Քո դիմանկարը...
Քո դիմանկարը նկարելու համար ես կգնամ անտառ... Այնտեղ կփնտրեմ և կգտնեմ մի փոքրի լճակ: Այն կլինի քո դեմքը. պարզ, թափանցիկ, խորը...
Աչքերդ նկարելու համար ես կսպասեմ մինչև որ գիշերը գա, և գիշերի մեջ շողացող լուսնից երկու կաթիլ կպոկեմ և լճակի մեջ կարտացոլեմ քո լույս աչքերը: Այնուհետև կնկարեմ քիթդ ու ականջներտ: Շուրթերդ կներկեմ վայրի ծաղիկներից ստացված ներդաշնակ բաց գույներով: Իակ գեղեցիկ և վառ ժպիտդ նկարելու համար ես ստիպված եմ սպասել հուլիսին, որպեսզի հուլիսյան ջերմ երկնքից մի փոքրիկ հատված վերցնեմ և լճում արտացոլեմ քո ջերմ ժպիտը:
Ինչքան անգույն է դեմքդ... Ես կսպասեմ օգոստոսին, որպեսզի օգոստոսյան մայրամուտը շաղ տամ դիմանկարիդ վրա, և այդժամ դեմքդ այլևս դալուկ չի լինի: Կպոկեմ եղեվնու փշերը և կնետեմ լիճ, և դիմանկարիդ վրա կարտացոլվեն դեռ մորուք չդարձած մորամազերը: և հող շաղ կտամ լճակի մեջ, և դիմանկարիդ վրա կպատկերվեն մազերդ... Ահա պատրաստ է քո դիմանկարը: Կթողնեմ երկտող և այդժամ քեզ համար ամեն ինչ պարզ կլինի...
Դեռ չեմ մոռացել ու չեմ մոռանա
Քո աչքերը լույս ու անիրական,
Դեռ չեմ մոռացել ու չեմ մոռանա
Քո հայացքն անհուն ու աննման:
Քո ծով աչքերում թաքնված լույսով
Լցրեցիր կյանքս լուսավոր հոըյսով,
Եվ հիմա ասա՛, ինչպե՞ս ես ապրեմ
Ինձ ներսից խեղդող այս մեծ կարոտով...
~~~~
2015-10-30 18:01:43Hak S
2015-10-31 12:46:59~~~~
2015-10-31 13:12:31Hak S
2015-11-01 21:28:49