Copy SMS

Կյանքը իր բոլոր դժվարություններով

Սիրե՛ք և գնահատե՛ք կյանքը իր բոլոր դժվարություններով հանդերձ...Կյանքն իրոք, որ դժվար է: Դժվար է սերը, մարդն իր էությամբ: Դժվար է ապրել այս անարդար ու ապիկար աշխարհում: Որտեղ տիրում է միայն չարը: Գուցե է եվ կա լավը, բայց այն այնքան քիչ է, որ չարի կողքին չի էլ երեվում: 

Կյանքը իր բոլոր դժվարություններով - Կյանք, բարի, չար

 Կյանքում այնքան իրար հակասող բաներ կան օրինակ՝ արցունքն ու ժպիտը, բարին ու չարը, հարուստն ու աղքատը: Հաճախ մարդիկ մեղադրում են Աստծուն, բայց մարդն ինքն է իր համար ստեղծում այդ հակասող բաները:

Կյանքը իր բոլոր դժվարություններով - Կյանք, բարի, չար

 Միշտ հիշեք՝ Կյանքն այնքան էլ թանկ չէ, աշխարհն էլ այնքան քաղցր չէ, որպեսզի դրանք գնվեն ստրկության ու շղթաների գնով։Մեր կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որը մեզ վրա նստել է։Հիանալի է, երբ մենք ժպտում ենք, քանի որ ժպտալով մենք մեր կյանքին տալիս ենք նոր երանգներ: Չնայած նրան, որ երջանիկ կյանք չի լինում, լինում են միայն երջանիկ օրեր:                                                            Սակայն կյանքիդ ամենածանր  պահերին էլ միշտ հիշիր՝ դու երբեք մենակ չես: 

Սիրով՝ Radioactive


9

4

2322

  • Culé(Un Loco Quimera
    2015-11-29 14:16:41
    Ապրե՜ս (ծաղիկ)
    • Radioactive
      2015-11-29 16:41:41
      Շնորհակալ եմ O:)
  • Meri Grigoryan
    2015-12-13 20:16:04
    շատ հետաքրքիր հոդված է, շնորհավորում եմ (բռավո)
    • Radioactive
      2016-01-25 14:17:39
      Շնորհակալ եմ (լավ)