Copy SMS

Ամեն բան իր ժամանակն ունի

Ամեն բան իր ժամանակն ունի - բանաստեղծություն,ժամանակ,ճշտություն,միտք, գիրք,դառնա, հատոր,


Կաղինը չի դառնում՝ կաղնի,
Թեկուզ և մեկ օր էլ անցնի,
Հարկավոր է շատ ժամանակ
Տարիներ են մեզ հարկավոր:
Նկարը չի արվում վրձնի՝
Ընդամենը մեկ հարվածով,
Ժամանակ է մեզ հարկավոր:
Ժամանակ է անցնում ՝ ոսկի
Մինչ ցանածդ սերմը՝
Վերածվում է հասկի,
Իսկ հասկերդ՝ արտի:
Ժամանակ է անցնում երկար
Մինչ հարսիկը կին է դառնում,
Իսկ մեր փեսան՝տան տղամարդ:
Ժամանակ է անցնում երկար
Մինչ մանկիկը մեծանում է,
Հասունանում,խելոքանում
ՈՒ դառնում է մի գեղանի
Երիտասարդ կամ էլ օրիորդ:
Ժամանակ է անցնում,
Բայց չգիտեմ՝ երկար
Թե՞ շատ կարճ է տևում,
Որ հրապուրանքը՝
Սիրահարվածություն՝
Ապա սեր է դառնում: 
Ժամանակ է անցնում երկար,
Որ խաղողից ՝ քաղցր,
Գինի են ստանում:
Ժամանակ է մեզ հարկավոր
Մինչ տմարդը ՝ մարդ է դառնում,
Փոքրիկ շիվը՝հսկա մի ծառ,
Կաթիլներն ՝անձրևների
Վերածվում ՝ հսկա ծովերի:
Ժամանակ է մեզ հարկավոր,
Որ գրածդ միտքը ՝ բարի
Դառնա մի գիրք,դառնա՝ հատոր,
Որ գետակի ջուրը ՝պղտոր
Զուլալ դառնա
Որ գարնանը ՝ ծաղկած ծառը
Աշնանը նո՜ր բերք կդառնա:
Ժամանակ է մեզ հարկավոր
Մինչ վերքիցդ արյունը կդադարի,
Ապա վերքդ կսպիանա,
Հետո միայն կլավանա,
Մինչ լուսինը վերածվում է ՝լիալուսնի:
Գեղեցիկ է թվում այսպես ,
Սակայն իրականում 
Դաժան է շատ ժամանակը,
Ամեն ինչում թերանում ես,
Ամեն ինչից ուշանում ես,
Ո՛չ հասնում,ո՛չ հասցնում ես,
Ժամանակդ անտեղի դու վատնում ես:
Այսքանն ահա՛ բավական է,
Ժամանակը ետ տալ ՝ անհավանական է,
ՈՒ ժամանակը շատ թանկ բան է
Ասեմ իմանաք ոսկուց էլ է թանկ,
ՈՒ ամեն նյութ - իրեղենից:
Մի բան միայն ասեմ ես Ձեզ
Իբրև բարի մի վերջաբան ու մի խորհուրդ՝
ԱՄԵՆ ԲԱՆ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՆԻ:

#հեղինակային

9

6

1648

  • fiction ☯
    2015-10-13 02:26:53
    շեշտը դրել էիր ոչ թե հանգի, այլ մտքի ու ռիթմի վրա, լավ էր... :)
  • Ռամկուհի
    2015-10-17 12:28:38
    Շնորհակալ եմ (ծաղիկ)
  • Un Loco Quimera
    2015-11-08 00:19:29
    Սիրուն ու միտեսակ ծանոթ գործ ::)
  • Մարդասեր
    2015-11-18 14:44:43
    (ծաղիկ) շննորհակալ եմ... իսկ որտեղի՞ց է ծանոթ
  • Կուլե(Un Loco Quimera
    2015-11-18 18:10:20
    Չգիտեմ ,կեղծանունն էլ է Ծանոթ ,այ դա գիտեմ :)