Copy SMS

Թերևս անվերնագիր...

Կյանքի իմաստը մարդիկ են...

Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ


 Հեռո՜ւ, մոտիկ ընկերներին,- վետերաններին, նորեկներին,-
 CopyPaste-ի անդամներին:-
 Բոլո՜ր նրանց, ովքեր որ միշտ պոստում են վառ,-
 Բոլո՜ր -բոլո՜ր պոստողներին  արևավառ,-
 CopyPaste-ի  ուշագրա՜վ միջավայրում՝
 Ստեղծագործ  հոգիներին - ողջո՜ւյն, ողջո՜ւյն։- Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակԹերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ

 Ասածս ի՛նչ է, բարև ժողովուրդ:Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ Երկար դադարից հետո, ես դարձյալ հայտնվեցի: Դե իհարկե ես գիտեմ, որ շատերը կասեն,հեչ էլ հայտվեիր,— բայց այնուամենայնիվ հայտնվել եմ:Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ

Ձեզ եմ ներկայացնում,իմ գործերից ինձ ամենա դուր եկողը,որի գրումը ընթացքի մեջ է: Բայց ,հավանորեն, ես պարբերաբար   երկուական գլուխներ կտեղադրեմ  Copy-ում, որպեսզի վերջում երկարությունը ձանձրույթ չառաջացնի և կարդացվի:

 

Գլուխ I

— Կներեք ,—գոռաց անծանոթն ու հայացքը շրջելով դանդաղաքայլ շարունակեց գնալ նրբափողոցով:
— Է՜յ, Դուք էլ,— Հայցքը հետ դարձնելով՝ Սոֆին բառերը շպրտեց նրա հետևից, ապա շարունակեց քայլել:
Միառժամանակ հետո, երբ նորից բախվեց էլի մեկ ուրիշին, սթափվելով՝ հասկացավ,որ արդեն հասնում է գրադարան: Չարենցի փողոցի բանուկ ճանապարահատվածին էր հասել, ուստի և պիտի վերդառնար մտացածին աշխարհից, հնարավոր անախորժություններից խույս տալու համար: Սա իհարկե լավ գիտակցում էր նա, սակայն տխմար իրականությունն այնքան տհաճ էր, որ դրանում գտնեվելն անգամ տհաճություն էր պատճառում:

— Սոֆի՜,— հանկարծ նա լսեց իր անունն ու մեքենայաբար շրջվեց:
— Հենրի՞: Ի՜նչ ուրախ եմ տեսնել քեզ,— հրճվալից ճչաց Սոֆինն ու արագաքայլ մոտենալով Հենրիին՝ գրկեց նրան : Նրա անսպասելի պոռթկումից շփոթահար տղան, փոքր-ինչ դադարից հետո խոսեց.
— Ես էլ Սոֆի: Շատ ես փոխվել, ու եթե քայլվածքդ մտահած չլինեի, կդժվարանայի քեզ ճանաչել:
— Ինչո՞ւ ես այս տեսքով,— զարմացկոտ հարցրեց աղջիկը, րոպեական ցնծությունից ուշաբերվելով և նկատելով տղայի հագի հնոտիները:
— Ես... Սոֆի ես...
— Լավ, պա՜րզ է Հենրի: Ամեն ինչ պարզ է,— ասաց Սոֆին, չթողնելով , որ նա պատասխանի և հայացքը թեքեց այլ ուղղությամբ:
— Մի՞թե դա կապ ունի Սոֆի:— սառն ու կիսաանտարբեր տոնով հարցրեց Հենրին ուշադրորեն նայելով Սոդիին:
— Չունի՛:
— Ապա ինչո՞ւ շրջեցիր հայացքդ ու համակվեցիր անտարբեր-տհաճությամբ:
— Գնանք իմ տուն Հենրին, էնտեղ քեզ համար հագուստներ կճարվեն:
— Ո՛չ, շնորհակալ եմ, ես չեմ ցանկանում խղճամտություն առաջացնել,ու քեզնից նյութական ինչ-ինչ բաներ կորզել դրա միջոցով, և բացի այդ, ես դրա կարիգը չունեմ: Ինքս էլ կարող եմ փոխել հագուստս ցանկացած պահի:
— Ես չե՛մ խղճում քեզ:— սրտնեղեց Սոֆին, քանիի որ իսկապես չէ՛ր խղճում, ու դա որպես մեղադրանք էր ընդունում:—Ես ընդամենը առաջարկում եմ գնալ իմ տուն, մի բաժակ թեյ հյուրասիրվել և վերջ:
— Շնորհակալ եմ, բայց ես...— նա ուզում էր ասել, որ դա ընդհամենը աշխատանք է, բայց Սոֆին դարձյալ միջամտեց:
—Ես պնդում եմ Հենրի, գնանք:
— Լա՜վ,—թեթև ժպիտով պատասխանեց Հենրին, որը ավելի շատ համաձայնության ակնարկ էր:
Նրանք միասին քայլեցին դեպի Սոֆիի տուն, որը ոչ այնքան մոտ էր:Շքամուտքով ներս մտնելով բարձրացան երրորդ հարկ:Սոֆին պայուսակից փորձում էր բանալին հանել, սակայն չգտնելով հիշեց երկրորդ բանալու մասին, որը գտնվում էր տան դռան առջևում փռված լաթի տակ:
— Դու ապրում ու մտածում ես ինչպես բոլորը:
— Ի՞նչ նկատի ունես,-— հարցրեց Սոֆին անհասկանալի ժպտալով:
— Դե՜, դու պահում ես բանալին այնտեղ՝ որտեղ պահում են բոլորը, այդ թվում և թալանիչները:
— Հենրի, սա ես չեմ դրել: Բանն այն է, որ ես այստեղ միայնակ չեմ ապրում, շատ է պատահում,որ քույրս՝ Լիլթը գալիս է այստեղ մնալու նպատակով:
— Այս դեպքում ես գնամ,— խուճապահար ասաց Հենրին:— Ես չեմ ցանկանում ինձ տեսնեն այստեղ, այսպիսին, քո մասին այլօրինակ լուրեր կպտտվեն, ինչը ինձ հաճելի չի լինի:
— Խոստովանիր,որ դու ուղակի չես ուզում քեզ այպես տեսնեն, իսկ իմ խնդիրը երկրորդական է:
— Մտածիր ինչպես կցանկանաս, ինձ համար արդեն մեկ է մարդկանց կարծիքն իմ մասին:
— Այդ դեպքում ինչո՞ւ ես փախչում,— խճճված հայացք գցելով Հենրրիի վրա հարցրեց նա:
— Ես արդեն նշեցի. միակ պատճառը քո մասին պտտվող լուրերը կլինեն,իմ չգնալու դեպքում:
— Հանգիստ եղիր: Ինձ համար էլ միևնույն է, թե ինչ կմտածեն: Ես դադարել եմ ապրել մարդկանց կարծիքից բխող օրինաչափություններով:— Սոֆին կռանալով բանալին վերցրեց, ու բացեց դուռը: Կիսով չափ ներս մտնելով՝ վառեց միջանցքի լույսը ու պտտվելով դիմեց Հենրիին.
— Առաջացիր, իմ տունն այնքան էլ հարմարավետ չէ, բայց ...
— Ի՜նչ ես ասում, ես շնորհակալ եմ քեզ: Իսկ տան ձևը, հարմարավետությունը, չափերը և այլնը, շատ անկարևոր բաներ են:
— Դե լա՜վ, առաջացիր,— ասաց Սոֆին ու ներս մտնելով կանգնեց դռան կողքին,և ճանապարհ տվեց նրան:
Նրանք առաջ գնացին նեղ ու երկար միջանցքով: Հենրին անկնապիշորեն նայում էր միջանցքի պահարանին, կարծես թափանցել էր փորձում դրա մեջ: Պահարանը յուրարօնակ էր իր միօրինակությամբ: Դրանում գրքեր էին դասավորված: Բոլոր գրքերի շապիկները սև էին, բացառությամբ առաջինի:Երբ Սոֆին բացեց իր համեստ հյուրասենյակի դուռը, տղան խոսեց.
— Սոֆի, մի հարց կարո՞ղ եմ տալ,— վարանումով հարցրեց Հենրին:
— Ինչ խոսք, իհարկե կարող ես:
— Լա՛վ, այդ դեպքում ասա ինձ. ինչո՞ւ են բոլոր գրքերի շապիկները սև բացառությամբ առաջինի: Ես հակված չեմ մտածել,որ դա զուտ պատահականություն է, կամ թե որպես գեղեցիկի են դասավորված այդկերպ:
— Ինչպե՞ս նկատեցիր, չեմ հասկանում,և վերջապես ինչի՞ց վերցրիր ,որ դա պատահականություն չէ:Այն դեպքում, երբ մենք ոչ այնքան հանդարտաքայլ ենք եկել :
— Ինչպես կարող էի չնկատել, երբ նայում էի:
— Տարօրինակ կերպով ճիշտ ես նկատել, ամենևին էլ պատահականություն չէ: — Խորամանկ ժպիտով նկատեց աղջիկը:
— Դա պարզ է, բայց կբացատրե՞ս իմաստը:
— Կփորձեմ: Հենրի՛,կյանքից ամենալուսավոր հատվածը ո՞ր ժամանակահատվածն էր:
— Մանկությունս,երբ չկային մտորումներն ու մաքառումները ընդդեմ կյանքի թակարդների:
— Բոլորի մոտ է այդես...
— Մի՞թե դա հեքիաթի գիրք է:
— Խոսքեր չունեմ,— խանդավառության ճիչ արձակելով նա իր մշատափայլ հայացքը գցեցգետնին: — Դու իսկապես լավ տրամաբանություն ունես:
— Դրա համար անգամ տրամաբանություն էլ պետք չէր Սոֆի:
— Ինչևէ, համենայնդեպս եղար միակը՝ ով հասկացավ գաղտնիքը:— ժպտալով վեր կացավ տեղից ապա շարունակեց,— Նստի՛ր, իսկ ես թեյ կպատրաստեմ:Դրսում բավականաչափ ցուրտ է:
— Նեղություն մի կրիր, շնորհակալ եմ:
— Դա նեղություն չէ Հենրի՛,սպասիր ինձ այստեղ: Ես շուտ կվերադառնամ:
Սոֆին սենյակից դուրս եկավ, Հենրին անակնթարթ նայում էլ տան բոլոր անկյուններին: Գրասեղանի վրա մի գիրք տեսավ, և մոտենալով վերցրեց այն:
— Պարույր Սևակ, երկեր երեք հատորով,— բարձրաձայն կարդաց նա:— Է՜յ, Սոֆ, դու սիրո՞ւմ ես Սևակի գործերը, թե՞ կարդում ես հենց այնպես:
— Չէի ասի թե սիրում եմ, պարզապես նրա գործերից մի քանիսն ինձ դուր են գալիս:— պատասխանեց աղջիկը անդունդից լսելիին մոտ ձայնով:
—Պա՜րզ է:
Մոտ տաս րոպե հետո Սոֆին սկուտեղը ձեռքին մտավ հյուրասենյակ: Նրա մտնելու հետ զուգընթաց Հենրին կարդաց.
— Դու իմ վերջի՜նը՝ թյուրիմացաբար, և իմ միա՜կը՝ ճակատագըրով:
— Ինչ-որ բա՞ն ասացիր,— հարցրեց Սոֆին:
— Ոչինչ , ես պարզաես կարդում էի:
— Ահա՜ թե ինչ,— Սոֆին մոտեցավ Հենրիին, ու նրա ձեռքից գիրքը վերցնելով դրեց իր տեղում,— կարդալը հետո, հիմա թեյ խմելու ժամանակն է,— բարեմտորեն ժպտալով նա բռնեց Հենրիի աշխատանքից կոշտացած ձեռքն ու թեթև քաշումով ուղեկցեց դեպի սեղանը: — Նստիր և օգտվի՛ր,— նա նստեց տղայի դիմաց և նրան մեկնեց թեյով լիքը բաժակը:
— Շնորհակալ եմ,— ասաց Հենրին գոհունակությամբ ընդունելով բաժակը: — Երբեք չէի մտածի,թե քեզ կհանդիպեմ այսքան տարիներ հետո, և այն էլ այնպես, կարծես, մենք դեռ երեկ էլ միասին էինք:
— Նույն տպավորությունն էլ ինձ մոտ է: Հիշո՞ւմ ես ինչպես քեզ մատնեցի, երբ ծխել էիր:— Խորամանկաժպիտ ասաց Սոֆին:
— Հիշում եմ: Եվ դա եղավ վերջին անգամը, երբ քեզ տեսա:
— Հենրի, դու հիմա ինչո՞վ ես զբաղվում: Հուսամ մքուրացիկությունը քեզ համար չի, այնպ...— Սոֆիի բառերը կոկորդում մնացին Հենրիի ընդհատումից:
— Ես մուրացկան չեմ,Սոֆի՛: Սա լավ իմացիր: Հաջողություն, շնորհակալ եմ հյուրասիրության համար:— Այս ասելով նա դուրս եկավ տանից, այնպսի արագությամբ,որ Սոֆին չհասցրեց էլ ինչ-որ բան ասել: «Մի՞թե նա այդ կարծիքի է իմ մասին, մի՞թե ես նրա աչքերում այդքան ընկած եմ, որ հագուստները կարողացան նման կարծիք ստեղծել: Անկարելի է, նա չպիտի այդպես մտածեր»— մտածում էր Հենրին:
— Սպասիր, ես չէի կամենում քեզ վիրավորել,— աղջիկը վեր կացավ, որպեսզի կարողանա պահել Հենրիին, սակայն մինչ նա կսթափվեր, ու կդատեր իրողությունը Հենրին արդեն այդտեղ չէր: Սոֆին անչափ հուզված էր,նա պատկառանք էր տածում առ Հենրին: Վաղուց ի վեր չտեսնելով նրան, միևնույնն է, նա չէր դադարում նույնկերպ ընդունել Հենրիին: Տարիներ շարունակ նրանք ապրել էին համարյա կողք կողքի: Սոֆիի և Հենրիի վեճից հետո, եթե իհարկե դա կարելի է վեճ կոչել՝ Սոֆին այլևս չցանկացավ տեսակցել Հենրիին: Օրեր անց նրանք տեղափոխվեցին Մոսկվա, որից հետո նրանք այլևս երբեք չհանդիպեցին: Վեց տարի շարունակ ապրելով Մոսկվայում Սոֆին այժմ վերադարձել էր Հայաստան, և ապրում էր միայնակ:
Նա տանջվում էր,— իմ հետաքրքրասիրությունը դարձյալ կործանում է ամեն ինչ: Ինչպե՞ս կարող էի նման անպատշաճորեն արտահայտել մտքերս:— մտածում էր նա: Վշտոտ հայացքը նա հառել էր գրքին որը քիչ առաջ Հենրիի ձեռքումն էր: Նա մոտեցավ որպեսզի վերցնի դա,ու հանկարծ լսեց դռան ձայնը:
— Սոֆի, տա՞նն ես:
— Այստեղ եմ Լիլիթ,հյուրասենյակում: Առաջացիր:
— Սոֆիա դուռը, այն բաց էր:
— Գիտեմ Լիլիթ,— պատասխանեց աղջիկն ու գիրքը վերցնելով տնից դուրս եկավ:
— Ո՞ւր ես գնում,— ձայն տվեց Լիլիթը, բայց Սոֆին չլսեց:— Չեմ հասկանում. թեյը, երկու բաժակ, գժվե՞լ է, ինչ է:
Սոֆին շփոթահար տանից դուրս թռչեց,ու քայլում էր դեպի գրադարանի կողմը: Նա հույս ուներ,որ Հենրին դարձյալ այդ կողմերում կլինի: Տեղ հասնելով նա տեսավ մարդկային մի շեղջ, հոծ բազմություն, անընդհատ երդևեկող, բայց այնտեղ ոչ մի անկյունում նա չտեսավ Հենրիի ուրվագիծն անգամ: Երկար սպասումից հետո Սոֆին սկսեց քայլել: Օրը աստիճանաբար մթնում էր, ու արևը տարածքը լուսազրկելով շտապում էր շողերը սփռել երկրագնդի այլ կողմի վրա: Շուտով վրա հասավ գիշերը: Հիանալի էր Երևանը գիշերով. մայրաքաղաքը իր նուրբ գրկի մեջ պահում էր լուսարձակող ցանկացած փողոց ու շինություն: Տունդարձի ճամփին նա անցնում էր դարձյալ գրադարանի մոտով և սրտի տրոփյունով՝ ամեն վայրկյան սպասում էր,որ ինչ-որ մի տեղ, ինչ-որ պահի նորից կտեսնի Հենրիին: Նրան տանջում էր, վիրավորական մեղքի զգացումը:
— Հենրի՞,— զարմացած շշնջած Սոֆին,— Հե՜յ, Հենրի, այդ դո՞ւ ես,— համեմատորեն բարձրաձայն ասաց Սոֆին,ու արագաքայլ մոտեցավ նստարանին նստած մարդուն: Նա ձեռքը դրեց նստածի ուսին, ու նա շրջվեց:
— Ի՞նչ եք ուզում,— զայրացավ աղջիկը:
— Ես... ոչինչ, պարզապես ինձ թվաց, թե Դուք Հենրին եք, իմ ծանոթը:
— Ի՜նչ եք ասում,— խռպոտաձայն ասաց աղջիկը,— Այդքան նման եմ տղայի, ա՞:— Սոֆին լուռ էր, կարծես ընդարմացել էր:Անգիտակցության պահեր էին դրանք, որոնք հետզհետե ավելի ու ավելի էին համակում Սոֆիին:— Դե՜, ինչ եք քարացել,խոսեք:
— Ես...— Սոֆին պայուսակը բերելով առաջ, հանդա՜րտ բարձրացրեց ու երկու ձեռքով ակամայից սեղմեց կրծքին, հնարավորինս ամուր կերպով:— Կներեք...Հաջողություն:
— Դուք , ինչ է, ձեզ լավ չե՞ք զգում,— հարցրեց անծանոթը նկատելով Սոֆիի գունատությունը:Փողոցային լապտերների արձակած լույսը ավելի էր ընդգծում աղջկա դալկությունը: Նա սկսեց դողալ, ու անծանոթուհին վեր կենալով բռնեց նրա ձախ թևից, ապա առաջարկեց նրան նստել: Տեսնելով,որ առաջարկը անարձագանք մնաց, նա անաղմուկ ստիպեց քայլել: Նստելով նստարանին՝ նա իր բաջկոնը հանելով գցեց Սոֆիի ուսերին: Նա վերջապես վերադարձավ իրականություն ու կամացուկ շշնջաց.
— Շնորհակալ եմ:
— Դուք լա՞վ եք: Ես փոքր ինչ կոպիտ խոսեցի,— Դիաննան խոժոռեց հոնքերը,— ըմմ, կներեք:
— Ո՛չ, ո՛չ կարիգ չկա, այդ Դուք կներեք ձեզ անհանգստացնելու համար:
— Մի սրտնեղեք, չեք անհանգստացրել: Բայց, գրողը տանի, ի՞նչ գործ ունեք այս ուշ ժամին փողոցում, այն էլ մենակ:
— Նույն հարցն էլ ձեր կարելի է տալ,— ցրված հարցրեց Սոֆին:
— Ես միշտ այստեղ եմ, և հետո էլ, ինքս ինձ պաշտպանել կարող եմ:Բայց այ Դուք:
— Ես, ի՞նչ, կարծում եք ես չեմ կարո՞ղ:
— Կասկածում եմ: Ինչևէ, շրջանցեցիք: Գու՞ցե տուն գնաք, արդեն ուշ է:
— Իսկ Դո՞ւք:
— Ես մոտակայքում եմ ապրում,— աղջիկը ձեռքով ինչ-որ բան փորձեց ցույց տալ:
— Պա՜րզ է:
— Ես ձեզ կուղեկցեմ, վեր կացե՛ք:
— Ո՜չ,— հառաչեց Սոֆին,— ես կգնամ, Դուք էլ գնացեք:
— Բայց Դուք...:Ես կարծում եմ պիտի ուղեկցել, Դուք այնքան թույլ տեսք ունեք: Ի՞նչ է ձեր անունը:
— Սոֆի, իսկ Ձերը՞:
— Ուրախ եմ Սոֆի, ես Դիանան եմ, Դիանա Հարոյանը, Ձեզ համար՝ Դինա:
— Ես էլ եմ ուրախ Դինա: Մենք լավ պայմաններում չծանոթացանք, սակայն կարող եմ ասել,որ Դուք բավականին գեղեցիկ եք:— Սոֆին ասում էր այն, ինչ տեսնում էր: Նրա խոսքերում ստի բաժին չկար: Խավարում տեսանելի էին Դիանայի նուրբ ու կանացի դիմագծերը: Կապտականաչ աչքերը, պարփակված երկար ու խիտ թարթունքերով, ստեղծում էին մի սքանչելի օղակ,որում պտտվում էր ամեն ինչ: Խորաթափանց չէին դրանք,բայց ժպտուն:
— Պայմանները անէական բան են, լույս լինի թե մութ՝ մեկ է մարդիկ նույնն են, դիմագծերն էլ չեն փոխվում,անգամ:— բարեհամբույր ժպտալով ասաց աղջիկը:
— Չեն փոխվում, բայց մթության մեջ դժվարնկատելի են, իսկ լույսի լինելիության դեպքում պարզորոշվում են:
— Տեսնողը մթության մեջ էլ կարող է տեսնել, եթե միայն ցանկանա:
— Համամիտ եմ, բայց...— Սոֆին երկբայեց,— դե լավ, մտածեք այդպես:— Հանկարծ աղջկա հեռախոսին զանգահարեցին, և նա մի երկու քայլ այն կողմ գնաց խոսելու համար, և Սոֆին տագնապով սկսեց շուրջը նայել: Ակնթարթներ անց աղջիկը եկավ.
— Սոֆի, այդպես էր,չէ՞ Ձեր անունը, ինձ կանչում են, մայրս էր:— նա ձեռքը տարավ դեպի մազերն ու մի տարօրինակ շարժում արեց:
— Խնդիր չկա, գանցեք, ես էլ կգնամ, իմաստազուրկ է մնալը:
— Այնպայման գնացե՛ք, ցրտում է, աշունը սկսում է իր գործը:
Աղջիկը պտտվելով մի քանի քայլ արեց: Սոֆին էլ վեր կացավ, ու նրա ուսերից ընկավ Դիանայի բաճկոնը, նա ձայն տվեց.
— Է՜յ, Դինա,— բաճկոնը ձգելով շարունակեց,— Սա մոռացաք, սպասեք:
Նրանք քայլեցին իրարու: Սոֆին բաճկոնը տվեց Դիանային, և աղջիկը շտապեց, իսկ ինքը բռնեց տան ճանապարհը:

 

 

 

Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ

Գլուխ II

Ամեհի քամին կատաղի մոլեգնում էր՝ շաչող քամու մասնիկների հետ բերելով աշնանային անպիղծ օդը: Միգամած երկինքը իր դժկամակ հայացքը հառած երկրային անկատարներին՝ լաց լինելու փորձեր էր անում, բայց քամին սիրաբար ցրում էր նրա արցունքները: Նմանօրինակ մի օր Սոֆին քայլում էր փողոցով իրեն ներատուկ ցրվածությամբ, և պատահեց Դիանային: Մի քանի բառ փոխանակելուց հետո, նրանք միմյանց հաջողություն մաղթեցին ու յուրաքանչյուրը գնաց իր ճանապարհով: 
Սոֆին քայլեց դեպի գրադարանը, բայց ոչ գիրքը փոխելու,կամ նորը վերցնելու նպատակով: Պարզապես, եթե այլոց համար գեղեցիկ վայր ասվածը , դա շատրվաներն են, կոթողները և այլ համանման բաները, ապա Սոֆիի համար մեկ այլ արժեք էր իրենից ներկայացնում գրքերի միջավայրը: Նա դրանցում կամ թաղում, կամ գտնում էր: Ընթերցասրահում խորթ կերպով մարդիկ շատ էին սովորական չափից: Գիրքը առջևում դնելով հայացքը սևեռեց դրա վրա ու իբրև կարդալ՝ ուշադրորեն նայում էր: Նրա հայացքը թեթև օդի նման սահում էր տողերի վրայով ոչինչ չվերցնելով, այն ինչ պիտի որ, հողմի պես քաղեր եղածը: Ժամեր անցկացնելով այդտեղ, ապա դուրս գալով և մի քանի խանութներով անցնելով նա հասավ տուն: Օրը անօրինակ շուտ ավարտվեց: Հաջորդ օրն առավոտյան շուտ, նրան հյուրընկալվեց Լիլիթը.

— Ողջույն քույրիկ,— ներս մտնելով նա գրկեց Սոֆիին:
— Բարև, առաջացիր, սուրճ կա սեղանին,— ասաց Սոֆին ձեռքը դնելով ճակատին ու շարունակեց,— բայց քաղցր ոչինչ չունեմ:
— Էլի՞,- շինծու խոժոռությամբ հարցրեց Լիլիթը:
— Դե՜, հասկանում ես, ես գիշերը չեմ քնել, ու դրա համար մի կարգին ուտելիք էր պետք,— Սոֆին ծիծաղեց,— իսկ դա կարող էր լինել միայն քաղցրի տեսքով:
— Դե լավ, դարձյալ ներում եմ,— Լիլիթը նույնպես ծիծաղեց ու շարունակեց.— Սուրճս էլ սառեց, մի՞թե դա էլ չես ուզում ինձ տալ:
— Գնա՜,— Սոֆին հրեց ու առաջ մղեց նրան:Նրանք տեղավորվեցին բազմոցին ու սկսեցին զրույցը:
Երկուսն էլ աշխուժ ու ժպտուն աղջիկներ էին, և խոր մտքերով, և հարևանցի, որոնք չդատված ու կշռադատված, կարող էին անկաղապար դուրս թռչել նրանց շուրթերից, ի դեմս Լիլիթի: Դեղնաշագականակագույն մազերով,ու խոշոր աչքերով (ասենք հային բնորոշ), 19 տարեկան մի աղջիկ էր նա, ով սովորում էր ԵՊՀ-ի(Երևանի պետական համալսարան) հոգեբանության և փիլիսոփայության ֆակուլտետում՝ ընդհանուր հոգեբանության ամբիոնում: Բավականին տարօրինակ բնավորության տեր էր Լիլիթը, նա կարող էր լինում խոսել անգամ ամենակոպիտ ու անբարեկիրթ մարդկանց հետ,կամ էլ գուցե մասնագիտական հարց էր:Նա և Սոֆին զրուցեցին ամենատարբեր թեմաների մասին: Ընթացքում Լիլիթը սկսեց սիրով պատմել իր ընդհանուր հոգեբանության դասախոսի մասին: «Սո՜ֆի, նրա բնավորությունը, մոտեցումը կյանքին, աշխարհին, մարդկությանը և այլնին՝ յուրօրինակ է:Ես չգիտեմ երկրորդ այդպիսինին, ինչպիսին նա է: Ինքնատիպ մարդ է, կարծես երկրաբնակ չլինի: Չեմ կարողանում նրա այդպիսին լինելու բնապատճառը հասկանալ, մույթը նրա նման բնավորության գտնել անկարող եմ դառնում,որքան էլ ,որ դա մասնագիտականի հետ կապ ունենա: Գուցե ես պարզապես չեմ հասել այն մակարդակին,ու բայց և այնպես փորձում եմ ուսումնասիրել ու գտնել դա»:— պատմում էր Լիլիթը: Նրա պատմածները շարժեցին Սոֆիի հետաքրքրությունը,և նա անմիջական կերպով ցանկացավ հանդիպել դասախոսի հետ,քանզի ինքն էլ ուներ այնպիսի մտածելակերպ,որը նման չէր գրեթե ոչ ոքինին: Դե, անշուշտ համընկնումներ լինում էին, բայց հակամտություններն անհամեմատ շատ էին:
— Լավ Սոֆ, վաղը կխոսեմ նրա հետ, ու կասեմ,որ դու հանդիպել ես ցանկանում: Կարծում եմ կհամաձայնի:— ուրախ կերպով ասաց Լիլիթ, նստելու դիրքը փոխելով :
— Հիանալի է: Ես վաղն ազատ եմ: Հուսամ դու ինձ կզանգահարես ու ժամը կասես, նաև վայրը, որպեսզի ավելի շուտ այնտեղ լինեմ:
— Սո՛ֆ շուտ գալու կարիգ չկա, ընդհամենը մի ուշացիր և վերջ:
— Ես չեմ սիրում ուշանալ, իսկ մեր քաղաքում խցանումները երդևեկության անբաժանելի մաս են կազմում, ինչը հասցրել եմ հասկանալ, թեև շատ է հազվադեպ պատահում, որ հետիոտն եղանակով չեմ տեղափոխվում մի մասից մյուսը
— Պարզ է: Դե ինչ, ես պիտի գնամ, չեմ ուզում ուշանալ դասից: Պիտի շտապել, տեղ հանսելուն և խոսելուն պես կզանգահարեմ: — Լիլիթը տանից դուրս գալով քայլերն ուղղեց դեպի համալսարան: Ճնապարհին հանիպեց ուսանողական ընկերներից մի քնաիսին, և զրույցի բռնվելով շարունակեցին ճանապարհը: Դասերն ավարտելուց ետ, նա մոտեցավ լսարանի մոտ կանգնած դասախոսին.
— Կներեք, կարո՞ղ եմ մի քանի րոպե խլել Ձեր ժամանակից:— կարմրատակելով ասաց Լիլիթը:Բանը նրանում է, որ նա առաջին անգամ էր դասից դուրս որևէ խնդրանքով դիմում նրան:
— Իհա՜րկե կարող ես: Լսում եմ,— բարեհամբույր ժպիտով ասաց տղամարդը:
— Ես չգիտեմ ինչպես ասել իրությունը: Կներեք, եթե Ձեզ խնդրեմ, կհամաձայնե՞ք արդյոք հանդիպել քրոջս՝ Սոֆիի հետ: Դուք իհարկե նրան չեք ճանաչում, պարզապես նա ցանկանում է Ձեզ հետ զրուցել, քնաի որ գիտի Ձեր որպես մասնագետ և որպես մարդ ունեցած մակարդակի բարձրությունը:
—Իարկե Լիլիթ, ես կփորձեմ շուտ դուրս գալ համալսարանից, որպեսզի կարողանամ Ձեզ ժամանակ տրամադրել:— Լիլիթի խճճված շարադրումը այնուամենայնիվ հասկանալով, պատասխանեց նա:
—Շնորհակալ եմ, անչա՜փ,— ուրախաժպիտ ու ինքնագոհ ասաց աղջիկը:— Իսկ որտեղ կարո՞ղ ենք տեսակցել Ձեզ:
— Եթե անկեղծ լինեմ, ես այսօր բավականաչափ գործեր ունեմ ազատ համարվելու համար, ուստի եթե հնարավոր է, ու եթե կարող եք՝ եկեք իմ տուն, լավագույնս դա կարող եմ առաջարկել: Եկեք երեկոյան ժամը վեցին:
— Լավ, շատ բարի: Շնորհակալ եմ, մենք անպայման կգանք,— բարեմտորեն ասաց Լիլիթն ու մի քանի քայլ հեռանալով պայմանավորվածության մասին հայտնեց Սոֆիին: Նա տուն գնաց: Որոշակի ժամանակ տանն անցկացնելուց, և հանգստանալուց հետո շտապեց Սոֆիի տուն,որպեսզի միասին գնան Անանյանի բնակարան: Դե բնական է, Սոֆին չէր ճանաչում նրան, և ուստի չէր էլ կարող միայնակ գնալ այնտեղ, իսկ Լիլիթը ամենատարբեր պատճառներով մի քնաի անգամ եղել էր այնտեղ ու ծանոթ էր թե՛ տարածքին, թե՛ բնակարանին: Երբ Լիլիթը ներս մտավ Սոֆին արդեն պատրաստ էր, հետևաբար հարկ չեղավ սպասելու,ու նրանք դուրս եկան: Վեցից քսանհինգ րոպե էր պակաս, երբ նրանք արդեն բռնեցին Հրաչյայի տուն տանող ճանապարհը: Հավելյալ ժամանակի կորուստից խուսափելու համար, նրանք որոշեցին մեքենայով ուղևորվել: Ճանապրհին տաքսի հնդիպեց, որը կարծես թե անուղևոր էր, սակայն ինչպես և պարզվեց հետագայում դրանում էլի մարդ կար, բացի վարորդից: Սոֆին մեքենայի դիմապակուց վերև հարմարեցված փոքր հայելու միջոցով ցանկանում էր հստակն հասկանալ ուղևորի իրենց ծանոթ լինել-չլինելը: Նա նկատել էր ծանոթ դիմագծեր:Մեքենայից իջնելիս, երբ արդեն պիտի վճարեին ժամանակին և բարեհարմար տեղ հասցնելու համար, Սոֆին ձգեց ձեռքը որպեսզի գումարը փոխանցի, բայց տեղի ոչ նպաստովորության պատճառով նա դժվարացավ: Ուղևորը շրջվեց որպեսզի վերցնի գումարը ու փոխանցի վարորդին: Դա Հենրին էր, և Սոֆիի կասկածները վերջնականորեն հաստատվեցին:
— Ողջույն,— ասաց Հենրին:
— Բարև,— միառժամանակ քարացած հափշտակությունից ազատվելով պատասխանեց Սոֆին, ու գումարը փոխանցելով դուրս եկավ մեքնայից:Նրանց հետևեց և Լիլիթը, ապա նաև՝ Հենրին:Թեև նա նույնես դուրս եկավ մեքենայից, բայց այնուամենայնիվ չհետևեց Սոֆիին ու Լիլիթին: «Մի՞թե վիրավորանքն այնչափ մեծ էր, որ նա նմանօրինակ սառնարյունությամբ շարունակեց իր ճանապարհը, կարծես թե ծանոթներ չենք:Ես չեմ հասկանում քեզ, չեմ հասկանում: Եվ վերջապես ինչի՛ համար էր նախորդ անգամ հնոտիներով,իսկ այս անգամ հագնված այնպես,ինչպես կհանգնվեն պաշտոնյաները և լավագույնս ուսուցիչները,ո՞վ ես դու Հենրի, ո՞վ:»— մտածում էր նա,ու համընթաց քայլում Լիլիթի հետ: Նրանք արդեն պատրաստվում էին թակել դուռը, երբ Լիլիթը դանդաղեցրեց,և ապա կանգնեցրեց քայլքի ընթացքը:
— Սոֆ, մի հարց կարո՞ղ եմ տալ, մինչ ներս մտնելը:
— Ասա՛:— Հարցին հետևեց լակոնիկական ու սառը պատասխանը:
— Ո՞վ էր այն տղան, ով քեզ բարևեց, և դու փոխադարձաբար: — Լիլիթը երբայեց, կարծելով, թե գուցե տալիս է այնպիսի մի հարց,որը իրեն չէր վերաբերվում:Բայց համենայն դեպս,դա նրան հետաքրքիր էր, իսկ քմահաճ հետաքրքրությունը բավարարելու միակ ճանապարհը թերևս հարցնելն է:
— Նա՞... Հենրին էր, դու նրան պիտի որ ճանաչեիր: Շատ տարիներ առաջ, երբ դեռ մանկահասակ էինք, շատ անգամներ ենք միասին ժամանակ անցկացրել բազմապիսի տեղերում:
— Չե՛մ հիշում Սոֆի,— մտածկոտ ասաց Լիլիթը:
— Լավ, անէական բան է: Չե՞նք ուշանում:
— Ո՛չ, չենք ուշանում, բայց ինչևիցե:— Լիլիթը պատրաստվում էր թակել դուռը, երբ Սոֆիի աչքին ընկավ դռան աջակողմյան մասում, մոտավորապես մեկ ու կես մետրից փոքր-ինչ ավել բարձրության վրա հարմարեցված զանգի կոճակը, և սեղմեց, կանգնեցնելով Լիլիթին:
— Տե՜ս է, չէի նկատել, երևի նոր է, վերջին անգամ երբ այստեղ էի, դա չկար:
— Կամ էլ,ուղկաի ինչպես և այսօր չէիր նկատել, ցնդած հոգեբան: Այս խոսքերի վրա դուռը բացեց ճերմակամազ տղամարդը, և ակնոցները հանելով՝ բարեմիտ կերպով ասաց.
— Ողջույն:
— Ողջույն,— կենսախինդ կերպով ասաց Սոֆին:
— Դե՜, առաջացեք, հո այդտեղ չեք կանգնելու ու զրույցի բռնվենք:— Անանյանը ժպիտախառն դիմարտահայտությամբ ճանապարհ տվեց աղջիկներին,ապա դուռը փակեց ներսակողմյան մասից:
— Երևի թե ներկայացնեմ Ձեզ,— Լիլիթը մի հայացք Անանյանի վրա գցեց ու միանգամից հայացքը փոխելով դեպի Սոֆին շարունակեց,— Նա Սոֆին է, քույրս, ինչպես և ձեզ ասել էի: Սոֆի, նա մեր դասախոսն է, պարոն Անանյանը, ծանոթացեք խնդրեմ:
— Սոֆին, որպես տարիքով ավելի փոքր, և որպես հյուր՝ ձեռքը մեկնեց դեպի Անանյանը,— Ուրախ եմ պարոն Անանյան:
— Նմանապես,— ջերմագին պատասխանեց տղամարդը, և առաջարկեց գնալ դեպի իր աշխատասենյակ, և այնտեղ շարունակել զրույցն ու հասկանալ այցելության բուն նպատակը: Սոֆին ուշադիր նայում էր նրա աշխատասենյակին: Լիլիթի պատմածներին հետևելով, և տան նմանօրինակ ճոխությունը տեսնելով, կարելի կլիներ ենթադրել, թե մտնելու է մի սենյակ, որը պիտի հեքիաթային յուրօրինակություն ունենա: Ո՛չ, սխալ չհասկանաք, այդ սենյակն ուներ յուրօրինակություն, բայց ոչ հեքիաթային, դա պարզության յուրօրինակ լինելն էր: Ինքնօրինակություն առանց ճոխության: Բավականին մեծ այդ սենյակում,դրված էին մի քանի, կարծես թե, կաղնեփայտե աթոռներ, իսկ ձախ անկյունում՝ աշխատասեղանը: 
— Առաջացե՛ք, նստեցեք որտեղ համար կլինի,— առաջարկեց Հրաչյան:
— Շնորհակալ եմ,— միաբերան պատասխանեցին աղջիկները:
— Դե՛, ես Ձեզ լսում եմ: Եվ ինչպիսի՞ այլախոհ քամի Ձեզ բերեց ծեր դասախոսի տուն,— ծիծաղեց նա:
— Դե՛, ինչո՞ւ եք թերագնահատում Ձեզ, Դուք այնքան էլ ծեր տեսք չունեք, չհաշված ճերմակ մազալարերը:— Ժպտալով խոսեց Սոֆին, իսկ Լիլիթը ինքն իր ներսում խոստացավ լռել ու չմիջամտել:
— Իրականությունը թերագնահատություն չէ աղջիկս:— Սիրալիր առարկեց Հրաչյան:— Ես ընդհամենը ասացի այն,ինչ մտածում եմ:
— Կապ ունի այն, թե՛ ինչպիսի տեսանկյունից ենք դրան նայում պարո՛ն Անանյան:
— Ինչ-որ չափ համամիտ եմ: Անցնենք բուն թեմային, ցավոք ժամանակը ավելի արագ է անցնում, քան պիտի անցնի:
— Ինչպես և կյանքը, թարթում ես աչքերդ ու տեսնում ես,որ տարիները անցել են: Տարօրինակ կհնչի, բայց պիտի խոստովանեմ,որ առանձնապես բուն թեմա չկա, պարզապես Լիլիթի անկնածական խոսքը, Ձեր անձի շուրջ պտտվող, ստիպեց հարգել Ձեզ,ու հետաքրքրվել Ձեր հոգեբանությամբ, առանց ճանաչելու:
— Շատ բարի, բայց արդյոք առանց թեմայի կարելի կլինի հասկանալ իմ իսկությունը, կամ Ձեր:
— Կարծում եմ Դուքով դիմելու հարկ չկա, ես այնքան էլ մեծանուն մեկը չեմ,— ասաց Սոֆին:— Ըստ երևույթին ոչ, բայց մի՞թե զրույցը չի զրույց ծնում:— Նրանք բավականին երկար զրուցեցին տալով Սոֆիի հարցի շարունակական հարցածին պատասխանները: Սոֆին հանկարծակիորեն սթափվեց մտածմունքներից ու ասաց.
— Ո՞րն է կյանքի իմաստը:
— Իմաստի ստեղծումը,— հետևեց պատասխանը:
— Բայց դա նույնն է թե սահմաններում անսահմանության ստեղծումը:
— Այո՛, կարելի է:
— Անկարելի բան է,— կտրուկ առարկեց Սոֆին:— Ինչպե՞ս կարող ես լրիվ անիմաստության մեջ ստեղծել իմաստ:
— Իսկ ինչպե՞ս են երեխաները դառնում փիլիսոփաներ:
— Բայց երեխաներն ու փիլիսոփայությունը ի՞նչ կապ ունեն:
— Այ թե ինչ կապ ունեն,— ժպտաց դասախոսը:— Նրանք կրթվում, են բազմապիսի և բազմօրինակ գիտելիքներով են զինվում, որոնք նրանց ձգում են դեպի խոհեմությունը, և գալիս է մի մակարդակ, երբ այդ գիտելիքները այնպես են կաղապարվում ներմտքի հետ, որ ստեղծում են այնպիսի մտքերի շեղջ, որոնք փիլիսոփայական են, հասու ոչ բոլորին, իսկ դրանց կրողը, հենց ինքը՝ փիլիսոփան է:
—Դուք, ինչ է, նկատի ունեք, թե կյաքնի իմաստը մարդի՞կ են:
— Կարծում եմ, այո՛: Դատարկ արկղը կարելի կլինի լցնել շատ և շատ նյութերով, բայց այն դարձյալ դատարկ կմնա, եթե այդ նյութերը չլինեն իմաստավոր և օգտավետ:
— Բայց ինչպե՞ս ընտրել պետքական ու իմաստալից նյութեր:
— Սոֆի՞, եթե չեմ սխալվում,— հարցական ժպիտով հացրեց Անանյանը:
— Այո:
— Սոֆի, երեխաները փիլիսոփաներ են դառնում տարիների ընթացքում, իսկ արկղից կարելի է հանել անպետք իրերը:
— Իսկ եթե տանման ճանապարհին արկղը պատռվում է, ի՞նչ, ինչ կլինի այդ դեպքում:
— Այն ինչ քոնն է, ծանրակշիռ է,ու կմնա մոտերքում, իսկ գնդաձև, ու տարբերերես ամեն ինչ կցրվի, առանց քո ընդմիջման: Իսկ հիմա՝ գնա, գնա՛ աղջիկս, հաջորդ այս օրը՝ հինգշաբթի, Լիլիթի հետ համալսարան կգաս:
— Բայց... Լավ պարոն Անանյան, շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար,— սիրալիր պատասխանեց Սոֆին ու հայացքը դարձնելով դեպի Լիլիթը շարունակեց,— դե ինչ, գնա՞նք:
— Գնանք,— հաջորդեց պատասխանը:
— Ես Ձեզ կուղեկցեմ,— Անանյանը վեր կացավ, ակնոցները դնելով սեղանին, ապա աթոռը հարմարեցնելով նույնին, գնաց դեպքի դուռը: Լիլիթը պայուսակը վերցնելով մոտեցավ Սոֆիին ու տարօրինակ ժպիտով նայում էր նրան: Նրանք դուրս եկան ու բռնեցին տունդարձի ճամփան, բայց ոտքով: Ասում են քայլելու ընթացքւոմ շատ մտքեր են գալիս, համենայն դեպս ավելի լավ է քայլել, քան նստել ցանկացած տաքսի, ու բռնանալ ականջներիդ հանդեպ:
— Լիլիթ,— վերջապես խոսեց Սոֆին,— ի՞նչ ես կարծում, մարդիկ լա՞վն են:
— Նայած թե ինչ տեսանկունից ենք նայում,և ում:
— Իսկ ընդհանուր առմա՞մբ:
— Եթե հաշվի առնենք, որ բացասականների ընդհանրությունը դրական է, ապա՝ այո:Հենց այդպես, լա՛վն են:
— Բայց միայն զույգ ընդհանրությունը...
— Կենտությունը կարելի է կոտրել,— ծիծաղեց Լիլիթը:

Եվ ի վերջո,մի երկու լավ երգ.

 

Այս մյուսն էլ վերջերս եմ պեղել Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ

Շնորհակալություն ուշադրության համար: Սիրով՝Crazy (ՐեԼունա)Թերևս անվերնագիր... - Հեղինակային ստեղծագործություն, վիպակ

12

133

1760

  • Էննի
    2015-11-28 15:55:24
    Հենրիի կերպարը թափառական գիթառահարիս հիշեցրեց:) Կարդում էի ու ժպտում:) Ու, ի դեպ, շոյված եմ Լիլիթի կերպարի համար:) Բայց Լիլիթը "Արդյո՞ք լավն են մարդիկ" հարցին կպատասխաներ, մոտավորապես, սենց. "Եթե բոլոր մարդիկ լավը լինեին, լավն ու վատը չէր տարբերվի իրարից: Մարդիկ լավն են, եթե դու նրանց մեջ լավն ես տեսնում" :D Էս՝ իմիջիայլոց:) Սոֆիի կերպարն էլ էր ստացված: Հենրին, բնականաբար, համակրանք առաջացրեց, որովհետև հոգեհարազատ էր ինձ (եթե հասկանում ես, ինչ նկատի ունեմ): Գաղափարի մասին դեռ չեմ խոսի, որովհետև սյուժետային առումով պատմվածքը դեռ մշուշոտ ա, ինչը բնական ա սկզբի համար... Բառապաշարը: Հիանում եմ բառապաշարովդ. շատ հարուստ ա: Բայց մի տեսակ անհամատեղելի ա էս պատմվածքի հետ: Պարզաբանեմ՝ առօրյայում, հասարակ կյանքում պաթոսը, ճոռոմ արտահայտությունները մի տեսակ արհեստական են դարձնում պատմվածքի ընդհանուր էությունը: Էս էլ իմիջիայլոց:) Իսկ ինչ վերաբերվում ա մտահղացմանը՝) Սուս եմ մնում ու եղունգներս կրծոտելով սպասում եմ շարունակությանը:)) Ապրի իմ աղջիկը:) :*
    • ՐեLունա
      2015-11-28 16:12:08
      Լիլիթը չպատասխանեց, բայց Էննին պատասխանեց: Ամեն մեկս մեր տեսակետն ունենք, ու այդ հարցին լրիվ տարբեր պատասխաններ կարող ենք տալ: ...Ա՛ չսիրահարվես Հենրիիս, մնաս վրաս : (ուրախ) Ըհըմ, հասկացա: Բառապաշարի,ու անհամապատասխանության առումով ասածիդ այսպես պատասխանեմ. գրական գործում կարծում եմ անկարելի է կիրառել այն բառապաշարը որով ներկայումս խոսւոմ է երիտասարդության իննսուն տոկոսը, և եթե նկատել ես, փորձել եմ զրույցներում հնարավորինս քիչ կիրառել,ու օգտագործել եմ միայն նկարագրություններում: Ապրես կարծիքի համար, որպես գրողի, քո կաչծիքը բավաանին հետաքրքիր է ինձ: Եղունգներդ չկրծես, դա իմ տեսած ամենազզվելի բանն է (ոչոչ) :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-28 17:41:56
        ԱԱա Նաիրի Զարյան շտո լի,բայց համաձայն եմ,հեսա լեկցիայեմ (խոնարհվել) (խոնարհվել)
      • ՐեLունա
        2015-11-28 17:45:13
        Ես քեզ չհասկացա, կախել ֆորեվր (ախ)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-28 17:47:51
        Ա սպասիր՝ հիշեմ՝ ով էր գրական խոսքի կողմնակից,աչքիս խառնում եմ (ախ)
      • ՐեLունա
        2015-11-28 17:51:48
        Լավ չե՜մ :D Կորցնում ենք աբյեռ, կորցնում ենք :D
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-28 17:57:20
      Ա հիշել չստացվեց,բայց մեկն ասում էր,որ ստեղծագործության լեզուն պիտի տարբերվի առօրյա-խոսակցականից: :)
  • Էննի
    2015-11-28 16:24:43
    Հենց բանն էլ նրանում ա, որ Լիլիթն ու Էննին որոշ(?) ընդհանրություններ ունեն, ինչքանով որ կարողացա հասկանալ: Իսկ Հենրիին չեմ սիրահարվի, դու հանգիստ եղի, ես իմ Հենրիին ունեմ (գրական կերպար, իհարկե): ;) Իսկ ինչ վերաբերվում ա բառապաշարին, այ ստեղ ես քեզ հետ համաձայն չեմ: Նոր ժամանակների գրողներն էլ են իրենց ստեղծագործություններում առօրյա-խոսակցականն ավելի շատ օգտագործում: Վառ օրինակը իմ սիրելի, իմ պաշտելի Պալանիկն ա... Էն տնական, "հացուպանիրային" բառապաշարը ավելի լավա ընթերցող "կպցնում", քան գրականը: Առօրյա կյանքը, առօրյա դիալոգները գրականով գրելով դու խաբում ես քո ընթերցողին: :P) Էլի եմ ասում՝ հիանում եմ քո հարուստ բառապաշարով, բայց կրկնում եմ նաև, որ էս պարագայում էդ արհեստականություն ա հաղորդում պատմվածքիդ... Իսկ առհասարակ՝ "մահկանացու" բառապաշարը գրական գործերում կիրառելը ոչ թե անկարելի ա, այլ, ավելին, պարտադիր ա: Ու էդ կոպտություն չի, էդ բռիություն չի... Էդ պարզապես աչքի նման պարզ ա, աչքի նման բարդ, աչքի նման թափանցիկ: ;) Այո, ես մտքերս համառոտ ձևակերպել չգիտեմ: Կներեք:) Մերսի:)
  • ՐեLունա
    2015-11-28 16:34:46
    Դե՜, դեռ շուտ է, ինչ-ինչ նմանություններ ասելու համար :Դ Դե ես կզարմանայի էլ,եթե Հենրիի կերպարն իրականում լիներ, ասենք ինչքան ինձ մոտ եղավ, այդքան էլ քեզ մոտ կլինի :D Կարծիքների հակամտություն: Ես ամեն ինչ իմ օրինակով եմ դատում, ինձ ավելի են դւոր գալիս ճոխ բառապաշար ունեցող գործերը, ու դրա համար էլ իմները հիմնականում այդպիսինն են: Ես նկատի ունեի՝ ժաՌգոնայինը, չեմ կարծում թե դա պարտադիր է: Իսկ խոսակցական բառապաշարով կարելի է,որոշ հերոսների խոսքեր ասել,բայց ոչ բոլորինը: Չեմ կարծում թե Հոգեբանոււթյան դասախոսը պիտի օգտագործի ՛՛ քյասար, վափշե տը(ռուսերենից եկող բառերն էլ քիչ չեն, որոնք ժաՌգոնայինին են դասվում), կառոչի, հելանք, քուրս՛՛՛ ու բլա-բլա նման բառեր: Ես էլ չգիտեմ, բայց չեմ ներում ]:)
    • Էննի
      2015-11-28 16:42:45
      Աաաա, դե, Մար: Ժարգոնը ստեղ ինչ կապ ուներ: Կատաղեցի! Քեզ ասում են ժարգոնով գրի? >.< Ասում եմ՝ առօրյա-խոսակցական, դու ասում ես՝ ժարգոն: :D Համել, դու ոնց սկսել ես, տենց էլ շարունակի: Եթե քեզ հոգեհարազատ ա մաքուր գրականը, ուրեմն ես՝ որպես ընթերցող, իրավունք չունեմ քեզ հակառակը պարտադրել:) Ինձ մնում ա մենակ կարդալ ու ուրախանալ:)
      • ՐեLունա
        2015-11-28 16:46:28
        Հիմա առօրյա-խոսակցականը ժարգոնն է:Վերևում ես դրա մաիսն էի նշել, դու էլ բան ասեցիր,ստացվեց այն որ նորմալ է այդկերպ գրելը: Ինչևէ, դա հետո կերևա )) Ա՜, ուրախացի,մեկ էլ նորմալ բան կարդա (ուրախ)
      • Էննի
        2015-11-28 16:50:28
        Ջորջ Օրուելից ու Մար Ղանդիլյանից ավելի նորմալ բա՞ն :) Իդեալական համադրություն ա, չէ՞ :)
      • ՐեLունա
        2015-11-28 16:53:00
        Ա՜ ծանոթ գրող չէր, ես դեռ նրանք կքրքրեմ, բայց հաստատ վերոհիշյալից լավն է: Ոնց չեմ սիրում էդ բադին-__- : Ա հիանալի,իդեալականը մեղմ է :D
      • Էննի
        2015-11-28 16:55:47
        Հա, էդ բադը մեկ մեկ իմ նեռվերի վրա էլ ա ազդում: Բայց դե, ընդհանուր առմամբ, ինքը համով երեխա ա: :D Իսկ Օրուելին դու չես հավանի, անտիուտոպիան քոնը չի, ես դրանում էսօր համոզվեցի: (դեմք) Դու Բրեդբերի կարդա: (գինի) Ինքն էլ ա անտիուտոպիա, բայց քնքուշ անտիուտոպիա ա իրանը: ;) Էննի, սուս մնա, էլի: (դեմք) Լավ, կներեք: :(
      • ՐեLունա
        2015-11-28 17:00:22
        Ա՛ ես դրա հետ չէի, ասենք ես Չակին նկատի ունեի :) Լավ դեռ կծանոթանամ կիմանամ կհավանեմ, թե ոչ : Էննի, խոսիր,ինձ մոտ խոսի ազատություն է: համ էլ խոսում ուրախանում կատաղում ենք էլի, իյե :^)
      • Էննի
        2015-11-28 17:04:49
        Չակիս բան չասես, թե չէ... Թե չէ... Իմ Թայլերին կասեմ քեզ կպայթացնի! :^)
  • ՐեLունա
    2015-11-28 17:06:16
    Պոդումաեշ: Չակն էլ Չակ լինի |( Ա՛ Թայլերիդ էլ,քեզ էլ օդերով կհանեմ :D Ա ես հզոր եմ, դւո դեռ ինձ լավ չես ճանաչում ստոր աա ]:)
    • Էննի
      2015-11-28 17:07:27
      Սուս եմ մնում (դեմք)
      • ՐեLունա
        2015-11-28 17:09:12
        Հաջող ախպեր ]:)
      • Էննի
        2015-11-28 17:11:29
        Հլը շուտ ա, սպասի գրեմ, կարդա՝ նոր: :)
      • ՐեLունա
        2015-11-28 17:13:00
        Լավ սպասում եմ: Բայց որ դւորս չեկավ, քեզ կաքսորեմ ՊԱԴՎԱԼ ]:)
      • Էննի
        2015-11-29 12:01:37
        Դաղալություն մի արա: (դեմք) Մենք պայմանավորվել ենք, չէ՞, որ ես քո մահճակալի տակ եմ ապրելու, մոնստռներիդ հետ: :^)
      • ՐեLունա
        2015-11-29 12:09:24
        Գոնե դու դաղալությունից մի խոսի: Մենք պայմանավորվել էինք,որ ես քո գործերից եմ կարդալու :@ Բայց դե, ինչպես մի՜շտ, Էննին իր խոսքի տերը չեղավ: (վատ)
      • Էննի
        2015-11-29 12:38:54
        Իյե՞ :^) Էննին իր խոսքի տերն ա, օքայ? :) Ես քեզ ասեցի՞ էսօր բան եմ գրելու: Ասեցի: Ու գրեցի: Ուղղակի չհրապարակեցի: :D Հրապարակելու մասին ես քեզ բան ե՞մ ասել: Նե-ա: (գինի) Բայց էսօր կհրապարակեմ: Учти, ասում եմ ՝ ԷՍՕՐ ԿՀՐԱՊԱՐԱԿԵՄ: (օգո)
      • ՐեLունա
        2015-11-29 14:03:29
        Շնորհակալություն, ցտեսություն :D :D :D
  • Culé(Un Loco Quimera
    2015-11-28 18:13:23
    «— Ո՞րն է կյանքի իմաստը: — Իմաստի ստեղծումը,— հետևեց պատասխանը:» հիշեցի,գիտես կարծիքս :) Կարդում,կարդում էի ու անընդհատ մտքիս էր գալիս Բակունցի հետևյալ տողը՝« Ծաղկափոշու մեջ փաթաթված բզեզին մանուշակը ճոճք էր թվում,աշխարհը՝ ծիրանագույն բուրաստան»... Եթե պատճառը անհասկանալի մնաց,ոչինչ,ջհանդամ :D :D :D ա լավ,կասես՝ ասեմ: ;) Հերոսներից ամենաձգողն ու հետաքրքրությանս վրայով դաժանաբար վազ տվողը Անանյանն էր,սկզբում ինձ թվաց՝ Հենրին է դասախոսը(երեխայի խելք,մի աչքով էի նայում քեզ (օգո) (ուրախ) (ուրախ) ),Դինայի մասին քիչ խոսվեց,բայց ինքն էլ պակաս ոտնատակ չարեց սպասումս:Հերոսներից և ոչ մեկը սովորական մարդ չէ,նույնիսկ կարելի կլիներ բոլորի մասին առանձին գրել : Ճիշտ հատկություններ ես խտացրել հերոսներումդ ընթերցողին կլանելու համար(կապ չունի,որ շարունակությունը չեմ կարդացել,այսկերպ եմ մտածում (խփո) ),լեզուն,ըստ իս,ավելորդ շքեղություն չունի(Աննա,խփել չկա ]:) ), շատ են հնացել բառերը,այնաստիճան,որ դրանց վրա եղած փոշին մաքրելու փոխարեն ավելի լավ է նորը ստեղծել,նպաստել լեզվի զարգացմանն ու հարստացմանը . խոսքում կայունությունը միօրինակություն է ծնում: (ծաղիկ) Գործողությունների զարգացումը փշաքաղեցնող անսպասելիությամբ է առաջ գնում: Ա այս գործդ ոնց որ ինձ ասեր՝ «Կուլե ջան,գնա՜,հանգստացի՜ր, նվիրիվիր դասերիդ ու թող գրելը,քանզի ստեղծագործ սերունդը առաջամարտիկների կարիք չի զգում» (դեմք) :D
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-28 18:16:27
      Օ՜,ինչ շատ,բադերի հացը կտրեցի (ախ)
    • ՐեLունա
      2015-11-28 18:25:27
      Ա՜յ տնաշեն, չափերին անյեցի, սիրտս կանգնեց, բայց մի շնչով կարդացի: Բադերի հացը այս անգամ շաքարով կտրեցիր: ]:) Ես Բակունցի գործերը այդքան էլ շատ չեմ հավանում բայց ՛՛Ալպիական Մանուշակը՛՛ ընտիր գործ է, ու հետաքրքիր էր, թե ինչո՞ւ դա հիշեցրեց: Այո, երեխայի ուղեղ, բայց ես էլ անցա երեխայի ուղեղի ճանապարհը,հետո նոր մոտեց Անանյանի; :) Չուզեցա շատ արհեստականացնել, ու ամեն ինչ երեքից հիգ հերոսների շրջանակներմում սահմանափակել,այդ կերպ գործը ձանձրալի է թվում: Չակերտները շատ չեմ բաց անի, բայց Դիաննայի մասին դեռևս կխոսվի, նա անուշադրության չի մատնվի: (ժպիտ) Գործս քեզ սխալ է ասել. ուրեմն այսպես Կուլե ջան ազյիզ ջան, եթե դւո գնաս հանգստանալու ու ոչինչ չանես, ես իմ բոլոր հերոսներին կհավաքեմ (հլը հաշվիր տես քանիսն են, մյուս գործերինն էլ հետը) կգամ, ու քո հրաշագեղ մազերը հատ առ հատ կպոկենք :@ Զգում է:Սպասիր սույն գործից մի բան ասեմ՝ միայնակ պայքար չկա,իսկ առանց պայքար հաղթանակ չկա: Առանց թշնամիների, ասենք տվյալ դեպքում մրցակից-կոլեգաների անհնար է հաջողության հասնեել: :)
  • Culé(Un Loco Quimera
    2015-11-28 18:39:12
    Ա նկատի ունեմ ,որ հերոսներիցդ յուրաքանչյուրը իր մտաստեղծ աշխարհում է ապրում ՝ իրական աշխարյից զատ: Ա դու էլ որոշեցիր չափերով տակ չմնալ :DԱա նյուխիս ղուրբան :DԱ մազերիս մեջ է զորությունը ,ուր պոկեք 0_0
    • ՐեLունա
      2015-11-28 18:44:23
      Ազնիվ խոսք դիտմամբ չեմ արել: Հա՜, պարզ է :) Ա մեռնեմ զորությանդ,մի երկու ճյուղ չես տա" ցանեմ աա:դ :D :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-28 19:01:09
        Եղածը երկու ճյուղ է:D
      • ՐեLունա
        2015-11-28 19:37:59
        Ասենք չե՞ս ամաչում սուտ ես խոսում, բադերի պատիբը խայտառակեցիր: :@
      • ՐեLունա
        2015-11-28 19:38:18
        Պատիվ*
  • fiction ☯
    2015-11-28 20:09:48
    հանճարեղ էր, հավանեցի,,,, էս տողերը տպավորեցին "Ո՞րն է կյանքի իմաստը: — Իմաստի ստեղծումը" :) հիշեցի Բակունցի տողերը, վերևում Աննան էլ ասաց :) ապրես, իրոք լավն էր,
    • ՐեLունա
      2015-11-28 20:15:00
      Ապրի Մելիքսեթը (ժպիտ) Ա՛ Բակունցը գրոհել է, ինչ է ]:)
      • fiction ☯
        2015-11-28 20:22:39
        ես սիրում եմ Ալպիական մանուշակը, ու ընդհանուր նենց ա որ Բակունցից մենակ էդ եմ սիրում :D Մելիքսեթը դու ես իիի, ձեն չարի, առիթավորվաք յաա (դեմք)
      • ՐեLունա
        2015-11-28 20:25:05
        Ա՛ ղուրբան ճաշակին: Բայց մեկ է հազար Բակունց գա-գնա, հազար նման Ալպիական Մանուշակ՝ Լոնդոնի Սպիտակ ժանիքի նման գործ գոյություն չունի :) Պոդումայեշ, ես քեզ Մելիքսեթ ասեմ, դու էլ էդպես հա՞:Լավ,ես քեզ Աբո կասեմ ]:)
      • fiction ☯
        2015-11-28 20:26:37
        կորի այ, աա Մարետա :D Ջեկ Լոնդոնին մենակ դպրոցականից եմ ծանոթ, առիթ չեմ ունեցել ծանոթանալու
  • ՐեLունա
    2015-11-28 20:28:52
    ՄարԻ_ետա :@ Ա՛ հանդիպում կազմակերպե՞մ: ;)
    • fiction ☯
      2015-11-28 20:30:47
      աաա, թույլ տեղդ գտա, վսյո Մարետա եմ ասում ու շեդեվռը պատրաստ ա :D
    • ՐեLունա
      2015-11-28 20:32:13
      Ա՛ այ մլակ, կսատկացնեմ մի անգամ էլ Մարետա ասես (ախ) Չէ մի ՄԱՐԵՏ (լավչեմ)
      • fiction ☯
        2015-11-28 20:35:15
        ախ, հուշեցիր՝ Մարետ, ջաա՜ն, էս ինչ հավես ա (գինի)
      • ՐեLունա
        2015-11-28 20:38:42
        Ա՛ հես որ մի հատ թարս տվեցի կիմանաս Աբուլիկ... չնայած ինչի՞ աբուլիկ, հեն է լավ էլ՝ Վալոդիկ, Վլե :D
      • fiction ☯
        2015-11-28 20:39:35
        հա բայց իմ անունը Վ-ով չի սկսվում, ոչ էլ Ա-ով (:|
      • ՐեLունա
        2015-11-28 20:41:12
        Էն ո՞ւմ շան ազգանունն է Աբրահամյան O:) Ասեն Վ-ով չի,հո տառը այբուբենում կա, այ քեզ բա՜ն :^)
      • fiction ☯
        2015-11-28 20:42:56
        էվրիկա՜, պապայիս անունն ա Վ-ով :D
      • ՐեLունա
        2015-11-28 20:43:47
        Լավ չեմ, մեռնեմ գուշակող ջանիս: Ա՛ բա լրիվ անունը ի՞նչ է;
      • fiction ☯
        2015-11-28 20:46:28
        Վարդա՜ն O:) մտածում էի, որ պիտի Վալոդ լինի՞ :D չկապ
      • ՐեLունա
        2015-11-28 20:49:45
        Աաաաա վատ չէր լինի, ինձ կզգայի ինչպես Վեցերորդ զգայարանի Ֆեռնանդոն :D Ա՛ չէ, Վրդո ասող չկա,ես Վալոդ եմ ասելու (ուրախ)
      • fiction ☯
        2015-11-28 20:51:49
        լավ, չէ. էս ուր հասանք, արի ես քեզ ասեմ Մար, դու էլ ինձ ասա Մել, պրծնենք O:) զիջում եմ դիրքերս
      • ՐեLունա
        2015-11-28 20:53:01
        Բայց պարտվող եղա՞վ չէ, ու ես հաղթեցի: Իսկ քնաի որ ես հաղթեցի՝ ես համաձայնում եմ, միայն թե մի պայման կա:
  • Culé(Un Loco Quimera
    2015-11-28 21:51:38
    Ա Մելտիտո,չես ալարել ,յեքա գրածս կարդացե՞լ ես :Dա այո, ես դա էլ այդքան շատ չեմ սիրում ,Ալպիականի գաղափարն ավելի է դուր գալիս ,քան գործը ամբողջությամբ :D ա Մարս, ես հավատարիմ եմ,չեմ խաբում :D
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-28 21:53:53
      Աա Մարս,չէ մի չէ Յուպիտեր:D
      • ՐեLունա
        2015-11-28 22:17:23
        Ա՛ ես ինչերեն եք խոսո՞ւմ: :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-28 22:23:38
        Ա ինչի քանի հատ եմ աչքիդ երևում ? 0_0 :D:D:D
      • ՐեLունա
        2015-11-28 22:49:53
        Ա՛ երկու, կտացրել են աաա :D :D
    • Culé(Un Loco Quimera
      2015-11-29 14:12:32
      Աա շատ լինեմ,քիչ չլինեմ.թող էլի կտացնեն :D:D:D
      • ՐեLունա
        2015-11-29 18:17:52
        Ես Քրեյզին չլինեմ թե մի բան հասկացա :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-29 18:25:38
        :) Ա ասում եմ՝թող էլի կտացնեն,որ աչքիդ ավելի շատ երևամ,սկանում ես? :D
      • ՐեLունա
        2015-11-29 18:28:23
        Հասավ :D Ասենք կարո՞ղ է Էննի ու մոնստռների հետ դւո էլ մահճակալիս տակը լինես, քանի շատ ես աա :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-29 18:30:38
        Էննին մահճակալիդ տակ է? 0_0
      • ՐեLունա
        2015-11-29 18:32:26
        Չէ, պիտի գա (ժպիտ)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-29 18:34:29
        Աաա տեղ արեք,գալիս եմ :D:D
      • ՐեLունա
        2015-11-29 18:35:45
        Ա՛ գիշերը ով ոտքս բռնի բադ չի :D :D :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-29 20:40:25
        Էլ ուր եմ գալիս :Dաա Անաբելի տակ ես մնացել ?:D
      • ՐեLունա
        2015-11-29 20:41:50
        Անաբելի չէ (դեմք) Աննաների աաաա :D :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-29 20:46:01
        Մենք ուրիշ տիպի էակներ ենք ,է՜, բադի բախտ ունես:D:D:D՜
      • ՐեLունա
        2015-11-29 20:51:54
        Արի չմոռանանք, որ դուք լինում եք նաև բռակ աա :D
  • fiction ☯
    2015-11-28 23:24:35
    ի՞նչ պայման (:|
    • ՐեLունա
      2015-11-28 23:29:00
      Ես քեզ Մ տառով,ինչ անուն ուզեմ, կարող եմ տալ :)
      • fiction ☯
        2015-11-29 20:09:23
        քոնն էլ ա Մ-ով, զգույշ մնա
      • ՐեLունա
        2015-11-30 17:35:25
        Հա ոչինչ, ես սովոր եմ :D
  • Universal
    2015-11-29 13:32:59
    (վայքո) Ապրես: Հիանալի աշխատանք է: Հուսամ շարունակությունը ոչ պակաս լավ կերպով շարադրված կլինի ու ես կկարողանամ կարդալ: (բռավո) (բռավո)
    • ՐեLունա
      2015-11-29 14:04:50
      Առաջին մասի համար չեմ խոստանում, բայց երկրորդի համար կասեմ՝ անպայման կկարդաս (Դե իհարկե ցանկությունը քոնն է;դ) :)
      • Universal
        2015-11-29 15:12:59
        Լավ, ապրես: :Դ
  • Նիկեա
    2015-11-29 14:50:42
    Մարետ ջան :D ուրեմն սկզբի մասը շա՜տ հավանեցի, բայց հետո ալարեցի կարդամ :D բայց դե հաստատ շատ լավն ա, ապրես
    • ՐեLունա
      2015-11-29 18:16:04
      Հաջող Գագաս աաաա :D Ինչ թամբալ դուրս եկար :D
  • Stop crying you big baby.
    2015-11-29 17:54:15
    Սոֆի անունը շաաատ եմ սիրում (խփո) վատը չէր բայց զգացմունք չկար խոսք կար ընդհամենը :)
    • ՐեLունա
      2015-11-29 18:17:16
      Զգացմունք չկար,որովհետև զգացմունք չէի դրել, ու երևի...չեմ էլ դնի :) Ապրեք շա՜տ (ծաղիկ)
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:18:52
        չէ ցանկացած կարդացողին ետ պետքա կարդալուց առաջ սաղ ասում են մենակ զգացմունքային նյութ չլինի ու վերջում տխրում որ ոչ մի զգացում չստացան :) դե լավ ոնց կուզեք... խնդրեմ
      • ՐեLունա
        2015-11-29 18:20:49
        Չեմ կարող համամիտ չլինել, բայց կան ործեր, որոնցւոմ զգացմունքը անէական բնույթ է կրում: :) Չափազանց ծայրահեղ համեմատություն պիտի անեմ, բայց որպես օրինակ վերցնենք ՛՛Այսպես խոսեց Զրադաշտը՛՛ գործը:
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:22:16
        անզգացմունք գործը պիտի հրաշք լինի որ հիշվի օրինակ այո հենց ետ գործը կարդացել եմ ու ուղեղում տպվումա դեպի մարդը ունեցած մեծ ԶԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ կա ուղակի թաքնվածա ենքան սիրունա թաքնված որ չես տեսել :)
      • ՐեLունա
        2015-11-29 18:27:39
        Նայած թե զգացմունք ասելով ինչ նկատի ունենք :) Գուցե ես էի Ձեզ սխալ հասկացել...))
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:29:26
        միգուցե .... համենայդեպս ետ գործը չոր ու ցամաք չի ինքը ենքան բանա տալի որ չես հասկանում ինչը ընկալես կարդալուց , ինչը կարդալուց հետո :)
      • ՐեLունա
        2015-11-29 18:33:51
        Լվա երևի ասեմ: Երբ դուք ասացիք զգացմւնք չկար, ես հասկացա , իբրև հերոսների հարաբերությւոններում զգացմունք չկա: Իսկ ինչ մնում է Նիցշեի գործին, էնտեղ ահռելի է առ մարդ անտարբեր-ատելությունը:
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:33:55
        Ճշմարիտ եմ ասում, մարդ մի կեղտոտ հոսանք է. ծով պետք է լինել մի կեղտոտ հոսանք իր մեջ ընդունելու առանց կեղտոտվելու:. ետ գործից սիրծաս տողնաաաա
      • ՐեLունա
        2015-11-29 18:35:15
        Ինձ էլ դուր եկավ այդ տողը: Բայց երկու նախադասությւոն են տպավորվել, որից մեկը սա է՝ Ես սիորւմ եմ նրան,ով ապրույ է իմանալու համար,և իմանում է որպեսզի մի օր գերմարդը ապրի:Դրանով նա իր անկումն է ուզում ___մոտավոր այսպես էր, իմ հիշելով:
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:36:55
        ըհը. մեան կնրա համար որ հիշացրիր ետ գործն ու տողերը տաս պոստիտտտտ :) Սիրում եմ նրան,որի հոգին լի է անչափ, որ նա մոռանում է ինքն իրեն, և բոլոր իրերը նրա մեջ են. այսպիսով բոլոր իրերը նրա խորտակման պատճառ կլինեն:
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:42:53
        այսինքն տաս քեզ էլի (ծաղիկ) :D
      • ՐեLունա
        2015-11-29 18:55:43
        Դե հիմա, ամեն մեկս մի կերպ ենք Նիցշեի գրածները հասկանում, բայց իրականում մենք ոչինչ էլ չենք հասկանում: :) Հոգեբանական տեսանկյունից ազդեցություն չի՞ ունեցել արդյոք:
      • Stop crying you big baby.
        2015-11-29 18:57:49
        մենք հասկանում ենք մեր ուղեղի ունակությամբ միգուցե ետ նենց գործա որ ամեն մեկը յուրովիյա հասկանում կամ իրոք չի հասկանում :) ինչի չի ունեցե
  • ՐեLունա
    2015-11-29 19:03:08
    Կա նման բան:Բայց զորեղ է: Ե՞վ, լա՞վ ազդեցություն թե՞ վատ: Հ.Գ. Դիտմամբ եմ էսպես գրում, մեռա ՛՛՛Պատասխանել՛՛-ը որոնելով :D
    • Stop crying you big baby.
      2015-11-29 20:11:35
      աղչա կարդացի մոռացա պատասխանեմ ու մտածում եմ ինչի չի պատասխանում :D :D :D եսիմմ միթե դու կարում ես հասկանաս լավնա ազդեցությունը թե վատը՞ թե կարում ես սովորացրու ինձ տարբերակել O:)
      • ՐեLունա
        2015-11-29 20:26:28
        Ա՛ Դուք էլ եք աննորմալների դասին պատկանո՞ւմ աա ]:) Ուռա՜, մենք շատ ենք : (ուռա) Իհարկե, բոլորն էլ կարողանում են;Այ ինչ մնում է սովորեցնելուն, դա բարդ է: Նիցշեի ազդեցությունը մեծամասամբ վատ է...
      • Stop crying you big baby.
        2015-11-29 20:43:18
        հա (:| :D :D :D չէի ասի ետ դու էլ չես կարա ա սես
      • ՐեLունա
        2015-11-29 20:51:27
        Այո: :D Ես իմ հաշվով կարող եմ ասել: :)
      • Stop crying you big baby.
        2015-11-29 20:52:02
        և կարող ես ասել վատ՞ (:| :) զարմացա :)
      • ՐեLունա
        2015-11-29 20:53:21
        Մեծամասամբ վատ: :) Զարմացա՞ք, ինչի՞ համար:
      • Stop crying you big baby.
        2015-11-29 21:01:36
        որ վատ :) չգիտեմմմ
      • ՐեLունա
        2015-11-29 21:08:00
        Դե ցանկացած մարդւո համար,ով ունի նման մտքեր, ու դրան գումարվում է, գործում եղած ատելությունը, պարզ է ,որ վատ ազդեցություն կունենա:Կամ պարզապես որպես վատ կդրրսևորվի:
  • Լի ^_^
    2015-11-29 20:57:35
    Լիլիթ՞ովա ինքը՞
    • ՐեLունա
      2015-11-29 20:58:29
      Սոֆիի քույրը :)
      • Լի ^_^
        2015-11-29 20:59:04
        աա հա արդեն պարզ էր :) ապրես շատ (ծաղիկ)
      • ՐեLունա
        2015-11-29 21:07:09
        Ա՛ դու էլ ապրես :)
      • Լի ^_^
        2015-11-29 21:10:58
        (գինի)
  • Culé(Un Loco Quimera
    2015-11-29 21:27:26
    Էլի հիշեցրեց -_- Ես Կուլեն եմ,Կուլեից մի Օրինակ կա ու օրիգինալն է :
    • ՐեLունա
      2015-11-29 21:51:39
      Փող տուր՝ չհիշեցնեմ : :) Հա Կուլեից, բայց միմոռացիր, որ դւո ծննդականով Աննան ես :)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-29 22:06:45
        Ա ով է ասել ,որ Մարիետաները բռակ չեն լինում ?:Dա դեմ եմ կոռուպցիային :D
      • ՐեLունա
        2015-11-29 22:49:55
        Ես, գտիր մի Մարիետա, որը բռակ է: (դեմք) Ասենք իմ գրպանները կողմ են, գրողը տանի :^)
      • Culé(Un Loco Quimera
        2015-11-30 01:56:22
        Ա ես գրպաններիդ համար մատակարարող չեմ (:| կարիք չկա փնտրելու (գինի) :D
      • ՐեLունա
        2015-11-30 17:33:17
        Ասենք բա ԻՆՉ ես :^) Աաաաաաա դու մեռար բռակ աաա :D :D
  • Culé(Un Loco Quimera
    2015-11-30 20:09:40
    Ա Քրեյզաբադ չվիր :D
    • ՐեLունա
      2015-11-30 22:44:37
      Ամեն ինչ,բայց ոչ Քրեյզիի աղավաղումը:Սռազուն ինձ ծով է: Համ էլ,մի քիչ դիմացիր, կչվեմ էլի,հո չմնացի, արդեն ցուրտ է :)
      • Culé(Un Loco Quimera
        2015-12-01 15:34:28
        Ա ընտիր Ծյունինգ է,ինչ ես ուզում ? :D
      • ՐեLունա
        2015-12-01 18:49:17
        Հա՜, շատ, քո ծյունգից ոչ ոք չունի, ծյունինգդ սիրտս հունից կհանի աա :D Երգելով կարդա :D :D
      • Culé(Un Loco Quimera
        2015-12-01 20:16:35
        Ա հանգերով ես արդեն գրում :O Ա մի շաբաթ է՝ մոռանում եմ ասել՝ գլխավոր հերոսոպւհիդ մի հատ մե՜ծ թերություն ուի՝ առանձնապես Սևակ չսիրելը ո՞րն է (ոչոչ)
      • ՐեLունա
        2015-12-01 23:45:34
        Ա՜ ]:) Հենց դա է:Ասենք մեկը ես,չեմ սիորւմ: ;)
  • Impression
    2015-12-01 23:54:39
    շատ չխոսեմ..ամեն ինչ ասվեց..միայն մի բան...շատ լավն էր :) (բռավո) (բռավո) (ծաղիկ)
    • ՐեLունա
      2015-12-02 15:15:09
      Ապրի իմ մշտական կարդացողը :D (ժպիտ)
      • Impression
        2015-12-02 15:19:11
        Այո այո ճիշտ նկատեցիր :D
      • ՐեLունա
        2015-12-02 15:20:02
        Ասենք բա ես սխալ կնկատե՞մ: :^)
      • Impression
        2015-12-02 15:23:38
        Եսիմ տեսողությունիդ ղուրբան՞ ]:) ...մի խփի բացատրի :D
    • ՐեLունա
      2015-12-02 15:42:37
      Ասենք ես չեմ խփել դեռ, բա որ սկսեմ Հփել աա ]:)
      • Impression
        2015-12-02 16:36:09
        Խփել ես..ես զգացել եմ :Դ
      • ՐեLունա
        2015-12-02 17:00:48
        Տեղը չեմ տեսնում,ուրեմն չեմ խփել :)
      • Impression
        2015-12-02 17:12:27
        Իա..ես ինչ անեմ որ տեսողությունդ լավը չի՞՞ եա տեսնու եմ :D
      • ՐեLունա
        2015-12-02 17:28:36
        Ա՛ ցտեսություն :D
  • Culé(Un Loco Quimera
    2015-12-02 18:51:56
    Մահապատիժ:D