Copy SMS

Արվեստ +

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք 


 Գայ Դեննինգը ծնվել է 1965 թվականին Բրիստոլում:Սկսել է նկարել յուղաներկով տասնմեկ տարեկանից սկսած: Ութսունականներին դիմել է նկարչական դպրոց,սակայն փորձն անհաջողության է մատնվել,և չի ընդունվել:Ուստի ստիպված է եղել ինքնուրույն սովորել գեղանկարչության ասպեկտները և ժամանակի նընթացքում կատարելագործվել է:Հետագայում ուսումնասիրել է արվեստի պատմություն՝ ստանալով դիպլոմ:Քսան տարեկանում միաջամանակ աշխատելով մի քանի տեղերում ընտանիքին աջակցելու համար՝ Գայը չի հրաժարվել արվեստից և գտել է ժամանակ ստեղծագործելու համար:Ստեղծագործական ինքնատիպությունը հետագայում դարձավ նրա ճանաչման խթանը:Գայը Neomodern խմբի հիմնադիրն է :Նկարները ցուցադրվել են և՛ անհատական,և՛ այլ արտիստ ների ցուցահանդեսներին աշխարհի ամենատարբեր երկրներում:Հեղինակը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է,որ իր նպատակը միայն գեղեցիկը նկարելը չէ,այլ այն ,ինչը կօգնի իրեն մարդկանց մտովի տեղափոխել և մտածելու առիթ տալ:2007 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա:
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք
Արվեստ + - Guy, Denning, պատմվածք  




                 " Այն կարող է լինել արդարացված..."

           Մաս 1(հեղինակային)

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք



Առավոտ էր:Դրսում լսվում էր չարագուշակ քամու ահագնացող ոռնոցը,որ, ճանապարհին ամեն տեսակի իրի հպվելով,ծառերի տերևները անխնա պոկելով,շարունակում էր վազել,ասես ցանկանում էր ինչ-որ մեկին բռնել,բայց ուզածին չհասնելով՝ շարունակում էր սաստկացող բարկությամբ ամեն ինչ իր երտևից տանել:Քամու ընթացքն ուղղորդվում էր մետաղանման իրերի սարսռացնող զրնգոցով և ծառերից պոկվող տերևների աղերսալի շրշյունով:
Տանը քամու անդրաշխարհային նվագն ամբողջացնում էր խոնավությունից խամրած պատերից մեկի կենտրոնում կախված ժամացույցի կանոնավոր տկտկոցը:Նկուղ հիշեցնող սենյակի մահճակալին պառկած՝ անընդհատ շուռումուռ էր գալիս,բայց, ո՜չ,նա սենյակում չէր,երևակայական անգո աշխարհն էր նրան շղթայել իր մեջ. տեսնում էր միայն կանգնած խոնավ մառախուղ,որ փակում էր ողջ տեսահորիզոնը:Դանդաղ,անվստահ քայլերով սկսեց առաջ գնալ,տագնապալի հայացքը այս ու այն կողմ էր դարձնում՝ փորձելով ինչ-որ կենդանի բան որսալ,բայց ապարդյուն:Ամեն քայլի հետ հուսահատությունը մեծանում էր,շուտով սկսեց վազել,որոշակի տարածություն անցնելուց հետո կտրուկ արգելակում էր ու շարունակում այլ ուղղությամբ գնալ:Թանձր մշուշի մեծ նմանվում էր ցնորային տեսիլքի կամ ստվերի.բավական էր լույսի առկայծում,որ միանգամից չքվեր:Հերթական անգամ ուզում էր կանգնել շունչ քաշելու,երբ լսեց երեխայի բարձր ճիչ և առանց մտածելու հետևեց ձայնին՝չհասցնելով գիտակցել,որ այն միայն վախեցրեց իրեն:Նկատելով,որ ձայնն ավելի է ուժգին թափ է ստանում՝հասկացավ,որ մոտենում է ձայնի աղբյուրին:Մի քանի քայլ անելուց հետո մշուշի մեջ նկատեց նրան. իրենից մի քանի քայլ այն կողմ՝ ինչ-որ հարթակի վրա, կանգնած էր մոտ չորս տարեկան մի տղա,նրա գլխին ճերմակ,անթափանց քող կար,որ ծածակում էր ողջ մարմինը և կարծես ձուլված էր մշուշին.տեսանելի էր միայն դեմքը:Տղան ավելի մեծ թափով փղձկաց,դրանից այտերը շառագունեցին,ձեռքը մեքենայաբար վեր բարձրացավ,իսկ քողը հանկարծակի շարժումներից սկսեց տատանվել՝ միայն նրա շուրջը պտույտ տվող քամու տպավորություն ստեղծելով:Արդեն մի քանի րոպե արձանացած հետևում էր տղային,նրա աչքերում հեղվող ամեն մի արցունքի հետ ցանկություն էր առաջանում մոտենալու և ինչ-որ կերպ օգնելու,բայց համարձակությունը չէր հերիքում.բավարարվում էր միայն կարեկցող հայացքը նրանից չկտրելով: Երբ տղան նկատեց նրան ,պապանձվեց.լռության ծանր կապանքները շղթայեցին մթնոլորտը,բայց նրանցից և ոչ մեկը չէր պատրաստվում մյուսի հայացքից խույս տալ:Լռության վերջակետը դրեց տղայի՝ ոտքն առաջ մեկնելուն զուգահեռ առաջացած խլրտուքը,որ հետևանքն էր քողի տատանման: Շուտով շարժումներն ավելի համարձակ դարձան .տղան սկսեց երերաքայլ առաջ գնալ,բայց աղջիկը դեռ չէր հասցրել զգույշ լինելու կոչ անել,երբ նա կես մետրից ոչ ավելի բարձրությունից աներևակայելի վեհությամբ ցած ընկավ. ոչ մի ձայն:Աղջիկն առաջ նետվեց նրան օգնելու,բայց նա...նա չկա՜ր,կարծես վայրկյանների ընթացքում գոլորշիացել ու խառնվել էր մառախուղին:
-Ինչպե՞ս,ինչպե՞ս...-առանց հասկանալու,որ արդեն գիտակից աշխարհում է,ճչաց նա ու միանգամից պոկեց գլուխը բարձից: Ինքն էլ չէր հասկանում՝ինչու էր լալիս. արցունքները կռիվ էին տալիս ակնագնդից պոկվելու ու ակնաճեղքից դուրս գալու ,ազատություն գրկելու համար,բայց դրանից հետո էլ կորցնում էին վայրկենական ազատությունը և ազատաբաղձությունը գագաթնակետին հասցրած՝ իջնում էին այտերն ի վրա՝կարծես ձգտելով հասնել անեզրության ,որտեղ կարող են անվերջ առաջ գնալ՝առանց որևէ արգելքի:
-Նորից նույն երազը,ճակատագրի խածումները հիմա էլ այս ձևով են արտահայտվում:Բայց ոչ՛, այս անգամ խղճուկ անհուսալիությանը դեմ առ դեմ հանդիպելու ցանկություն չունեմ:Դե՛,Լիա՛,այսօրը ուրիշ է,այն քեզ նոր երևակայական ազատ ճախրանքների հնարավորություն կգա,ավելի ճիշտ՝ դրանք արդեն էլ երևակայական չեն լինի...
Վճռականությունը մեծացնելու համար ցանկացավ ձեռքի մի հպումով վերջ դնել արցունքների հոսքին,բայց ինչպե՞ս. ձախ ձեռքը հենել էր մահճակալին ,որ կարողանա կիսապառկած վիճակում մնալ,իսկ աջը...այն երբեք էլ օգնության չէր հասել անհրաժեշտ պահին: Բայց տարիները Լիային փորձառությամբ էին զինել,շատ արագ կարողացավ ձախ ձեռքը հարմարեցնել ու նստել.վեր կացավ,սրան հետևեց տագնապաշունչ հոգոցը,ապա կտրուկ շրջվեց ու սենյակից դուրս եկավ:
«Այս օրը,թվում է,չի վերջանալու. այն շատ անիրական է ավարտ ունենալու համար»,- մտածում էր նա՝ հայացք նետելով ժամացույցին:Մոտենալով դռանը՝ այն կիսաբաց արեց,նույն պահին քամին այնպիսի ուժգնությամբ ներս սողորսկեց,որ սարսռաց. այն կարծես ուզում էր պոկել աղջկա մաշկը ու թափանցել դրանից այն կողմ:
-Լիա՞,ի՞նչ ես անում այդտեղ,դու հիմա պետք է քնած լինեիր, քեզ հանգիստ է պետք,- լսվեց հարազատ ձայնը:

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք




Ռիչարդ Բախ.«Հեռավոր վայրեր չեն լինում» (պատմվածք)

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

Ռեյ Հանսեն անունով փոքրիկ աղջիկը, որի 5 տարեկանն էր լրանում, հրավիրել է իր ընկեր Ռիչարդ Բախին իր ծննդյան տարեդարձին…

Ռեյ:

Շնորհակալություն քո ծննդյան տարեդարձին հրավիրելու համար:

Ես ճանապարհորդում եմ միայն շատ կարևոր պատճառներով, իսկ քո ծննդյան տարեդարձը դրանցից մեկն է: Եվ թեկուզ հազար մղոն է բաժանում իմ տունը քո տնից, ես ճամփա եմ ընկնում, որովհետև ուզում եմ քեզ հետ լինել:

Ճանապարհորդությունը ես սկսեցի Կոլիբրիի սրտում, որին ես և դու վաղուց էինք ճանաչում: Կոլիբրին ինչպես միշտ բարի էր, սակայն երբ ես ասացի նրան. «Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», նա զարմացավ:

Մենք երկար սավառնում էինք լռության մեջ, և հանկարծ Կոլիբրին ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում. Թե ի՞նչ է նշանակում «ՈւՂԵՎՈՐՎԵԼ տարեդարձին»»: «Իհարկե, ուղևորվում եմ տարեդարձին,- պատասխանեցի ես, – Մի՞թե դա դժվար է հասկանալ»:

Կոլիբրին լռեց, և միայն այն ժամանակ, երբ մենք մոտեցանք Բվի տանը, նա ասաց. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:

«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Բվին: Կոլիբրիի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» բառը տարօրինակ էր հնչում, սակայն ես այնուամենայնիվ արտաբերեցի այն, որպեսզի Բուն ինձ հասկանա:

Բուն երկար սավառնում էր լռության մեջ: Այդ լռությունը բարի էր:

Երբ Բուն մոտեցավ Արծվի տանը, նա ասաց, «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:

«Իհարկե, նա փոքրիկ է, – ասացի ես,- որովհետև նա դեռ մեծ չէ: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:

Բուն նայեց ինձ իր խոր, սաթե աչքերով, ժպտաց և ասաց. «Մտածիր այդ մասին»:

«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Արծվին: Այժմ, Կոլիբրիի և Բվի հետ զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ» և «ՓՈՔՐԻԿ» բառերը տարօրինակ էին հնչում, սակայն ես կրկնեցի դրանք, որպեսզի Արծիվն ինձ հասկանար:
Մենք միասին սավառնում էինք լեռների վրայով` խաղալով լեռնային քամիների հետ:

Ճանապարհի վերջում Արծիվն ասաց. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «ՏԱՐԵԴԱՐՁ» բառը»:

«Իհարկե, տարեդարձ,- ասացի ես, – Մենք կնշենք այն ժամը, որից սկսեց Ռեյը և որից առաջ նա չկար: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:
Արծիվը ծալեց թևերը և մենք իջանք անապատի ավազուտների մեջ գտնվող մի ուղիղ հարթակի վրա:

«Ժամանակ Ռեյի կյանքից առա՞ջ: Քեզ չի թվում, որ Ռեյի կյանքն ավելի շուտ է սկսել, քան կհայտնվեռ ժամանակը»:

«Փոքրիկ Ռեյը մեծանում է, և ես ուղևորվում եմ նրա տարեդարձին, նվերով», – ասացի ես Բազեին: Եվ չնայած Կոլիբրիի, Բվի և Արծվի հետ ունեցած զրույցից հետո «ՈւՂԵՎՈՐՎՈւՄ ԵՄ», «ՓՈՔՐԻԿ» և «ՏԱՐԵԴԱՐՁ» բառերը տարօրինակ էին հնչում, ես նորից կրկնեցի դրանք:
Հեռու ներքևում մեր տակ անապատն էր տարածվում: Ճանապարհի վերջում Բազեն ասաց. «Գիտես, ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես բացարձակապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում «Մեծանում է» բառը»:

«Իհարկե, մեծանում է, – ասացի ես, – Ռեյն անընդհատ մոտենում է նրան, որ մեծ լինի և մի ամբողջ տարի հեռու մանկությունից: Մի՞թե դա դժվար է հասկանալ»:

Բազեն վայր իջավ մի խաղաղ ափի վրա:

«Մի տարի հեռու մանկությունի՞ց: Դա ինչ-որ նման չէ մեծանալուն»:

Նա օդ բարձրացավ և չքացավ:

Ճայը, ինչպես գիտեի, շատ իմաստուն էր:

Երբ ես թռչում էի նրա հետ, ես ամեն ինչ մանրամասն կշռադատում էի` աշխատելով ճիշտ բառեր ընտրել:

Ես ցանկանում էի, որ Ճայը հասկանա, որ ես ինչ-որ բան սովորել եմ, երբ ես կխոսեի նրա հետ:

«Ճայ, – վերջապես ասացի ես, – ինչու՞ ես դու ինձ տանում Ռեյի մոտ, երբ գիտես, որ ես արդեն նրա հետ եմ»:

Ճայը շրջան կատարեց ծովերի վրայով, բլուրների և փողոցների վրայով և փափուկ վայր իջավ քո տանիքին:

«Որովհետև շատ կարևոր է, – ասաց նա, – որ դու ինքդ հասկանայիր ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն հիշիր, – ասաց նա, – ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի դադարում ճշմարտություն լինելուց»:

Ու Ճայը չքացավ:

Այժմ եկել է քո նվերը բացելու ժամանակը:

Ժամանակն արագ ոչ պիտանի է դարձնում կտորներից և ապակուց նվերները, և դրանք հեռանում են մեր կյանքից:

Քեզ համար ես ավելի լավ նվեր ունեմ:

Սա մատանի է, որը դու միշտ կարող ես կրել:

Այս մատանին քեզ նոր ուժ կտա:

Այն յուրահատուկ լույս է ճառագում:

Այդ մատանին հնարավոր չէ խլել կամ ոչնչացնել:

Եվ միայն դու կարող ես տեսնել մատանին, որը ես նվիրում եմ քեզ:

Այնպես, ինչպես ես, քանի որ երբ մատանին իմն էր, ես միակն էի, ով կարող էր այն տեսնել:

Կրելով այն, դու կարող ես սավառնել թռչունների հետ:

Դու կկարողանաս տեսնել աչքերը նրանց ոսկեգույն աչուկներով, դու կկարողանաս հպվել քամուն, որը թափանցում է նրանց մետաքսե փետուրների միջով, դու կճանաչես աշխարհի և նրա հոգսերի վրայով թևածելու բերկրանքը: Դու կկարողանաս մնալ երկնքում այնքան, ինչքան կուզես, ողջ գիշերը մինչև արևածագ, իսկ երբ դու կցանկանաս վերադառնալ, քո հարցերին պատասխաններ կգտնվեն և բոլոր տագնապներդ կչքանան:

Ինչպես այն ամենը, ինչին հնարավոր չէ դիպչել կամ տեսնել աչքերով, քո նվերը ուժ կհավաքի, եթե դու այն օգտագործես: Սկզբից դու կարող ես այն փորձել բնության վրա, ուղղորդելով այն թռչուններին, որոնց հետ թռչում ես:

Իսկ հետո, երբ դու կսովորես այն օգտագործել, դու կկարողանաս սավառնել թռչունների հետ, որոնց դու չես տեսնում:

Եվ վերջապես դու կհասկանաս, որ քեզ պետք չեն ոչ մատանին, ոչ թռչունները, ամպերի լռությունից վեր ճախրելու համար:

Եվ երբ կգա այդ օրը, դու պիտի տաս քո նվերը նրան, ով կկարողանա այն օգտագործել, ով կկարողանա հասկանալ, որ այս աշխարհում բոլոր կարևոր իրերը պատրաստված են ճշմարտությունից և բերկրանքից, ոչ թե կտորներից և ապակուց:

Ռեյ, սա վերջին անգամն է, երբ ես գալիս եմ քո մոտ այս տոնին, քեզ հետ միասին ըմբռնելու այն, ինչ մեզ սովորեցնում են թռչուն-բարեկամները:
Ես այլևս քո մոտ չեմ գա, որովհետև ես արդեն քեզ հետ եմ:

Ես չեմ կարող քեզ «փոքրիկ» կոչել, որովհետև դու արդեն մեծացել ես, խաղալով, ինչպես բոլորս, քո կյանքերի միջև` ուղղակի ուրախանալով գոյությանը:

Դու ծննդյան օր չունես, որովհետև ապրել ես միշտ. դու երբեք չես ծնվել և երբեք էլ չես մահանա:

Դու այն մարդկանց երեխան չես, ում մայրիկ ու հայրիկ ես կոչում, դու նրանց ուղեկիցն ես իրերը հասկանալու ուղու վրա:

Ընկերների ցանկացած նվեր երջանկության մաղթանք է, ինչպես և այս մատանին: Սավառնիր ազատ և երջանիկ, ծնունդներից դուրս հավերժության մեջ և մենք կհանդիպենք այժմ և հետո, երբ կցանկանանք, տոնի ժամանակ, որը երբեք չի ավարտվի:

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք



Կրած տառապանքի հետքը ավելի շուտ կարելի է համեմատել մատի կամ աչքի կորստի հետ: Գուցե տարվա մեջ մեկ անգամ հիշենք այդ, բայց եթե հիշենք, միևնույն է, փրկություն չկա:

Սքոթ Ֆիցջերալդ

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՇատ խոսելը և շատ բան ասելը նույն բանը չէ:
Սոֆոկլես 

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՄիակ մարդը,ում հետ ում հետ պետք է համեմատվեք,դուք եք անցյալում և միակ մարդը ,ումից պետք է լավը լինեք,այն մարդն է,որը դուք եք հիմա: Զիգմունդ Ֆրեյդ



Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՄարդու ամենամեծ թերությունը լիարժեքության զգացումի թերարժեքությունն է:Մհեր Մկրտչյան

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքԱշխատեք ստանալ այն,ինչ սիրում եք,հակառակ դեպքում ստիպված կլինեք սիրել այն,ինչ ստանում եք:Բեռնարդ Շոու

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՇարի գոյությունը բարին է երաշխավորում:Ավիկ Դերենց Ե

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքԵթե ուզում ես ճանաչել մարդուն,մի՛ լսիր,թե նրա մասին ինչ են խոսում մյուսները,լսիր,թե ինչ է ասում նա մյուսների մասին:Վուդի Ալեն

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՄի վախեցեք թշնամիներից,վախեցեք ընկերներից.դավաճանում են ընկերները ,ոչ թե թշնամիները: Ջոնի Դեպ

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՉեն փոխվում միայն ամենաիմաստուններն ու ամենահիմարները:Կոնֆուցիոս

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքԱսա ճշմարտությունը և ստիպված չես լինի շատ բան հիշել: Տվեն

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՄիշտ ընտրեք ամենադժվար ճանապարհները:Նրանում դուք չեք հանդիպի մրցակիցների:Շառլ դը Գոլ

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքԽելացիները լի են կասկածներով,իսկ հիմարները՝ վստահությամբ.ահա թե որն է մարդկության ամենամեծ խնդիրը:Բուկովսկի

Արվեստ + - Guy, Denning, պատմվածք

― Մենք այլևս մտածելու կարիք չունենք։ Ամեն ինչ նախապես մտածված է, նախապես ծամված և նախապես զգացված։ Պահածոնե՜ր։ Միայն մնում է բացել։ Օրը երեք անգամ մատակարարվում է տուն։ Ոչինչ պետք չէ՝ ոչ ցանել, ոչ աճեցնել, ոչ եփել հարցերի, կասկածանքների և կարոտի կրակի վրա։ Պահածոներ։— Նա քմծիծաղեց։— Մենք հեշտ չենք ապրում, Բորիս։ Էժան ենք ապրում։Ռեմարկ

Արվեստ + - Guy, Denning, պատմվածքԱռանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։ Ուրեմն, էլ ինչո՞ւ ապրել։ Մարդ կարող է նաև նույն հաջողությամբ մեռնել...Ռեմարկ


Արվեստ + - Guy, Denning, պատմվածքՇնորհակալություն ուշադրության համար,սիրով՝ Կուլե, Մարտահրավեր եմ նետում nean-ինԱրվեստ + - Guy, Denning, պատմվածք

18

101

1667

  • Impression
    2015-11-19 15:02:11
    Ահ..նկարները հրաշք...խոսքերը հրաշք..հատվածը հրաշք..պատմվածքիդ մասին էլ չխոսեմ.հիանալի էր...սպասում եմ շարունակությանը
    • Կուլե(Un Loco Quimera
      2015-11-19 15:36:34
      Ապրես ,ես էլ ժամանակին եմ սպասում :D
      • Impression
        2015-11-19 16:18:19
        Է ուրեմն քեզ կորցրինքԷ ժամանակին սպասել պետք չէ..ուղղակի պետք է վազել հասնել նրան ու համընթաց քայլել
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 16:51:41
        Աաա մայա շկոլա :D
      • Impression
        2015-11-19 16:58:53
        Այո այո...:Դ..Սենսեյ Աննա....է տվայա տվայա բայց տեղը տեն էլ չիմացանք
      • Impression
        2015-11-19 16:58:54
        Այո այո...:Դ..Սենսեյ Աննա....է տվայա տվայա բայց տեղը տեն էլ չիմացանք
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 17:03:23
        Ինչ տեղ ? :D
      • Impression
        2015-11-19 17:05:32
        Սենսեյ շկոլայիդ տեղը
  • Թիթեռ
    2015-11-19 15:22:31
    Ամեն ինչ հիանալի էր (բռավո) (բռավո) (բռավո) (բռավո)
  • Կուլե(Un Loco Quimera
    2015-11-19 17:16:58
    Ա որտեղ ուզում ես:D
    • Impression
      2015-11-19 17:18:56
      Լավ :Դ
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 18:31:39
        Բայց լավ տեղ կուզես :D
      • Impression
        2015-11-19 18:37:17
        Հա..ասենք Վայք կուզեմ...լավ էլ լավվ տեղա..հանգիստ..մաքուր օդ...լավ մաիդիկ..ազատ լիքը տեղ..ու էլի ահահին գիրք
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 18:42:26
        Ա ամպեր:)
      • 2015-11-19 18:44:53
        ես էլ ուզում էի իմ պիկապը ձեզ առաջարկեի
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 18:54:42
        Ես դեմ չեմ :D:)
      • Impression
        2015-11-20 09:34:23
        Ինչ ամպեր՞՞
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-20 09:41:31
        Վերևում հավես է :D Դու դասի չե՞ս :D
      • Impression
        2015-11-20 09:45:21
        է դասի եմ..բա ինչի համար է ինֆորմատիկայի շամը եթե որ քոփի մտնելու համար
  • Hakob
    2015-11-19 19:06:35
    (բռավո) (բռավո) (բռավո)
  • nean
    2015-11-19 19:13:09
    սիրուն գրառում էր :) Սոնան ասեց վերջին տողի մասին,խի հենց ես՞
    • ....
      2015-11-19 19:22:15
      համաձայն եմ գրառման սիրուն լինելու հետ :) լռիվ սրտիցս էր վերջի տողը :D
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 19:37:35
        Կրկնակի ապրես :Dերկու օգտատերի էի առանձնացրել ՝ Աննային ու Հասմիկնի :)
      • ....
        2015-11-19 19:39:23
        չհասկացա գրածդ
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 20:05:16
        Որ տողի հետ ես? :D
      • ....
        2015-11-19 21:53:36
        ինչի կրկնակի ապրես՞ :D
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 21:56:58
        Ա պոստի վերաբերյալ ասածիդ համար :D
      • ....
        2015-11-19 21:58:26
        հա Աննան հա հասկացա Հասմիկը ովա՞ ետ չեմ կարում ընկալեմ
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 22:29:13
        Հեսա անունը Հասմիկ չի լինելու ,խայտառակ լինեմ :D հնեկների մեջ այդ անունով օգտատեր չկա?
      • Սոնյա
        2015-11-19 22:31:09
        եղելա բայց չգիտեմ իրա հես ես թե չէ :)
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 22:34:22
        Անունը ոնց որ էլի բազմակետեր էր: Ա մի խոսքով ՝մի խորացիր,բռնել մի տուր :D
      • Սոնյա
        2015-11-19 22:35:59
        հա ինքնա :) աա բայց Աննայի պահը հավես էիր ընտրե սենց իմ համար կադրալով գալիս եմ ու հասա ետ տողիննն :D ես ու ինքը եքա կռվել ենք որ ես իմ մարտահրավերը իրան չտամ :D
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 22:43:49
        Ա ես էլ չէի ուզում Մելինի ձեռնոցը բնավ :D
    • Կուլե(Un Loco Quimera
      2015-11-19 19:27:12
      Շնորհակալ եմ: Ձեր պոստերը ինձ համար հետաքրքրական են: Ապրի Սոնան:
    • nean
      2015-11-20 22:02:47
      ես ֆանտազիա չունեմ,կարաս թեմա առաջարկես՞ :)
      • nean
        2015-11-20 22:04:26
        քանի որ Սոնան ինձ շատա սիրում,ինքը իմ տեղը կանի ]:)
      • Սոնյա
        2015-11-20 22:05:00
        հեսա չեմ նայի չատա ու կասեմմմմմմ (պաղպաղակ) ]:) ]:) ]:) տականքքքք :D :D :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 22:05:12
        Ա չէ՜,ինձ հետաքրքիր է հենց Ձեր կողմից ընտրված թեմա,հակառակ դեպքում Ձեզ չէի ընտրի: :)
      • Սոնյա
        2015-11-20 22:06:09
        ախ ասա է ասա (խոնարհվել)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 22:06:48
        Էլի սրտի՞ցդ էր:Դ
      • Սոնյա
        2015-11-20 22:07:27
        լիովին :)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 22:08:31
        Ինչ անում եմ՝ մեզ համար եմ անում (խոնարհվել) ]:)
      • Սոնյա
        2015-11-20 22:12:54
        օֆֆֆ եթե ինձ լսես են մեկը ով էր՞ իրան հրավեր կուղարկես Աննան դժվար անի :)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 22:14:48
        Ա չէ՛ :)
      • Սոնյա
        2015-11-20 22:19:26
        մնացածը իրա հետ ես պռոստը ասեցի :)
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-20 22:22:21
      Ժամանակի՞ խնդիր է:
      • Սոնյա
        2015-11-20 22:37:53
        հավեսի խնդիր է
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 22:40:45
        Ա դե չէ-ն ուժի մեջ է:Դ
      • nean
        2015-11-20 22:41:39
        անելիքս որոշեք՝տեղեկացրեք էլի :) :D անտեղյակ չմնամ
      • Սոնյա
        2015-11-20 22:42:38
        վայ դու ստե ավելորդ ես մի հատ գնա (ծաղիկ) :D :D :D հա հա չես մնա բա ինչի համար ես փող տալի O:) :D :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 23:23:41
        Ա՜,վա՞տ եք զգում մեր գրածներից:
      • Սոնյա
        2015-11-20 23:24:36
        ով Աննան՞ :D
      • nean
        2015-11-20 23:30:32
        Սոնյա,ծանոթ ենք՞
      • Սոնյա
        2015-11-20 23:31:59
        վայ լսի շփոթել էի կներես (:|
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 23:33:44
        Ա չէ՛ ,լուրջ նման բան կա՞:
      • Սոնյա
        2015-11-20 23:51:19
        հըըըըըըըըը լսի կներես եթե իհարկե վատ զգացիր (խոնարհվել) ուղակի չգիտեմ է օֆֆֆ.......... գիտեմ երևի ցանկանում էիր պոստ անել սաղ հարամացեի կներեսս. ըմմ եթե դժվար չի չնեղվես գրածներիցս ու սարգես ետ պոստը :) ուղակի վատ բան ստացվեց չգիտեի նման բնավորություն կունենաս
      • nean
        2015-11-20 23:53:05
        Համլե՜տ,որտե՞ղ է Օֆելիան ]:) նստիր Սոնա,քննությունդ հանձնեցիր
      • Սոնյա
        2015-11-20 23:54:57
        եխք հազիվ դերի մեջ էի |( ]:) ]:) ]:) բայց մեկա ատում եմ քեզ ]:) ]:) ]:)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-20 23:56:37
        Ա ես ձեր ընտանիքից բան չհասկացա :D
      • Սոնյա
        2015-11-20 23:58:09
        հատուկ քեզ համար այս պիեսի իմ վերջի ֆռազը՝ Աննան մեր գրածներից վատ չի զգացե (ծաղիկ)
      • nean
        2015-11-21 00:01:20
        ես արդեն մտածում էի ինչ-որ բան սխալ ասեցի,ու կարողա նեղանա :)
      • Սոնյա
        2015-11-21 00:02:34
        հա եսել ճիշտն ասած (:|ախր տպավորությունը տենցնա
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-21 00:05:01
      Սոնա՞ն:D
      • nean
        2015-11-21 00:06:47
        Օֆելիան :)
      • Սոնյա
        2015-11-21 00:07:03
        Օդելիան O:)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-21 00:09:13
        Ապրես ,Սոնա :)
      • Սոնյա
        2015-11-21 00:10:07
        խդնրեմ :)
      • Սոնյա
        2015-11-21 00:12:08
        Աննա ախպերական ասա որ դու ինքնակամ չես ուզում ետ պոստը անես են տպավորություննա որ ես եմ ստիպում :D :D :D Culé(Un Loco Quimera ջան հասկանլիյա որ դու չես հասկանում ինչա կատարվում մենքե չենք ջոկում (ծաղիկ)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-21 00:14:15
        Ա դա իմ տեքստն էր,դու պիտի ասեիր՝չարժի :D չնայած գիտեմ ,որ չգիտես պատճառը :Dայլ բանի հետ եմ,հասկանում եմ :
      • nean
        2015-11-21 00:14:31
        միշտ էս երկրորդ մասից քունս տանումա մինչև վերջ չեմ նայում :)
      • Սոնյա
        2015-11-21 00:18:53
        դե լավ ինչևէ չգիտեմ ինչ ես հասկացե ինչ չէ որովհետև ես ինքսել չգիտեմ ......
      • nean
        2015-11-21 00:19:48
        (:| :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-21 00:21:26
        Մի տեսակ ոնց որ լավ չենք :D
      • nean
        2015-11-21 00:25:30
        ափսոս վերջում Օֆելիան ողջ չի մնում,ոչ էլ Համլետը :)
      • Սոնյա
        2015-11-21 00:26:39
        կարևորը թաշկինակնա մինչև հիմա կա :)
      • nean
        2015-11-21 00:27:59
        Սոնա ոնց որ ժամանակակից գրականությունը լինես,ամեն տառի տակ նոր իմաստներ ես մտցնում ]:)առակս կցուցաներ արդեն վերջացնելու ժամն էր
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-21 00:29:11
        Մենք ձեզ կզանգահարենք(:|
      • Սոնյա
        2015-11-21 00:29:17
        բգ բոլորին բարի քուն :)
      • Սոնյա
        2015-11-21 00:33:32
        Նեան քեզ բարի չէ չար քուն (ծաղիկ) :D :D :D
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-21 00:33:54
      ՉԳԴԵ:)
      • nean
        2015-11-21 00:36:07
        ներդրում ունեցար :)
  • Նիկեա
    2015-11-19 19:30:24
    Ապրի՜ Աննան (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
    • Կուլե(Un Loco Quimera
      2015-11-19 19:39:00
      Դու էլ զորանաս,հավերժանաս ]:)
      • Նիկեա
        2015-11-19 19:40:25
        ապրես :D , բայց չեմ ուզում հավերժանամ :) մի կյանքը բավական ա (ծաղիկ)
      • Նիկեա
        2015-11-19 19:40:36
        հա մոռացա դու էլ :D
      • Կուլե(Un Loco Quimera
        2015-11-19 20:05:55
        Խելքի կտոր :D
  • Narusik
    2015-11-20 22:11:52
    (բռավո)
  • Narusik
    2015-11-20 22:14:05
    (ծաղիկ)
  • Narusik
    2015-11-20 22:20:54
    քոլեջ ովա եստեղից սովորում սովորում
  • Narusik
    2015-11-20 22:26:02
    հաաաաաաաաաա չե ես հայաստանում եմ (պարել)
  • fiction ☯
    2015-11-20 22:36:15
    վերջապես, ապրես, հիմա նոր կարամ հանգիստ սրտով թողնեմ գնամ, հաջող O:)
  • Narusik
    2015-11-20 22:37:14
    իմ հետեք