Copy SMS

Սառնություն +

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

 


1,2...10...20...գդալի և ապակու գրկախառնության զրնգոցն ու դրանց զատումից առաջացած հանգստավետ ճողփյունը մերթընդմերթ նահանջի էին ենթարկում ամենակալ լռությանը:Շաքարի հատիկները անտրտունջ ու անպայքար վերջին պտույտն էին անում ՝ շրջանաձև անջրպետը օղակելով:Բայց ինչ-որ բան այն չէր.նրա հայացքը բյուրեղացել էր այրող թեյով լի բաժակի մեջ.թեյի գույնը կարծես միտումնավոր կերպով ավելի ու ավելի էր մգանում՝ փորձելով կոտրել մտախոհ դեմքի սառնությունը:Գուցե նա ինքն էլ էր գիտակցում ամենը,որովհետև շարունակ նայում էր ՝ ջերմանալու հույսը դեմքին դրոշմած: Հիասթափությու՜ն...Ի՞նչ կարող էր անել այդ գունավոր հեղուկը,որին նա վայրկենապես գերբնականություն էր վերագրել:Ծանր հոգոց:Համրաքայլ ընթացք:Կապտասպիտակ շղարշի ետևում անհաջող քողարկված պատուհան:Ձեռքը դանդաղ բարձրացնելով՝մի կողմ տարավ վարագույրը,իսկ ընծան արտասվախառն ապակին էր,որին շտապով հպեց մյուս ձեռքը: Դրանից այն կողմ նրան նոր հիասթափություն էր սպասում.գեղեցիկը մեռնում էր աչքերի առաջ,իսկ ինքը ոչինչ անել չէր կարող:Ձյան փաթիլները արիաբար ճանապարհ էին բռնել դեպի ...կործանու՜մ,բայց այն չէր հասցնում ինքնակամ դառնալ...Ծակող մաքրությունից կկոցած աչքերի թերթերունքների միջև մնացած նեղ անցքից հետևում էր ՝ ինչպես են երկնածին ,կաթնաթույր փաթիլները վերածվում ջրի կաթիլների ու ճչուն աղմուկով բախվում գետնին:Աչքերը փակելով ու ձեռքը,որի ջերմությունը անգթաբար խլել էր պատուհանի ապակին, դեպի իրեն ձգելով՝  վերադարձավ այն նույն տեղը ,ուր քիչ առաջ էր.որքա՜ն սառն էր նրա սիրելի ճոճաթոռը...Թեյի բաժակը դժկամորեն վերցնելով՝ մի կում արեց, ու գուլխը տարուբերելով՝ վար դրեց սեղանին:Նա կորցրեց գոնե ֆիզիկապես տաքանալու վերջին հնարավորությունը. թեյը չափազանց սառն էր ,գույնը մռայվել էր ,համը՝ դառնացել....Ամեն բան խիստ սառն էր դարձել նրա համար....

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ




Հատվածներ հեղինակային պատմվածքից ("Այն կարող է լինել արդարացված..."
 

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

_Քնե՞լ : Մենք ինքնակամ կորցնում ենք ժամերը ,որ շատ մարդկանց համար հաշված են: Այդպիսին է մարդը,զարմանալի անփութությամբ է վերաբերում ունեցածի հետ: Քնելը կորուստ է.ատու՛մ եմ կորուստները...

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

_Մենք ունենք ընտրելու հնարավորություն ՝մնալու և շարունակելու ապրել հասարակական գործոնով ձևավորված ,ներքին շփոթով լի "աշխարհ " անունը կրող դժոխքում կամ ինքնակամ գնալու այլ դժոխք:Գիտե՞ս՝ինչու են շատերը ընտրում երկրորդը:
_Շարունակի՜ր...
_Որովհետև այն,ինչ հեռվում է,ավելի լավն է երևում,քանի դեռ մերը չի դարձել,կամ մենք դրան ծանոթ չենք դարձել: Տարբերություն կա իրականում .առաջինում տանջանքները թե՛ ֆիզիկական են և թե՛ հոգեկան,իսկ երկրորդում՝ սոսկ ֆիզիկական:Ահա ինչու են այն ընտրում: Ոչ ոք չի կարող նրանց մեղադրել նրա համար ,որ չեն իղձում տարտարոսի զոհերի շղթայում հայտնվել: Ինքնասպանությունը,այն կարող է լինել արդարացված,երբ փրկում է...

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

- Չգիտեմ :
- Հերի՛ք ստես:
- "Չգիտեմ"-ը սուտ չէ ,չեզոքություն է տվյալ հարցի վերաբերյալ:
- "Չգիտեմ"-ն ավելի մեծ ու վտանգավոր սուտ է,քան "այո"-ն կամ "ոչ"-ը: 

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ


Այդ օրը բոլորի համար էր ուրիշ ,որովհետև միապաղաղության գիծը ընդհատվել էր,բայց նրանք այդ մասին չէին մտածում ,միայն վայելում էին միմյանց անդորրավետ ներկայությունը ՝չհասկանալով,որ ինչ-որ բան խիստ փոխվել էր: Նրանք ուրախ էին,յուրաքանչյուրն իր պատճառով ,իր հնարած ուրախությամբ...‪

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

Մի՞թե մեր ամբողջ կյանքը հարատևող հիվանդություն չէ ,որ մենք իբր վերահսկում ենք,բայց իրականում նա ինքն է միակ տերը.ինքնախաբեություն է ողջը:

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

Այդժամ նա գիտակցեց,որ նույնիսկ նպատակին չծառայող Լավը իրականում վնասում է.դժվարագույնը Լավ-Վատի սահմանը որոշելն է.ընթացքում սկսում ես հասկանալ,որ Լավը իրականում Վատի տեսակներից մեկն է կամ հակառակը:

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

_Դու ինձ չես հասկանում: Մենք նման ենք մի լեռան,որից ամեն մի թեթև երերից պոկվում է մի կտոր ու լուռ վար է գլորվում՝ ճանապարհին ավելի ու ավելի մեծանալով,իսկ ուրիշները այդ չեն էլ նկատում կամ որ ամենավատն է՝ նկատելով,փորձում են հիանալ տեսարանի գեղեցկությամբ...‪

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

_Կարծու՞մ ես՝ խոսքերից ավելի խայթող բան չկա:Կա՛,ոչ տեղին լռությունն է...

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

Քայլում էր անշտապ ,քամուն ընդառաջ ՝ ասես ձգտելով գտնել դրա աղբյուրը:Ամեն քայլի հետ տեղի էր ունենում մեղմ հպում՝ նման երկու անծանոթ բարեկամների գրկախառնության,ովքեր ուղղակի զոհ են գնում քաղաքավարական սենտիմենտալությանը...

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

Սենյակն այնքան սառն էր,որ արյունը երակներում հրաժարվում էր առաջ գնալ՝ սպասելով որևէ մղիչ ուժի,ինչպես այսօր շատ մարդիկ են սպասում ՝ առանց հասկանալու,որ կյանքի մղիչ ուժը հենց իրենց ներսում է:

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

-Միայն լռությունը չի խաբում:
-Լռությունը անհստակություն է,անորոշություն,որ ենթադրում է և՛ սուտ,և՛ կեղծիք. հենց այդ անորոշությունն էլ գրավում է…

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ


Որքան շատ ենք սկսում ճանաչել անսովորը,այնքան մոտենում ենք անհետաքրքրությանը: Ամենավատը,որ գիտակցելով անգամ ձգտում ենք ճանաչել ՝ առանց դրա պետքության մասին մտածելու . մենք ուղղակի ուզում ենք...

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ


Մեր ամենամեծ դժբախտությունը սկսվում է երջանկությունը զգալու պահից:Դժբախտություն,որ ծնունդ է ամեն տեսակի խճճող զգացումների՝ մեղավորություն, ափսոսանք, վախ,թուլություն... Մեղավորություն,որ այդ մի կտոր երջանկությունը հենց քեզ բաժին հասավ,մինչդեռ այն շատ ուրիշների համար իսկական փրկություն կլիներ:Ափսոսանք,որովհետև հերթական անգամ չհասցրիր վայելել այն:Վախ,որ ամենափոքր բանը կարող է կործանել այդ երջանկությունը:Եվ թուլություն,որովհետև նորից այն զգոնությունդ փշրեց ,իսկ դու ,դու դեռ ուղղակի պահի ազդեցության տակ ես.պահն անցողիկ է...Կա՞ երջանկություն:

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ


Կյանքն ու մահը միշտ էլ լրացրել են միմյանց ,և դժվար է պատկերացնել՝ կյա՞նքն է մահվան որոշակի հատված,թե՞ մահը՝ կյանքի...

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ




 Վերջում որպես լրումն ամենի երկու բանաստեղծություն.
"Recalcitrant"(ըմբոստ)

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ Անթև ճախրանք՝ իմաստաշա՜տ ու կատաղի՜,
Մեղմ ծորացող առկայծումներ հուսաշողի,
Վառ խավարում եռուն ընթացք անպերճացած,
Անհավասա՜ր ,անվե՜րջ պայքար չխեղճացած...

Չէր ճեմում նա,այլ վազում էր շտապով անհաս,
Եթերահած ինչպես թիթեռ մթնում կորած,
Որ ձգտում է հասնել լույսին սևը փշրող՝
Գիտենալով,որ լույսն է այդ վախճան ծնող:

Ժամանակի թակարդներում փորձվել էր նա,
Միտքն ամրացրել ու դարձել էր հոգով անմահ ,
Ըմբոստ հոգին չէր երկնչում անկման առաջ ,
Բայց չէր ուզում անել քայլեր մահատարած:

Պատրանքալի,նեղ ճանապարհ տխրակալած,
Խորխորատներ ՝ընծայաշա՜տ,ճաճանչարձա՜կ,
Անհամաչափ,հանդարտ քայլեր՝ մեգը ճմլող,
Հեռվում դանդա՜ղ,մե՜ղմ ծավալվող լուսնահյուս քող...




«Հաղթություն»

 

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններԴառնահույզ խոհիս բարձունքին ճոճուն
Կանգնել էր վստահ ուրուն հաստատուն, 
Հայացքը նեռ բևեռելով առաջ՝ 
Զննում էր անշտապ հեռուն մթամած:

Ածխե աչքերով օդը ճնշելով,
Բարձունքիս հիմքը վայրագ փորելով,
Կամում էր քանդել ողջը մտաստեղծ,
Դարձնել լուսավետ իմ աշխարհը հեղձ: 

Իրեն կարծելով ամենակարող՝ 
Մեկնարկեց թռիռք վերից ահ ծնող,
Բայց մոռացել էր իրեն ստեղծողին,
Իրեն խարսխված նժդեհ մտքերին:

Շուտով խարխլված բարձունքը ցնցվեց ,
Սևփայլ թևերը վեհությամբ բացեց,
Անդրդվելի էր զայրույթն ստեղծողի,
Ետ վերցրեց տված թևերը բախտի:

Լույսով ողողվող խավարի միջին
Սահում էր անշուք պատանքը լռին, 
Օդի հոսանքին չէր էլ դիմադրում,
Իջնում էր անտանջ,թեթև, անդադրում...



Շնորհակալություն ուշադրության համար,սիրով՝ Կուլե

Սառնություն + - սառնություն, մտքեր, բանաստեղծություններ

11

64

2655

  • Լի ^_^
    2015-12-06 12:08:03
    Անննն,ապրեեեեեեեեես (ծաղիկ) հավես,սիրուն,իմաստով,կարդացվող պոստ (ծաղիկ)
  • Նիկեա
    2015-12-06 12:28:17
    Անննննն ալարեցի կարդամ, բայց հաստատ շա՜տ լավն էր ապրես :D
    • Ու ես հեսա բերանդ կջարդեմ:D նամակ գրել չեմ կարող :
      • Նիկեա
        2015-12-06 12:51:31
        ըստ գիտնական Նիկեայի եթե նամակ գրել չես կարող, ուրեմն բերան ջարդել էլ չես կարող :D նենց որ Անյուտիկս լավ եմ արել
      • Ա մարդիկ անունները կրճատում են,դու ՝երկարեցնու՞մ :D կորչի կոռուպցիայապաշտ Նիկեան :D:D:D
      • Նիկեա
        2015-12-06 13:08:06
        :D Կորչի բողոքական Կուլեն
      • Ժողովուրդը իմ կողմից է:D
      • Նիկեա
        2015-12-06 14:18:04
        Ժողովուրդը ոնց կարա Արթուր Բաղդասարյանի կողմից լինի :P
      • Լու՞րջ
  • ՐեLունա
    2015-12-06 13:40:15
    - "Չգիտեմ"-ն ավելի մեծ ու վտանգավոր սուտ է,քան "այո"-ն կամ "ոչ"-ը: :) ...Գրավեց, բայց ասել եմ,որ պատմվածքդ չեմ կարդալու,մինչև սեփականը չավարտեմ: :)
    • Սա եմ սիրում՝"_Պե՛տք է ապրել հանուն նպատակների: _Նպատակների՞,այն նույն նպատակների,որ ամեն վայրկյան կարող են կործանել ուրիշների նպատակները:Բու՜մ ու այն կվերանա,բայց պարադոքսն այն է ,որ դու այդ ուրիշներին մեղադրել չես կարող.չէ՞ որ նրանք էլ էին ապրում ուղղակի իրենց նպատակներով: Ապրե՜լ նպատակներով,մի տես ՝ ինչ լավ է հնչում..." Ա աչքիս դու ավելի շուտ ավարտես :D
  • Radioactive
    2015-12-06 14:57:09
    հիանալի էր (լավ) -Միայն լռությունը չի խաբում: -Լռությունը անհստակություն է,անորոշություն,որ ենթադրում է և՛ սուտ,և՛ կեղծիք. հենց այդ անորոշությունն էլ գրավում է…
  • fiction ☯
    2015-12-06 19:43:41
    գեղեցիկը մեռնում էր աչքերի առաջ,իսկ ինքը ոչինչ անել չէր կարող:...- "Չգիտեմ"-ն ավելի մեծ ու վտանգավոր սուտ է,քան "այո"-ն կամ "ոչ"-ը: ..._Դու ինձ չես հասկանում: Մենք նման ենք մի լեռան,որից ամեն մի թեթև երերից պոկվում է մի կտոր ու լուռ վար է գլորվում՝ ճանապարհին ավելի ու ավելի մեծանալով,իսկ ուրիշները այդ չեն էլ նկատում կամ որ ամենավատն է՝ նկատելով,փորձում են հիանալ տեսարանի գեղեցկությամբ...‪..Որքան շատ ենք սկսում ճանաչել անսովորը,այնքան մոտենում ենք անհետաքրքրությանը: Ամենավատը,որ գիտակցելով անգամ ձգտում ենք ճանաչել ՝ առանց դրա պետքության մասին մտածելու . մենք ուղղակի ուզում ենք... :) Աննա, իմ սիրելի Աննա, շնորհակալ եմ, (ծաղիկ) պատմվածքդ ավարտել ես՞
    • Ա ես եմ շնորհակալ ,պոստս քանդեցիր ,տո՜:Dա քննությունից հետո կամ անպայման կանեմ մի օրում ,կամ կպատռեմ միանգամից : Մի հարց կա ,որի շուրջ է միտքը , բայց դրական բան չի քարոզում:
      • Ա մեր նկարները ,նոր նկատեցի :D
      • fiction ☯
        2015-12-06 20:33:42
        ես արդեն դա հասկացել էի, էն ինքնասպանության արդարացված լինելու մասին տողը հուշեց,,, բայց մի պատռի :) շատ լավն ա, երկուսն էլ՝ դեմքի նույն արտահայտությամբ
      • fiction ☯
        2015-12-06 20:36:27
        ուղղակի երեխու ձեռի մկրտաները լավ սրած չեն
      • fiction ☯
        2015-12-06 23:42:56
        պոստի նկարներն էլ լավն էին O:)
      • Բադի նյուխ (խոնարհվել) :D Ա գա՞ս՝ գրես: (պաղպաղակ) Ապրես: :)
      • fiction ☯
        2015-12-08 15:04:45
        ինչ գրեմ՞
      • Ո՜նց է երևում,որ քննաշրջան է:Դ Գրես չէ,սրես:դ
      • fiction ☯
        2015-12-08 23:44:14
        աա, ես էլ ասեմ՝ ինչ ա ասում, խնդիր չկա, պուճուր Էդուարդ :) :D
      • Բա ու՞ր ես: (դեմք)
  • יעל
    2015-12-06 20:36:27
    դժոխքը նույննա, կապ չունի ֆիզիկական թե հոգևոր, նույնն տանջանքն ա
  • Impression
    2015-12-06 23:19:31
    _Մենք ունենք ընտրելու հնարավորություն ՝մնալու և շարունակելու ապրել հասարակական գործոնով ձևավորված ,ներքին շփոթով լի "աշխարհ " անունը կրող դժոխքում կամ ինքնակամ գնալու այլ դժոխք:Գիտե՞ս՝ինչու են շատերը ընտրում երկրորդը: _Շարունակի՜ր... _Որովհետև այն,ինչ հեռվում է,ավելի լավն է երևում,քանի դեռ մերը չի դարձել,կամ մենք դրան ծանոթ չենք դարձել: Տարբերություն կա իրականում .առաջինում տանջանքները թե՛ ֆիզիկական են և թե՛ հոգեկան,իսկ երկրորդում՝ սոսկ ֆիզիկական:Ահա ինչու են այն ընտրում: Ոչ ոք չի կարող նրանց մեղադրել նրա համար ,որ չեն իղձում տարտարոսի զոհերի շղթայում հայտնվել: Ինքնասպանությունը,այն կարող է լինել արդարացված,երբ փրկում է... Լավն էր ու ոչ միայն այս հատվածը, սկիզբը նույնպես ծավն էր, դե գիտես սպասում եմ պատմվածքիդ..աա եթե պատռելու լինես ինձ ուղարկիր ապա ինչ կուզես արա դեմ չեմ :) ...շատ լավն էր (ծաղիկ)
  • Stop crying you big baby.
    2015-12-08 22:51:37
    հետաքրքիր մտքեր էին,,,,,,,_Դու ինձ չես հասկանում: Մենք նման ենք մի լեռան,որից ամեն մի թեթև երերից պոկվում է մի կտոր ու լուռ վար է գլորվում՝ ճանապարհին ավելի ու ավելի մեծանալով,իսկ ուրիշները այդ չեն էլ նկատում կամ որ ամենավատն է՝ նկատելով,փորձում են հիանալ տեսարանի գեղեցկությամբ...‪ սա տպավորեց :)
    • Ապրես,ու գիտե՞ս՝որն է հետաքրքիր,որ ես այդ միտքը մինչև վերջին վայրկյանները ուզում էի հանել:Դ Բայց ,որքան հասկացա,միտքը հասկանալի է կարդացողին,ինչը լավ է: Ապրես: :)