Copy SMS

Արյունոտ Հոգին


Արյունոտ Հոգին

Արյունոտ Հոգին - Պատմվածք, հեղինակային գործ


 

Էլի մեկ անգամ ողջույն բոլորին: Նոր պատմվածք, քիչ ժամանակ եմ ծախսել,բայց կարծում եմ՝ ինչ-որ բան ստացվել է:


_Դե՜, դու կարող ես, ախր քո կամքը ոչ ո՛ք չունի: Դիմացի՜ր, խնդրու՜մ եմ, դիմացի՛ր:Եթե դու դիմացար մերժման ցավին, ապա պիտի, պետք է դիմանաս մարմնական բոլոր ցավերին: Մի արյունոտիր...,- նրա խոսքերը կիսատ մնացին, և խոսեց ցավահար կինը:
_ Ժամանակ չկա դատարկաբանությունների, ես զգում եմ մահահոտը: Շա՜տ քիչ ժամանակ կա մինչ հավերժություն:
_ Չէ՜, ու դարձյալ չէ՜, մի ասա այդպես: Ես քեզ բոլորից լավ գիտեմ, ախր ես քեզնից ծնվածն ու քո դաստիարակածն եմ: Չհամարձակվես կրկնել այն,ինչ ասացիր քիչ առաջ:
Կինը բերանը տարտամորեն շարժելով տենչում էր ինչ-որ բան ասել, բայց մոտալուտ մահվան կապանքները շատ ավելի ուժեղ գտնվեցին, նրան խոսել թույլ տալու համար:Պատկերներն նրա աչքերի արջև այնքան շատ էին, որքան ավազն անապատում:Եթե սովորապես մահվան դռներում գտնվողները տեսնում են են իրենց մահացած հարազատներին, ապա նա տեսնում էր միայն անցյալի ամենաուրախ օրերը, որոնք թվով այնքան շա՜տ էին այդքան քիչ օրերի մեջ, որ մի հավժություն պետք կգար դրանցով ֆիլմ պատրաստելու համար:Ինչպե՞ս է հնարավոր այդչափ երջանիկ օրեր ,այդքան քիչ օրերի մեջ: Երբ դրան նախորդած ու հաջորդած օրերն այնքան դժնի են լինում,այդ օրերը ինքնըստինքյան գերերջանիկ են թվում ու շա՜տ երկար:
Մեքենան կանգ առավ, նրան պատգարակով տեղափոխում էին վիրահատարան: Միջացնքներով սողում էր պատգարակը, իսկ դրա կողքով, բուժքույրերից բավականին առաջ ընկած վազում էր աղջիկը, մոր սառը ձեռքերը ջերմորեն սեղմելով իր իսկ ձեռքերում ու պարբերաբար համբուրելով:Ջերմագին այդ համբույները ակնթարթորեն մոռացնել էին տալիս մահվան խոնջանքը, ու նա իրեն լավ էր զգում, ու այդ զգացումից կտրվելով՝ կրկնակի անգամ ուժեղ էր հարվածվում շա՜տ տաժանելի մի զգացումով: Աղջիկը շարունակ խոսում էր,հուսադրում, սակայն նրա լսողությունը աստիճանաբար դադարում էր կլանել իրական խոսքերը և նա սկսեց սավառնել հեռուներում...
Նա խայթոց զգաց, բավականաչափ փոքր մի ցավ, որ ցավ համարեն էլ սխալ է...դա ասեղն էր,որ մխրճվեց նրա մարմնի մեջ,որպես անզգայացնող միջոցի տեղափոխիչ:Դրա կարիգն անգամ չկար, առանց այն էլ ցավագար կինը անզգայացված էր: Իրականում նրա մարմինը սովորական դագաղի դեր էր կատարում,իսկ երբ հոգին մեռած էր, կամ և մեռնում էր, տուփին հասցված տարրատեսակ խոշտանգումները անկարևոր ու անզգալի էին:
Լույսը վարագուրվեց նրա տեսահորիզոնից...
Նա արթնացավ հիվանդասենյակում,կողքին գտնելով քնած աղջկան:Անզոր մի շարժումով, նա փորձեց ձեռքը մոտեցնել նրա գլխին,բայց դարձյալ անկարող էր:Նրա զգայարանում օդը խեղդուկ էր, անշնչելի:Նա վերջապես, այդչափ ջանքերից հետո կարողացավ ձեռքը շարժել: Դրա թեթևակի տարուբերումից աղջիկն արթնացավ.
_Հանգի՜ստ, պառկիր,- բարեսրտաբար ասաց աղջիկը,- քեզ հանգիստ է պետք,և ոչ թե խոսել: Ամեն ինչ կասես այն ժամանակ երբ ունակ լինես խոսելու:
_ Երկա՜ր զրույց, չէ՜, ժամանակ չկա՜, շա՜տ քիչ է մնացել, ես այդ զգում եմ: Շուտով հատելու եմ կյանքի սահմանը,- հիզվ խոսքերն իրար հետևից շարելով կինը շարունակեց խոսել,- միայն թե հիշիր, որ ես քեզ, Ձեզ, բոլորիդ դիրում եմ:
_ Ի՜նչ ես խոսում, ինչո՞ւ ես սխալորեն կանխատեսում հեռվացող ու քո կամքի ուժից փոխչող մահը: Մի՛ խոսիր այդպես, չեմ ուզում լսել: Ինչի՞ համար լավը չես փորձում մտածել:
_Աղջի՜կս, վատը մտածելն այնքան հեշտ է, իսկ լավը պետք է հորինել.- հառաչանքով ասաց հիվանդը:
_Իսկ մի՞թե չի կարելի հորինել ու իրագործել:Ավելի լավ է քիչ խոսես, միևնոյնն է, և ասածներդ ինձ դուր չեն գալիս,և քեզ ընդհանուր առմամբ չի կարելի:
_ Գուցե մի օր,ինչ-որ չափ ցավ ապրես,որ չթողեցիր այսօր խոսեմ:Ես չեմ ցանկանում քեզ վախեցնել, բայց չեմ էլ կարող թաքցնել մահս:
_Ինչպիսի մահվան մասին է խոսքը: Ինչ է,պատրաստվում ես դադարեցնել մաքառումը դեպի մահվան ներարկիչը, ու պատրաստվում ես չպարսավել նրան: Բա՜վ է, իրոք բավական է: Հիմա ես ուզում եմ ,որ դու առողջանաս, ու միասին գնանք այսեղից:Հասկանում ես,մեզ սպասողներ կա՜ն: Մեկը մերժեց, բայց ԴՐԱ տասնապատիկ քանակությամբ մարդիկ մեզ են սպասւում,ամենայն անկեղծությամբ,- վրդովված ճչաց Մարիամը:
_Կներես ինձ, ես խորազգած չեղա: Ավելի լավ է լռեմ:
Աղջիկը ոչինչ չասաց: Նա ցավ էր ապրում, մե՜ծ ցավ: Այն ավել չէր լինի մոր ապրած ցավի համագումարից, բայց և այնպես նմանատարիք աղջկա համար ,դա կատարյալ գրավական կարող էր լինել սթրեսի:
Կինը մի խոր շունչ քաշեց, որի ձայնը նկատեց աղջիկը:Մարիամը նայում էր մորը, շա՜տ ուշադիր, անկախ իր կամքից:Նա հայացքն հառել էր դեպի առաստաղը, բայց կարծես թե առաստաղ չկար,և նրա հայացքը աղավնու նման սավառնում էր երկնքի ամենատարբեր հատվածներում ու ժամանակներում:Ժամեր անցան,բայց նա նույն դիրքում ու նույն կերպ պառկած էր:Նրա մաշկը խունացել էր,և տեսարանն այդ սարսռեցնող էր,կարծես մահացածի դի լիներ մահճակալին պառկած, սառա՜ծ հայացքով: Նա չէր շարժվում: Անգամ երբեմնի կյանքի հանդեպ ունեցած մարմանջը այդժամ չէր էլ հիշվում: Դարձյալ ուրախ օրերի հուսահատ ճիչերը խանգարեցին նրա:Նա ցնցվեց: Մարիամը տագնապահար գոռաց.
_Մա՜մ, ի՞նչ եղավ:
Նրա խոսքերը հաճելիորեն խարազանեցին կնոջը: Նա կյանքի բաբախումն զգաց երակներում: Սառած ու չորացած աչքերից գլորվեցին արցունքի կաթիլները,որոնք առատությունից իրար միանալով դարձան շիթեր: Նա իրեն երջնիկ զգաց վերջին երկար ու ձիգ տարիների մեջ, առաջին անգամ: Այդ պալիատիվ խոսքերը թվում էր թե պետք է կյանք բերեին: Վերջ ի վերջո առաջին անգամն էր,բայց դրանք ավելի շուտ երջանիկ մահ բերեցին՝ երջանկակարոտ կնոջը:Վիհը ավելի խորացավ նրա ու կյանքի միջև, ու մի քայլով նա ընկղմվեց անզգայացման տիրույթում: Նա մասը եղավ հավերժական անզգայության: Մարիամը տագնապագույժ լռությւոնից հասկացավ ամենը, ու անասնական ոռնոցով ընկնելավ մոր անշունչ մարմնի վրա.
_ Եվ այս խոսքերը,որ տենչում էիր լսել ի՞նչ տվեցինք քեզ մամ, մա՜հ, և ինչ տվեցիր ինձ դթւ դրա դիմաց, զղջման արյունով պղծված հոգի:Ցավից ու ափսոսանքից խելացնորված ու առավել խելացնորվող, ցավագար հոգի...
Տարիներ անցան, Արյունոտ Հոգին շրջում էր փողոցներով,մոռացության մատնած լինելով ամե՜ն, ամե՜ն ինչ: Նա խոստացել էր մայր չլիներ,որ ո՛չ մի օրում չպատճառեր այնպիսի ցավ իր զավակին,որպիսին պատճառեց Սառան իրեն,իր իսկ մահով...

Հետգրություն. մի ափսոսեք, մարդի՛կ...

10

19

1251

  • Culé (Դիպլիպիտո
    2015-09-30 01:40:09
    «:Ինչպե՞ս է հնարավոր այդչափ երջանիկ օրեր ,այդքան քիչ օրերի մեջ: Երբ դրան նախորդած ու հաջորդած օրերն այնքան դժնի են լինում,այդ օրերը ինքնըստինքյան գերերջանիկ են թվում ու շա՜տ երկար:»,չգիտեմ,շատ քիչ դեպքեր են լինում,որ ես ասելիք չեմ ունենում, բառային ֆոնդը,իմաստային մասը,շարադրանքի լեզուն...Ապրե՜՜՜՜՜՜՜՜ս: (լավ)
    • Crazy
      2015-09-30 01:44:01
      Ա՜ իմ Դիպո: Ապրե՜ս, ծլես, ծաղկես, զորանա՜ս: :) ՛՛Շարադրանքի լեզուն՛՛, հեռաքրքիր էր: (ծաղիկ)
  • Freedom
    2015-09-30 02:13:12
    Հիանալի է: Կեցցեսս (բռավո)
    • Crazy
      2015-09-30 15:25:24
      Ապրի Հսմելան (ծաղիկ)
      • Freedom
        2015-10-01 01:43:26
        Մրտելան էլ ապրի :) :D
      • Crazy
        2015-10-01 22:52:44
        Գոզալական անունս էլի փչացրեց |( :@
      • Freedom
        2015-10-01 23:26:26
        Նենց իմ անունն էլ իմ համար ա գոզալական :D
  • Hrat
    2015-09-30 22:28:28
    Բրավո, լավ էր գրած, 10ից 10 (բռավո)
    • Crazy
      2015-10-01 22:52:55
      Շնորհակալ եմ, շատ:
  • fiction ☯
    2015-10-13 02:39:15
    տարօրինակ, բաց նույն տողը երկու անգամ կարդալու տեղիք տվող :) ապրես :)
    • fiction ☯
      2015-10-16 00:26:35
      բայց* O:)
    • 2015-10-16 00:27:52
      Ապրի Մելքիսեթս :)
      • fiction ☯
        2015-10-16 00:32:52
        խնդրեմ (դեմք) ուր ես կորել՞, պրոֆիլդ փակել ես՞՞
      • 2015-10-16 00:34:37
        Այո,ջնջել եմ:Լիքը դասեր,պարապմունք :) Ջնջված էջ ]:) Ասենք էստեղ հազվադեպ ես գալիս,բա ես մեղք ունե՛մ (ախ)
      • fiction ☯
        2015-10-17 23:55:04
        մի ասեիր, նոր ջնջեիր, (դեմք)
      • Րելունա
        2015-10-18 20:00:16
        Ասենք Միլիշ ջան, դու դասարան.անտեր.էյէմ-ում էլ կաիր,ասեցի կգաս կասեմ էլի վե՜ : |(
      • fiction ☯
        2015-10-26 09:37:05
        լավա հիշեցրիր, սպաս մտնեմ