Copy SMS

Դավաճանությու՞ն թե...

 

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա


90-ականներն էին: Ավելի կոնկրետ՝ 2790 թվականն էր: Սրանից մի քանի տարի առաջ, համաձայնվեցի մասնակցել մի գիտափորձի, որը նախատեսում էր որոշ ժամանակ անց մարդ ուղղարկել անցյալ՝ կանխելու սպասվելիք դժբախտությունները: Իսկ ի՞նչ դժբախտություններ էին դրանք....այս թվականին գրեթե ոչինչ առաջվանը չէր: Մարդկային զենքի պատճառով ողջ մոլորակը կործանման եզրին էր, անխնա ռեսուրսների օգտագործման պատճառով այսօր չկա ոչ լույս, ոչ գազ, իսկ խմելու ջրի խնդիրն էլ ուղղեկցում էր մարդկությանը արդեն 150 տարի....Միակ բանը որ կփրկեր մեզ, դա անցյալում տեղի ունեցած ողբերգական դեպքերից մեկն էր, երբ մի քանի երկներ իրար վրա նետեցին ատոմային ռումբեր, որի սարսափելի հետևանքները մինչ այսօր զգում ենք....եթե ինձ հաջողվեր կանխել այդ դեպքը, ապա մեր օրերում՝ 2790-ականներում էլ ամեն ինչ կկարգավորվեր:

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

-Ողջույն պրոֆեսոր,-մտնելով լաբարատորիա, դիմեցի նրան, ով պետք է իրականցներ այդ փորձը: Նստած էր մեջքով ինձ: Երբ լսեց ձայնս արագ ոտքի ելավ, և պտտվեց դեպի ինձ: Ողջունեց, ապա ևս մի քանիսի հետ ինձ տարավ հատուկ սենյակ: Պրոֆեսորն ինձ մեծ հույսեր էր տալիս, ոգևորում էր, այնպիսի տպավորություն էր, որ կարծես այս գործընթացում ամենակարևորն իմ դերակատարությունն է.... չնայած այն սարքը, որ պատրաստել էր նա, իմաստ չէր ունենա առանց այն անհատի, ով պետք է փորձարկեր դա....

Սենյակում բազմաթիվ լրագրողներ կային, այստեղ էին երկրի կարևոր դեմքերը, սակայն ոչ մի հարց ու պատասխան չկայացավ, քանի որ ինձ արգելեցին խոսել նրանց հետ, այժմ ես միայն պետք է կենտրոնանամ սարքի վրա:

Ինձ նստեցրին աթոռին, ապա հարցրին.

-Պատրա՞ստ ես:

Մի փոքր դադարից հետո ես գլխով համաձայնության նշան ցույց տվեցի: Լույսերն անջատվեցին, իսկ աթոռը կամաց սկսեց շարջվել, ապա կարծես մտավ ինչ որ խուց: Այդտեղ կրկին մութ էր: Ես վախեցած էի անորոշ վիճակից...Շուտով սկսեց օդը չհերիքել...բայց.....սուր ծակոց զգացի ուղեղիս հատվածում, ապա գլխապտույտ, որից հետո ուժեղ ցնցնումներ եղան, և ես ամբողջությամբ սառեցի: Ապա գիտակցությունս կորցրի....

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

Չգիտեմ թե ինչ տեղի ունեցավ, միայն կասեմ, երբ աչքերս բացեցի, ինչ որ սենյակում նստած էի: Այն բավականին լավ էր կահավորված: Հագիս այն ժամանակվա կոստյումներն էին, սեղանիս դրված էր նախկին՝ 2100-ականների բջջայիններից: Վերցրի այն, ապա դրա միջոցով ինձ տեսա....Բավականին կոկիկ տեսք ունեի, երևի թե ինչ որ լուրջ պաշտոնյա եմ: Սեղանի վրա կար նաև դրոշակ, ինչից ենթադրեցի որ ես այն երկրից եմ, որտեղ ծնվել և մեծացել եմ 2763 թվականին: Հենց այդ երկրից էլ ինձ ուղղարկել են այստեղ: Մեր երկիրը 2900-ականների  ամենամեծ երկիրն էր, տարածքը բավականին մեծ էր, և եթե ես 2100-ականներում եմ, ապա այն մարդն եմ, ում օրոք իմ երկիրը դարձավ ամենամեծը: Բայց նա դա արեց մեծ պատերազմի միջոցով, որի պատճառով 10 տարի անց, երկները սկսեցին ատոմային ռումբերով պատերազմել:

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

Դուռը թակեց ինչ որ մեկն ու ես անգլերենով պատասխանեցի.

-Ներս մտեք:

Հետաքրքիր էր, նա ինձ հասկացավ, չնայած, որ այժմյան անգլերենը մեծ մասամբ չի համապատասխանում այն ժամանակվա անգլերենի հետ:

-Պարոն նախագահ,-դիմեց նա ինձ,-լավ նորություն, մեր զորքերը քիչ առաջ էլ ավելին են գրավել, այժմ մեր թշնմաու տարածքում են, կոտորե՞նք նրանց....

Աչքերս լայն բացվեցին, թվաց, թե ես կասեմ ոչ, ու ամեն ինչ լավ կավարտվի: Բայց կարծես ես մենակ չէի, իմ ներսում կարծես էլի ինչ որ մեկը կար....Անգիտակցաբար պատասխանեցի.

-Բնաջնջեք բոլորին:

-Լսում եմ:

Երբ այդ անձը կանգնեց և գնաց դեպի դուռը, մի կերպ կարգի բերելով ինձ բղավեցի ՛՛ո՜չ՛՛...Նա պտտվեց ու նայեց ինձ, բայց կարծես չէի կարողանում կրկին կառավարել ինքս ինձ.

-Հիմա չկոտորեք, վաղը նոր անցեք բնաջնջման:

-Եղավ պարոն նախագահ....

Այո, ցավոք այս անգամ էլ պարտվեցի:

Նա դուրս եկավ սենյակից: Ես վախեցած էի, զարմացած....Ո՞վ է կառավարում ինձ, ինչպե՞ս փոխեմ ամեն բան: Բայց հիշեցի մի բան...ինչպես գրված է պատմության դասագրքերի մեջ, մեր երկրի զորքերը երբ մտնում են թշնամու տարածք, մի քանի ժամ անց դուրս են շպրտվում տարածքից: Սակայն հաջորդ օրն իսկ կրկին մուտք են գործում ու դրանից հետո գրավում ողջ երկիրը: Այստեղ հասկացա մի բան, հենց այս ժամանակահատվածում ես պետք է ամեն ինչ փոխեի....

Մինչ կստանայի  մեր զորքերի ՛՛անհաջողության՛՛ մասին լուրը, ես զննում էի սենյակը, վայելում հնությունը....բայց դա երկար չտևեց, 10 րպոե անց ներս մտան ինչ որ մարդիկ, զինվորական համազգեստներով, և սկսեցին պարբերաբար տեղեկություններ հաղորդել պատերազմի մասին: Ես անհամբեր սպասում էի այն պահին, երբ պետք էր գալու իմ միջամտությունը:

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

Մոտ 2 ժամ անց ստացվեց հաղորդագրություն:

-Մեզ վրա ինքնաթիռներով հարձակում կա, մենք նահանջում ենք...

-Պարոն նախագահ, հրամայեք, որ ինքնաթիռները հակահարված հասցնեն....

-Այո, հասցրեք,-ասեցի ես, կրկին չտիրապետելով ինձ: Բայց թշնամին առաջ էր գալիս, ու շոտով մտավ մեր տարածք...

-Ոչինչ չձեռնարկե՛ք,-հրամայեցի ես, որից հետո ապշած բոլորն ինձ նայեցին:

-Մեր զորքերը պարտվում են, երկիրը շուտով կավերվի, դուք ասում եք....

-Այո,-ընդհատեցի գեներալին,-սա հրաման է, և իր նպատակն ունի:

Չպատմելով այլ մանրամասներ, հակիրճ ներկայացնեմ ինչ պատահեց: Մոտ կես ժամ ինձ հետ բանավեճի էին մտել երկրի մնացած կարևորագույն դեմքերը, բայց ես կարողանում էի տիրապետել ինձ, և հրամայում էի սպասել: Ի վերջո, նրանցից մեկը չի դիմանում, և հանում է ատրճանակը և սպառնում...բայց....մյուսներից մեկը ավելի շուտ է գործում, և սպանում նրան, ով իմ դեմ էր դուրս եկել, ապա վերացնում է մնացածին, որոնք սենյակում էին, բացառությամբ ինձնից....նրանց թիվը 5-ն էր....Շուտով պարզվեց, որ այդ անձն էլ է եկել ապագայից, բայց ի տարբերություն ինձ՝ 3041 թվականից է: Ըստ նրա, ես գործն անհաջողության էի մատնելու,և ժամանակի մեքենայի կատարելագործման շնորհիվ նրան հանդիպեցնում են ինձ, ինչի շնորհիվ մեր հաղթելու շանսերը մեծանում են: Թշնամին շարունակում էր հարձակումը, իսկ մենք հաատուկ սերվերների միջոցով արգելափակում էինք մեր հակաօդային ուժերը: Առանց մեր հրամանի, օդ են բարձրանում ինքնաթիռներ, որոնք սկսում են հաջողություններ գրանցել: Մեր հակաօդային ուժերն ուղղում ենք մեր զորքերի դեմ, ինչի արդյունքում վերջիններս պարտության են մատնվում: Թշնամին օդանավերով մեծ հարվածներ է հասցնում ողջ երկրին, ապա մոտենում է մեզ: Օդանավերի ռումբերն ընկնում են նախագահական նստավայրի շուրջը, և ահա դրանցից մի քանիսը հարվածում են հենց շենքին: Շենքն ամբողջությամբ սկսվում է տատանվել, և կամաց-կամաց քանդվում է....մենք, որ եկել էինք ապագայից,  կանգնել էինք հանգիստ, և սպասում էինք մեր մահվանը: Շուտով ինչ որ բան ընկավ գլխիս, ու ես ուժասպառ ընկա գետնին՝ փակելով աչքերս:

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

Երբ բացեցի, հասկացա որ ողջ եմ...ինչ որ համազգեստով էի, նստած էի կրկին բավականին լավ կահավորված սենյակում, սակայն...սեղանիս դրված էր թշնամու դրոշակը....բայց իմ երկրի պարտությունը փրկեց ողջ աշխարհին: Քանի որ ամեն ինչ այդ պարտությունից հետո կայուն էր մնացել, գիտությունն ավելի առաջ էր գնացել , և կարողացել էին խնայել ռեսուրսները, ու փրկել աշխարհը՝ կործանումից: Շուտով դուռը թակեց մեկը...

-Մտեք...

-Ողջույն իմ նոր ընկեր,-նա էր, ով ինձ հետ եկել էր ապագայից,-ի՞նչ ես կարծում, մենք դավաճան ենք, թե՞ ոչ.....

Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

Տեղ գտած վրիպումների, կամ ուղղագրական սխալների համար կներեք: Պատմությունը երևի անկապ էրԴավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագաԴավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա Մի կերպ կարողացա ինչ որ բան հորնեմ, հնարավոր էր ավելի գեղեցիկ գրել, բայց դե երկար պոստերը քիչ են կարդացվում, դրա համար սենց արագ արագ գրեցի ու ավարտեցի Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա Ընդունեցի Խուճուճ-ի մարտահրավերն ու արեցի այս գրառումը Դավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա Ճիշտն ասած մարտահրավեր էի ուզում նետել Կիմային, հետո հասկացա որ ինքը քիչ թե շատ ակտիվ ա, նենց որ մարտահրավեր եմ նետում Սոնային, նոր անունով՝ ԹոխիկինԴավաճանությու՞ն թե... - անկապ, հեղինակային, ապագա

15

49

1522

  • Miss Nobody
    2015-10-17 18:01:15
    այ տղա ոնց թե քիչ թե շաատ ..քո հետ հավասար երգում պարում եմ արդեն 2 գրառումսել արել եմ եսոր :D :D :D մեկել ես ուզում եմ տեսնել 2100 թվակիան հեռախոսը (դեմք) ցույց տուր :D :D
    • Imagination 007
      2015-10-18 00:33:33
      ճիշտն ասած էտ վերջի մասը երեկ էի գրել, էսօր քոփի փաստ արեցի, նենց որ երեկվա համար ինչ որ տեղ ճիշտ էր :D :D հա բայց ասենք ես էլ չեմ տեսել, ասենք ոնց ասենք՞ (ծաղիկ) :D :D
      • Miss Nobody ☒
        2015-10-18 14:08:29
        :D :D :D :D :D :D :D :D պահ պահ պահ :D էլ մի կակազի :D
      • Imagination 007
        2015-10-18 15:33:57
        հա բայց ես չեմ կակազում, ասում եմ ասենք ես չեմ տեսել, ասենք, ո՞նց ասեմ :D
  • ԽուՃուճիկ:)
    2015-10-17 20:27:10
    աԲրի Վարդանը Աբրի (լավ) (բռավո) :D Ճիշտն ասած ես էլ էլ մտածում, որ դու կուզես մարտահրավեր նետել Կիմային բայց հետո կմտածես, որ ինքը ակտիվա ու Սոնային կնետես O:) :D ա գիտես, որ կարդացի նախ գրառման հեղինակի անունը՝ հետո ապա վերնագիրը ու մի հատ էլ նայեցի տենամ հաստատ դու էիր...մի հատ էլ մտա էջդ ստուգեի տենաի դու ես թե չէ...ասեմ ավելին մի հատ էլ մտա սմսները որ հաստատ համոզվեմ :D :D որովհետև վերնագրից ուրիշ բան էի եզրակացնում O:) :D
    • Imagination 007
      2015-10-18 00:34:30
      Աբրես դու էլ :) Օ՜, ինչպիսի փայլուն վերլուծական կարողություններ ունես (ուռա) :D :D մի հատ էլ նամակ գրեիր, որ վերջապես համոզվեիր :D :D հլը մանրամասնի :D
      • ԽուՃուճիկ:)
        2015-10-18 00:36:40
        հմի դնեմ գրածդ քոմիենթի ամեն մասին առանձին-առանձին պատասխանե՞մ :D ահ հավես չկա չէ :D մենակ վերջի մասին կպատասխանեմ՝ մտածեցի կարողա սիրահարվել կոտրվել դավաչանվել ես ու տենց :D :D չխփես չխփես :D
      • Imagination 007
        2015-10-18 00:38:15
        էտքանի տեղը կարելի էր պատասխանել (դեմք) :D :D լավ միտք տվեցիր, կարելի էր գրել, ինչ կապ ունի ֆանտազիան որտեղ իրականցնել՞ (պաղպաղակ) :D :D
      • ԽուՃուճիկ:)
        2015-10-18 13:00:53
        -ես համաձայն չեմ -30.000 -ես համաձայն եմ :D :D :D
      • Imagination 007
        2015-10-18 15:33:24
        Այսքն՞ (:| :D :D :D
  • The Human Comedy.
    2015-10-17 20:56:57
    լավն էր ու իսկապես հետաքրքիր էր :) :) էս դու կարողա շուտ ես վերդարձել ձեն չես հանել հն այ տղա՞՞ (դեմք)
    • Imagination 007
      2015-10-18 00:35:15
      Մերսի շատ (ժպիտ) չէէէէ, էս վերջերս եմ եկել O:) :D
  • fiction ☯
    2015-10-17 23:22:57
    օհ, երևակայական շնչով լցրիր քոփին, մենակ վերնագիրն ու նկարը բավական էին պոստերդ մտաբերելու ու հետո պոստատիրոջը գուշակելու համար :) ապրես, ավելի շուտ՝ ապրեք
    • Imagination 007
      2015-10-18 00:35:37
      Շնորհակալ եմ շաաաատ շատ (ժպիտ) ապրեն բոլորը (ժպիտ) ]:)
  • Lian
    2015-10-18 10:28:03
    (խփո) էս ինչեր եմ բաց թողել ես :) դու վերադարձել ես փաստորեն (ուռա) ապրեեեեե՜ս (ժպիտ)
    • Imagination 007
      2015-10-18 15:33:12
      բա տենում ես՞ (ծաղիկ) O:) :D :D փաստորեն ]:) դու էլ (ժպիտ) :D :D :D
      • Lian
        2015-10-18 15:41:29
        (ուռա) տեսնում եմ (խփո) :D հա O:) ես էէէէէէէլ (ուռա) :D :D :D
      • Imagination 007
        2015-10-18 15:44:05
        կեցցես (ուռա) :D խառնե ս (ծաղիկ) :D
      • Lian
        2015-10-19 20:59:43
        (:| չէ (ոչոչ) :D
  • Նիկեա ☾
    2015-10-18 11:00:45
    էն պոստերից մեկը որ հավեսով էի կարդում :) բայց ես պոստ մտնելուց առաջ մտածում էի,էս էլա մեր քոփիյի անձնակազմին վերաբերվում,, :D
    • Imagination 007
      2015-10-18 15:32:49
      Շատ շնորհակալ եմ :) էս վերնագիրը ոնց որ թյուրիմածություն ա առաջացրել մի քանիսի մոտ :D
      • Նիկեա ☾
        2015-10-18 16:35:26
        հաաաաա :D :D ոչինչ լավ
  • ~ Pretender
    2015-10-18 14:21:37
    մալադեց Վրդո ապրես լավներ պոստտ :D ոնց հիմա պոստ պիտի անեմ՞ (:| :D
    • Imagination 007
      2015-10-18 15:32:19
      Մերսի :) դե բա ոնց (ծաղիկ) ըստ էս ամենի հեղինակի՝ Խուճուճի, մի շաբաթվա մեջ O:) :D
      • ~ Pretender
        2015-10-18 15:36:16
        հա լավ եսօր կանեմ :)
      • Imagination 007
        2015-10-18 15:37:43
        երբ ուզես, կարաս բանակցես գլխավորի հետ ու չանես :D :D
      • ~ Pretender
        2015-10-18 15:40:43
        բա մենք էդ աղջիկն ենք սիրուն գրել ես որ անեմ եսել կանեմ չմեռա :)
      • Imagination 007
        2015-10-18 15:43:50
        չգիտեմ ինչն էր գրածիս սիրուն, բայց լավ, ոնց ուզես (խոնարհվել) :D
      • ~ Pretender
        2015-10-18 15:46:09
        լավ թո լինի անկապ ոչ թե սիրուն (ծաղիկ) ]:)
      • Imagination 007
        2015-10-18 15:47:07
        այ էտ հասկանալի ա (ժպիտ) :D :D
      • ~ Pretender
        2015-10-18 15:51:49
        զգացվավ :D :D
  • տեգերդ խի են անկապ՞ :)
    • Imagination 007
      2015-10-18 15:31:46
      եսիմ, ինձ անկապոտ թվաց ]:)
      • հա ասենք էլի թող անկապոթ թվա, բայց գոնե տեգերդ անկապ չլինեն :D
      • Imagination 007
        2015-10-18 15:34:22
        ամեն ինչ պիտի համապատասխանի իրար :D
      • հա լավ քո ասածնա, դե ուրեմն հողինակի տենղն ել գրի անկապ պրծի :)
      • Imagination 007
        2015-10-18 15:37:14
        հեղինակը միշտ չի որ անկապ պոստեր ա անում (ուռա) :D
      • դե էս պահին անկապա, համ էլ անկապ արդարանումա :D նենց որ մենք սաղս համաձայն ենք որ տենց լինի :)
      • Imagination 007
        2015-10-18 15:42:53
        ասում եմ չէ՞, ամեն ինչ պետք ա համապատասխանի ]:) հա բայց ես համաձայն չեմ O:) :D :D
      • դե լավ դու գիտես. որ կողմ եղար գրի կարողա մի բան ստացվի :)
      • Imagination 007
        2015-10-18 20:49:57
        Կփորձենք :)
  • ~ Pretender
    2015-10-18 19:29:24
    տես սարգել եմ (ծաղիկ)
  • Поймала
    2015-10-20 20:29:07
    Վարդաաաաան~~ (խփո) դու համարըա վրադարձել եեսսս (ժպիտ) (ժպիտ) O:) O:)
  • nean
    2016-01-11 22:40:05
    ապրես,բրավո,հրաշալի է,աննման,չտեսնված,ապշեցուցիչ,արտակարգ (ժպիտ) (ուրախ)
    • Երևակայող 007
      2016-01-11 23:33:28
      Դու որ պարապ ես մնում, իմ պոստերն ես հիշու՞մ (:| ]:) ]:) ]:)
      • nean
        2016-01-11 23:34:59
        էս մեկում մեկնաբանություն չկար իմ կողմից,ասեցի չխախտեմ համակարգը (ուրախ)
      • Երևակայող 007
        2016-01-11 23:35:42
        են մյուսում էլ չկա ոնց որ (գինի) :D :D