Copy SMS

Կեղծ գիտությու՞ն

Կեղծ գիտությու՞ն - հետաքրքիր, բայց, մեկա, չեմ, հավատում


Մինչ սկսելը ուզում եմ ասել,որ գրառումը իր մեջ կրում է ինչ-որ չափով իմ սուբյեկտիվ մոտեցումը նյութին:Ու այո՛,ես առանց մարտահրավերի կանեմ գրառումը:



Կեղծ գիտություն(Псевдонаука)`կամայական մեթոդաբանություն կամ հայացքների համակարգ,որը ձգտում է լինել ճշմարտացի,կոնկրետ,սակայն չի համապատասխանում  մեթոդաբանության և ապացուցման չափանիշներին,որոնք բնորոշ են իրական գիտությանը և ծառայում են որպես իրական գիտության  տարբերակիչ:Այլ կերպ ասած սա մի ուսմունք է,որը կողմնակից է ճշգրիտ գիտությանը,սակայն ,ըստ էության,այդպիսին չի համարվում:Առաջին անգամ "կեղծ գիտություն" տերմինն օգտագործվել է XVIII դարում(1796 թվականի աղբյուրներով՝ալքիմիա.հետագայում 1860-ական թվականներից ալքիմիային միացան նաև աստղաբանությունը,հոմեոպատիան):

Հիմնվում է ոչ կրիտիկական, նոր և չփորձարկված մեթոդների ,հերքման հնարավորության ,երբեմն էլ միայն տեսությամբ սահմանված երևույթների վրա,ի տարբերություն գիտության,որի հիմքը փաստն է:Ավելի մատչելիորեն ասված՝ "կեղծ գիտությունը"  փորձում է գտնել այն հարցերի,երևույթների պատասխանները,որոնք, ըստ այս ուսմունքի մասնագետների,չի կարողանում տալ գիտությունը:

Պարապսիխոլոգիան կեղծ գիտական դրույթների միավորում է,որը միտում ունի բացահայտելու ֆլորայի և ֆաունայի(բուսական և կենդանական աշխարհի) գերբնական-հոգեբանական ունակությունները,մահվանից հետո կյանքի առկայության ճշմարտացիությունը և դրա ուսումնասիրությունը գիտական մեթոդներով:Վերջին շրջանում այս ուսմունքի մասնագետները փորձում էին ապացուցել փսիխոկինեզի(տելեկինեզի) գոյությունը:

Հիմնական Փսի-երևույթների տեսակներն են՝



  • Տելեպաթիա

  • Տելեկինեզ

  • Ռենկարնացիա

  • Միստիկա

  • Բիոլոկացիա

  • Ներշնչանք

  • Կանխատեսություն(պրոսկոպիա)

  • Բիոէներգետիկ սևեռում

և այլն:

Տելեպաթիա կամ հեռազգայություն՝գիտական ապացույց չստացած ենթադրական ունակություն,ըստ որի, ոչ զգայական  ինֆորմացիայի փոխանցումը դառնում է հնարավոր ուղեղով՝մտքերի,զգացումների հաղորդման միջոցով,առանց շփման և հոգեբանական մանիպուլյաների:Լինում է գիտակցական և անգիտակցական:Հայտնի հոգեբան և հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդի ասում է,որ տելեպաթիան ,ըստ երևույթին,ֆիզիկական պրոցես է,որը դառնում է մտավոր,երբ մտքերի փոխանցման շղթան ունի երկու վերջավորություն:

Կեղծ գիտությու՞ն - հետաքրքիր, բայց, մեկա, չեմ, հավատում

Այսինքն,տելեպաթիայի գոյության համար պարտադիր է մտքի հաղորդիչ(միտքը հաղորդող անձը) ,ընդունիչ(միտքը ընդունող անձը) և շղթա,որով փոխանցվում է միտքը:Ֆրեյդի մոտեցումն ունի երկակի բնույթ:Մի կողմից նա տելեպաթիային վերաբերվում է որպես "ուղի",որը տանում է մարդու անգիտակցական աշխարհ,իսկ մյուս կողմից որպես ֆետնոմեն,որի մասին հիմնավոր կարծիք հայտնելուց կարելի է նմանվել ակուլստիստի(գիտնական,ով համարում է,որ գոյություն ունեն այնպիսի ֆիզիկական երևույթներ,որոնց մասին գիտությունը հստակ սահմանում չի կարող տալ:Այդ երևույթների ճշմարտացիությունը հասու է միայն  հատուկ գերբնական ընդունակություններով մարդկանց):

Տելեպաթիայի մասին իրենց տեսակետներն են հայտնել  Կարլ Յունգը(հոգեվերլուծաբան),Շանդոր Ֆերենցին և այլոք:Իևր հերթին իլյուզիոնիստ Ջեյմս Ռենդին,և ճշգրիտ գիտության հետևորդների ճնշող մեծամասնությունը կարծում են,որ իրականում տելեպաթիայի գոյությանը լուրջ վերաբերվելը ծիծաղելի է,քանի որ այն չունի ոչ մի գիտական մեկնաբանություն,և քանի որ ցայսօր ոչ ոք չի կարողացել այդ ունակությունը ցուցաբերել,այն գոյություն չունի:Այս կարծիքը կիսում է նաև հայտնի գրող,փիլիսոփա Ստանիսլավ Լեմը:


Կեղծ գիտությու՞ն - հետաքրքիր, բայց, մեկա, չեմ, հավատում                                                        Ստանիսլավ Լեմ

Կեղծ գիտությու՞ն - հետաքրքիր, բայց, մեկա, չեմ, հավատում                                                   Կառլ Յունգ,1990

Տելեկինեզ կամ փսիխոկինեզ՝տերմին,որով պարապսիխոլոգիայում ընդունված է  այն ունակությունը,ըստ որի մարդը կառավարում է առարկան միայն մտքի ուժի օգնությամբ:Տելեկինեզի ուսումնասիրությամբ զբաղվել են Յակոբ Ռայնը,Հենրի Շմիտդը:

Կեղծ գիտությու՞ն - հետաքրքիր, բայց, մեկա, չեմ, հավատում

      Է. Ի. Բուգե(1840—1901),ցույց է տալիս փսիխոկինեզի հատկությունները կեղծ նկարներով,որը 1875 թվականին ստացել է "ֆլյուիդովի էֆեկտ" անվանումը

Վերջին ժամանակներում ամենահայտնի դեպքերից մեկը կատարվել է 1973 թվականին Ուրի Հելլերի մասնակցությամբ:Վերջինս հրեա  ակումբային շոումեն էր,ով իր ընդունակության մասին հայտարարելով հայտնվել էր BBC-ի հաղորդմանը:Հելլերը հայտարարել էր,որ ընդունակ է մտքի ուժով փոխել առարկաների ֆիզիկական հատկությունները,և որպես ապացույց «կորացրել» էր գդալը,միայն շոշափելով այն:Այս փորձը մեծ տպավորություն չէր գործել պրոֆեսսիոնալ իլյուզիոնիստների վրա:Նրանք ասում էին,որ Հելլերը,ըստ երևույթին,ինչ-որ քիմիական հնարքներ է օգտագործում և մանիպուլյացիայի ենթարկում հանրությանը:Մի քանի ամիս անց տղամարդը  հրավիրվեց ամերիկյան «Tonight» հաղորդում՝հնարքը կրկնելու:Սակայն ձախողվեց:Հետագայում նա պատճառաբանեց,որ իրեն անակնկալի բերեց հաղորդավարը,ով այդ օրը հայտնի Ջեյմս Ռենդին էր,իլյուզիոնիստ,ով բացահայտում է բոլոր տեսակի հնարքները:Սակայն սրանով ամեն ինչ չավարտվեց:Հիլլերը հայտարարեց,որ չի պատրաստվում արդարանալ,բայց պատրաստ է անցնել լաբորատոր հետազոտություններ,եթե դրանք անց կկացվեն լուրջ գիտնականների կողմից:Գործի անցան հայտնի ֆիզիկոսներ Ջոն Թելյորը և Ջոն Հեսթեդը:Վերջիններս հետազոտությունից հետո հայտարարեցին,որ պրոցեսի ընթացքում իրոք նկատել են փսիխոկինետիկ էֆեկտ:Քննադատների պատասխանը ակնհայտ էր,նրանք ասում էին,որ սա ապացույց է ,որ Հելլերը հասարակ աճպարար է:

Կեղծ գիտությու՞ն - հետաքրքիր, բայց, մեկա, չեմ, հավատում

                      2005 թվական,Հելլերը ցուցադրում է իր "գդալի հնարքը" Իսրայելում


Տելեկինեզի թերևս ամենահայտնի փորձերից է նաև Նինել Կուլագինայի մասնակցությամբ փորձը:Այն անցկացվել է 1970 թվականի մարտի 10-ին բժիշկ Գենադիա Սերգեևնայի մասնակցությամբ:Ըստ ներկաների վկայությունների և լուսանկարների,Կուլագինան հոգեբանորեն ազդել է գորտի սրտի վրա,որը եղել է մարմնից տարանջատված:Նա փոփոխել է սրտի զարկերի հաճախությունը և  այնպես արել,որ այն կանգ առնի:Այս փորձի մասին քննադատական հայացքներ ունեին ոչ միայն շատ անհատներ,այլև կազմակերպություններ ,ինչպիսին էր,օրինակ,CICAP-ը:

Տելեկինեզի մասին հետաքրքիր ֆանտաստիկ ստեղծագործություն ունի Սթիվեն Քինգը "Քերրի" վերնագրով:

Հուսով եմ գրառումը հետաքրքիր էր,կսպասեմ ուսուցողական արձագանքների : ) Նյութի բնօրինակը ռուսալեզու է

13

39

2230

  • nean
    2015-11-08 14:55:29
    http://www.nsu.ru/classics/pythagoras/Lacatos.pdf
    • nean
      2015-11-22 20:40:08
      https://traditio.wiki/%D0%9F%D1%81%D0%B5%D0%B2%D0%B4%D0%BE%D0%BD%D0%B0%D1%83%D0%BA%D0%B0