Copy SMS

Չես մեռնի, չէ՞...

[Հատված երկու հրեշտակների երկխոսությունից, որին ես "նագլիաբար" ականջ եմ դրել ու որը չէի կարող չհրապարակել...]


Չես մեռնի, չէ՞... - ծառայություն, սեր, մահ


- Գնում ե՞ս:

- Ըհն...

- Բա ե՞րբ կգաս:

- 16 ամսից...

-...

- Ինչի՞ սուս մնացիր: 

- 16 ամսից ես արդեն ուսանող կլինեմ, գիտե՞ս:

- Լո՞ւրջ...

- Հըմ... Տես, թվում ա՝ շատ երկար ժամանակա, բայց թռած ա անցնելու: Չէ՞...

- Չծառայողների համար ա արագ անցնում: Զինվորների համար օրերը տարիներ են...

- Չէ, սխալվում ես: Զինվորին սպասողի համար ավելի դանդաղ ա անցնում ժամանակը...

- Դու ի՞նչ գիտես, Արև:

- Եսի՞մ... Տենց էլ չժպտաս... Ուղղակի ենթադրեցի:

- Դու ոչ մեկին չես սպասո՞ւմ բա...

- Չէ: Ես իմ համար հանգիստ ապրում եմ: Ինչի՞ս ա պետք...

- Հա, դու մենակ թե լավ սովորի, որ ընդունվես: Մնացածը երկրորդականա: 

- Բայց ինչի՞... Ուսումն ու սերը իրար չեն կարա խանգարեն: Պիտի համատեղել իմանաս, Արամ ջան, բա:

- Հա դե... Դու Նապոլեոնի թոռն ես, դու ամեն ինչն էլ կարաս համատեղես... Բայց դե ընդհանուր՝ հասարակ մահկանացուները չեն կարում սերն ու ուսումը համատեղեն:

- Էդ խի՞ որ, հասարակ մահկանացու ջան:

- Դե որովհետև ուշքն ու միտքդ սիրո օբյեկտդա լինում ու չես կարում կենտրոնանաս դասերի վրա:

- Որ տենց վստահ ասում ես՝ մի բան գիտես:

- Աչքով մի արա, Արևիկ, քեզ տենց նագլի դեմք չի սազում: Հա դե, ինչ մեղքս թաքցնեմ, գիտեմ:

- Դու տենց փափկացրած, քյուֆթա արած սրտով դժվար էլ կարաս լավ ծառայես, Արամ:

- Ասեցի տենց շուստռի դեմք մի ընդունի, մեկ ա՝ չի ստացվում... Ու մի գրամ չկասկածես իմ լավ ծառայելու մեջ: Ես որ մտածում եմ ինքը ստեղ ա, ու իրան կարա մի թեթև վտանգ սպառնա, էքստազի մեջ եմ ընկնում, ոչ միայն լավ եմ ծառայում, այլև քիչ ա մնում...

- Երակ փռթե՞ս...

- Հա-հա-հա, շատ ծիծաղալու էր, հումորդ այ տենց միշտ ֆոռմի մեջ պահի, Արևիկ ջան... Չէ, ես տենց ղզիկ բաներ չեմ անում... Բայց կյանքս հանուն իրա կտամ, առանց մի վայրկյան մտածելու: Կուզեյի ինքն էդ մասին իմանար, բայց էս պարագայում էդ անհնար ա...

- Ինչի՞ ա անհնար: Գնա, դիմացը կանգնի, ասա որ սիրում ես: Հլը մի հատ էլ պինդ գրկի ու թուշը պաչի... Հա ի՞նչ, խի՞ ես ծիծաղում... Վա՜յ, ես լուրջ բան եմ ասում, էս դեբիլը ծիծաղում ա...

- Բայց լավ միտք տվիր, գիտե՞ս, Արև...

- Մամա ջան... Տենց ռեսկի մի լրջացի, վախենալու ես... Հա բա, լավ միտք ա, բա ի՞նչ ա: Դե, հենց հիմա էլ գնա:

- Բա ինչի՞ մի տեսակ տրամադրությունդ ընկավ:

- Իմ տրամադրությունը՞, Արամ: Դու քո ասածին հավատում ես:

- Չէ... Բայց աչքերիդ հավատում եմ: Իրանք միշտ ճիշտն են ասում:

- Լավ դե, էլ մի մեծ-մեծ խոսա... Ավելի լավա գնա ասա էդ աղջկան, որ սիրում ես:

- Բայց չեմ ուզում, է, ջարդված քթով հետ գնամ բանակ:

- Հա՜, փաստորեն էդ աղջիկն էլ ա, հա՞, քո նման վայրենի:

- Փաստորեն:

- Արա՞մ...

- Հա՞...

- Քեզ ի՞նչ եղավ:

- Ոչ մի բան:

- Բա ինչի՞ ես...

- Ինչի եմ քեզ էսքան մոտիկ կանգնա՞ծ...

- Ըհն...

- Ուզում եմ քեզ գրկեմ:

- Աննորմալ... Ինձ չէ... Այ...

Ու Արամը պինդ գրկեց Արիկին: Արևիկն էլ Արամին պինդ գրկեց: Երկար մնացին՝ առանց խոսելու: Ավելի ճիշտ՝ իրենք չխոսեցին, բայց լռությունն ամեն ինչ ասեց իրենց փոխարեն: Սա էն սիրուն, քնքուշ պահերից էր, որտեղ բառերը միայն խանգարում ու ամեն ինչ փչացնում են...

Երբ, վերջապես, բաժանվեցին իրարից, Արևիկի դեմքը լրիվ թաց էր: Արամը ժպտաց ու սրբեց այտի վրայով գլորվող արցունքը: Իրար նայեցին: Աչքերը խոսեցին... 

- Գնում ե՞ս...

- Գնում եմ:

- Բա ես ինչ եմ անելու:

- Մնալու ես իմ Արևը:

- Դու ինձ նամակ կգրես, հա՞:

- Նամա՞կ:

- Հա, նամակ: Հա ի՞նչ... Նամակով հավես ա: Թե չէ՝ հեռախոսով հիմա սաղ էլ խոսում են, բայց ես ուզում եմ ինձ նամակ գրես: 

- Լսո՛ւմ եմ... Այ տենց՝ միշտ ժպտա, որ իմ ներսի արևը չմարի: 

- Քեզանից ոչ Տերյան դուրս եկավ, ոչ էլ Սևակ:

- Սևակն ու Տերյանը քո նման Արև չեն ունեցել: Իսկ ես ունեմ: Թող իրանք ինձ նախանձեն:

- Արամ...

- Հըն:

- Չես մեռնի, չէ՞... Մի ծիծաղի, աննորմալ: Ես քեզ լուրջ բան եմ հարցնում:

- Որ մեռնեմ, ի՞նչ կանես:

- Վը՜... Ինչ կանե՞մ, ինչ կանե՞մ... Կգամ ըտեղ ու կսպանեմ քեզ: Հասկացա՞ր: Մի ծիծաղի: Ես քեզ լուրջ բան եմ ասում: Արա՛մ:

- Ջանա:

- Չես մեռնի, չէ՞:

- Չէ: Հիմա հաստատ չեմ մեռնի: Իմ մեջ արևը նոր ա բացվում, ես ո՞նց կարամ մեռնեմ: Համել՝ հո ես գիժ չեմ, մեռնեմ՝ գաս ինձ սպանես, խայտառակ ըլնենք:

- Էլի ծիծաղում ա... Լսի՛, Արա՛մ, ես կատամ չեմ անում... Դու վտանգավոր տեղ ես գնում: Չմեռնես: Հասկացա՞ր:

- Լսո՛ւմ եմ:

- Դե էլ մի ծիծաղի:

- Էդ էլ եմ լսում:

Ու լրջացավ: Նորից գրկեց իր Արևին: Հետո բաժանվեցին...

Մի քանի օր առաջ Արամը սպանվեց թշնամու գնդակից: 

Ծոցագրպանում արյունոտված նամակ գտան՝ 
"Իմ Արևին: Իմ կյանքի միակ լուսավոր կետին:" 


10

31

1319

  • Նիկեա ☾
    2015-09-28 22:02:44
    էէէէէէէէէէէէ,խի էլի :(
    • Էննի
      2015-09-30 17:13:13
      Իրական կյանքում ամեն ինչ չի, որ մեր ուզածով ա լինում, ցավոք սրտի...
      • Նիկեա ☾
        2015-10-01 16:13:15
        ես կասեի ոչմիբաննել մեր ուզածծով չի լինում
  • Freedom
    2015-09-29 11:28:42
    Ամեն ինչ լավ էր գնում... մինչև վերջին պահը |( :(
    • Էննի
      2015-09-30 17:13:29
      Համաձայն եմ, բայց դե... Եսիմ:
      • Freedom
        2015-09-30 17:41:41
        Էէէ: Ես հեփի էնդի էի սպասում: (դեմք) :( :'(
      • EvanescenceAmyLee
        2015-09-30 17:42:53
        յա տրեբույու Հեպի Էնդ
      • Էննի
        2015-09-30 17:43:05
        Հեփի-էնդով էլ կգրեմ:)
  • -----illusion------
    2015-09-30 00:43:36
    ինչ լավն էր :'(
    • Էննի
      2015-09-30 17:13:36
      Մերսի:
  • 2015-09-30 16:39:20
    Արևը որոշ ժամանակ մարած կմնա շատ դժվարա :( :'( Աստված հոգիտ լուսավորի զինվոր :)
    • Էննի
      2015-09-30 17:14:25
      Հա, կմարի, բայց նորից կլուսավորվի: Հուսանք:
  • EvanescenceAmyLee
    2015-09-30 17:15:22
    էհ որոշել ես լացացնել ինձ՞
    • Էննի
      2015-09-30 17:28:29
      Եսիմ :) Երևի հա:)
      • EvanescenceAmyLee
        2015-09-30 17:32:42
        ի եղավ դե ես էլ կլացացնեմ :Դ
      • Էննի
        2015-09-30 17:33:46
        Հենց էֆեկտը լացացնելու մեջ ա բա :)
      • EvanescenceAmyLee
        2015-09-30 17:34:44
        համել չլացեցի ուղղակի ազդեց տրամադրությանս վրա.....Էֆեկտը :(
      • Էննի
        2015-09-30 17:37:46
        Բայց էս իրական մոտիվներով ա գրված, գիտե՞ս...
      • EvanescenceAmyLee
        2015-09-30 17:39:44
        իրական՞ :( ,,,այ հիմա լացս եկավ :'(
  • Էննի
    2015-09-30 17:43:56
    Ես էդ խոսակցությունը լսելուց եմ զռռացել:
    • EvanescenceAmyLee
      2015-09-30 17:45:42
      յա ինչիես գոռացել՞
      • Էննի
        2015-09-30 17:47:14
        Գոռացել չէ՜, Զռռացել (դեմք) Լացել, էլի (դեմք)
      • EvanescenceAmyLee
        2015-09-30 17:52:49
        հաաաա,,,,,ծանոթ էին՞
      • Էննի
        2015-09-30 17:55:01
        Ըհն
      • EvanescenceAmyLee
        2015-09-30 17:55:21
        էհհհ
  • Hak S
    2015-09-30 21:22:20
    դաժանա բայց ...
    • Էննի
      2015-10-01 19:04:30
      Սե լյա վի: Կյանքն ա տենց...
  • Թիթեռ
    2015-10-01 13:56:57
    չգիտեմ իրական դեպքա թե չե,բայց հիմա Հայաստանում հենց այդ վիճակնա... Զոհվում են ու զոհվում :( :( :( :'(
    • Էննի
      2015-10-01 19:04:15
      Հենց էդ առիթով եմ գրել...
  • Նիկեա
    2015-10-04 13:52:51
    էս միակ պոստն ա, որ ես արդեն մի քանի անգամ եմ կարդում, ինչի չեմ հասկանում (ախ) շա՜տ դաժան ա
    • Էննի
      2015-10-07 22:06:41
      Ուրախացա՜ (ծաղիկ)