Copy SMS

Հեղինակային...

Հեղինակային... - աշխարհ, Լռություն, միտք

Անձրևը դանդաղ լցնում է հոգիս
Ու լուռ է կարծես աշխարհն իմ փոքրիկ,
Աստղերը իջել նստել են կարծես
Ունայն մարդկության դատարկ սրտերին:

Մառախլապատ են հոգիները լուռ,
Տխրության ոգին աշխարհն է պատել,
Ինչու?ինչու է թախիծը դաժան,
Իմ խեղճ աշխարհը իրենով պատել:

Խնդրում եմ հիմա ամռան ծաղիկներ,
Բացվեք մարդկության հեգ սրտերի մեջ,
Ուրախության թեթև ոգիներ
Լցրեք աշխարհը ժպիտով անվերջ:

Թող ոչ մի աչք արցունք չտեսնի,
Եվ ոչ մի ծաղիկ երբե՛ք չթոշնի,
Թող բացվեն անվերջ ծաղիկները իմ
Եվ երազները թևածեն մեր մեջ...

Թող մարդկանց հոգում լինի լոկ բարին
Եվ թող արևը անվերջ շողշողա,
Թող հնչի անվերջ երգը թռչունի
Ու թող աշխարհն իմ միշտ ուրախ մնա:



A.M
6

4

1258

  • fiction ☯
    2015-10-29 21:23:57
    լավ էր
    • A.M
      2016-01-09 16:52:53
      մերսի շաաատ
  • Dark
    2015-11-14 18:56:12
    առաջի երկու տունը շատ լավն էին.... ստիպեցին մտածել, ու զգալ
    • A.M
      2016-01-09 16:53:01
      շաատ մերսիի (ծաղիկ)