Հեղինակային չափածո ստեղծագործություն, որը գուցե ընկալվի տարբեր ձևերով: Այստեղ նշված են մարդկային խոհերի ընթացքների և գերխորացման մասին մտորումներ:
Մաս 1-ին
_Ես դարձել եմ իմացաբան ու դալկադեմ: Մո՛տ է կանգնած, մո՛տ է արդեն մա՛հը անդեմ: Ես ժպտում եմ: Ես անկարող մի ճարճատյու՜ն... Ես դառնում եմ լիավյուն լուսաշողի նսեմացում: Եվ ես արդեն երեխա չեմ վախվորահատ, Ով հենվում է հարազատի ամոքմանը՝ վհա՜տ-վհա՜տ: Եվ չեմ ուզում փոխել ոչինչ կյանքում մթնած, Օրինաչափ բարդույթներում մոլեգոյա՜ց... _Իսկ դու ի՞նչ ես ուզում, այս օրերի աղջամուղջում, Որ սկսես դու կրկնել, իրար ետև՝ երջանկությու՜ն: Ու աղջիկը լռեց նորից, Նայեց պատին՝ պառկած տեղից: Եվ րոպեներ հաջորդաբար անցան անխոս: _Ես քեզ կասեմ, երբ ունենամ մտահոս:
Մաս 2-րդ
Մութ գիշերում, որ անցնում էր անքու՜ն, արթու՜ն, Լուռ նստած էր աղջիկը քաջ, իր անկողնու եզրամասում: Ծեր փայտերին՝ այն դարչնագույն աթոռակին, Նստած էր ընկերը հին, անբաժան ու հավատարիմ: Լսվեց հստակ մի ձայն մահճակալի եզրամասից, Այդ ժամերի լռության հանկարծական ճեղքումից. _Արի դուրս գանք այս սենյակից՝ անխո՜ս, անձա՜յն Ու հասնենք բակ, քայլենք հեռու, մենք, մե՛նք միայն: _Թե ուզում ես, մենք կանենք այդ, Ի՛մ բարեկամ, լուսատարած ու գունահատ: _Ես հասկացա: Արի գնանք: Բռնիր ձեռքը իմ տկար: Ես չեմ կարող խնդրելիս լինել այնպե՜ս անաչառ: _Պետք չէ, պետք չէ ոչինչ խնդրել մյուսներից, Պետք չէ ապրել ուրիշի ապավինման ուժերից... Հեռու են այդ մյուսները սնամիտ, Իրենց վարքով հնազանդ ու թուլամիտ: Վախենում եմ մնալ մենակ այս կյանքում, Իմ մտքերի ծայրահեղման քաոսում...
Մաս 3-րդ
Ու քայլերը տարան հեռու ընկերներին, Այն մտահաս ու գերհասուն ջահելներին: Մենակ էին մառախուղում այս մտածին, Մտքերի մեջ, չմնային դրանք անծին: Սևամարմին մառախուղում նրանք կանգնած էին ամուր Եվ ունեին զենքներ հատու, խոցող ու սուր: Ուժեղ էին նրանք, բայց անկարող առանց մյուսի՝ Իր մտքերի հավատարիմ հասկացողի: _Իսկ ինչու՞ ենք մենք այդպիսին: Հավասարման լուծումների նպաստն էին... Կամ, գուցե և պատահական թվերի բաշխումների... Ես ինձ լավ եմ զգում, ինչպես և դու, զարմանալի՛: Խոսեց տղան իր մտքերի դժվարությամբ, Որ հասկացվեց ամբողջովին ու հեշտությամբ:
Մաս 4-րդ
_Դու շատ ես գնում հեռու, այո՛, այդպես է թեկուզ, Բայց պետք է մտորել աշխույժ, ոչ թե լինել մտասույզ: Մենք ունենք մի շարք թվեր, հնարավոր լուծումնե՜ր Եվ անում ենք մտմտանք ու ցանկալի ընտրանքներ: Մենք կարող ենք ստանալ ուզած արդյունքը՝ մեր վերջ, Քանզի թվերը ճկման՝ ունեն լուծումներ անվերջ: _Այո՜, այդպես է իրոք, դու խոհեմ ես, հանճարո՜տ: Ես ուզում եմ թափանցել կյանքի մութը զառամոտ: Պետք է հասնել արդյունքի՝ մեր ցանկալի կործանչին Ու գնալով հեռուներ՝ մենք կգտնենք մեր վերջին: _Ես մեռնելու եմ շուտով, հեռանալու կարոտո՜վ... Կամ մտքերով անկենդա՜ն՝ ոչնչանքի պայմանո՜վ... _Հեյ սպասի՛ր, սիրելի՛ս, մի՛ վհատվիր մտքերից, Դու կործանվիր գերմարդից, ոչ թե արյան քաղցկեղից...
Մաս 5-րդ
_Օ՜, թանկագի՛ն բարեկամ, դու տվեցիր միտքը ա՜յն, Դու տվեցիր բանալին: Ես կփրկվե՜մ հավիտյան: Ես, ինչպես դու, ուզում եմ ապրեցնել այդ հսկային, Բայց անշապ էինք մենք տրված ապրելու կամքին: Ես կփլվեմ մշտաբար, այս օրերում ժամահաս Ու կհասնեմ բարձունքին՝ մոտալուտին վերահաս: _Ես քեզ հետ եմ, իմ անգի՛ն ընկերուհի, Ինչու՞ ապրել օրեր՝ առանց համախոհի: Ես գնում եմ հանձնելու մտքերը մաքուր թղթին: Դու միակն ես մյուսներից, արի լինենք միասին: Ես ուզում եմ մտածել ու խորհել անխուսափ Ու մխրճվել ու լողալ մտքերի մեջ այս անափ: _Արի՛, արի՛, բարեկա՛մ, արի գնանք մենք տնակ Եվ կտրվենք մեկ-մեկից՝ լինելով ոչ միայնակ: Եվ մտքերը կծնվեն՝ արդեն առանց խափանման Ու գուցե կկործանեն մի շարք մարդիկ բանական:
Մաս 6-րդ
Քայլում էր զույգը` գերմարդկային խոհերի Եվ հասնում էր տնակին՝ հանգրվանին մտքերի: Հասան նրանք հենց այնտեղ, որտեղից դուրս էին ելել Ու նստեցին նույն դիրքով, որից վեր էին կացել: Սկսեցին մտորել ու կտրվել աշխարհից, Նստած էին սենյակում, որ հեռանան այդտեղից: Եվ հասնում էին հեռուներ՝ սլացքներով շեշտակի, Խոյացումով այն հուժկու՝ կորչում էին ուղղակի: Չկար գեթ մի ընկալում՝ աշխարհիկ, սովոր կյանքից, Որ ունենանար պատասխան՝ տրվող նրանց բնազդից: Ու մթնում էին, խունանում, արագորեն սևանու՜մ. Հոգիները երկուսի խավարում էին ապրում:
Մաս 7-րդ
Հզոր միտքը ուժգնոտ՝ նպատակի հասումո՜վ... Եվ աղջիկը հեռացավ՝ մի պահվա սթափումով. _Ես գնում ես...,_ ու խոսքերը մնացին անարտասան ու անծին, Քանզի խորությունն անհուն խոստացել էր փլուզում՝ արդեն կյանքից անցածին: Տղան աչքերը ուղղեց մարնին անշարժ-արնապատ Ու վայրկյան անց նա շեղեց հայացքը իր մտապայթ: Շարունակեց մտորել ու մոտենալ սահմանին, Որ հեռանա աշխարհից, ապրի պահը իր վերջին...
Հավերժացում՝ գերմարդի ծնունդով ու պարզի ոչնչացմամբ ...''Չկար գեթ մի ընկալում՝
աշխարհիկ, սովոր կյանքից,
Որ ունենանար պատասխան՝
տրվող նրանց բնազդից:'',կտրվել միմյանցից՝չլինելով միայնակ...ցանկալի ընտրանք ու թվերի անվերջ լուծումներ...գաղափարների կործանում "բանական" մարդկանց կողմից... Հետաքրքիր էր:
Impression
2015-11-17 14:51:46Universal
2015-11-17 14:55:48alochka
2015-11-17 18:45:47Universal
2015-11-18 09:12:19Կուլե(Un Loco Quimera
2015-11-18 08:59:39Universal
2015-11-18 09:13:59Կուլե(Un Loco Quimera
2015-11-18 18:56:48Universal
2015-11-18 19:48:42Կուլե(Un Loco Quimera
2015-11-18 23:38:00Universal
2015-11-19 09:07:30Կուլե(Un Loco Quimera
2015-11-19 15:53:15Universal
2015-11-19 17:16:31fiction ☯
2015-11-18 19:29:59Universal
2015-11-18 19:49:10fiction ☯
2015-11-18 20:12:31Universal
2015-11-18 20:14:07fiction ☯
2015-11-18 20:16:25Universal
2015-11-18 20:17:30fiction ☯
2015-11-18 20:21:46Universal
2015-11-18 20:22:37AnI.vArDaNyAn☯☯☯☯☯
2015-11-18 20:36:56Universal
2015-11-18 20:40:22Մարդասեր
2015-11-19 15:47:00Universal
2015-11-19 17:17:49Մարդասեր
2015-11-19 23:03:27Universal
2015-11-19 23:12:52Universal
2015-11-19 23:41:55Մարդասեր
2015-11-26 17:06:10Թիթեռ
2015-11-19 16:34:40Universal
2015-11-19 17:18:20Սոնյա
2015-11-19 23:50:08Universal
2015-11-20 13:51:10Narusik
2015-11-22 18:19:37Universal
2015-11-25 11:18:06