Copy SMS

Ես չեմ ապրում, ես ուղղակի գոյություն ունեմ...

Ես չեմ ապրում, ես ուղղակի գոյություն ունեմ... - ապրել, արև, ուղղակի

...Ու հասկանում եմ , որ ես չեմ ապրում, ես գոյություն ունեմ այս աշխարհում, բայց չեմ ապրում, ուղղակի չեմ ապրում: Ես մեխանիզմ եմ, ես առավոտյան արթնանում եմ, գնում դասի, վերադառնում երեկոյան, ուտում ու քնում և այսքանով սահմանափակվում է օրս: Ես գիտեմ, որ յուրաքանչյուր օր յուրահատուկ է, բայց ես անգամ չեմ փորձում նկատել այդ յուրահատկությունները... Ես երբեք չեմ տեսնում այն ինչ պետք է տեսնեմ, ես ինձ պահում եմ այնպես` կարծես հավետ այս աշխարհում եմ լինելու...Ես երբեք չեմ հիանում մայրամտով, երբեք չեմ թողնում, որ արևի շողերը փակեն աչքերս: Ես պիտի սկսեմ ապրել ամեն գնով, ես պիտի սիրեմ այն ամենը` ինչն ինձ շրջապատում է, ես պիտի վերջապես տեսնեմ իսկական լույսը, ես ամեն առավոտ պիտի ժպիտով նայեմ նոր օրվա աչքերին, ես պիտի սկսեմ սիրել զարթուցիչի ձայնը, չէ որ ամեն առավոտ նա չի մոռանում ինձ արթնացնել... Ես ուղղակի պիտի փորձեմ գնահատել ամեն վայրկյանը. հենց այդ վայրկյանների ու ակնթարթների վրա է հիմնված մեր կյանքը: Ես ուղղակի պիտի հասկանամ, որ կարելի է սիրել ամեն ինչ, նույնիսկ այն` ինչ ատելի է թվում: Ես պարտավոր եմ շնչել բնությամբ, գրքերով, հարազատ մարդկանցով` և ոչ հասարակ թթվածնով...

...Ու մինչդեռ ես հավատում ու սպասում եմ անիրական ու անսովոր հրաշքի, իսկական հրաշք է կատարվում, ու միյան պատուհանից դուրս նայելով կարելի է այն նկատել: Արևը պատրաստվում է մայր մտնել , շողերը կամաց հպվում են դեմքիս, տեղ-տեղ սպիտակ ամպերը յուրահատուկ երանգ են տալիս երկնքին, լուսնի ամբողջական սկավառակը հետզհետե սկսում է փոխարինել արևին` մեր մշտական լուսավորվածությունը ապահովելու նպատակով...հենց սա է հրաշքը: Մինչդեռ ես երազում եմ թռչելու մասին` արևն ինձ առնում է թևերին ու ստիպում նորից երազել, բայց և հասկանալ, որ հրաշքներ լինում են հանկարծակի, ավելի ճիշտ մենք նկատում ենք հանկարծակի:

Արևը մայր է մտնում, հեռանում է, բայց առավոտյան նորից վերադառնալու նպատակով ու պարտավորվածությամբ: Եվ այս վերջին շողերի հետ ես սկսում եմ ապրել, ես սկսում եմ հասկանալ, որ ՊԵՏՔ է ապրեմ: Ու եթե ես սկսեմ նայել արևին, սկսեմ սիրել շրջապատող ամեն մի մանրուք` կասեմ, որ ապրում եմ: Ես կանեմ դա, արևի վերջին շողերը վկա: Վաղը նորից նոր օր կգա, նորից ամեն ինչ կլինի նույնը, բայց միևնույն ժամանակ տարբեր ու յուրովի: Ես այսօր կքնեմ աստղերով հիանալով ու վաղվա օրվա յուրահատկությունը նկատելու հույսով ու նպատակով...

7

2

1077

  • Թիթեռ
    2015-10-11 19:46:51
    հոգեհարազատ էր (բռավո)
    • Haykenc
      2015-10-11 19:52:54
      Շնորհակալ եմ :-) (ծաղիկ)