Copy SMS

Սեր՝ թաքնված սարսափի մեջ. Էդգար Ալլան Պոյի նամակը Ելենա Ուիթմանին

Սեր՝ թաքնված սարսափի մեջ. Էդգար Ալլան Պոյի նամակը Ելենա Ուիթմանին - Էդգար,Ալլան, Պո

«Գեղանի Ելենա, ես հպվեցի շուրթերով Ձեր նամակին՝ թրջելով այն ուրախության արցունքներով կամ «Աստվածային վհատությամբ»։ Եթե իսկապես հավատայի, կաղոթեի Աստծուն, անմիջապես ծունկի կիջնեի ու կաղաչեի, որ ինձ բառեր ներշնչեր, որ կարողանամ Ձեր առաջ ամբողջովին բացել սիրտս։ Իմ բոլոր մտքերը, կրքերը դարձել են միացյալ մի ցանկություն, մի ցանկություն, որ հնար տա Ձեզ տեսնել, հասկանալ այն, ինչի համար բավական չէ մարդկային ձայնը, իմ սիրո աներևակայելի հուրը, քանզի այնքան լավ գիտեմ Ձեր բանաստեղծական էությունը, որ եթե Ձեր հոգու աչքերով թափանցեիք իմ հոգին, Դուք կսիրեիք ինձ, գոնե կմեծարեիք իմ սերը… Իսկ հիմա ամենահասարակ բառերով ուզում եմ նկարագրել այն տպավորությունը, որ Ձեր արտաքինով թողեցիք ինձ վրա:

Երբ Դուք տատանվելով, շատ գունատ և սրտնեղած առաջացաք դեպի ինձ, հառեցիք Ձեր աչքերը ուղիղ իմ աչքերին, ես հավատացի, որ գոյություն ունի հոգեկան ազդեցություն ու հասկացա, որ իմ Ելենան եք, հազար երազներիս Ելենան… Երբ խոսում էիք, ես չէի ընկալում բառերը, միայն լսում էի թավիշ ձայնը, որի մեղեդին ինձ ավելի հարազատ էր, քան իմ սեփականը… Երբ քայլում էիք սենյակում և աթոռիս թիկնակին դնում Ձեր ձեռքը, անկենդան փայտից անբնական դողը անցնում էր իմ էությանը, ցնցում սիրտս, գլուխս սկսում էր պտտվել, Ձեր արբեցնող գոյությամբ, այլ ոչ թե իրական զգացմունքներով էի տեսնում ու լսում Ձեզ. հոգիս էր Ձեզ նշմարում։ Թույլ տվեք մեջբերել Ձեր նամակից մի հատված. «Թեպետ Ձեր ներկայությամբ ես ինձ երեխա եմ զգում ու խոնարհվում եմ Ձեր իմաստության առաջ, բայց չգիտեք, որ մի քանի տարով մեծ եմ…»։ Ասենք թե դա ճիշտ է։ Չե՞ք զգում, սիրելիս, հարցնում եմ Ձեր բանականությանը, Ձեր սրտին, որ իմ աստվածային էությունը, իմ հոգին շնչահեղձվելով ձգտում է խառնվել Ձեր հոգուն։ Ելենա, մի՞թե հոգին տարիք ունի... Մի՞թե չի մարել սիրտս Ձեր հրաշք ժպիտից, չե՞մ պահել Ձեր ձեռքը ափումս, չե՞մ սուզվել Ձեր հոգում՝ Ձեր բյուրեղյա աչքերի միջով։ Եղե՞լ է այդ բոլորը։ Թե ես երազում եմ կամ էլ խենթ եմ>>


Սեր՝ թաքնված սարսափի մեջ. Էդգար Ալլան Պոյի նամակը Ելենա Ուիթմանին - Էդգար,Ալլան, Պո

10

7

1645

  • EvanescenceAmyLee
    2015-10-24 11:01:33
    Եթե իսկապես հավատայի, կաղոթեի Աստծուն, անմիջապես ծունկի կիջնեի ու կաղաչեի, որ ինձ բառեր ներշնչեր, ...լավն էր
    • ......Nevermore......
      2015-10-24 11:08:16
      և չի կարողանում մինչև վերջ բառերով արտահայտել իր սերը, այն ամբողջ զգացումը որ խենթանալու չափ տածում էր այդ աղջկա հանդեպ
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 11:10:47
        Ինձ դուր եկան միայն մեջբերածս խոսքերը...այո իսկապես հավատալ է պետք....նա չուներ հավատ և գիտակցում էր այդ...բայց Պոյի գրվածքները այդքան էլ չսիրեցի
      • ......Nevermore......
        2015-10-24 11:13:46
        դե ամեն մարդ մի ոճ ունի որն սիրում է ես սիրում եմ նրան որովհետև նրա մթությունը որտեղ գրում էայնքան խորհրդավոր է
      • EvanescenceAmyLee
        2015-10-24 11:15:59
        Շատ կարելի է որ լինի
  • Miss Devil
    2015-10-27 22:23:40
    Էդգար Պոն լավագույն հեղինակներից մեկն է ,ունի ֆանտաստիկ աշխատանքներ,գերող ու հմայող ոճ,շնորհակալություն լավ պոստի համար (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ) (լավ)
    • 2015-11-20 09:40:31
      համաձայն եմ քեզ հետ իմամենասիրած գրողներից է ու իր աշ;արհը անյքան խորհրդավոր է, որ չես կարող ուղղակի կողքով շրջանցել