Copy SMS

ցնդա՜ծ.... :)

ցնդա՜ծ....  :) - ճոճորան, ցնդած, պոստ, մի, քիչ, աաայ, էսքան

Այգու Ճոճորանը դատարկվեց, հիմա այնտեղ ոչ մեկի չի լինում (չէ՞ որ ճոճորանն արդեն չկա): Ճոճորանը չկա, դրա համար էլ այնտեղ հիմա ոչ մեկ չի լինում և չկա, որովհետև այնտեղ ոչ մեկ չէր լինում...

ցնդա՜ծ....  :) - ճոճորան, ցնդած, պոստ, մի, քիչ, աաայ, էսքան

Ճոճորանը՝ քրքրված պարանով, դեռ գլխիս մեջ է: Այն ճոճորվում է երազկոտ, բարձր, իսկ վրան բազմել են գլխիս բնակիչները (նրանք այնքան շատ են): Անխիղճներ, հիմարնե՜ր, պարանը քրքրված է, մի՞թե չեք վախենում. այն կարող է պոկվել... Գիտե՞ք՝ ովքեր են նրանք. Երևակայությունն ու Բանականությունը, Սերն ու Ատելությունը, Ցնդածն ու Խելամիտը, ու շատուշատ հակառակորդներ: Նրանք չեն մտածում, որ պարանը կկտրվի, կամ գուցե հենց դա են ցանկանում, բայց մի բան փաստ է. նրանք չեն վախենում... ոչնչից:

ցնդա՜ծ....  :) - ճոճորան, ցնդած, պոստ, մի, քիչ, աաայ, էսքան

-Ես ճոճորան եմ ուզում..

-Հիմա՛ր, մի՞թե քեզ չեն բավականացնում արդի քաոսն ու արագությունը: Մոլորակը տեղով մի ճոճորան է դարձել, չե՞ս զգում:

-Դու ճիշտ ես, ամենուր քաոս է, արագություն, բայց շարժում չկա: Անընդհատ պտտվում ենք տեղում, ինչպես ճանճը առաստաղի վրա, պտտվում ենք՝ առանց առաջ շարժվելու, իսկ եթե քեզ թվում է, որ դու առաջ ես շարժվում... հե՝հ, դա քեզ միայն թվում է:

Իսկ մոլորակը ոչինչ է. չէ, ավելի ճիշտ ՝ մենք ենք ոչինչ, մոլորակը շարժվում է, պտույտ կատարում ոչ միայն առանցքի  շուրջ, այլև երթևեկում 30կմ/վ արաագությամբ: Իսկ մենք չենք շարժվում, կառչել ենք մոլորակից, կպչել մաստակի պես ու չենք հաջողում պոկ գալ, մենք անազատ ենք: Լավագույն դեպքում, եթե փորձենք շարժվել, նորից կկատարենք առանցքային շարժում (ինչպես երկրագունդը), պտույտ, որից գլխապտույտ է առաջանում:

Բայց ոչինչ, մոլորակն էլ կատարյալ չէ, քանի որ միշտ նույն երթուղով է շարժվում... այ եթե նա կարողանալ պոկվել ուղեծրից...

ցնդա՜ծ....  :) - ճոճորան, ցնդած, պոստ, մի, քիչ, աաայ, էսքան

-Լավ, իսկ դու ի՞նչ ես ուզում:

-Ե՞ս... ճոճորան:

-Ախր, ինչի՞ համար:

-Գիտե՞ս, չեմ ուզում կպչել մոլորակից, իսկ ճոճորանը ինձ օգնում է գոնե մի քանի վայրկյանով պոկվել գետնից: Երկիրն ինձ անընդհատ ներքև է քաշում... չեմ ուզում:

-Ինչպե՞ս, դա ֆիզիկայի օրենք է, բնության օրենք:

-Այո՛, դա ֆիզիկայի օրենք է, բնության օրենքը, բայց ոչ՝ իմը: Ես իմ օրենքներն ունեմ:

-Իսկ ծանրության ու՞ժը:

-Ես ատում եմ այն...

19

58

1735

  • Hakob
    2015-11-05 22:03:34
    (բռավո)
  • EvanescenceAmyLee
    2015-11-05 22:06:55
    Շատ լավն էր Մել (ծաղիկ) ,,,Ձգողականության ուժ..լավ բան չէ...եթե չլիներ հետարքիր կլիներ....ես նույնպես այն չեմ սիրում...ՀԵղինակաըին էր չե՞
    • fiction ☯
      2015-11-05 22:34:03
      հա Էլեն ջան, դու էլ ապրես O:)
  • Նիկեա
    2015-11-05 22:08:44
    ապրի՜, ապրի՜ իմ Մելոն (ծաղիկ)
    • fiction ☯
      2015-11-05 22:34:14
      դու էլ (գինի)
  • 2015-11-05 22:14:27
    բայց ինչի ցնդած՞ լավ էլ ադեկտիվ
  • phantom( Դիպլիպիտո
    2015-11-05 22:31:27
    Առաջին նկարը ո՜նց եմ սիրում,ապրես ,Մելուկ ]:)
    • fiction ☯
      2015-11-05 22:35:16
      քո նկարն եմ գողացել, շատ դուրս եկավ :) կորա՜ծ, էս դու ես՞
      • EvanescenceAmyLee
        2015-11-05 22:36:19
        Ասենք ես միանգամից հասկացա որ հետ է վերադարձել Ա ]:) ]:)
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-05 22:37:31
        Ա հա,հլը կիխիչ էլ էի ուզում սպասել,բայց որոշեցի հիմա անել,հետո պոստ կանեմ :) Ես սիրում եմ իմ նկարը (պաղպաղակ) ]:)
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-05 22:38:06
        Հա,բայց ինչի՞ Ա,հլը այդքան շատ ոչ մեկը անունս չէր կրճատել (:| :D
      • EvanescenceAmyLee
        2015-11-05 22:39:58
        Ա բացականչում ենք :Դ
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-05 22:43:09
        Չհասկացա,էլի ուղեղս մոռացավ՝ ինչի համար եմ իրեն պահում (ախ)
    • fiction ☯
      2015-11-05 22:43:11
      Ան, քո անունը պիտի Ա՜ դնենք, էդ քո նկարին նման ես,,,, կարոտել էի :)
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-05 22:44:10
        Ի՞նչ նկար,այ կարոտակեզ էակ ]:) ]:) Ես էլ (խփո)
      • fiction ☯
        2015-11-05 22:53:28
        նախկին էջիդ գլավնին կամ սույն պոստիս առաջին նկարը բաժանիչից առաջ O:) ո՞նց ես, ու՞ր էիր
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-05 23:03:49
        Հա, ասեմ ավելին՝ այս էջիս ու այդ էջիս նկարներում նույն մարդն է ]:) սրանից հավեսս հանեմ՝ անցնեմ էն մեկին,մի հատ էլ իրենից նկար ունեմ ;) Տնից՝ դասի,դասից՝ տուն.ես խելոք էակ եմ (խոնարհվել) Էն «ցիտատս» ուժի մեջ է,դու՞ (ժպիտ)
      • Նիկեա
        2015-11-06 14:59:02
        :D Մել աչքիս չգիտես հա, որ Անածիկը գնաց մի տարով մեծացավ էկավ :D
      • fiction ☯
        2015-11-06 19:32:24
        ցիտատներդ մտել են լեքսիկոնից մեջ O:) , Գոգ, ինչ մի տարի՞, նոր-նոր մի ամիս,,,,, չնայած ոսւանող լինելով մի ամիսը կարելի ա մի տարի հաշվեել
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-06 21:04:56
        Ա ի՞նչ եք ուզում իմ ուսանողական կուխնիայից: (:| (դեմք) ]:) ]:) ]:) ]:)
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-06 21:05:37
        ՑիտատՆԵ՞Ր (:|
      • fiction ☯
        2015-11-06 21:34:44
        մերն էն նենց կուխնյա չի հա՞, :D այո, մշրվածս
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-07 10:58:40
        Բայց ես ե՞րբ եմ ձեր կուխնյայի հա-ին չէ ասել: 0_0 Ուղղում ՝ գերմշրվածս:D
      • fiction ☯
        2015-11-07 15:48:57
        մի հատ անհամ հարց՝ ո՞նց են դասերը O:)
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-07 15:55:48
        Դասերին ի՞նչ է եղել .ինչ լինում է՝ մեզ է լինում :D դու պարապում ես?
      • fiction ☯
        2015-11-07 15:57:36
        հա, երեք առարկա, ավելի քան երբևէ հասկանում եմ մշրված բառի խորությունը :D
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-07 16:07:02
        Ֆիզիկականը՝ հեջ,հոգեպես ?:DՈւր ես տալու ?
      • fiction ☯
        2015-11-07 16:10:35
        հոգեպես՝ ավելի քան երբևէ միասնական (պլճ :D ) տնտեսագիտական
      • Նիկեա
        2015-11-07 17:05:29
        ՄԵլին նկատի ունեի, որ էս ընթացքում իրա ծնունդն էր :D ինքը համեստություն արեց չասեց :D
    • phantom( Դիպլիպիտո
      2015-11-07 18:25:47
      Աաաաաա պըլճ,լավ բաները հնարավորինս պըլճ ;) ]:) ]:) Ա դու թվեր չէիր սիրում բա (:| :^)
      • phantom( Դիպլիպիտո
        2015-11-07 18:28:43
        Ա Գոգ,իսկի ես չէի հասկացել՝ ինչ ես ասում,ինքը որտեղի՞ց իմանար (:| (պաղպաղակ) :D
      • fiction ☯
        2015-11-08 20:10:27
        դե եսիմ, դու "երևի" պոստս հիշի, հաա Գոգ, ես մտա էն, ճիշտն ասած Մարին, դասարան.անտեր.էյեմ, ընդեղ տեսա, շնորհավորեցի խաբար չէի, սպաս, մի հատ լ ստեղ շնորհավորեմ,,,, տակ ուրեմն, ռազ-ռազ, Աննա ջան, քեզ ամենալավ բաները, լիքը-լիքը գրքեր, բանասեր մարդ ես, հետո, մեկ էլ՝ Իսպանիա, tumblr make a wish harry - Поиск в Google
      • Նիկեա
        2016-01-16 13:40:02
        Ան ես գնաու եմ, հենց գնացի, գործերս լավ եղան, կկանչեմ :D
      • Աաաաա ուշ-ուշ եմ տեսնում ,արդեն ուշացած :D:D:DՄե՜լ,ապրես նորից,երկու ամսվա հնեցված շնորհակալություն աա:D Գոգ,կլինի առաջինը ես գնամ?:D
      • Նիկեա
        2016-01-16 13:56:45
        իիիիիի,չէ, կամ լավ ես սկզբից Հյուսիսային բևեռ կգնամ, նոր կգամ Իսպանիա O:)
    • Հնեցման* գնում ես ՝ բադի սառած չի դառնաս ?:D:D
  • los niños del siglo
    2015-11-05 23:11:28
    ոնցվոր իմ են վերջին պոստի միտք ավելի սիրուն ձևով առա տարած լինես (ծաղիկ) (ծաղիկ) չմտածես թե ասում եմ ինձնաից ես վերձրել եչ մի նաման բան նկատի չունեմ զուտ մտքի տեսակետից :) :) Ապրես լավն էր մելին (ուրախ) (ուրախ)
    • fiction ☯
      2015-11-06 19:33:14
      խայթեց, նավսեց, հետ լ ասում՝ ապրես |( :D ապրես Լիլ
      • los niños del siglo
        2015-11-07 17:01:04
        վայ մելինե ենքան սախալ եմ գրել ես վերջերս ինչ ուզում եմ հասեմ չ-ով առանց դրա եմ ասում և հակառակը մի բան նենց չի հետս ես քեզ ներքինով կբացատրեմ ինչ կուզեմ ասել :) (ուրախ)
      • fiction ☯
        2015-11-08 20:11:08
        խոշորացույցով եմ կարդում գրածներդ, էս վերջին պոստդ, լ դու սուս :D
  • ԽուՃուճիկ:)
    2015-11-05 23:25:59
    Շա՜տ լավն էր, դուրս եկավ, սիրեցի (լավ) :)
    • fiction ☯
      2015-11-06 19:33:23
      դու էլ ապրես (գինի)
  • Սոնա
    2015-11-05 23:29:30
    Թոյներ նամանավանդ սկիզբը
    • fiction ☯
      2015-11-06 19:33:59
      հա՞, բայց հիմնական վերջի մասն էր, դրա վրա ա սկիզբը կառուցվել
      • Սոնա
        2015-11-06 20:12:58
        եսիմ էդ թեթևությունը կար չկար տենց խառներ ամենալավը սկիզբներ :) կարելիյա սկզբի վրա նոր վերջ կառուցել
      • fiction ☯
        2015-11-06 21:35:13
        էդ քո վրա O:)
    • AnI.vArDaNyAn
      2015-11-14 22:06:36
      բարև
      • fiction ☯
        2015-11-15 20:43:45
        բա՜րև (գինի)
  • 2015-11-06 14:59:46
    միծտ տենց գրառումներ արա :) ընտիր էր :) ապրես
    • fiction ☯
      2015-11-06 19:34:13
      դու էլ Կիմուլ O:)
  • nean
    2015-11-07 00:19:27
    հետաքրքիր էր ստացվել,կարդալուց չէր կորում ոչ մի բան,էտ լավա :)
    • fiction ☯
      2015-11-07 15:49:10
      շնորհակալ եմ O:)
  • Emris
    2016-01-11 23:48:39
    Գիտե՞ս ինչ...Հրաշալիա. (հարմար սմայլ չեմ էլ գտնում , որ դնեմ) :) ամեն տառդ, բառդ, ստորակետն ու բութն անգամ ենքան տեղին էին.. Անմեն ինչ ենքան ճիշտ էր, ձգող...Հիմա ամեն մի նախադասությունդ վազող-տողով գլխումս գնում-գալիսա..
  • fiction ☯
    2016-03-16 18:39:35
    շնորհակալ եմ շատ.... չէի սպասում