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ լայն հասարակությանը՝ ներկայացնելով «Հավերժի ճամփորդը» ծրագիրը:

2004թ.-ի Մայիսի 9-ին ներկայացրել է «Մեր Հաղթանակը» ծրագիրը:

2005թ.-ին Հայաստանում, Ջավախքում և Ախալցխայում կազմակերպել է Մեծ Եղեռնի 90-ամյակին նվիրված միջոցառումներ՝ «Սուգը հավերժ է, երբ պայքար չկա» խորագրով: Նկարահանվել է «Ուխտագնացություն երգով» երաժշտական ֆիլմը «Կարին»-ի երգերի և պարերի ներկայացմամբ և «Սասնա ծռեր» տեսապատումը (ռեժիսոր՝ Արտակ Ավդալյան)։

2005թ.-ին «Կարին» ավանդական երգի-պարի խումբը «Մեր քաղաքը մեր տունն է» հիմնադրամի և Նարեկացի արվեստի միության հետ համատեղ սկսել է և մինչ օրս իրականացնում է «Մեր պարերը և մենք» պարուսուցման ծրագիրը, որն ամեն ամսի հայ մշակույթի բոլոր սիրահարներին ուսուցանում է հայկական պարարվեստի այբուբենն ու փորձում հայ ավանդական մշակույթը վերադարձնել հայ կենցաղ: 2009թ.-ից այս ծրագրին միացել են նաև Գաֆեսճյան հիմնադրամն ու Երևանի ճարտարագիտական համալսարանը, ովքեր սիրով և անշահախնդրորեն աջակցել են այս ծրագրի իրականացմանը, որի աշխարհագրության սահմանները դուրս են եկել ոչ միայն Երևանից, այլև Հայաստանի Հանրապետության սահմաններից:

2007թ.-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ բեմականացվել է Ազգագրական թատրոնի անդրանիկ նմուշները: Փետրվարին ներկայացվեց «Հայոց երգի Հայրիկը» համերգ-ներկայացումը, իսկ մայիսին՝ «Խնգահոտ Էրգիր» ներկայացումը:

2008թ.ին «Կարին» ավանդական երգի-պարի խումբը արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրին հայ ավանդական մշակույթի պահպանման և հանրահռչակմանման համար:

2009թ.-ին շարունակելով նաև բանահավաքչական աշխատանքը «Կարին»-ը բեմադրեց ևս մեկ ներկայացում «Վարք Հայոց» վերտառությամբ, որը կառուցված էր Պ. Սևակի «Եվ այր մի Մաշտոց անուն» պոեմի և Գ. Նժդեհի «Որդիների պայքարը հայրերի դեմ» աշխատության հիման վրա:

2010թ.-ի հոկտեմբերին համերգներով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության հայկական տարբեր գաղթօջախներում:

2011թ.-ի ապրիլին Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում անցկացված Ազգային պարերի միջազգային XIV մրցույթ փառատոնում ավանդական պար անվանակարգում «Կարին»-ը արժանացավ 1-ին մրցանակի, իսկ երգեցողության և երաժշտական նվագակցության անվանակարգում՝ մրցանակի: Մենահամերգներով հանդես է եկել Իսպանիայի հայաբնակ բնակավայրերում, իսկ վերադարձին՝ Թուրքիայում Ստամբուլի հայ գաղթօջախի համար: Նույն թվականի նոյեմբերին կրկին հյուրախաղերով մեկնել է Իրանի իսլամական հանրապետություն: 2011թ.-ին «Կարին»-ը կրկին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի, իսկ գեղարվեստական ղեկավարը՝ մշակույթի նախարարության բարձրագույն պարգևի՝ Ոսկե մեդալի: Նույն թվականի սեպտեմբերի 21-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձր գնահատելով «Կարին»-ի ծավալած մշակութապահպան գործունեությունը և միջազգային մրցույթում ունեցած հաջողությունը, անկախության 20 ամյա հոբելյանի կապակուցությամբ «Կարին»-ի գեղարվեստական ղեկավարին շնորհեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչում:

2012թ.-ի փետրվարին Կարինը ներկայացավ իր 10 ամյա հոբելյանին նվիրված մենահամերգով, որը վերնագրված էր «Դարձ յարմատս», որից հետո մեկնեց ԱՄՆ, ուր Լոս-Անջելոսի հայ համայնքին ներկայացրեց իր լավագույն համարներն ու իրականացրեց պարուսուցման շարք վերոնշյալ համայնքի համար: Հունիսին «Որն է Բաբո մեր հայրենիք» վերտառությամբ իր մենահամերգին «Կարինը» բեմ բարձրացրեց ևս մի քանի նոր փրկված պարեր և երգեր:

«Կարին»-ի համերգացանկի գերակշռող մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների շնորհիվ ոչնչացումից փրկված, վերականգնված և յուրաքանչյուրն իր ազգագրական ոճին հարազատ բեմադրված երգերն ու պարերը, որոնք հիմնականում երբևէ ներկայացված չեն եղել որևէ մի այլ խմբի համերգացանկում: Խումբը իր ստեղծագործական և համերգային աշխատանքի հետ զուգահեռ շարունակում է բանահավաքչական գործունեությունը:

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի խմբավարն է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Տաթև Շախկուլյանը, երաժշտական մասի ղեկավարն է Սևադա Իրիցյանը:


ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին Ուզում եմ նշել,որ Կարինը պարբերաբար համերգներ է ունենում հիմնականում Կասկադում ու բոլորը անկախ ամեն ինչից կարող են գնալ և սովորել ՄԵՐ պերերը.....Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ Կարինի համերգը Հանրապետության հրապարակի մետրոյում էի ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին  Ովքեր եղել են,կհասկանան ինձ....ՄԻ քանի վիդեո ներկայացնեմ... 

amp;index=207&list=PLDFCEBC08A234FC2E

amp;index=209&list=PLDFCEBC08A234FC2E

amp;list=PLDFCEBC08A234FC2E&index=213

amp;list=PLDFCEBC08A234FC2E&index=214

ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին հավեսա չէ???

Օգոստոսյան բաց դասը ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին անձրև էր,բայց նենց էնք պարում ոնց որ բան էլ չկար 

amp;list=PL467AFDBF360430A0&index=354


Հա ի դեպ նշեմ,որ այսօր տարվա բացօթյա վերջին համերգն ա.....ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին  սկսելու ենք 19.00-ին և մինչև ուշ գիշեր պարենք.....ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին սիրով սպասում ենք բոլորին ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին

ՄԵՐ ՊԱՐԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ  - պար, երգ, կարին

7

2

1954

  • ՀԱՅ ԵՄ
    2016-01-17 23:22:19
    ծանոթ դեմքեր, հարազատներ, Ազգային ոգի,,,, ապրես շատ լավն էր (բռավո) (բռավո) (բռավո)
  • Մադրիդիստա)
    2016-02-22 19:21:54
    խոսկի ծանոթ դեմքեր,դու :D