Copy SMS

Գիշերով այս մութ կանչու՜մ եմ ես քեզ...

Գիշերով այս մութ կանչու՜մ եմ ես քեզ... - գիշեր, երազանք, կարոտ, հեռավորություն, թախիծ, ուրախություն,


Ինձ  մոտ  դու  արի՜  խավար  գիշերով,

Որ  լուսավորե՛ս  հոգին  իմ  խռով,

Որ  երջանկացնե՛ս քո մի ժպիտով,

Որ  սի՛րտս  լցնես  քո  մաքու՜ր  սիրով:


Ի՜նձ  մոտ  դու  արի  գիշերվա  մթին,

Որ  ես  դիմանա՛մ  ձմեռվա  ցրտին,

Որ  ջերմացնես  դու  իմ  սառա՜ծ  սրտին,

Ժպի՛տ  պարգևես  իմ  տխու՜ր  դեմքին,


Ինձ  մոտ  դու  արի

Երազներով  լի  գիշերով  այս  պարզ,

Եվ  չի՛  խանգարի

Ո՛չ  այս  սուր  ցուրտը  և  ո՛չ  էլ  մութը  անետանելի:


Ինձ  մոտ  արի  իմ ներշնչա՛նք բարի,

Գալտ  կլինի  շա՜տ   անսպասելի,

Բայց  սպասումով  եմ  քեզ  կանչում  էլի,

Եվ  գիտեմ,   կգա՛ս, դու՛ իմ սիրելի:


Ցավոք  հեռու  ենք  իրարից  հիմա,

Բայց սրտերը  մեր,  մի՜շտ  զգում  են  իրար,

Եվ  գիշերները  այս  կախարդական,

Քեզ  են  հիշեցնում  կամա  ակամա,

Եվ  երազները  իմ  հեքիաթային

Լի  են  աստղերով  անթի՜վ  անհամա՜ր:


Եվ  ժպիտը  քո  դյութի՜չ,  գեղեցի՜կ

Ինչպե՞ս  կարող  եմ  մտքիցս  ջնջել,

Եվ  հայացքը  քո  պա՜րզ ու  թափանցի՜կ

Ինչպե՞ս  կարող եմ երբեք  չհիշել…


Եվ եթե  հանկարծ  գիշերն  իմանար,

Որ  քո  մասին  են  մտքերս  անմար,

Մ՛ի  գուցե  և  նա  ինձ  լա՜վ  հասկանար,

Մտքերիս  նման  մի՜շտ  ինձ  հետ  մնար…


Դու՜  խավար գիշեր, դու՜ մթին  գիշեր,

Դու՜ կախարդական ու դյութի՜չ գիշեր,

Պայծառ օրերը նորից դու ե՛տ բեր,

Կամ էլ նրան բեր, հենց ա՜յն միակին,

Որ գրավել է իմ սիրտն ու հոգին:


Ինձ մոտ դու արի՜ խավար գիշերով,

Որ լուսավորե՛ս հոգին  իմ խռով,

Դու՜ խավար գիշեր, դու՜ մթին գիշեր,

Իմ միակին դու նորից ինձ մոտ բեր,

Դու՜ կախարդական ու դյութի՜չ գիշեր… 


Գիշերով այս մութ կանչու՜մ եմ ես քեզ... - գիշեր, երազանք, կարոտ, հեռավորություն, թախիծ, ուրախություն,

6

8

1641

  • -----illusion------
    2015-10-15 22:53:06
    .
  • ~ Pretender
    2015-10-15 22:57:11
    շատ հանգավորված ստեղծագործությունա
    • -----illusion------
      2015-10-15 23:08:33
      իսկ միտքը՞՞
      • ~ Pretender
        2015-10-15 23:17:48
        չկար ոչինչ արտասովոր ուղակի թեթև էր կարդացվում
      • -----illusion------
        2015-10-16 01:41:51
        հասկանալի է (գինի)
  • Hak S
    2015-10-17 20:43:42
    ապրես ... ամեն մարդ չի որ կհասկանա շատ լավ ես մտքերտ արտահայտում
  • Hak S
    2015-10-17 20:46:20
    ;)