Copy SMS

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, հերիք էր լինե՜լդ

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, հերիք էր լինե՜լդ - ոչինչ, հարկավոր, չէր


Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,

Եղել եմ և տերդ:

Ինչքան որ ուժերս ներել,

Ներել եմ մեղքերտ:

Թե ինձ էլ լքել եմ մեկ-մեկ,

Չեմ լքել պատկերդ,

Երեսով չեմ տվել երբեք

Ուշացած պարտքերդ:

------------------------------------------------------------------------------------------------------------

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, հերիք էր լինե՜լդ - ոչինչ, հարկավոր, չէր

Երգել ես, լցվել եմ երգով,

Իզուր է հերքելդ,

Եվ թաքուն այրվել եմ, երբ որ

Այրվել են վերքերդ:

Տվել եմ քեզ բախտս անխառ,

Արևս, երկինքս

Եվ ինչքս, որ մինչև անգամ

Չունեի ես ինքս:

--------------------------------------------------------------------------------------------------------------

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, հերիք էր լինե՜լդ - ոչինչ, հարկավոր, չէր

Տվել եմ, չեմ առել ոչինչ,

Շնորհ էր շիկնելդ,

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ,

Հերիք էր լինելդ:

Ինձ համար հերիք էր արդեն

Ժպտալդ ու լալդ,

Երբ գալդ պարգև էր մի մեծ,

Ու մնաց մնալդ:

------------------------------------------------------------------------------------------------------------

Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, հերիք էր լինե՜լդ - ոչինչ, հարկավոր, չէր

Եվ դարձյալ առնելիք չունեմ,

Բայց շատ է տալիքս,

Ներիր ինձ, ներիր ինձ, եթե

Չների տարիքս:

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել,

Եղել եմ և տերդ,

Ինչքան որ ուժերս ներել,

Ներել եմ մեղքերդ:

-------------------------------------------------------------------------------------------------------------

Համո Սահյան

15

11

1359

  • Թիթեռ
    2015-10-02 18:49:54
    հանցհարեղ Համո Սահյանս... ապրեք (բռավո)
    • Մարի
      2015-10-03 16:47:23
      Մերսի =)
  • Նիկեա ☾
    2015-10-02 19:07:52
    հավեսն էր (ծաղիկ)
    • Մարի
      2015-10-03 16:48:17
      (ծաղիկ)
  • Ronaldinho
    2015-10-03 10:42:53
    Սահյանին այդքան չեմ սիրում բայց այս մեկը լավն էր :)
    • Մարի
      2015-10-03 16:50:25
      Թենքս =D
  • Hak S
    2015-10-03 16:51:09
    (բռավո) Համո Սահյան ... )))
  • Մարի
    2015-10-03 16:53:00
    O:)
  • Էննի
    2015-10-05 21:53:24
    Սիրուն ես գրում: Ապրես: (գինի) (ծաղիկ)
    • fiction ☯
      2015-10-06 18:57:19
      ինքը չի, Սահյանն ա (գինի)