Copy SMS

Միայն մեկ անգամ...

Միայն մեկ անգամ... - Հեղինակային, հորինված, հետաքրքիր


Աշուն էր:  Այս եղանակին բնորոշ հատկություններից մեկն էլ աձրևի կաթիլներն են, որոնք ոմանց համար սպասելի են, ոմանց համար ոչ, ոմանց համար էլ արդեն ձանձրալի են...և կան զույգեր, ովքեր երջանիկ զբոսնում են արդեն տերևաթափ եղած ծառերի կողքերն ու հույսեր կապում այն ապագայի հետ, որն իրենց մտքերում է...ու այդ ապագան արդյո՞ք նրանց համար է նախատեսված, թե՝ ուրիշների համար, որոնց գուցե երբեք էլ չեն տեսել...կան մարդիկ, ովքեր փակվում են տանը, ընթերցում իրենց սիրած գիրքը, տաք թեյ խմում ու այդպես ժամանակ անցկացնում...ի դեպ, վերջին նկարագրածս մարդիկ բաժանվում է երկու տիպի՝ ձևական և ոչ ձևական....եկեք չխորանանք, և չսահմանենք ովքեր որ խմբում են դասվում....մարդիկ տարբեր են, և ես բնավ չեմ ցանկանում խոսել մարդկանց մասին, քանի որ ես էլ եմ մարդ, և ինձ էլ են տրվել, կամ ես անձամբ եմ հայթայթել թերություններ կամ առավելություններ: Մարդկային միտքը հաճախ է դատում դիմացինին, մոռանալով, որ այդ իրավունքը նրանց տրված չէ, և մոռանում են, որ նրանք զբաղվում են իրենց չտրված գործերով......երևի ես էլ եմ սկսում դատել, քանի որ այդ որոգայթներն այնքան գաղտնի են դրված, որ հաճախ չես նկատում ինչպես ընկար դրա մեջ, և հաճախ թակարդում ոչինչ դրված չի լինում, և դրա մեջ հայտնվելու սխալը միայն ու միայն կյանքում չկողմնորոշվելու, պատրաստված չլինելու արդյունքն է: Դեռ ինքս էլ չգիտեմ, ինչու եմ այսպես սկսել սկիզբը, ես այլ կերպ էի դա պատկերացնում, բայց ստացվեց այսպես...ինչև, եղանակային պայմանները հիշում ենք, և անցնում առաջ:

Միայն մեկ անգամ... - Հեղինակային, հորինված, հետաքրքիր

Երբ եղավ երեկո, անձրևը դեռ չէր դադարել: Այն այդքան էլ տհաճ չէր. գալիս էր դանդաղ ու անաղմուկ...Մեր բակում մի գինետուն կա, առանց ճոխությունների ու ավելորդությունների, իսկ ահա մեր շենքի հետևում գտնվում է նավահանգիստը: Հաճախ եմ հանդիպել տարբեր կապիտանների, նավապետների և նման մարդկանց, ովքեր անցնելով մեր շենքի և կողքի շենքի միջև եղած կիսաքանդ կամարի տակով, եկել են այդ փայտե գինետունը: Եվ նրանց չպատկերացնեք հատուկ համազգեստներով...ո՛չ, այստեղ այդ ՛՛խավը՛՛ չէր հանդիպում, այլ միայն հանդիպում էին հասարակ և համեստ նավերի անձնակազմը:

Միայն մեկ անգամ... - Հեղինակային, հորինված, հետաքրքիր

Պատուհանից նայելով, տեսա որ դեպի գինետուն են գնում ինչ որ մարդկանց խումբ: Ամենայն հավանականությամբ, նրանք քիչ առաջ էին եկել նավահանգիստ ու շտապում էին ՛՛պատսպարվել՛՛ գինետանը: Ես որոշեցի այս անգամ էլ իջնել ու լինել նրանց հետ, քանի որ հետաքրքիր է լսել այն մարդկանց, ովքեր եկել են այլ երկներից: Շենքի ու գինետան միջև եղած հեռավորությունը շատ կարճ է, ուստի առանց բաճկոն հագնելու ես շտապեցի այնտեղ: Գինետան մշտական այցելուներն ու տնօրենն ինձ գիտեին, և միշտ շատ ջերմ էին դիմավորում: Ես՝ 19 տարեկան երիտասարդ էի, ու թերևս դա էր պատճառը, որ ինձ սպասում էին: Դե նոր սերունդից էի, և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն առաջինը ես էի իմանում, հաճախ զարմացնում էի նրանց այն չնչին թվացող սարքերով ու այլ իրերով: Եվ հիմնական այցելուները հենց նավաստիներ էին, նավապետներ, ովքեր բնակվում էին մոտակայքերում, ու նավ էին վարում իրենց հաճույքների համար, գնում տարբեր երկրներ, իսկ գումարի համար, որոշակի բեռներ էին տեղափոխում...Եվ ահա մտնելով ներս նկատեցի ինձ ծանոթ նախկին նավապետներից մեկին, ով տարիքով մեծ էր և չէր զբաղվում իր սիրած գործով: Ասում են, նույնիսկ ժամանակին նա ծովահեն է եղել, և իր կարողությունների մի մասը հենց այդ տարիներից են գալիս...բայց նրա հետ խոսելիս, նրա ձայնն ու մտքերը լսելիս, չէիք կարող պատկերացնել որ նա գողության ունակ է...Մոտեցա նրան ու նստեցի կողքին: Հենց մեր կողքի սեղանի մոտ էլ նստած էին այն նոր ՛՛հյուրերը՛՛, որոնց համար ես եկա այստեղ: Վեց հոգով էին, տարբեր տարիքային կլինեին՝ 25-30-ի սահմաններում: Կարծես խոսկցությանն ուշ էի միացել, բայց այն ինչ լսեցի նրանցից, հետաքրքիր էր:Ահա նրանցից մեկն ասեց.

Միայն մեկ անգամ... - Հեղինակային, հորինված, հետաքրքիր

-Սկեսնք ինձնից, ես բավականին խելքով եմ, դեռ դպրոցից ինձ օլիմպիադաների են ուղարկել, իսկ քիմիայի բոլոր օլիմպիադաներին հաղթել եմ, բացի մեկից...բայց  7 հաղթանակ ու 1 անգամ երկրորդ տեղ հայտնվելը կարծում եմ վատ չէ:

-Իսկ ես,-խոսեց կողքի օրիորդը,-դաշնամուր եմ նվագում, շա՜տ մրցույթների եմ մասնակցել, միայն մի դիմակավոր երիտասարդի պարտվեցի, բայց փոխարենը 20 հաղթանակ եմ ունեցել:

-Լսեք, ես էլ սուսերամարտիկ եմ, 30 անգամ հաղթել եմ, մեկ անգամ պարտվել, դե մեր մրցույթում բոլորը հատուկ սաղավարտներով են, դեմքը չեմ տեսել, բայց դա էական չէ, հասկանո՞ւմ եք, 30 հաղթանակներ եմ տարել,30՜-պարծենում էր երրորդ երիտասարդը:

-Ապա մի նայեք ինձ,-սկսեց մյուսը,-ես աշխարահռչակ չեմ, բայց բավականին լավ ֆուտբոլիստ եմ, երբ ես չեմ խաղում, մեր թիմը պարտվում է միշտ, իսկ երբ խաղում եմ՝ հաղթանակներն անխուսափելի են....միայն մեկ անգամ 1-0 պարտվեցինք մի թիմի: Այդ թմից ինչ որ մեկը տգեղ գոլ կատարեց մեզ՝ շրջանցելով ինձ, բայց դա էական չէ, ինձնից վախենում է հակառակորդը:

-Դե ես էլ ասեմ, ու կմնա մեկն, ով կներկայացնի իրեն՝ ինձնից հետո,-ասեց գեղեցիկ մի աղջնակ, ով կարծես շատ պարծենկոտ էր,-տեսքիս մասին չխոսեմ, միայն ասեմ որ երգչուհի եմ, ճիշտ է, հանրահայտ չեմ, բայց ինձ լսելու համար մարդիկ թանկ են վճարում, իմ ձայնը շա՜տ հզոր է, մրցույթների եմ մասնակցել, մոտ 25 մրցույթ, և դրանից մեկում եմ երկրորդ տեղը զբաղեցրել, զիճելով մի տղայի, ու մասին ոչ-ոք դեռ չի լեսլ, իսկ ե՜ս...այնքան լավն եմ...

Միայն մեկ անգամ... - Հեղինակային, հորինված, հետաքրքիր

Խոսեց վերջինը.

-Ես տարբեր մրցույթների եմ մասնակցել, տարբեր ոլորտներում, բայց ամեն ոլորտում մեկ անգամ եմ հաղթել...

Եվ դեռ չէր ավարտել խոսքը, երբ նրանից մեկը բարձրաձայնեց.

-Ահահահ, ընդհամենը մեկ անգա՞մ...

-Նա անգամ չգիտի ինչն է իրենը, տարբեր ոլորտներում է փորձել,-շարունակեց մյուսն ու սկսեցին բարձր ծիծաղել: Եւ երբ լռություն եղավ, նա, ում խոսքերի վրա ծիծաղում էին, շարունակեց.

-Քանի դեռ չեք լսել ինձ, կծիծաղեք երկար: Բայց երբ լսեք, գուցե և ատեք ինձ: Փոքրուց դաշնամուր եմ նվագել, և մեկ անգամ մասնակցեցի մրցույթի՝ հաղթեցի ձեզ,-դիմելով երկորդը խոսացող օրիորդին, ասեց նա: Օրիօրդի դեմքը մռայլվեց, բայց ոմանք դեռ ժպտում էին.

-Եվ երբ գնում էի դաշնամուրի,-շարունակեց երիտասարդը,- փորձեցի նաև երգել...այն շատ հաջող ստացվեց, ու մի անգամ մասնակցեցի երգի մրցույթի: Իմ մրցակիցը մի հզոր ձայնով աղջիկ էր, բայց նա, իր տեղը զիճեց ինձ, քանի որ ժյուրին ինձ տվեց բարձր ձայներ....

Դպրոցում ես լավ էի սովորում, հատկապես քիմիան, մի անգամ մասնակցեցի օլիմպիադայի, ու ՛՛խլեցի՛՛ քո մեդալը,-դիմելով մյուս պարծենկոտին, ասեց երիտասարդը,-և այդ տարիներին գնում էի սուսերամարտ պարապելու՝ ծնողներիս ցանկությամբ, մասնակցեցի մրցույթի, հաղթեցի քեզ՝ իմ սաղավարտ ընկեր,-ժպտաց նա ու շարունակեց,-բայց այդ սպորտն ինձ դուր չեկավ ու դուրս եկա այդտեղից: Ծնողներս ինձ տարան սպորտի՝ ֆուտբոլի: Տարիներ անց ես մասնակցեցի լուրջ խաղերի: Ճիշտ է, խուսափում էի խաղալուց, հաճախ որպես պահեստային խաղացող էի լինում, բայց մի անգամ խաղացի ու մեր թմին փրկեցի: Թիմակիցներս մինչ հաղթանակը, կարծում էին պարտվելու են, որովհետև հակառակորդում հզոր խաղացող կար, բայց մենք 1-0 հաշվով հաղթեցինք նրանց:

Ու ես դեռ շարունակում եմ հաճախել տարբեր ոլորտներ, մասնակցում եմ մրցույթների՝ մեկ անգամ, բայց երբեք չեմ պարծենում դրանցով....եթե դուք էլ չպարծենայիք, այդքան հաղթանակների արժեքն այժմ ի չիք չէիք դարձնի, ու գուցե շարունակեինք ժպտալ միասին՝ կատակների շուրջ, և ոչ թե այսպես, ինչպես հիմա է. դուք լուռ ու խոժոռված հայացնքերով նայում եք ինձ, և միայն ես եմ ժպտում ձեզ,-ապա երիտասարդը նայեց իմ կողմ, ու տեսավ իմ և կողքիս նստած մեծահասկաի ժպիտներն ու ավելացրեց,-աշխարահռչակներ, մի նեղվեք, միայն ես չէ, որ հիմա ժպտում եմ...

Միայն մեկ անգամ... - Հեղինակային, հորինված, հետաքրքիր

20

71

2738

  • Նիկեա
    2015-10-20 23:39:10
    Ապրես (բռավո)
  • ԽուՃուճիկ:)
    2015-10-21 01:02:40
    Հիմա ինչ չկարդամ ?(ուրախ)
    • Imagination 007
      2015-10-21 14:11:35
      18 պլյուս-ի համար ես ասում՞ ]:) 18 պլյուս մինուս ա գրած ]:) ]:) :D :D :D բայց ոնց հասկացա խռոմով 18 հարցական ա ցույց տալիս |( :D :D
  • Lian
    2015-10-21 09:13:51
    Շատ լավն էր :)
    • Imagination 007
      2015-10-21 14:10:38
      Մերսիիիիիիի (ուռա) :D Ապեմմմմ, ապրեեես (ուռա) :D :D
  • ~ Pretender
    2015-10-21 16:10:49
    հետաքրքիր էր չէի սպասում :)
    • Imagination 007
      2015-10-21 20:42:02
      ես էլ սկիզբը չէի սպասում որ տենց կսկսեմ ]:) մերսի շատ (ժպիտ)
      • Սոնա
        2015-10-21 22:03:45
        հա վերջը իսկզբանե եղելա վերջի վրա սկիզբն ես կառուցե՞ :)
      • Imagination 007
        2015-10-21 22:37:18
        հա հա, խոսակցության պահն էր սկզբում մտքիս, հետո որպեսզի չոր ու ցամաք չմատուցեմ դա, սկիզբ էր հարկավոր, ու տենց եղավ... :)
      • Սոնա
        2015-10-21 22:45:42
        մի տեսակ կարդացի պռծա զգացվավ :)
      • Imagination 007
        2015-10-21 23:47:28
        Հա, կարող ա բովանդակությամբ շատ չէին կապվում իրար, բայց հիմնական միտքը մեկն էր համ վերջում, համ էլ սկզբում :)
      • Սոնա
        2015-10-21 23:55:26
        չ՝է չեր զգացվում բայց մտքովս անցավ :) հա լվաներ
      • Imagination 007
        2015-10-22 00:38:23
        Դե դու տաղանդավոր էս էլի O:) :D :D թենկս (ժպիտ) ]:)
  • Miss Nobody ☒
    2015-10-22 16:50:10
    իմ տաղանդավոր բարեկամ ]:) ապրեեես (ուրախ) նենց դուրս եկաաավ :D
    • Imagination 007
      2015-10-22 19:05:10
      հա լավ վայ դե յա դե :) :D :D :D բոլորով ապրեեեեեենք (ժպիտ) :D :D մերսի :)
      • Miss Nobody ☒
        2015-10-22 20:49:27
        լավ էլ մի դու արժանի էյիր :D
      • Imagination 007
        2015-10-22 22:37:12
        Եվ բոլորն էլ արժանի են (ուռա) :D :D
      • 2015-11-06 15:18:36
        :D մանավանդ ես :)
  • EvanescenceAmyLee
    2015-10-24 09:54:39
    Հիմա կարդամ թե մի երեք տարի սպասեմ՞
    • Imagination 007
      2015-10-24 15:16:54
      Իրականում 18 պլյուս/մինուս ա գրած, երբ ցանկանաս...զուտ ուշադրություն գրավելու համար էի դրել :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 15:19:43
        լավ հիմա կարդամ :D :D ....կարդացի.....լավն էր...հետաքրքիր էր
      • Imagination 007
        2015-10-24 15:20:37
        բայց ոնց որ աշխատել ա իմ մարկետինգային քայլը :D մերսի շատ :)
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 15:22:32
        հա մարքեթինգը միշտ էլ աշխատում է օգտակար բան է Ա :D
      • Imagination 007
        2015-10-24 15:23:21
        Եթե իհարկե ճիշտ են կիրառում ]:)
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 15:25:13
        հա դե պատկերացրու սխալ կիրառեին.....ասենք ...լավ է մտքիս օրինակ չեկավ :D :D
      • Imagination 007
        2015-10-24 15:27:06
        օրինակ որ ֆիլմերում շատ են իրանց ապրանքը գովազդում, հանարվոր ա ոմանց մոտ հակակրանք առաջանա...հիմա մոդա ա չէ Ռոյալի ԲՈՒ-ն գովազդել, բայց միշտ չի որ էտ գովազդը իրա նպատակին ա ծառայում :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 15:30:40
        էս վերջերս էլ Մոջո յոգուրտնորն էին գովազդ անում սկսեցի էլ չխմել :Դ :D կամ չուտել :D չէ վսյոտակի չխմել ]:)
  • los niños del siglo
    2015-10-27 11:27:29
    կողքի թիվը դրել էի մարդ հավես չէր անում կարդա :) բայց ասեմ որ շեղվել ես քո ոճից ու հաստատ դրական շեղում նույնիսկ շատ դրական (ծաղիկ)
    • Երևակայող 007
      2015-10-27 13:27:16
      կողքի գրած թիվը 18 պլուս մինուս ա, այսինքն ով ուզի կարա կարդա ]:) մերսի շատ, ես էլ եմ նկատել որ ուրիշ ձև եմ արդեն գրում.... :)
  • fiction ☯
    2015-11-15 20:38:31
    խորամա՜նկ O:) բայց լավն էր, միտքն էլ, գրելաոճն էլ :)
    • Երևակայող 007
      2015-11-15 22:09:13
      Կարելի ա և այդպես ասել, բայց ես ապշած եմ իմ նախորդ պոստի դիտումներից ու էս պոստի դիտումներից, մի հատ թիվը 700-ից ավել դիտում բերեց (լուսնաքայլ) ]:) ]:) մերսի շատ (ժպիտ)
      • +
        2015-11-15 22:26:02
        հլը որ նայի ես որ ասում եմ պոտիս համար վերնագիր ասա չի ասում ]:) :D
      • Երևակայող 007
        2015-11-16 00:10:49
        հա բայց ասենք ես քեզ ասել եմ, դու էլ դրել ես էտ վերնագիրը :( :D
  • fiction ☯
    2015-12-04 23:10:41
    խորաման՜կ O:) տարբեր էր .
    • fiction ☯
      2015-12-23 23:08:20
      վայ էս ինչի՞ եմ երկու հատ քոմենթ գրել (:| ,,, որ ասեմ երկու հատ եմ կտացրել, էդ էլ սուտ կլինի, ցնդել եմ :D
      • Երևակայող 007
        2016-01-11 23:37:26
        իրոք, ու երկու մեկնաբանությունները իրար նման էին ահավոր ]:)
  • oo:69
    2016-01-12 00:02:11
    գիտես հետաքրկիրը ինչում է կայանոււմ երբ դու ասում ես որ կան ձևական մարդիք նույնը մտածում են քո մասին ու հենց ես գրածիտ մասին որ ձևականություն է չմտածես որ ես այդպես եմ մտածում ես շատ եմ ուսումնասիրում մարդկանց լավ գիտեմ ամեն սիտուացիան ու հայտնում եմ քեզ շատ լավ պոստ էր ինձ շատ դուր եկավ ապրես
    • Երևակայող 007
      2016-01-12 00:04:43
      հա գիտեմ, ես անթերի չեմ, բայց եթե սրանից էլ ավել մտածեմ, թե ով ինչ կմտածի իմ մասին, կյանքը զուգ անիմաստ պայքարի կվերածվի, որի համար հետո կփոշմանեմ..... Ձեզ էլ եմ շնորհակալ անկեղծ կարծիքի համար :)
      • Երևակայող 007
        2016-01-12 00:07:09
        զուտ*
      • oo:69
        2016-01-12 00:07:38
        նույն պես շնորհակալ եմ որ հասկանում եք գրածս
  • nean
    2016-01-21 23:45:28
    https://youtu.be/pNLDn1dUEAI?t=1m11s (պաղպաղակ) :D
    • Երևակայող 007
      2016-01-21 23:46:29
      Էս կոմենտդ չեմ ջնջելու (ծաղիկ) :D :D բայց չի տաքացնում (լուսնաքայլ) :D :D :D
      • nean
        2016-01-21 23:47:15
        եթե ուզեմ,չես կարա չջնջես,բայց էտ չի հարցը :D աշնանը տաք չի լինում (վատ) :D
      • Երևակայող 007
        2016-01-21 23:48:20
        ի :@ :D :D կարամ ապացուցեմ, որ ձմեռն էլ ա տաք լինում :D
      • nean
        2016-01-21 23:59:19
        Աֆրիկայում տաք ա լինում (պաղպաղակ) :D
      • Երևակայող 007
        2016-01-22 00:00:50
        էս մի ժամ ա հանրագիտարաններն ու Գուգլն էիր քրքրում՞ (ծաղիկ) :D :D
      • nean
        2016-01-22 00:01:45
        հաա,հիշում էի որ տարվա սկզբում ոնց որ աշխարհագրության գիրք էին տվել,տենց մինչև գնացի ման եկա,գտա,ուշացա (գինի) :D
      • Երևակայող 007
        2016-01-22 00:04:48
        դե տար հանձնի (ծաղիկ) ]:) ]:)