Copy SMS

Մարող Աստղը

Հրապարակում եմ, բայց լավ գիտեմ,որ կամ չեն կարդալու, կամ էլ ամենաշատը երկու հոգիՄարող Աստղը  - Պատմվածք, հեղինակային գործ

Մարող Աստղը  - Պատմվածք, հեղինակային գործ


 

Մարող Աստղը

 


Գլուխ I
Շնչալից կյանքն աստիճանաբար նահանջում էր, իր տեղը զիջելով մթության թագավորությանն ու դրան թագավորողներին:
Նա սիրում էր մթությունը մայրասեր մանկան նման, բայց երկրպագում էր դրա թագավորներին, ու ապավինում նրանց հովանավորմանը: Նա վեր կացավ անկողնուց, հագնվեց ու շարժվեց դեպի սենյակից դուրս տանող դուռը:Անձայն բացեց դուռը, ապա հետ նայեց՝ համոզվելու համար,որ քույրը քնած է և չի նկատի իրեն, ապա դռան և պատի կազմած նեղլիկ արանքից սահեց դուրս:Մի քանի րոպե չանցած՝ նա արդեն տանիքի վրա էր՝ իրեն հատուկ տեղում նստած:
Այս գիշերն ուրիշ էր:Մի խորհրդավոր բան կար գիշերային խավարում: Արտասովոր կերպով այդ գիշեր նա որոշեց քայլել կտուրի բարձունքում,ոչ թե նստել ու նայել աստղերին,ինչպես սովորաբար անում էր: Ուղիղ մեկ շրջան ու նա հայտնվեց այն կետում որտեղից սկսել էր քայլել:
Դարձյալ մի անսովոր բան նկատեց.մեռնող ու մարող գիշերվա մեջ մի շունչ կար՝նկատելի ու կենդանական: Նա նստեց, հայացքն ուղղեց դեպի հորիզոնը՝ տեսնելու երկրագնդի գլխավերևում պար բռնած այն էակների պարը,որոնցից մեկը իրեն էր հսկում: Մի պահ նայեց ամենապայծառ աստղին, այն հանգավ, ապա երկրորդին, այդ մեկը՝նույնպես:
Սարսուռը համակեց Աստղիկին, անհանգստությունը սկսեց արմատավորվել նրա ներսում՝ որպես արգասիք թողնելով մարմնի դող ու ինչ-որ չափով վախ:Երևակայության վիթխարի տեսիլքները վխտում էին նրա տեսահորիզոնում,որն էլ, ըստ երևույթին, երևակայության ինչ-որ մասնիկ էր:
Լուսինը շտապով սահում էր ամպերի հետևը, և գիշերը դարձավ լուսազուրկ: Ամբողջովին մութ էր, երկինքը պատված էր գորշ ամպերով, որոնց գորշությունը կուլ էր տվել երկնքի միակ լուսատուներին. չկար և ոչ մի աստղ:Անգամ դիմացի շինությունները անտեսանելի էին:Մթամածությունն իր մեջ թաղում էր ամեն կենդանի շունչ, ինչպես ջրի հորձանքներն են ընդհունում իրենց տրվող զոհաբերությունը՝ խորտակվող նավի բեկորների տեսքով: Չկար նաև ոչ մի ձայն, որը ունակ կլիներ խաթարելու գիշերային անդորրությունը:Նա սկսեց մտածել.
«Եթե միայն լիներ մեկն, ով ինձ կհասկանար,ով կզրուցեր՝ առանց հեգնանքի ու ավելորդ ծաղրանքի: Եթե կարողանայի հոգումս շեղջված ամենը ինչ-որ մեկին ասել, ըստ երևույթին, գիշերային կայթատոնի մշտնջենական հանդիսականը չէի լինի և ոչ էլ՝ լուսնի ծնման ու մահվան ականջալուրը: Այդժամ գուցե ,գլուխս ծնկներիս հենած, հեռուները չզզնեի, այլ ուղղակի բարձին դրած՝ երազներումս հեռվանայի այս անմաքուր, խոհերական իրականությունից»...
Նա կտրվեց խոկումներից, երբ լսվեց մի ձայն, որը ինչ-որ մեկի սայթաքելու կամ անփութորեն քայլելու արդյունքն էր:
Մի պահ նա վախեցավ, ինչը ամենևին ներունակ չէր իրեն:
_Ո՞վ կա այդտեղ,- բացականչեց նա՝ պահից դրդված:
_Ի՞նչ, այստեղ մարդ կա՞,- լսվեց ինչ-որ մեկի ձայնը,որ հարացական երանգով էր լցված:
_ Ի՞նչ է, եկել ու չգիտե՞ք:
_Բնականաբար, եթե իմանայի ,ի՞նչ իմաստ ուներ հարցնելը:
_Դա արդեն Դուք կիմանաք: Առհասարակ ի՞նչ գործ ունեք այստեղ,- նյարդային տոնով հարցրեց Աստղիկը,ապա որոշակի դադարից հետո շարունակեց՝ չթողնելով ,որ անծանոթը ինչ-որ կերպ պատասխանի,- սա Ձեր տեղը չէ:
_Այդ Դո՞ւք պետք է որոշեք թե ես ուր գնամ, մնամ կամ ոչ:
_Իրականում ես ոչինչ չորոշեցի, ես ընդհամենը ասացի՝ հեռացեք,ինչու՞ եք բարդացնում ամենը:
_ Կարճ կլինեմ՝ ես ոչ մի տեղ չեմ գնա:
_ Գնացե՜ք, խնդրում եմ,- փոքր-ինչ աղերսալի տոնով ասաց Աստղիկը,- կամենում եմ մենակ մնալ:
_ Ձեզ լա՞վ եք զգում, ի՞նչէ պատահել:
_Այո՛,լավ եմ,- խստորեն պատասխանեց նա,ապա շարունակեց,- ոչինչ էլ չի պատահել,ուղղակի ուզում եմ միայնակ մնալ,եթե հնարավոր է:
_ Բայց Ձեր ձայնում այլ բան էր ասվում:
_Ինչի՞ վերաբերյալ:
_Զգացողությա՜ն:
_Իրոք լավ եմ, կխնդրեի հեռանալ , շուտով ես կգնամ, այդժամ մնացեք այստեղ,որքան ցանկանաք,- փոքր ինչ անտարբերորեն ասաց Աստղիկը:
_Կշրջվե՞ք,- հանկարծ լսվեց անծանոթի ձայնը:
_Ինչի՞ համար:
_ Շրջվեք ,կասեմ:
_Լավ,- պատասանեց Աստղիկն ու աջ ձեռքը հենելով գետնին ու ամբողջ ծանրությունը գցելով ձախ ոտքի վրա՝ հետ սահեց, ապա կիսով չափ հետ պտտվելով ոտքը՝ կանգնեց: Զարմանքը շփոթեցրեց նրան. զրուցակիցը տղա էր:
_Օհո՜,- բացականչեց նա:
_Ի՞նչ եղավ,- հարցրեց անծանոթն՝ հանկարծակիի եկած՝ Աստղիկի զարմանք արտահայտող բացականչությունից:
«Ինձ թվաց, թե զրուցակիցս աղջիկ է»,- ուզում էր պատասխանել նա և կպատասխաներ, եթե այդչափ խոհեմ չլիներ ու չհասկանար,որ գուցե այդպես վիրավորի տղային, բայցևայնպես նա նման մի բան ակնարկեց.
_ Չէի պատկերացնում, թե Ձեզ հետ եմ խոսում:
_ Բայց ինչո՞ւ, ո՞րն էր իմ պատկերը Ձեր երևակայության սահմաններում:
_Ոչ մի հստակ ուրվագիծ,պարզապես,- Աստղիկը կարկամեց ու չկարողացավ ավարտին հասցնել խոսքը,բայց միայն այն պատճառով ,որ նա չգիտեր՝ ինչպես պատճառաբաներ իր վարքը կամ ասեր՝ նրան ինչպես էր պատկերացնում:Ասենք, նա չէր էլ փորձել պատկերացնել: Շնորհիվ իր ներքին ճկնության նա կարողացավ փոքր-ինչ վարագուրել իրեն համակած խուճապը՝ փոխելով զրույցի ընդհանուր թեման,- ասե՛ք՝ ինչի՞ համար եք եկել այստեղ և արդյոք չե՞ք պատրաստվում գնալ:
_ Ես այսօր եմ եկել՝ ընդհամենը մի քանի օրով, տանիքին նստել ու նայում էի աստղերին, մասնավորապես իմ աստղին նայելը վաղեմի սովորությունս է: Կգնամ, եթե այդքան անտանելիորեն եք ընդունում ներկայությունս:
_ Պարզ է: Չէ՛, ամենևին, տհաճի մասին խոսք լինել չի կարող:Ես Ձեզ չեմ ճանաչում,ուստի իրավունք չունեմ...
Աստղիկի շփոթմունքը տեսնելով՝ նա բարեմտորեն սկսեց խոսել.
_Այնուամենայնիվ կգնամ:
_Լավ,- պատասխանեց Աստղիկն ու մի խորը շունչ քաշեց՝ մտովի շնորհակալ լինելով զրուցակցից,որ չթողեց երկար խոսել,այն էլ այն դեպքում ,երբ ինքը՝ Աստղկը, չգիտեր ինչ ասել:
Նա, լսելով Աստղիկի պատատասխանը ,շրջվեց ու պատրաստվում էր գնալ, սակայն Աստղիկը խոսեց.
_ Կարող եք մնալ, եթե ուզում եք:
Տղան շրջվեց ու սիրալիր կերպով պատասխանեց.
_ Ո՛չ, շնորակալ եմ, չեմ ցանկանում խանգարել Ձեզ:
_ Չեք խանգարում:
_ Վստա՞հ եք:
_ Այո՛:
_ Լավ, ուրեմն կմնամ ոչ այնքան երկար, շնորհակալ եմ,- պատասխանեց տղան ներքին գոհունակությամբ:
_ Շնորհակալ լինել պետք չէ:
_ Պետք է,- շեշտակի կերպով լսվեց պատասխանը:
_ Լավ, թող այդպես լինի,- պատասխանեց Աստղիկը, ապա մի փոքր առաջ եկավ, նստեց այնտեղ, որտեղ նստած էր նախկինում: Նրանից մի քանի մետր հեռվորության վրա նստեց նաև տղան, որ ջանում էր հարմար բառեր ու թեմա ընտրել Աստղիկի հետ զրույցի բռնվելու համար, Աստղիկը տարօրինակ կերպով հմայեց նրան: Մի բան կար նրա մեջ,որ չունեին ուրիշները:

Գլուխ II

_ Կարո՞ղ եմ մի հարց տալ,- կմկմալով ասաց Տիգրանը:
_Կարող եք,- ասաց Աստղիկն՝ ինքն իր մեջ մտածելով. «Արդյո՞ք ճիշտ վարվեցի՝ ասելով նրան՝ մնա»:
_ Մի՞շտ եք այստեղ գալիս:
_ Ամեն երեկո, դարձել է «աղոթատեղի»,- պատասխանեց ու սկսեց ինքն իր ասածի համար ծիծաղել:
_ Հետաքրքիր բառ էր,- ծիծաղեց նաև Տիգրանը:
_Գիտե՜մ:
_ Իսկ Ձեր անու՞նը:
_Աստղիկ:
_ Դրա համար են աստղերն ու երկինքը գերել Ձեզ:
_ Ի՞նչ է, Ձե՞ր անունն էլ է Աստղիկ,- դարձյալ նա ծիծաղեց, ապա լրջացավ՝մտածելով,որ գուցե այդպես նրան վիրավորեց, բայց ուշ էր:
_ Չէ՜ ,Աստղի՛կ, անունս Տիգրան է: Մի՞շտ ես այսպես ուրախ:
_ Ո՞վ ասաց,որ ուրախ եմ:
_ Դե ծիծաղում ես:
_Դուք միայն ուրախ ժամանա՞կ եք ծիծաղում:
_ Բնականաբար:
_Իսկ ես՝ ոչ:
_Հետաքրքիր է,գիտե՞ք: Ծիծաղը ինքնին ներքին ուրախության արտացոլումն է, ինչպե՞ս կարող եք ծիծաղել, երբ տխուր եք:
_Հենց այդպես, թեկուզ միայն նրա համար,որ դիմացինս չհասկանա, թե ինչ է կատարվում իմ ներսում:
_ Բայց դա այնքան էլ ճիշտ չէ:
_ Յուրաքանչյուրս էլ մեր «ճիշտ»-ն ու «սխալ»-ն ունենք:
_Համամիտ եմ, բայց, միևնույնն է, ես դա սխալ եմ ընդունում:
_Բարի, բայց արդյոք ճի՞շտ եք համարում այն, որ մարդն արտաքնապես ցույց է տալիս, թե ինչ է ինքն զգում:
_ Այո՛, դա անկեղծության նշան է:
_Այնպիսի անկեղծություն,որպիսով դու զենքերի մեծ քանակություն ես տալիս դիմացինին,որով նա միանգամից կխոցի քեզ, չէ՞:
_Խճճվեցի:Ձեր ասածի մեջ ճշմարտության մեծ բաժին կար, մտածելու տեղիք տվեցիք: Տարօրինակ ու հետաքրքիր մտածելակերպ ունեք:
_ Ճշմարտությունը ևս մենք ենք ընտրում:
_Համամիտ եմ:
_ Բայց շատ դեպքերում կեղծիքի վերմակն այնքան հաստ է,որ ճշմարտությունը բնականից թաքցնում է:
_ Մեծ ցանկության դեպքում կարող եք անգամ ադտեղից գտնել ճշմարտության ինչ-որ բաժին (մեծ բաժին):
_Չեմ կարծում:
_ Կեղծիքի հիմքը ճշմարտությունն է,այնպես որ իրոք կարող ենք գտնել:
_Եթե դա կրում է «կեղծիք» անունը, ի՞նչ ճշմարտության մասին կարող է խոսք գնալ:
_ Եթե կեղծիք է,բնականաբար ինչ-որ ճշմարտության հակառակ արտացոլումն է, ու եթե դա իրոք կեղծիքն է, կարելի է վերցնել այն ու նայել դրա հաակառակ կողմը,որտեղ ճիշմարտությունն է:
_Պա՜րզ է:
Տիգրանը ոչինչ չասաց, նա լուռ հայացք գցեց Աստղիկի վրա, ապսա արագոևեն շրջեց:

 

Գլուխ III
Մի երկու նախադասություն էլ փոխանակեցին միմյանց հետ, ապա նորից լռություն տիրեց:
Երկուսն էլ անձայնորեն հետևում էին երկնքին՝ամեն մեկը ներսումմ բղավելով և կամ մտածելով:
«Այս ի՞նչ եմ անում,- մտածում էր Աստղիկը,- ի՞նչ եմ ինձ թույլ տալիս, ինչպե՞ս եմ դեմ գնում իմ սկզբունքներին, ո՞ր օրենքի համաձայն, ախր նա ինձ անծանոթ է, ես իրավունք չունեմ և մեկ րոպե ավել մնալ այստեղ: Դե՜ Աստղի՛կ, վե՛ր կաց ու գնա՛, դե՜...- մտքում ասում ու համոզում էր ինքն իրեն,- դե՜, ի՞նչն է քեզ ստիպում մնալ»: Անհասկանալի հարցեր էին սրանք, որոնց պատասխանը նա այդպես էլ չգտավ ու թեպետ չգտավ, բայց և այնպես չկարողացավ ոտքի կանգնել ու գնալ:
Տիգրանը բոլորովին զարմացած էր ոչ այնքան Աստղիկի բարդ պարզության վրա, ինչքան՝ իր այդպիսի վարքի: Ինչպե՞ս նա կարողացավ իրեն այդքան զուսպ պահել. չէ՞ որ նա շատախոս ու թեթևամիտ էր՝ ըստ կողմնակի անձանց տված բնորոշումների:
«Ապրես,Տիգրա՛ն, դու քեզ կատարելապես լուրջ պահեցիր,- ասում էր ինքն իրեն,-լավ, բայց ես զարմանում եմ՝ ինչպե՞ս ես կարողանում այդպես լուռ մնալ: Չէ՜, գուցե նման հնարավորություն այլևս չընձեռնվի քեզ, խոսի՛ր ու մտերմացի՛ր նրա հետ,տխմար»:
Մտորումների մեջ լինելով՝ նա անգամ չզգաց, թե ինչպես բարձրաձայն ասաց՝« Այդպես էլ կանեմ»:
_Ի՞նչ,- հարցրեց Աստղիկը բոլորովին զարմացած
_ Ոչինչ...ը՜մմ... ես մտածում էի բարձրաձայն,- պատասխանեց նա՝ սթափվելով Աստղիկի ձայնից:
_Լավ, բարի գիշեր:
_ Արդեն գնու՞մ եք, այսքան շո՞ւտ,- բացականչեց Տիգրանը,որն իր ներսում մտերմանալու պլան էր մշակում, և որը թերևս սկսում էր պսակվել անհաջողությամբ:
_ Շուտ չէ, դեռ ավելին՝ բավականին ուշ է:
Տիգրանը հանեց հեռախոսը ժամը տեսնելու համար և ի՞նչ,-կես ժամ էր անց տասմնեկից:
« Այդքան էլ ուշ չէ,դե բայց գուցե նմանատարիք աղջկա համար ուշ է»,- մտածեց ինքն իրեն:
_ Այնքան հաճելի զրույց էր ( և հաճելի ու տհաճ լռություն),որ չհասկացա՝ ժամանակն ինչպես անցավ,- ասում էր այս տողերն ու մտածում.«Հիմա՜ր,ինչպե՞ս չկարողացար,դե վայելի՛ր պարտությունդ»:
_Այնուամենայնիվ անցավ,իսկ այժմ իրոք բարի գիշեր:
_Ես Ձեզ կուղեկցեմ:
_Ո՛չ,շնորհակալ եմ,ինքս էլ կարող եմ:Մնացեք ու հետևեք Ձեր աստղին:
_Աստղը աստղ է,ի՞նչ տարբերություն,- ծիծաղելով ասաց Տիգրանն ու շարունակեց,- իսկ եթե լուրջ՝ մնալս իմաստազրկվել է,այսօր երկրորդ անգամ կյանքիս ընթացքում մարեց այն աստղը,որին ես իմն էի համարում:
_Իրո՞ք:Ես երկու աստղերի վրա հայացք գցեցի,երկուսն էլ հանգեցին, չգիտես ինչու:
_Վատ նշան է:
Մի պահ լռեց,հիշողությունները դարձյալ մեծ բաժնով արթնացան:Նա հիշեց, թե ինչպես 5 տարի առաջ մահացավ հայրը:Նրան տուն բերեցին մահացած վիճակում.ջրահեղձ էր եղել հերթական ձկնորսության ժամանակ:Այդ օրը սովորականի նման ընկերներով որոշել էին ձուկ որսալ՝այս անգամ իրենց հետ տանելով որը իր տղային,որն էլ՝ հարևանին և կամ բարեկամին:Նրանց մեջ առավել առույգ ու աչքի ընկնողը Կարենն էր՝ Տիգրանի հայրը: Փոքր-ինչ գինովցած էր, լճում մեծ ձուկ տեսնելով՝ փորձեց ձնորսական կարթով որսալ,բայց ապարդյուն: Նա չէր սիրում «պարտվել»:Կողքից մի տղմարդ հեգնորեն ասաց.
_Տե՛ս, է՜, Կարենը մի ձուկ անգամ չի կարողանում որսալ ու հպարտորեն ասում է՝ Ես լավագույնն եմ:
_ Ես դրան կորսամ, չկասկածե՛ս ,- պատասխանեց Կարենն ու կարթը նորից խայծի հետ միասին դադաղորեն իջեցրեց ջրի մեջ,բայց նորից անարդյունք դուրս հանեց:
_Ո՞ւր է, թե որսում ես, միայն ասում ես,- լսվեց նույն տղամարդու ձայնը,որը ,խոսքերն ասելով, սկսեց բարձրաձայն ծիծաղել:Նրա ծիծաղը կատաղության հասցրեց Կարենին. առանց այն էլ գինովցած մարդը այդ ծիծաղից ավելի «հարբեց» ու բացականչեց.
_Դե տես,թե որսալը որն է,- այս ասելով հանեց կապտավուն վերնաշապիկը ու նետվեց դեպի ջուրը՝ բարձրանալով ջրի երեսին ասաց,- ես նրան առանց խայծի,իմ սեփական ձեռքերով կբերեմ:
Բոլորը սառեցին, վատ բան էին նախազգում:Նա հարբած էր,դա էր գլխավորապես անհանգստացնում բոլորին:Կարենը սուզվեց,բոլորը շունչները պահած սպասում էին,բայց նա չկար: Ի՞նչ եղավ նրան: Շուտով երևաց Կարենը,բոլորը շունչ քաշեցին,բայց դա արդեն ոչ թե Կարենն էր ,այլ նրա մարմնեղեն կերպարանքը,որը անշնչացել էր:Այդ ամենն այնքան արագ ու անձայն կատարվեց,որ փրկելու ոչ մի եղանակ չկար:Տիգրանը սարսափահար եղավ՝ տեսնելով հոր ընդարմացած մարմինը: Երբ նրան ջրից դուրս հանեցին,Տիգրանն արտասվաթոր աչքերով նայում էր ու անզորությունից խեղդվում՝ չկարողանալով անգամ լացելու հետ մեկտեղ ինչ-որ ձայն հանել կամ բառեր ասել:Այս տեսիլքները պատեցին նրան,բայց սթափվեց ու ասաց.
_ Ես 14 տարեկան էի ,երբ հայրս մահացավ, հենց նախորդ երեկո նույն աստղը մարեց,որը և այսօր:
_Ի՞նչ:Դուք հայր չունե՞ք,- կարեկցաբար հարցրեց Աստղիկը:
_Արդեն ոչ, ուղիղ 5 տարի: Դե լավ,եթե գնում եք,կարող եք գնալ,- այլևս ոչ մի ցանկություն չուներ ինչ-որ բան ասելու,հիշողություններ՝ը կապված այդ օրվա հետ, նորից նրան թախիծ ու ցավ պատճառեցին:
_Ցավում եմ: Արդեն ուշ է,ստիպված եմ: Մի՛ տխրեք, նա չի մահացել.կյանք տվողը չի մահանում:
_Երազել չեմ սիրում:Գնանք,ես էլ եմ իջնում,տեսնենք՝ մինչև որ կետ կկարողանամ Ձեզ հետ քայլել:
_Լա՜վ,- պատասխանեց Աստղիկը խորը հառաչանքով:
Նա ապրում էր 9-հարկանի շենքի 3-րդ հարկում:ՄԻ քանի հարկ միասին իջնելուց հետո,Աստղիկը չդիմացավ ու ասաց.
_Կներեք, Դուք ո՞ւմ եք հյուրընկալվել:
_Ես՝ Աշոտին, դե ընկերոջս՝ Արսենի հետ եմ եկել մի քանի օրով:
_Աշոտի՞ն,- զարմացած հարցրեց Աստղիկը:
_ Արսենը նրա եղբոր տղա՞ն է:
_Այո՛, Դուք նրանց ճանաչո՞ւմ եք,- Աստղիկից առավել զարմացավ Տիգրանը: Նրանք կանգ առան, ապա խոսեց Աստղիկը.
_Ճանաչե՞լ.Աշոտը հայրս է,Արսենը՝ եղբայրս:
_Անհավատալի է...
Նա շոկի մեջ էր,բախտը լայն թևերը բացել էր իր առաջ,ուղիղ երեք օր նրանց տանը ու երբ ցանկանար, կարող էր զրուցել:
«Ա՛յ քեզ հաջողություն» ,- մտածեց նա:
_Բայց փաստ, դե լավ ,գնանք:

Գլուխ IV
Նրանք անմտորեն ներս մտան միասին, բոլորը զարմացած էին:«Ի՞նչ գործ ունեին նրանք միասին». բոլորը միմյանց այս հարցն էին տալիս, և այդ պահին խոսեց Արսենը.
_ Դուք ճանաչու՞մ եք միմյանց,- հարցնելու հետ մեկտեղ հայացք գցեց Տիգրանի,ապա Աստղիկի վրա. վերջիններս մտածում էին ու չէին կարողանում խոսել:
«Տհաճ ու անիրական պատկերացում է ստեղծվել նրանցից յուրաքանչյուրի մտքում»,- մատածեցին նրանք, ապա Տիգրանը ջանաց փրկել իրավիճակն ու սկսեց խոսել.
_ Այո՛, հենց նոր ծանոթացանք:
Երբ նա խոսեց,այդ պահին Աստղիկը կատաղի հայացք գցեց նրա վրա, կարծես ասում էր՝« բերանդ փակի՛ր ,հակառակ դեպքում կկոտրեմ այն»:
Չէ՜, նա ստելու սովորություն չուներ, պարզապես չէր ցանկանում կասկածներ հյուսել իր անձի շուրջ: Տիգրանը, նրա հայացքը նկատելով, հանգիստ տոնով շարունակեց.
_Ես խանութից վերադառնալիս՝տեսա ,որ նա բացում է տան դուռը, ասացի, որ ես էլ եմ այստեղ գալու և այդպես մեկ երկու բառ փոխանակեցինք ու, ինչպես տեսնում եք , ներս եկանք:
Արսենը հավատաց նրան ինչպես միշտ, բայց նրա ասածում ստի բաժինն այնքան էլ մեծ չէր: Տիգրանի հետ ձեռքսեղմումից հետո Աշոտը ներս հրավիրեց նրան, ապա սիրալիր կերպով դիմեց կնոջը.
_Սաթե՛ն, մեր հյուրերին ինչո՞վ ես հյուրասիրելու:
_ԻՆչ-որ որ ունեմ ձեռքիս տակ,հենց դրացնով հիմա մի բան կպատրաստեմ,- ժպիտով պատասխանեց կինն ու քայլերն ուղղեց դեպի խոհանոց:
_Դե՜, քեզ տեսնենք, ես շատ քաղցած եմ,- ծիծաղելով ասաց Աշոտը: Նրա համար «հյուր» ասվածը լայն հասկացողություն էր, նա դա ասելով հասկանում էր մեկին, ում պետք է տնից ճանապարհել այնպես, որ նա գոհ մնար ու հիշեր իրեն տրված «պատիվը»: Մինչ Սաթենը պատրաստում էր ընթրիքը, նրանք խոսակցություն էին ծավալում ամենատարբեր թեմաների շուրջ: Հետաքրքրականն այն է,որ Տիգրանը կարողացավ հաճոյանալ Աշոտին և առհասարակ՝ տան բոլոր անդամներին:Ընթրիքը պատրաստ էր, բոլորը սեղան նստեցին ,չնայած որ ուշ ժամ էր: Միայն Նինան էր քնած: Ընտանիքը բաղկացած էր հինգ հոգուց՝ Աստղիկը, հայրը ,մայրը, քույրը և տատիկը: Վերջինս չնայած իր պատկառելի տարիքին՝ բավականին աշխույժ կենսակերպ էր վարում:Նրա սրամիտ կատակները միանգամից դուր եկան Տիգրանին,ով այնպես էր ծիծաղում, որ կողքինները շատ դեպքերում ծիծաղում էին ոչ թե տատի կատակներից,այլ Տիգրանի հմայող ծիծաղից:
Երեկոն հիանալի անցավ: Սաթենը Արսենի ու Տիգրանի համար անկողին բացեց նույն սենյակում: Բոլորը քնեցին: Կարծես թե խառնաշփոթ իրավիճակում,բոլորը մոռացան Աստղիկի այդ ժամին տուն վերադառնալու մասին, և առհասարակ, նրա տանը չլինելու փաստը անտեսված մնաց՝զարմանալիորեն:

Աստղիկն ու Նինան քնում էին նուն մահճակալի վրա (երկտեղանոց): Նրա անընդհատ այս ու այնկողմ պտտվելուց նյարդայնացած՝ փոքրիկ Նինան բացականչեց.
_Ես էլ քեզ հետ չեմ ուզում քնել :
_ Ի՞նչ,- հարցրեց Աստղիկը քնաթաթախ լինեու, հետևաբար և լավ չլսելու պատճառով:
_Ասում եմ՝ քեզ հետ նույն սենյակում չեմ ուզում քնել,- կրկնեց Նինան ավելի նյարդային տոնայնությամբ:
_ Քեզ ի՞նչ եղավ, էլի գժվեցի՞ր: Պառկի՛ր:
_ Դե դու էլ թո՛ղ քնեմ, արդեն զզվեցի ,այնքան ես շարժվում, որ մտածում եմ՝ մահաճակալն էլ է շարժվում:
Նինայի խոսքերից վրդովված` Աստղիկը վերցրեց իր ծածկոցն ու գնաց դեպի պատշգամբը: Նստեց պատուհանագոգին ու փորձում էր ծածկոցն այնպես հարմարեցնել իր մարմնին,որ չսառչի ու հարմարավետ լինի: Հարմարված լինելով իր մահճակալին՝ Աստղիկի համար տաժանելիորեն անհարմար էր այդտեղ քնելը:Սովորաբար նա շատ էր նստում պատուհանագոգին,բայց ոչ քնելու նպատակով: Չկարողանալով քնել՝ նա ստիպված եղավ ականատեսը լինել մեռնող գիշերում լուսնի լույսի մնացորդներին: Ժամեր անց լույսը սկսեց բացվել: Արևը բարձրացավ երկնակամար՝ իր նորածին շողերը սփռելով աշխարհի՝ իրեն տեսանելի յուրաքանչյուր մասի վրա և լուսավորելով ու ջերմացնելով շրջակայքը:
Աստղիկն արթնացավ. նա չարթնացավ որովհետև առավոտ էր և որովհետև արևի լույսն ընկավ նրա աչքերին, նա արթնացավ մի ձայնից,որը կրակոց էր հիշեցնում:Նա պատուհանից անասելի արագությամբ իջավ ու շտապեց հյուրասենյակ:Դուռը բացեց. մայրն անգիտակից վիճակում պառկած էր գետնին՝ բոլորովին արյան մեջ շաղախված:Նրա նուրբ դեմքը պատվել էր սեփական արյամբ՝ Աշոտի միջամտությամբ: Նրա հոգատար ձեռքերը ,որ այժմ անկարող էին ինչ-որ բան անել,ինչ-որ կերպ օգնել իր կյանքի միակ սիրուն,այն ձեռքերը ,որոնք ընդհամենը գրկում էին նրան, փակում արնաթաթախ մարմինը ,նույն հաջողությամբ տարածելով արյունը ողջ մարմնով:
Զինված մեկը տուն էր ներխուժել,բայց ոչ գողության նպատակով,որովհետև ողջ ընթացքում կատաղի կերպով փնտրում էր ընտանիքի հորը,ոչ թե իրեր ,որոնք որոշակի արժեք ունեին: Երբ անծանոթը զենքը ուղղեց դեպի Աշոտը, մինչև նրան կկրակեր, Սաթենն իր մարմնով փակեց գնդակի ճանապարհը,որն ի վերջո կատարեց իր գործը՝ մխրճվելով մարմնի մեջ,բայց ոչ հասցեատիրոջ: Հիասթափված իր վրիպումից ու վախենալով երկրորդ կրակոցն արձակել՝ հանցագործը տնից դուրս էր վազել ու րոպեներ անց հյուրասենյակում մնացել էին ազնոր ամուսինն ու անշնչացած կինը:

Գլուխ V
Աստղիկը սահմռկեց այդ տեսարանից:Ոչինչ,ոչ մի բառ չկարողացավ ասել,նա կորցրեց ամեն մի կարողություն՝ խոսելու,լսելու,գործելու:Նա անզգայացավ,կարծես իր մարմնում էր հրազենի գնդակը:
Նա սառած էր՝ որպես քար:Մնացել էր դռան մոտ,կարծես տեսնում էր շուրջը,բայց չէր լսում ոչինչ:Պատկերները վխտում էին,բայց տեսիլքները թույլ չէին տալիս ուշադրություն դարձնել դրանց վրա:Գիտակցումը ,որ մայրն արդեն չկա,որ չի գրկելու իրեն, ոչ մի համբույր չի դրոշմելու իր մարմնին, ոչ մի անգամ այլևս խորհուրդ չի տալու ,ու առհասարակ նա չի լինելու, չի լինելու երբեք, առմիշտ կորցրել է նրան : Կյանքի բոլոր փորձություններին դեմ գնալով,հաշմանդամի սայլակից բեմ հասնելով՝ նա այժմ հաշմանդամ էր հոգով:
Րոպեներ անց բոորը հայտնվեցին հյուրասրահում՝ բացի Նինայից, նրան Տիգրանը թույլ չտվեց առաջ գալ և ականատեսը լինել սահմռկեցուցիչ տեսարանի:Աղջկան հետ պահելը տաժանակիր էր նրա համար:Կրակոցի ձայնը փոքրիկ Նինան այնքան հստակորեն էր լսել,որ չէր կարող շփոթել,ու լացի ձայները հաստատում էին տիրող պատկերի վատթարությունը: Նա ամեն կերպ փորձում էր ճեղքել այն «պատը»,որը ստեղծել էր Տիգրանն իր մարմնով: Իրականում նա մարմնեղ էր ու բավականաչափ ուժեղ: Նա սպորտի հետ գրեթե առընչություն չուներ, սակայն առավոտյան վազելն ու վարժանքները նրա առօրյայի հիմնական մասն էին կազում,և կազմում են մինչ օրս: Միայն թե այսօր խախտվեց նրա ՛՛օրակարգը՛՛: Հիմա նա չէր պահում Նինային,որովհետև մտահոգովում էր փոքրիկի համար.նրա այդ քայլը արվում էր ենթագիտակցաբար: Նա ընդունակ չէր մտածելու այդ մասին,աչքերի առաջ Աստղիկն էր...Աստղը, նա հուզված էր,բայց չէր կարողանում լաց լինել,անգամ երբ սիրտը պայթում էր:
«Գրազ կգամ՝ հիմա նա իր ներսում ավելի շատ է լաց լինում,նրա արցունքները դեպի սիրտն են հոսում, դեպի հակառակ՝ հակառակ բնականին»,- մտածում էր նա:
Եթե այդ պահին դրված չլիներ Նինայի խնդիրը,նա ամենայն հավանականությամբ անուշադրության կմատներ ամեն ինչ ու կգնար, կգրկեր նորահայտ ծանոթին,ով չգիտեր էլ իր համար ով է ,և կամ ով կլինի,ու կմխիթարեր: Կօգներ ամեն կերպ,անկարողության մեջ էլ օգնության նշույլներ կգտներ ու կընծայեր նրան:Կմեղմեր անմեղմելին:
Իրոք այդպես է, մեծ ցանկությունը ամեն ինչից վեր է, միայն ցանկանաս ու հավատաս ինքդ քեզ ու վերջ,դու կարող ես ամեն ինչ անել,կարող ես անել աներևակայելին: Միայն հավատ է պետք, հավա՜տ: Հավատ՝ սեփական եսի,ոչ թե վերացական երևույթների նկատմամբ: Կարծես շեղվեցի թեմայից: Չեմ ուզում այլ բան առաջ քաշել ու նյութը շեղել այլ կողմ:
_ Մա՜մ, մա՜մ, ինչի՞ համար,- ճչաց Աստղիկը, ու քարացած արձանը միանգամից փշրվեց ու սլացավ դեպի մայրը,որը դեռևս ընկած էր գետնին,- մա՜մ,- դարձյալ լսվեց Աստղիկի սուր ճիչը,որը պարուրված էր դառնաղի ու արտասվալից ձայնով:Սկսվեց նրա ու մահվան կառմուտներից այն կողմ գտնվող մոր ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ: Մենախոսություն երկուսի միջև...
_ Մա՛մ, հասկանու՞մ ես, ես չհասցրի լավ դուստր լինել քեզ համար, դու չտեսար ինձ մեծ բեմերում,դու չտեսար,ու ...ու չես տեսնի ,- վերջին բառերը նա ասաց անհասկանալի կերպով .արցունքները խեղդել էին ոչ միայն աչքերը,այլև բառերը կոկորդում,- չես տեսնի՝ ինչպես եմ խոնարհվելու մարդկության առաջ՝ ընդունելով նրանց խոնարհումն իմ առաջ, մա՜յր իմ, ես չհասցրի իմ փառքով մեղմել՝ ինձ լույս աշխարհ բերելու ու մեծացնելու օրերին քաշած քո ցավը: Մա՜յր, բառերն այնքան քիչ են բնութագրելու հույզերս, բացատրելու սերս, մի՞ թե դու չես լսում դստերդ սրտազեղ խոսքերը:Մի՞թե դու անգիտակցական կյանքում ես այլևս: Ես չեմ ուզում,չեմ կարող հավատալ դրան, ես քեզ եմ ուզում,ի՛մ իդեալական մայր: Չկան իդեալներ,բայց դու՛ իմ իդեալն էիր, իդեալական ադամանդից թանկն էիր, մա՜յր, դու թանկ ես և այժմ: Թանկ ես, օ՜հ, մա՜յր,թանկ է անգամ անշունչ մարմինդ,որ վեհաշուք է մինչ այժմ: Դու պետք է, դու պիտի ապրես հանուն ինձ,հանուն նոր կյանք մտած դստերդ,հանուն հորս, հանուն բոլորի, մա՜յր դու պարտավոր ես, դու իրավունք չունես, դու իրավունք չունես մեզ զրկելու մեր իրավունքից, քեզ տեսնելու, քեզ հետ մեկ հարկի տակ ապրելու,քո ներկայությունը զգալու մեր իրավունքից, չունե՛ս մայր, չունե՜ս,- նա վերջին բառն ասաց անասելի բարձր տոնով, համբուրեց մոր ճակատը, վեկ կացավ ,երկու ձեռքով տրորեց աչքերն ու կատաղիորեն գնաց դեպի հայրը.
_ Դե՜, խոսի՛ր,- բղավեց նա ու աչքերը սրբելով՝ շարունակեց,- սա՞ է այն ,ինչին արժանի էր մայրս: Այո՞, սա՞ է, մի՞թե նա պետք է պատասխան տա քո այս կամ այն սխալ արարքի համար: Նա է կրողը քո բաժին գնդակի, տեսնո՞ւմ ես: Նրա մարմնում է այն գնդակը,որը պետք է քո մարմնում լիներ,հա՛յր,- բարձր ճչալով Աստղիկը բթամատը սեղմեց ցուցամատի վերնաֆալանգին, ու այն ուղղեց դեպի հոր կրծքավանդակի ձախակողմյան հատվածը ու ձախ ձեռքով վերստին սրբելով աչքերը շարունակեց,- ա՛յ այստեղ, լսու՞մ ես,այստե՛ղ, նա է կրում, նա՛:
Աստղիկի խոսքերն ուղղակի սպանեցին Աշոտին: Ֆիզիկական գոյը բավարար չէ մեռած չլինելու համար: Խոսքային հարվածներն էլ առավել ուժեղ կարող են լինել,քան որևէ դանակի կամ հրազենի հարվածը: Ի՞նչը կարող էր այդքան սպանիչ լինել,եթե ոչ սեփական դստեր կողմից այդ խոսքերը լսելը:
«Մի՞թե նա երջանիկ կլիներ և կամ այսչափ ծանր չէր ընդունի, եթե Սաթենի տեղում ես լինեի,- մտածում էր Աշոտը և մտածելուց զարհուրում էր,- ի՞նչ իմաստ ունի կյանքն այլևս: Եթե սեփական զավակս կգերադասեր մոր ներկայությունը , եթե նա կցանկանար տեսնել ինձ նրա տեղում,և եթե այս ամենի մեղավորը ես եմ ու այդ անիծյալ պարտքերը,այն պարտքերը,որոնք... ես էլ ուժ չունեմ...- մտմտանքները վերածվեցին բարձրաձայն մենախոսության,որը որքան անսպասելի սկսվեց,նույնքան անսպասելի ու կտրուկ ավարտվեց հետևյալ խոսքերով,- անիմաստ է կյանքը, անիմա՛ստ,- դրան հաջորդեց նրա վայրագ պոռթկումը,նա կատաղությամբ վեր կացավ աթոռից ու կարծես թե ինչ-որ անասնական բան էր անելու,սակայն ընդհամենը սենյակ մտավ ու գրկեց Նինային: Նա միակն էր,ով բոլորովին չէր գիտակցում կատարվածի լրջությունը,ով չէր հասկանում եղելությունը:Նրա 13-ամյա անմեղ աչքերը դեղահաբի դեր էին տանում,չնայած որ անմիտ հարցերը,որոնք իրականում անմիտ չէին,նույնպիսի հրազենի գնդակի էին նմանվում:
Աղջկան իր գրում պահելով ու նրա և ոչ մի հարցին չպատասխանելով իհարկե նրա ցավը չմեղմվեց,բայց և այնպես ոչ էլ աճեց: Եվ թերևս աղջկա խոսքերը ոչինչ էին,կնոջ այլևս կենդանի չլինելու փաստի հետ համեմատած: Գլխավորապես նրան սպանում էր երեխաների ապագայի հարցը,_ գուցե ես կարողանամ նրանց ապահովել գումարով ու անհոգ կյանքով, բայց միթե ես կկարողանամ նրանց ապահովել մայրական սիրով, մայրական դաստիարակությամբ: Հիմա եմ զգում նրա դերը, և դեռ որքան պիտի զգամ, և պիտի ցավեմ,- մտածում էր Աշոտն ու արցունքների շիթը որպես վարար գետ՝ ուղղահայաց կերպով գլորվում էր ցած:
Ժամեր անց եկան բժիշկները (դատաբժշկական փորձաքննության համար), ոստիկանները: Նրանց հարցերն կատաղության նոպայի էին հասցնում տան անդամներին,և չնայած դրան, նրանք բարեմտորեն կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը: Օրն ավարտվեց կատարյալ անորոշության մեջ: Աստղիկը հորն էր մեղադրում ու մոր դիակի մոտ ողբում: Աշոտը նորից իրեն էր մեղադրում, չնայելով, որ արցնունքներն ավելի կանացի նորմեր են, նա լալիս էր ուժգին:Նինան թեև չէր հասկանում ոչինչ, բայց այնուամենայնիվ դարձյալ լաց էր լինում տեսնելով մորը ՛՛քնած՛՛ վիճակում:Տիգրանն ու Արենը համեմատաբար ավելի հանգիստ էին ու սառն էին դատում: Իհարկե նրանք ցավում էին, շա՜տ, բայց միևնույնն է, ինչպես հայրն ու դուստրերը, վստահաբար չէին ցավում:
Հաջորդն օրը միանգամից թաղման արարողութունը տեղի ունեցավ: Մի քնաի օր անց էլ դարձալ ոստիկանության աշխատակիցները հանգիստ չէին տալիս դժբախտ ընտանիքին: Աստղիկին ավելորդ ճնշվածությունից զերծ պահելու համար՝ Աշոտը որոշեց նրան գյուղ ուղարկել Արենի և Տիգրանի հետ միասին: Ճիշտ է, Նինան էլ գնաց նրանց հետ, սակայն չտեղավորվեց Արսենենց տանը: Նրանք այդքան հարմարություններ չունեեին: Նինան գնաց Աշոտի քրոջ՝ Շուշանի տուն: Աստղիկի հոգեկան վիճակը կայուն ծանր էր:Այժմ նա ունակ չէր մտածելու փոքրիկ քրոջ և կամ հոր մասին:Նրա մոտ ռոբոտացված վիճակ էր, նա մտածում էր այնպես ինչպես՝ շուտով բոլորը՝ մեքենայաբար:
Գլուխ VI
_Վստա՞հ ես:
_Իհարկե վստահ եմ Աստղ, դա եղբորս սիրած վայրն է:Նա միշտ այդտեղ է լինում,ես գիտեմ:
_ Բայց չեմ կարծում այդքան խորը գնացած լինեին:
_ Ախ Աստղիկ, ինչու՞ ես այդքան կասկածամտաբար վերաբերվում ասածիս,- վրդովված տոնով ասաց Տիգրանը,- ո՞վ կարող է այդքան լավ իմնանալ եղբորս եթե ոչ ես:
_ Լավ, հավատում եմ, գնանք,- կասկածկոտ հնչերանգով ասաց Աստղիկն ու բայց և այնպես հետևեց Տիգրանին,ով ծառի ճույերը մերթ աջ, մերթ ձախ ցրելով,մերթ էլ պոկոտելով առաջ էր շարժվում (անտառում):
_Մի խնդիր կա...
_Ի՞նչ խնդիր Տիգրան:
_ Ես գիտեմ որ եղբայրս այստեղ կլինի բայց ի՞նչ իմանանք,որ քույրդ՝ Նինան նրա հետ կլինի՞,թե՞ ոչ:
_ Նրանք վերջերս շատ են մտերմացել, կարծում եմ միասին կլինեն: Եվ բացի այդ բոլորը,նրանք հավանորեն նույն ժամերին են անհետացել:
_ Լավ կլինի եթե միասին լինեն: Շուտ կկարողանանք գտնել, արդեն մթնում է:
_ Համամիտ եմ:Երևի արդեն Արենն ու հորեղբայրս էլ ինձ են փնտրում:Ա՛խ այդ Նինան:Անսանձ է դարձել:Ոչ մի կերպ չեմ կարողանում կառավարել նրան:
_ Որպես և Արամը,- պատասխանեց Տիգրանն ու այսպես երկար ժամանակ դեռ քայլելու հետ զուգընթաց նրանք զրուցում էին Նինայի և Արամի մասին:
Պատահվածից անցել էր գրեթե երեք ու կես տարի: Աստղիկը մշտապես մնաց այդտեղ, հիմա նա զբաղվում էր ինքնակրթությամբ և որոշակի ՛՛աշխատանքով՛՛ էր զբաղվում: Նա աշխատում էր տարիքով ավելի փոքր դպրոցականների հետ: Տնային աշխատանքների պատրաստման հարցում,նրանց օգնելով նա գումար էր վաստակում ու նոր գրքեր էր գնում: Ճիշտ է Աշոտը պարբերաբար, անգամ ամեն ամիս՝գումար էր ուղարկում ծախսերը հոգալու համար,բայց այդ գումարն Աստղիկը պահում էր... պահում էր նպատակի,նպատակների համար: Լավագույնս աշխատում էր քիչ վատնել հոր ուղարկածը: Ժամանակը սպիացրել էր վերքերը,սակայն, սպին միշտ հիշեցնում էր կրած ցավի մասին: Անմոռանալի ցավի: Նա ՛՛ներեց՛՛ հորը,թերևս նա ոչնչում մեղք չուներ, բայց նրան մեղավոր էր ճանաչւոմ Աստղիկը: Նիանայի հետ նա համեմատաբար ավելի շատ էր տեսակցվում քան Աշոտի հետ:
Ինչ վերաբերվում է Նինային՝ նա արդեն բավականին մեծացել էր,շուտով լրանալու էր նրա 16 տարին, կայտառ մի աղջիկ էր նա, որը բավականին հասունացել էր: Նա խաճախ էր գալիս Աստղիկի մոտ: Շուշանի տունը գյուղի ծայրամասում էր գտնվում,բայց դա չէր խանգարում Նինային հաճախակի գալ: Ամռան ընթացքում առավել ևս, այդ տունը նրա համար ծառայում էր որպես գիշերելու ահամր նախատեսված վայր(կարծես): Նա մտերմացել էր Արամի՝ Տիգրանի եղբոր հետ,որը ևս մեկ պատճառ էր,որ նա հաճախ գար:
Նրանք երկուսն էլ կեսօրին մոտ անհետացել էին,ու ոչ մի կերպ չէին կարողանում գտնել նրանց:Աստղիկն ու Տիգրանը որոշեցին փնտրել նրանց,այդ ընթացքում Տիգրանը հիշեց եղբոր սիրելի վայրը՝ անտառի տնակը,որը ինքն ու Արամն էին պատրաստել փայտի կտորտանքներից,հին ծածկոցներից,ծառի կոճղերից և այլնից: Արամը 16 տարեկան էր:Մանուկ օրերում երկուսն էլ շատ էին լինում այդտեղ:Իսկ հետո արդեն նա միայնակ էր այդտեղ գնում,քանի որ եղբայրն արդեն ավելի հասակավոր էր,ու կարիգ ուներ ուսման իսկ մանկական զվարճանքները ավարտվեցին,քանի որ հաջորորդ կայարանը հասունությունն էր:
_ Լսու՞մ ես,- հանկարծ լսվեց Աստղիկի ուրախալից ձայնը:
_ Կարծու՞մ ես,-հարցրեց Տիգրանն ակամաից:
_Ավելի քան վստահ եմ,ապա մի լսիր նրանց ծիծաղը:Անշուշտ նրանք են:
_ Մի քիչ էլ մոտենանք կերևա:
_ Գնանք:Շնորհակալ եմ,եթե դու չլինեիր,- մի փոքր դադար տալով նա շարունակեց,- չէ՜, ինչ եմ ասում, դու եղել ես,կաս ու կմնաս,- խոսքն ավարտելով նա սկսեց ծիծաղել իր թովիչ ձայնով:
_ Շնորհակալությունը հետա,իսկ հիմա՝ գնանք
_Լա՜վ,համաձայն եմ,- բարեմտորեն ասաց Ասղտիկը թեթևակիորեն ժպտալով

Փոքր-ինչ առաջ գնալով նրանք տեսան Նինային, կեղտոտ շորերով, բավականաչափորեն մրոտված դեմքեվ, որը դժվարնկատելի էր, իսկ հեռվում՝ Արամին, տնակի տանիքին, հավանորեն նա նորոգում էր:Աստղիկը խորը շունչ քաշեց միառժամանակ հետո ասաց.
_ Վերջապե՜ս, հիմա արժի հանգիստ շունչ քաշել:
_ Ահա՛ թե որտեղ էին փոքրիկ ՝՝հանցագործները՛՛,- քմծիծաղեց Տիգրանը,- վերջին կանգառը սա կլիներ, Արամի ամենասիրած գաղտնի վայրն է: Իբր գաղտնի,- շարունակեց ծիծաղել:

Փոքր-ինչ առաջ գալով՝ նրանք տեսան Նինային: Նա մեջքով էր պտտված Աստղիկենց, ու եթե նրա ծխապարուր հիշեցնող մազերը արձակված չլինեին. դժվար թե նա ճանաչվեր Աստղիկի կողմից: Նինայի հագին կեղտոտ՝ ներկոտ ու ցեխոտ հագուստ էր: Ձախ նայելով նրանք տեսան նաև Արամին, վերջինս տնակի տանիքին էր, հավանորեն նա նորոգում էր,իսկ Նինան՝ նրան էր օգնում:
Նինան ինչ-որ փայտի փշուրներ էր բաղդատում,մեծերը առանձնացնելով ու սիրաբար դարսելով ,իսկ համեմատորեն առավել փոքրերը ցրիվորեն շպրտելով այս և կամ այն կողմ:Արամը հանկարծակի ցած թռավ տնակի կտուրից,ու դանդաղաքայլ մոտեցավ Նինային. զգուշերեն բռնեց աղջկա ձեռքը:Նինան ամբողջապես փշաքաղվեծ, մի դող պարուրեց նրան, որն ավելի շուտ հաճույքի,քան՝ վախի կամ շփոթմունքի դող էր: Նինան հետ շրջվելով՝ փայլատակող աչքերով նայեց նրան:Մի սաստող հայացք էր դա,որը ազդարարում էր կարգավորվել:
Աստղիկը այդ բոլորը տեսնելով վախվորաց առաջ քայլեց, բայց Տիգրանը հետ պահեց նրան.

_Ո՞ւր ես գնում:
_Նինայի մոտ,- ջղայնաբար պատասխանեց Աստղիկը:
_Մի՛ գնա:
_Ինչու՞:
_Հենց այդպես, մի փչացրու:
_Ես քեզ չեմ հասկանում Տիգրան,ինչպես թե մի փչացրու, ես պետք է գնամ:
_Բայց ինչո՞ւ չեմ հասկանում:Մենք արդեն գիտենք նրանց գտնվելու վայրը,ու կողքից էլ կարող ենք հետևել:
_Ես չեմ կարող կողքից հետևել, այն էլ այն դեպքում երբ այնտեղ չգիտես ,թե ի՛նչ է կատարվում, հասկանու՞մ ես:
_Ա՛ստղ, հանգստացի՛ր: Ոչինչ էլ չի կատարվում, ինչպես հասկանում եմ,- «ասենք վաղուց հասկացել էի»,-մտածեց Տիգրանը,-նրանք սիրում են միմյանց,ու ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, ինչն է այդչափ վրդովվածությանդ պատճառը:
_Մի՞թե դու չես տեսնում,չեմ հասկանում:
_Սթափ դատիր, պատկերացրու քեզ նրանց տեղում: Աստղ,մի՛ գնա, մի փչացրու նրան հեքիաթը, երազանքների տունը...
_Լռիր Տիգրան,նա դեռ փոքր է,ու իմաստազուրկ են ասածներդ:
_Լավ, գնա՛:Գնա ու փչացրու ամեն ինչ, խնդրե՛մ:
Աստղիկը տարակուսեց,- «արժի՞ գնալ»,- մտածում էր նա:Տիգրանի խոսքերն ակներևորեն ազդեցին Աստղիկի քայլերի ու մտածողոթյան վրա:Նա որոշեց հետևել Տիգրանի ասածին: Մի կարճ ժամանակ անց Տիգրանը խոսեց.
_Դե՜,ինչու՞ չգնացիր;
_Գնում եմ,պատասխանեց Աստղիկը,-ու լավ կլինի դու էլ գաս:
_Դարձյալ սկսեցի՞ր:
_Դու ,ի՞նչ է, չես ուզու՞մ օգնել նրանց տուն կառուցել:
_Դու լու՞րջ ես խոսումմ,- հաճելի հիացումով հարցրեց Տիգրանը:
_ Այսքան լուրջ, քեզ հետ եղել եմ միայն մեր առաջին հանդիպման ժամանակ,- ժպտաց,ապա շարունակեց,-մի երկարաբանիր, գնա՛նք:
_ Ա՛յ, քո խենթ բնավորությունը, գնա՜նք,- Տիգրանը թեքեց վայրի խնձորի բեքաշատ ճյուղն ու ճանապարհ տեց Աստղիկին,ապա անցավ ինքը:Նրանք արհեստական աղմուկ ստեղծելով մոտեցան,որպեսզի նրանք նկատեն իրենց մոտեցումը:

Գլուխ VII

_ Ա՞ստղ,- ասաց Նինան:
_Տիգրա՞ն, դու՞ք եք:
_Մենք ենք,- պատասխանեց Տիգրանը:
Եկել ենք Ձեզ օգնելու,- իր հերթին խոսեց Աստղիկը,-մենք իմացանք,որ տնակն եք նորոգում,ու որոշեցինք գալ ձեզ օգնելու:
_Հիանալի միտք է Աստղ,- ծիծաղկոտ ասաց Նինան ու առաջ գալով գրկախառնվեց քրոջ հետ:
_Դե ինչ, սկսե՞նք,-ասաց Տիգրանը:
_ Սկսենք,- պատասխանեց Արամն ու ձեռքում եղող ներկամանը ձգեց դեպի Տիգրանը:Նա վերցրեց ու անցավ գործի: Ասենք, նա նորոգելու հարցում բավականաչափ փորձառու էր, չէ՞ որ դա իր հին տունն էր:
Նրանք մինչ վերջալույսը որոշակի աշխատանքներ էին կատարում: Օրվա ավարտին լիաթոք ժպիտով նրանք վերադարձան:Ամեն ինչ հարթ անցավ:Օրեր շարունակ նրանք զբաղված էին տնակի նորոգման հարցով:
Անցավ մի քանի օր: Աստղիկի առողջական վիճակը վատթարանում էր օր օրի: Ոտքերի շրջանում եղած ցավերն աստիճանաբար սրվում էին, թեև նա վաղուց է ,որ հանգիստ էր պահում իրեն: Թողնելով բալետը,նա հայտնվեց կատարյալ հանգիստ վիճակում:
Տիգրանի համոզելու արդյունքում, նրանք միասին գնացին տեղի հիվանդանոց՝ բուժզննումների.
_Կարծում եմ վիրահատության կարիգ կա,- հանգստորեն ասաց բժշկուհին,չնայած, որ նա իր հիվանդների համար միշտ մտահոգվում էր:
_ Որքա՞ն կարժենա,- առանց այլ որևէ բան ասելու հարցրեց Աստղիկը, սակայն Տիգրանը միջամտեց:
_ Դա ի՞նչ կարևոր է: Բժշկուհի, ասե՛ք խնդրեմ, դա պարտադի՞ր է:
_Նկատի ունեք վիրահատությու՞նը:
_ Հենց դա:
_ Հավանաբար այո: Ես կարող եմ բուժում սկսել դեղորայքներով , բայց կարծում եմ վիրահատական միջամտությունը, այս դեպքում լավագույն միջոցն է:
_ Լավ, այդ դեպքում ևս մի քանի հարց,- նա դադար տվեց, որպեսզի ստանա Կարապետյանի համաձայնությունը:
_ Ասե՛ք,- բարեկրթությամբ պատասխանեց Սուսաննան:
_ Վիրահատությունը ե՞րբ է լինելու:
_ Երբ պատրաստ լինեք, այսինքն երբ պատրաստ լինի ինքը՝ Աստղիկը:
_ Այստեղ եք վիրահատելո՞ւ, թե՞ Երևանում:
_Իմ համոզմամբ այստեղ էլ կարող ենք վիրահատել: Երևան գնալու կարիգ չկա: Եթե կարծում եք ,որ վիրահատության արդյունավետությունը այնտեղ շատ ավելին կլինի, ուրեմն կարող եմ թղթերը լրացնել,ու առանց ավելորդ քաշքշուկի կկարողանաք Երևանի ցանկացած հիվանդանոցում տեղավորվել:Եթե անկեղծ լինեմ, ինձ համար էական տարբերություն չկա, թե վիրահատությունը որտեղ կարվի, կարևորը հիվանդի առողջությունն է: Չնայած Աստղիկին հիվանդ համարելը մեղք է, նա կատարյալ առողջ է,միայն ոտքերը՜ ...եթե նա կարող լիներ իրեն հանգիստ պահել, գուցե խնդիրներ էլ չլինեին առաջին վիրահատությունից հետո:
Տիգրանը շփոթվեց Սուսաննայի ասածից,- «ինչ առաջին վիրահատության մաիսն էր խոսքը»,- մտածեց նա, բայց պահի կարևորությունը գիտակցելով նա կտրվեց մտածմունքներից ու շարունակեց հարցեր տալ, կապված վիրահատության հետ:
_Գիտե՞ք ինչ տիկին Կարապետյան, եթե կարող եք նորմալ պայմաններում անցկացնել վիրահատությունը,և եթե հավաստիացնեք, որ որև խնդիր չի առաջանա, ուրեմն կարող եք հենց այստեղ էլ մնալ,ու ճանապարհը զուր չերկարեցնել:
_Հավատացնում եմ: Միայն թե դա Ձեր որոշելու խնդիրն է:
_Լավ, իսկ մոտավոր օր կասե՞ք վիրահատության համար:
_ Դարձյալ ասում եմ, եթե նա պատրաստ լինի՝ միշտ էլ կարող ենք:
_ Եթե խնդրեմ ինձ կտա՞ք Ձեր հեռախոսահամարը՝ Ձեզ հետ կապվելու համար:
_Իհարկե,առանց խնդրելու,- պատասխանեց կինն ու սեղանի աջ անկյունում գտնվող դարակը քաշելով դեպի իրեն՝ այնեղից հանեց մի թուղթ ու վրան գրելով հեռախոսահամարը մեկնեց Տիգրանին:
_Շնորհակալ եմ,- ասաց Տիգրանը,- ես Ձեզ վաղը կզանգահարեմ:
_Տիգրան բայց վիրահատվողը, իբր վիրահատվողը՝ ես եմ, դու հարցրե՞լ ես իմ կարծիքը.-վերջապես խոսեց Աստղիկը:
_Հաջողություն,- Ասաց Տիգրանն ու համարյա ստիպողաբար Աստղիկին դուրս հանեց Սուսաննայի սենյակից:
_Աստղիկ և ի՞նչ պետք է հարցնեի,այն դեպքում երբ ամեն ինչ պարզից էլ պարզ էր:Այսինքն կներես՝ ես մի հարց ունեմ,- դադար տալով՝ մի շունչ քաշեց ու Աստղիկի թևը բաց թողնելով ասաց,- ի՞նչ է նշանակում «առաջին վիրահատությունից հետո...»
_ Ես վիրահատվել եմ էլի մեկ անգամ, շա՜տ վաղուց:Այդ աժամանակ 14 տարեկան էի:
_ Մանրամասնիր:
_ Տիգրան, ես, ես չէի քայլում: Մանուկ հասակում ընկնելու հետևանքով ինչժինչ խնդիրներ էին առաջացել,ու ես չէի քայլել առհասարակ,իսկ դրա հետևանքով մկանները ընդհանրապես չէին գործում:Կարճ կասեմ, ես հաշմանդամի սայլակից այն կողմ ոչինչ չեմ տեսել:Իսկ վիրահատությունից հետո,առաջին տեղը որ գնացել եմ առանց օգնության, դա յան տեղն էր,որտեղ՝ ծանոթացանք:
_ Պարզ է: Չեմ ցանկանում հիշողույթուններ արթնացնել հարցերովս, դրա համար ոչ մի հարց այլևս չեմ տա: Բայց դրա փոխարեն ներկայի, այսինք, ապագայի մասն եմ մի հարց ուզւոմ հղել:
_Ասա, լսու՛մ եմ:
_ Երբ ես պատրաստվում վիրահատվել:
_Տիգրան, ես...չգիտե՜մ: Ես չեմ պատկերացնում դրանից հետո ինչպես եմ ապրելու: Այն երեխաները որոնց հետ աշխատում եմ, դադարեցնելու են ուսումը: Գործե՜րս, ես արդեն պատրաստվում էի պարը սկսել, ու դրա համար տարիներով գումար էի հավաքել, ստուդիա ունենալու համար հասկանո՞ւմ ես: Դրա համար ես ուսումս չշարունակեցի՞ Իսկ հիմա,- Աստղիկի աչքերում արցունքի փոքրիկ կույտեր նշմարվեցին,որոնք պահվում էին արցունքամանում միայն ջղաձգորեն:
_ Հանգ՜իստ Աստղ, ամեն ինչ լավ կլինի: Գումարը դու կծախսես համապատասխան նպատակի համար,իսկ վիրահատության գումարը, ես,մենք, բոորս կկարողաննք ապահովել:Հայրդ, ես,Արենը նա բռնեց Աստղիկի ձեռքը, ու շարունակեց,- ամեն ինչ լավ կլինի, լսու՞մ ես:
_ Ես չեմ սիրում հուսադրվել, բայց,- ես պատրաստ եմ, թեկուզ հենց վաղը, չեմ ուզում օր անգամ կորցնել ու վատթարացնել այն էլ վիճակս:
_ Այ թե հարգանքի ես արժանի: Հիմա տուն գնանք, ես վաղը կխոսեմ ու կպայմանավորվեմ բժշկուհու հետ: Իսկ հետո մնացյալը կերևա:
_ Լավ, միայն թե հորս ու հորաքրոջս անպայմանորեն պետք է տեղեկացնեմ:
_ Պարտադիր: Առաջացի՛ր, գնանք: Չեմ սիրում հիվանդանոցները;
_Իսկ նրանք ինձ սիրում են ,- ծիծաղելով ասաց Աստղիկը:
_ Անչա՜փ,- քմծիծաղեց Տիգրաննը , ու դանդաղաքայլ սահեց առաջ, իսկ կողքին քայլում էր Ասղիկը,կիսամոռցաության գրկում: Վերստին մտքերի ու բազմապիսի մտածմունքների հեղեղ: Ի՞նչ վիճակ էր դա, անհասկանալի էր.ո՛չ հրճվալից, ո՛չ սրտառուչ, ո՛չ էլ անտարբերայնորեն ընդունելի:
-Դարձյալ վերապրելու եմ այն,ինչը այդքան տհաճ է ինձ համար,-մտածում էր նա,ու քայլում Տիգրանին զուգընթաց:Նրանք թեևանցուկ քայլում էին,կարծես ոչինչ էլ չկար,ոչինչ չէր պատահել և չէր էլ պատրաստվում պատահել:Հանկարծ Աստղիկը հիշեց,որ իր հեռախոսը մնացել է հիվանդանոցում.
_Տիկ,սպասիր,հեռախոսս, այն մոռացա Կարապետյանիի սեղանին,անուշադիրի մեկն եմ:
_Ի՞նչ ես վշտանում անիմաստ բանից:Էստեղ սպասիր,նստիր նստարանին,մինչև վերադառնամ:
_Ես գալիս եմ քեզ հետ:
_Նստիր ասում եմ,-կոպտորեն ասաց Տիգրանը,ուստի և Աստղիկին հնազանդվելուց զատ ոչինչ չէր մնում անելու:Նա նստեց:Բայզ զգաց որ գետինը երերում է,շուրջը,ինքը,ամեն ինչ ցնցվում :_երևի ես հոգնել եմ,-մտածեց նա,բայց դա բնավ կապ չուներ հոգնածության զգացման հետ:Րոպեներ անց դարձյալ ցնցվեց,բայց ուժգին:Ապա որոշակի դադարից հտո Աստղիկի աչքերի առաջ եկան սողացող,իջնող շենքեր,նրա ատաջ փուլ եկավ հիվանդանոցի դիմապատը,որտեղ Տիգրանն էր կանգնած:Խավարին գամող շղթաները նրա հոգում դարձյալ հաստացան,ինչպես հին հայկական վեպերում՝ Արտավազդին գամող շղթաները՝ դարբինների զարկերից:Երջանկավետ ապագայի պատկերների ցոլացումը վայրկենապես փոխարկվեց մթամած կյանքի շարունակությամբ: Այլևս ոչինչ,ով ոչ ոք չկար: Մեկ օրվա ծանոթությունը, երջնկությունը,փոխվեցին անվերջ (կամ վերջավոր)թախծանքների հետ:
Մեկ կամ անվերջություն էր դա:
Ականջապայթ աղմուկին միակցված էին ողբերգակ ձայներ,ու դրանք խլացնում էին անունակ ճիչերը,որոնք արդեն շատ վաղուցէին անզոր դարձել:
_Տիգրա՜ն, ես կգա՜մ,կգա՜մ...

 

 

 

9

83

1760

  • EvanescenceAmyLee
    2015-10-23 10:03:07
    վայյ ...ինքնա իմ սիրախ պատմվածքը որին սպասում էի..մի րոպե կարդամ...առաջին տողերը այնքան ծանոթ էին չէի կարող չգրել
  • EvanescenceAmyLee
    2015-10-23 10:48:17
    շատ լավն էր (բռավո) (բռավո) ....առաջին մասը կարդացել էի բայց մեկ է կարդացի նորից.........շատ լավն էր ....ոճդ իսկաես հետաքրքիր է...կարդացի հածույքով..միայն թե տխուր գործ էր....շարունակություն կա թե մենք ինքներս պետք է այն կառուցենք մեր մտքում՞ (ծաղիկ)
    • ՐեLունա
      2015-10-23 14:12:57
      Քո սիրած պատմվա՞ծքը: Հետաքրքիր էր, եթե անկեղծ լինեմ՝ մի քիչ սպասւոմ էի ,որ կկարդաս, բայց որ ՛՛սիրած պատմվածք՛՛ կանվանես՝ չէ, հաճելիորեն զարմացած եմ: Շնորհակալ եմ Էլեն ջան, ուրախալի է որ այնուամենայնիվ հետաքրքրել է: Շնորհակալ եմ լավ կարծիքի համար (ծաղիկ) :) : Չի լինելու, պետք է կառուցի կարդացողը, դա էլ արդեն կբացահայտի կարդացողի բնույթը: (ժպիտ)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 16:25:09
        դե իհարկե կկարդայի անգամ երկու անգամ կարդացի...սպասում էի հրապարակմանը...գրելաոճդ լավն է դուրեկան...նորհակալություն լավ փոստի համար (բռավո)
      • ՐեLունա
        2015-10-23 17:02:59
        Քեզ էլ Էլեն ջան: (ժպիտ) Ա՛ ընթերցողներիցս ես աա :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 17:04:39
        հա ընթերցողներից :D
      • ՐեLունա
        2015-10-23 17:08:40
        Ա՛ ներքինով ուզւոմ եմ գրել չի ստացվում;դ :D Էջս էլի բադացել է ]:)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 17:10:26
        իմնել պակասը չի. :D ,,,սպասում եմ Վարագույրից այն Կողմ-ին ;)
      • ՐեLունա
        2015-10-23 17:58:08
        (ուրախ) Հավանորեն կուշանա, ամբողջ նյութը վերափոխում եմ, մտքերի հեղեղ է:դ :)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 17:59:19
        էհ ինչու ես վերափոխում՞
      • ՐեLունա
        2015-10-23 18:23:38
        Լավ գործ ստանալու համար Էլե՜ն :)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 18:24:21
        իմ կարծիքով առանց այդ էլ լավն էր....կսպասեմ
      • ՐեLունա
        2015-10-23 18:25:14
        Էլեն չե՞ս մտածում,որ լավից էլ լավը կա:Սպասենք միասին:դ
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 18:29:31
        իսկ ինչու ես ամեն անգամ անունս շեշտում տարօրինակ է այդքան հաճախ կարդալ անունս...սպասենք ;)
      • ՐեLունա
        2015-10-23 18:35:36
        Տարօրինա՞կ: Դե ինչ մեղքս թաքցնեմ՝ Էլենը ավելի հարմար է, քան՝ EvanescenceAmyLee-ը :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 18:41:15
        դե ես ոնց ոչինչ չեմ ասում...դուել նույնը արա..համել որոշել եմ փոխեմ անունս...դնեմ Svastika..:Դ
      • ՐեLունա
        2015-10-23 18:48:18
        Դե Էլ, սովոր եմ միշտ անունը նշել զրուցակցիս: Ասենք տարին տասներկու ամիս փոխում ենք:դ
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 18:52:21
        տարին տասներկու....:Դ.....ներկայիս անունդ ինչ է նանակում՞
      • ՐեLունա
        2015-10-23 18:56:11
        Այն նշանակություն չունի: Երկու ծանոթներիս կողմից անվանս միքսն է: Այնքան փոխեցին,մինչև ստացվեց ՐԵԼՈՒՆԱ. ինչին ես սկսւոմ եմ նշանակությւոն վերագրել,որպես՝ խեղալուսին;
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 19:06:32
        հա հասկանալիա "Դ
      • ՐեLունա
        2015-10-23 19:27:53
        :)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 19:30:46
        :Դ...լավես՞
    • ՐեLունա
      2015-10-23 19:35:55
      Դե՜, ապրում եմ, դու լա՞վ ես: :) :)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 19:37:11
        հա լավեմ :Դ..
      • ՐեLունա
        2015-10-23 19:42:50
        Ընտիր է, միշտ լավ եղիր, մեկ է վատ լինելուց օգուտ չկա:դ
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 19:44:54
        բայց նատում եմ որ լավ լինելուց էլ չկա....ահ սկսել եմ լակրիմոսա լսել...դու էիր իրնեց սիրում՞
      • ՐեLունա
        2015-10-23 19:47:56
        Օգուտ կա, մեծ օգուտ՝ դու լավ ես: Ա՛ Լակրի՜, չէ իրենց չէ՛, Թիլոյի ձայնը: ԱՅն մոգական է: Սիրելի երգեր արդեն կա՞ն;
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 19:58:22
        դե իհառկե կլինեն ամենասիրելին lichtgestalt,,հա իսկապես ձայնը լավն ե բայց bltengel չսիրեցի..հիմա նաև Մերլին Մենսոն եմ լսում
      • ՐեLունա
        2015-10-23 20:00:07
        Ընտիր երգ է (խփո) Տեսահոլովակն էլ հետը: .....Քրիսի ոկալն ավելւ ուժեղ է, Թիլոս գոռում է:դ....Հա՜< Բրայանը հզոր է:
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:05:09
        էհ քրիսին չսիրեցի...Հա Թիլոն շատ լավն է...ինչ վերաբերում է Բրայանին լսում եմ երգերը բայց զերծ եմ մնում տեսահոլովակներից
      • ՐեLունա
        2015-10-23 20:07:55
        Դե ես ոչ մեկին էլ չսիրեցի, ուղակի որոշ երգերի պահանջը ունեմ,ու առավելապես Թիլոյի ձայնի: Ինչ մնում է քրիսին հետաքրքիր ու գեղեցիկ կերպար է: Հա՜, մի քիչ բաց է ամեն ինչ, հենց Բրայանի նման:դ
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:09:24
        չէ Թիլոյին սիրեցի
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:09:54
        Զեմֆիրային չի փոխարինի բայց լավն է
      • ՐեLունա
        2015-10-23 20:12:15
        Ես Զեմֆիրային չեմ լսում,հազարից մեկ: :)
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:13:28
        չէ ես շատ եմ լսում....մեկել Գրին դեյ եմ լսում
      • ՐեLունա
        2015-10-23 20:15:23
        Ա՛ հարգեցի: Իսկ Ֆաունը ծանո՞թ է:
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:17:55
        չէ ֆաունը չե...ծանոթ չէ կծանոթանամ
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:19:57
        թե ժամանակ ունենաս լսիր https://www.youtube.com/watch?v=1lSnAmRnBfQ
      • ՐեLունա
        2015-10-23 20:21:45
        Կլեմ անպայման: Ինձ որ լսես կծանոանաս, դյութիչ խումբ է:Դարձյալ գերմանական:
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:23:18
        սիրում ես գերմանացիներին՞,,,իմ ամենասիրած ազգերից մեկն է ու ամենասիրացս առաջնորդներից մեկը Հիտլերն է..տարօրինակ բայց փաստ
      • ՐեLունա
        2015-10-23 20:24:38
        Էլ եշեշտում եմ, սիրել չկա,որպես ազգ հարգել, ու չափից դուրս շատ եմ հարգում, մի տեսակ դուրեկան են, հաճելի ամրդիկ են: Երգեչը ընդհանրապես սպանում են: Աաա սիստրա, ես որ ասւոմ եմ՝ Հիտլերը լավն է, ծիծաղւոմ են:դ
      • EvanescenceAmyLee
        2015-10-23 20:26:30
        Ահ շատ լավն է...ճիշտ առաջնորդ :) (ծաղիկ)
      • ՐեLունա
        2015-10-23 20:28:20
        Ճիշտ աաջնորդ, հետաքրքիր ու սխալական մարդ:
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 00:00:53
        բոլորս սխալակամ ենք...բայց ոչմեկս Հիտլեր չենք....երբ Հիտլերին համալսարանում աշխարհագրության դասին հարցրել են թե որն է եգրմանիայի մայրաքաղաքը նա ասել է Բեռլին..հետո նույն կերպ է պատասխանել բալար հարցած երկրներին.....նա դուրս է մնացել համալսարանից այդ դեպքի պատճառով և ասել է "այսօր ինձ համալսարանից դուրս եք թողնում բայց մի օր ես կիարականացնեմ իմ ասածը"....մոտ էր իրականացմանը բայց արեց Նապոլեոնի սխալը......Մտավ թշնամական հողերը իր թիկունքը բաց թողնելով ու ընկավ թակարդը...բայց իր հզօրությունը անսահման էր
      • ՐեLունա
        2015-10-24 13:38:07
        Հզորուոյթւոնը հարաբերական է, ամեն հզորության մեջ էլ թուլություն կա ու հակառակի: Համենայնդեպս նրա քաղաքականությունը հետաքրքրական էր: Լսիր, քիչ էմնում ասեմ՝ հայլ Հիտլեր :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 13:44:16
        հիմա որ մաման ինչ որ բան է ասում որպես համաձայնության նշան կամ ասում եմ Ավե Կեսար կամ Տակ տօչնո Տավարիշ Ստալին կամել Հայ Հիտլեր :D :D ...լրիվ գժվել եմ :Դ...հա հարաբերաան է ուժեղությունը...չէ որ այդ ուժեղությանը նրան հասցրել էր ինչ որ մեկի թուլությունը :)
  • Haykenc
    2015-10-23 16:19:38
    Իրոք հիասքանչ պատմվածք է (ծաղիկ) (բռավո)
    • ՐեLունա
      2015-10-23 17:02:03
      Շնորհակալ եմ շատ, ապրեք :)
  • ......Nevermore......
    2015-10-24 11:01:31
    փաստորեն սխալվում էիք կարդացին ավելի քան 110 հոգի և համոզված եմ կշարունակեն կարդալ, որովհետև իրոք շատ լավ գործ էր
    • EvanescenceAmyLee
      2015-10-24 11:02:44
      Դիտել են հարյուր քսանը բայց իմ համոզմամբ բոլորը չէ որ կարդացել են...ոմանք երևի վախեցել են երկարությունից
    • ՐեLունա
      2015-10-24 13:36:04
      ....Nevermore.., Դե հա, դիտել են, բայց մնում է կարդան :) Շնորհակալ եմ լավ խոսքերի համար: (ծաղիկ)
      • ......Nevermore......
        2015-10-24 14:23:36
        հա ճիշտ ես ասում, բայց երբ սկսում ես կարդալ հետաքրքրում է քեզ և հաստատ այնպես արագ ես կարդում, որ չես էլ նկատում, թե ինչպես վերջացավ
      • ՐեLունա
        2015-10-24 14:25:33
        Դե դա ես, Դուք, ասենք Էլենը, ու հնարավոր է մի քանիսը,բայց ոչ բոլորը :) Նայում են չափերը,երկար է, սիրային չի, ու լացելու չի, վերջ , չեն կարդում:դ
      • ......Nevermore......
        2015-10-24 14:36:52
        հա ճիշտ ես ասում
      • ՐեLունա
        2015-10-24 14:39:52
        :)
  • ՐեLունա
    2015-10-24 14:06:29
    Ա՛ Էլեն, մեռա իջնելով, արի էստեղ ]:) Լսիր, ՀԱՅ Հիտլեր չի է, հաՅլ Հիտլեր է, Հիտլերը նեմեց էր :D
    • EvanescenceAmyLee
      2015-10-24 14:10:22
      հա շատ հնարավոր է.....նեմեց՞,,,մի ասա տենց ...Գերմանացի,,,հա իսկականից շատ բարձրացանք ու իջանք քոմենթներդ էլ սարքեցին Հիտլերի ու գերմանացիների ֆան Կլուբ
      • ՐեLունա
        2015-10-24 14:12:29
        Ասենք նույնն է: Դե լավ, գերմանացի,ու քերականությանը հետևելով փոքրատառ:դ Լավ արեցիքն, ու՞մ ենք խանգարել որ :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 14:21:51
        ընթերցողներիդ կնայեն շարժական կոճակին կտեսնեն որ շատ փոքր է ու ավելի երկար կպատկերացնեն :Դ///իմ համար մեծատառով :դ...քերականությունն էլ թող նեղանա
      • ՐեLունա
        2015-10-24 14:23:33
        Արտադիշի:դ Վերջ, նեղացավ, քեզ հետ չի խոսում ]:)
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 14:29:09
        չի խոսում թող չխոսի //ի նչ անում է իրեն է անում :Դ
      • ՐեLունա
        2015-10-24 14:30:53
        ]:) Թեմատիկների ժամանակ էլ՝ քեզ
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 14:38:04
        ըա եսել կասեմ գիտես ում՞՞,,,մեր բակի նիկներին...չէ Բադիկներին :D ]:)
    • ՐեLունա
      2015-10-24 14:40:36
      Քեզ ով ծեեծց Էլեն ջան:դ :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 14:46:29
        ի են Քերկանություն ա ինչ զիբիլ ա
  • fiction ☯
    2015-10-26 15:20:05
    վերջապես, կիսատ էր, բայց չեմ պատկերացնում ինչ կարա լինի,,, վերջում չհասկացա
    • EvanescenceAmyLee
      2015-10-26 20:27:14
      Վերջում երկրաշարժն էր
      • ՐեLունա
        2015-10-26 20:30:58
        Ա՛ դու սուս Էլենչո (ուրախ)
      • EvanescenceAmyLee
        2015-10-26 20:33:04
        Իիի սուս չեմ մնա..ես բողոքելու եմմ...ես կդիմեմ դատական ատյաններին...ես դատի կտամ քեզ..մեր երկրում խոսքի ազատություն է տիրում
      • ՐեLունա
        2015-10-26 20:34:17
        Դե որ Ձեր երկրում խոսքի աատություն է, գնա ու ինչքան կուզես խոսիր, կարևրը իմ հրապարակման մեկնաբանություններում խոսքի անասատություն է (ուրախ)
      • EvanescenceAmyLee
        2015-10-26 20:35:28
        Մեկ է բողոքելու եմ...ես կդիմեմ դատարան :D
      • ՐեLունա
        2015-10-26 20:36:32
        Ա՛ բերաններդ կջարդեմ :D
      • EvanescenceAmyLee
        2015-10-26 20:38:09
        Չես կարող...մենք շատ ենք աաա...դատավորը ես դատապաշտպանս..դատավորի տասներկու օգնականները աա :D ]:)
      • ՐեLունա
        2015-10-26 20:41:04
        Ա՛ դու աջ ընդունիր՝ ասեմ, ընդւոնեցի՞ր: Ասում եմ՝ ձախ ամսում մնացածները միասին մի հոգի էլ չկան:դ
      • EvanescenceAmyLee
        2015-10-26 20:55:37
        Մի հատել ասա Աա :D ..բամ չմտավ ուղեղս
      • ՐեLունա
        2015-10-26 21:01:26
        Ասենք հազար անգամ ասեցի՝ մի քիչ, քիչ շբվիր դատավորների հե:դդ
      • EvanescenceAmyLee
        2015-10-26 21:28:32
        Աա լավ ա
      • ՐեLունա
        2015-10-26 21:36:34
        Պա՜հ :^)
      • EvanescenceAmyLee
        2015-10-26 21:53:42
        Բահ ;)
    • ՐեLունա
      2015-10-26 20:30:41
      Կիսատ չէր Մել :)
      • fiction ☯
        2015-10-30 17:58:44
        գիտեմ, թողել էի, որ մենք մտածենք շարունակությունը, բայց մտքիս բան չեկավ, չստացվեց, իմ մոտ կիսատ մնաց
      • ՐեLունա
        2015-10-30 18:19:10
        Մել,որովհետև իրենց կյանքը կիսատ մնաց....
      • fiction ☯
        2015-11-07 16:15:02
        դե երևի :D