Աչքերս փակեմ Հուշերս ետ գան ՈՒ դուռս թակեն: Ախր ես որքա՞ն, Որքա՞ն սպասեմ, Որ հուշագալիք Այդ օրը վսեմ, Մանկության հուշին Ես կրկին փարվեմ, Մանկական հուշով Ես նորից ապրեմ, Մանկական հուշից Նորից համբառնեմ, Նրա խորհուրդը Ես լավ ըմբռնեմ: Իսկ հետո թող գա Պատանությու՛նս, Ժպիտով անտես, Հյուլեակրկես Պատանությունս: Վերջին շեմին եմ Ես պատանության Մնաս բարովն եմ Ես ասում նրան՝ Իմ խենթ ու խելառ Պատանությանը, Որ ոտքս փոխեմ Բարի գալուստով Ես դիմավորեմ՝ Չսպասված հյուրիս, ՈՒ տխրաժպիտ Շուրթերովս ասեմ Ես նրան.-Բարև՜ Դու՛ իմ չսպասված, Բայց և ցանկալի, Դու՛ իմ չստացված, Բայց և անձկալի Հեռավոր մի հյուր, Որ սպասում ես Դռան հետևում Քո ներս մտնելուն: ՈՒ ես ականջիդ Կշշնջամ շշուկով -Բարի՜ գալուստ Իմ անդարձ Իրողություն, Իմ վաղեմի, Բայց մոռացված Երիտասարդությու՛ն:
Narusik
2015-11-20 16:49:29Մարդասեր
2015-11-20 17:26:15Կուլե(Un Loco Quimera
2015-11-20 16:52:13Մարդասեր
2015-11-20 17:27:48Narusik
2015-11-20 16:53:37Universal
2015-11-20 21:05:57Մարդասեր
2015-11-21 09:17:25~~~~
2015-11-20 21:52:54Մարդասեր
2015-11-21 09:17:32Narusik
2015-11-20 21:53:14Մարդասեր
2015-11-21 09:17:50Freedom
2015-11-22 17:18:08Մարդասեր
2015-11-26 14:16:37