Copy SMS

Մեկ է մեղադրել նրան չես կարողանա...

Մեկ է մեղադրել նրան չես կարողանա... - ջուր, բուիկ, ես , դու, տաք, սառը




Երբ ջուրն է փշաքաղվում տաքանալուց, հասկանում ես, որ մարդն իրոք որ անզոր է: Երբ ջուրն է պակասում, անէանում տաքությունից, սկսում ես չմեղադրել քեզ քո «պակասելու» համար: Երբ ջուրը եռալուց ու սաստիկ տաքանալուց վառում է, սկսում ես այլևս չմեղադրել նրան : Երբ այդքան շատ ջրի  եռալուց հետո  դու դիպչում ես դրան  ու հսկայական կարմիր հետք է մնում ջրից, հասկանում ես, որ դու էիր մեղավոր ու ոչ թե նա... Հետո , երբ սառը ջրին ես մոտենում այդքան տաքից հետո ուղղակի մի պահ, ընդամենը մի պահ է քեզ թվում, թե այդ է, որ կփրկի քեզ, հետո հասկանում ես, որ չէ.... ու էլի չես մեղադրում նրան...



Ու ջուրը մի օր այդքան տաքանալուց հետո կվերջանա, բայց մեկ է մեղադրել նրան չես կարողանա... Չեմ վերջանա ես, դու էլ չես վերջանա: Կմանամ ես, որ իմ մեջ էլ դու լինես, իմ մեջ լինի քո ու իմ հոգին, քո ու իմ մտքերը, մեր երկուսիս սերերը, ատելիները, բարեկամները, նրանք, ովքեր թողեցին մեզ, դու, որ գնացիր...Մնացիր իմ մեջ: Ես գիտեմ՝ միշտ գնացողներն են մնում, նրանք, ովքեր թողնում են, միշտ մնում են, դու էլ  միշտ  կմնաս...ՄԵր քաղաքը, փողոցները, որ քեզ են հիշեցնում: Ոչ, մենք երբեք միասին չենք քայլել փողոցներով, բայց ես եղել եմ քեզ հետ, բոլոր քաղաքներում  ու բոլոր փողոցներում, ուր էլ որ գնացել եմ միշտ հետս ես եղել, նույնիսկ քեզ բարի գիշեր եմ ասել քնելուցս մի քանի վայրկյան առաջ ու արթանալուցս  ընդամենը մի վայրկյան հետո բարի լույսով ժպացել եմ քեզ...Չես հավատա , եթե ասեմ, բայց կար ժամանակ, որ դու էիր կողքիս ու գիշերը ...Գիշերը՜՜՜

Մեկ է մեղադրել նրան չես կարողանա... - ջուր, բուիկ, ես , դու, տաք, սառը

...
11

8

886

  • יעל
    2015-12-06 01:40:19
    Ջուր, գիշեր.. ապրես... Ինչքան "ջուր" կարդում էի, ծարավանում էի
  • Լի ^_^
    2015-12-06 12:09:45
    Ու ջուրը մի օր այդքան տաքանալուց հետո կվերջանա, բայց մեկ է մեղադրել նրան չես կարողանա (ծաղիկ)
  • Radioactive
    2015-12-06 16:23:37
    Երբ ջուրն է փշաքաղվում տաքանալուց, հասկանում ես, որ մարդն իրոք որ անզոր է: Երբ ջուրն է պակասում, անէանում տաքությունից, սկսում ես չմեղադրել քեզ քո «պակասելու» համար: Երբ ջուրը եռալուց ու սաստիկ տաքանալուց վառում է, սկսում ես այլևս չմեղադրել նրան : Երբ այդքան շատ ջրի եռալուց հետո դու դիպչում ես դրան ու հսկայական կարմիր հետք է մնում ջրից, հասկանում ես, որ դու էիր մեղավոր ու ոչ թե նա... Հետո , երբ սառը ջրին ես մոտենում այդքան տաքից հետո ուղղակի մի պահ, ընդամենը մի պահ է քեզ թվում, թե այդ է, որ կփրկի քեզ, հետո հասկանում ես, որ չէ.... ու էլի չես մեղադրում նրան... Փոքր, բայց կատարյալ իմաստ արտահայտող պոստ էր...ապրես
    • 88
      2015-12-06 16:26:29
      դու էլ
  • Radioactive
    2015-12-06 16:30:07
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ)
  • Hakob
    2015-12-06 17:56:38
    (բռավո) (բռավո)
  • fiction ☯
    2015-12-06 19:33:51
    վերջին շրջանում կարդացածս տողերից ամենահաջողվածը, երգը՝ նույնպես :) Շնորհակալությու՜ն
    • 88
      2015-12-06 20:35:53
      O:)