Copy SMS

Բայց մենք երիտասարդ ենք............

Բայց մենք երիտասարդ ենք............ - հայացք դեպի հետ, փոքր դադար,


Դպրոցական  ընկերները  չեն մնա ընդմիշտ քեզ ընկեր։ Դու գոնե մի անգամ կձախողես եռանկյունաչափության քննությունը։ Ուսուցիչները մեկ անգամ չէ,որ քեզ կնստեցնեն առաջին նստարանին, իսկ ծնողներդ գոնե մեկ անգամ կնստեցնեն տնային կալանքի խոշոր վեճից հետո։ Դու երբեք չես կարողանա բոլոր տնային հանձնարարությունները կատարել մեկ շաբաթ առաջ, նույնիսկ եթե ցանկանաս։ Դու կգրես շարադրություն մի գրքի մասին, որը նույնիսկ չես էլ բացել, բայց մի օր դու կգտնես այն գիրքը, որը կկլանի քեզ ամբողջությամբ։ Դու անպայման կհարբես, ու կասես այն, ինչի մասին հետո կզղջաս։ Դու կօգնես ինչ որ մեկին կանգնել ոտքերի վրա գիշերվա կեսին՝ երեկույթից հետո։ Դու կանես լուսանկարներ, որոնցից կամաչես հինգ տարի հետո։ Ինչ-որ մեկը կքննադատի քո երաժշտական ճաշակը, իսկ ինչ-որ մեկն էլ քո հետ միասին կերգի քո սիրած երգերը։ Դու մի անգամ չէ, որ կանես սխալ ընտրություն և քեզ կմեղադրես դրա համար ու կերազես ամեն ինչ փոխել։ Դու անպայման վատը կխոսես քո ընկերների մասին նրանց թիկունքում, երբ նրանցից վիրավորված կլինես, և նրանք էլ նույնը կանեն։ Դու քեզ միայնակ կզգաս, և ոչ մեկ անգամ։ Դու լաց կլինես թանկ մարդու համար, ում անունը չես հիշի քսան տարի անց։ Քո կարծիքը մարդկանց մասին կփոխվի, երբ նրանց ավելի լավ կիմանաս։ Քեզ մեկ անգամ չէ, որ կխաբեն, կփոխարինեն, քեզ վրա կբղավեն, կծիծաղեն և կդավաճանեն։ Դու կփախնես տնից, և կթափառես անծանոթ փողոցներում, մինչև կգտնես քո սեփական ուղին։ Դու կերազես այն մասին, թե ինչպես ես թողնում հարազատ քաղաքդ, և ինչպես կկարոտես այն երբ արդեն մեծ կլինես։ Դու մեկ անգամ չէ, որ կսիրահարվես, ու կձանձրանաս, մինչև կհասկանաս թե ինչ է սերը։ Դու միշտ քեզ ես փնտրելու։ Բայց մենք երիտասարդ ենք։ Դրա համար էլ բավական է միշտ տխրել, մեղադրել բոլորին ամեն ինչում, սպասել ավելիին, բավական է խոսել այն մարդկանց մասին, ովքեր ինչ-որ բանով չեն գոհացրել, կամ էլ, երբ քեզ մոտ ուղղակի վատ տրամադրություն է։ Ուղղակի ապրիր, գնահատիր ամեն վայրկյանն ու պահը։ Հիշիր մարդկանց դեմքերը, որոնք շուտով հնարավոր է այլևս չտեսնես, և իրադարձությունները, որոնք հնարավոր է այլևս չլինեն.......

8

14

2377

  • ԽուՃուճիկ:)
    2015-10-20 21:59:15
    մի շնչով կարդացի ես էլ ունեմ նման մի բան գրած "Սա է կյանքը, ի՞նչ էիր դու ուզում" Վերնագրով :) :)
  • ՐեLունա
    2015-10-20 22:43:30
    Շուտ-շուտ գրառումներ կատարեք (ծաղիկ)
  • ~ Pretender
    2015-10-20 22:54:38
    պարզ հասարակ ահվեսին գրել էիր :)
  • Mane
    2015-10-21 17:49:42
    :) շատ լավներ ապրես
  • Miss Nobody ☒
    2015-10-22 16:52:38
    ենքան լավ էիր գրել :) կարծւմ եմ ամեն մեկը իրան կգտնի իրան ես գրառման մեջ :)
  • 2015-10-22 16:58:59
    հլը որ մենակ տանից փախնելը չի եղել
  • EvanescenceAmyLee
    2015-10-22 18:17:21
    Ան հեղինակային ա՞
  • Поймала
    2015-10-22 21:48:20
    քոփիում էս պոստն էլիա եղել O:)
  • ......Nevermore......
    2015-10-23 10:32:45
    շնորհակալ եմ բոլոր խոսքեր համար
  • ......Nevermore......
    2015-10-23 10:58:16
    ոչ հեղինակային չի ուղղակի հետաքրքրեց ես էլ տեղադրեցի
  • fiction ☯
    2015-10-25 21:44:42
    ծանոոթ էր նյութը, երգը լավն էր, ապրես