Բիթլզ
Եթե չլիներ Էլվիսը չէր լինի նաև Բիթլզը;Արդեն փառքի հասած ժամանակ խոստովանում եմ տղաները;Բիթլները ուղղակի ցանկանում էին կրկնօրինակել Էվիսին,բայց հազարավոր մարդկանց համար դարձան նրանից լավը;Այսօր կպատմեմ Բիթլզին վերաբերվող հետաքրքիր փաստեր; Բիթլզ անգլերենից թարգամանաբար նշանակում է բզեզներ;Սկսեմ իմ ամենասիրելի բզեզիկից; Ջոն Լենոն
Բարդ է պատկերացնելը,բայց Լենոնը ուներ մի անհասկանալի սովորություն;Նա սիրում էր քնել դագաղում;Փոլը հաճախ էր պատմում,որ առավոտյան մտնում էր փորձերի սենյակ և տեսնում էր Ջոնին դագաղի մեջ քնած;Ինչևէ բոլորը տարօրինակություններ ունեն; -Երբ ես փոքր էի,-պատմում է Ջոնը,-մայրս ասում էր,որ այս կյանքում ամենակարևորը երջանիկ մարդ լինելն է;Մի օր ուսուսցչուհին ինձ հարցրեց,թե ինչ եմ ուզում դառնալ;Ես ասացի,որ ուզում եմ երջանիկ մարդ դառնալ;Ուսուցչուհին ինձ ասաց,որ հարցը չեմ հասկացել,իսկ ես նրան ասացի,որ Դուք կյանքը չեք հասկացել; Շատերը սկսեցին ատել Լենոնին,երբ նա նման բան ասաց. -Բիթլզի ետևից ավելի շատ մարդ է գնում,քան ժամանակին Հիսուսի;Մենք Հիսուսից էլ հայտնի ենք; Կարճ ժամանակ անց‘1980 թվականի Դեկտեմբերի 8-ին Ջոնը սպանվեց մոլեռանտ հավատացյալ Մարկ Չեփմանի կողմից;
Այդ նույն օրը առավոտյան Ջոն ստորագրություն էր տալիս Մարկին առանց կասկածելու,թե ինչ կլինի նրա հետ ժամեր անց;Ջոնը գրեթե հասել էր տան դռանը,երբ նրա վրա Մարկը կրակեց 4 անգամ;Ջոնը մահացավ հիվանդանոցի ճանապարհին ընդհամենը 40 տարեկանում; Փոլ Մաքարթնի
Երգերում ամենից հաճախ մենք լսում ենք հենց Փոլի ձայնը;Վերջերս բոլորը ցնցվեցին մի լուրից ըստ որի իրական Փոլը մահացել է դեռ 1960 թվականին;Քանի որ տղաների ապագան վտանգված էր նրանք գտնում են Փոլին շատ նման տղայի և ներկայացնում
Շատ լավ հեքիաթ ա
Ջորջ Հարիսոն
Ջորջ խմբի կիթառահարն է;Ջոնի հետ ծանոթացրել է Փոլը;Նրա կյանքի սերը‘Փեթին ամուսնությունից տարիներ անց լքում է նրան և գնում Էրիկ Կլեպտոնի մոտ;Երբ լրագրողը Ջորջին հարցնում է արդյոք նա չի փորձել պահել կնոջը,եթե այդքան սիրում էր նրան;Ջորջը պատասխանում է,որ սիրել է դրա համար է բաց թողել,որովհետև գիտեր,որ Էրիկի հետ նա ավելի երջանիկ կլիներ,քան իր; Ջորջ մահացել է 2001 թվականի Նոյեմբերի 29-ին գլխուղեղի քաղցկեղից 58 տարեկանում; Ռինգո Սթար
Ռինգոն խմբին միացել է վերջին;Թեպետ մենք նրա ձայնը երգերում լսում ենք ամենաքիչը,բայց մասնագետները պնդում են,որ չորսից ամենաշատը դերասանական հատկություններով օժտված է նա;Ռինգոն նկարահանվել է մի քանի ֆիլմերում;
Սա խմբի վերջին լուսանկարն է,որտեղ նրանք չորսով են; Թե ինչու քանդվեց Բիթլզը կան տարբեր վարկածներՕրինակ‘ Ջոն Լենոնը թույլ էր տալիս,որ Յոկո Օնոն խառնվի խմբի գործերին;Բայց տղաները ամենասկզբից էին պայմանավորվել թույ չտալ իրենց կանաց խառնվել խմբի գործերին;Մյուս վարկածի համաձայն Փոլը որոշել էր խմբի անունըփոխել Փոլ Մաքարթնին և Բիթլզը,քանի որ տղաները դեմ են լինում Փոլը դուրս է գալիս խմբից և խումբը կազմալուծվում է;Կա նաև վարկած,որ տղաները ուղղակի որոշում են սկսել սոլո-կարիերա և խաղաղ ճանապարհով բաժանվում են;
Լրագրող-Ինչպես եք բացատրում այն,որ Ձեր գլխի մազեր հասնում են մինչև Ձեր օձիքները; Ջոն-Դե սովորաբար դրանք մեզ մոտ աճում են գլխից
Լրագրող-Ինչպես կբացատրեք այն,որ շատ երիտասարդներ կրում են Բիթլզի Կեղծամներից,քանի որ ցանկանում են կրկնօրինակ էլ Ձեզ; Ջորջ-Նրանք մեզ չեն կրկնօրինակում,քանի որ մենք կեղծամներ չենք կրում
Իսկ վերջում իմ ամենասիրելի երգը Բիթլզի կատարմամբ https;/youtube.com Շատ եմ սիրում Ձեզ,իմ կուռքեր
Րելունա
2015-10-19 17:48:20Lilith
2015-10-19 17:51:28Րելունա
2015-10-19 18:10:56Lilith
2015-10-19 18:25:19Րելունա
2015-10-19 18:27:39Lilith
2015-10-19 18:32:16Րելունա
2015-10-19 19:58:43Lilith
2015-10-19 20:06:13Tony
2015-10-19 20:56:28~ Pretender
2015-10-19 20:57:47Lilith
2015-10-19 21:17:22ԼՈւՍ
2015-10-19 23:10:17Lilith
2015-10-19 23:42:27Поймала
2015-10-20 20:26:13Lilith
2015-10-20 20:50:09