Մուտքը 1 Ելքը 2
***
-Մնեք մի պարզ օրենք ունենք. մուտքը մեկ, ելքը երկու: Այսինքն, կազմակերպության մեջ մտնելը դժվար է, սակայն էլ ավելի դժվար է նրանից դուրս գալը: Տեսականորեն, բոլոր անդամների համար կազմակերպությունից դուրս գալու միայն մեկ ելք է նախատեսված՝ խողովակի միջով: Ոմանց համար այդ ելքը պատվաբեր է լինում, մյուսների համար՝ ամոթաբեր, բայց միևնույնն է, բոլորիս այդ միակ խողովակն է վիճակված: Միայն նրա միջով ենք դուրս գալիս կազմակերպությունից: Ահա այն՝ այդ խողովակը...,- Նա ինձ ցույց է տալիս ամբողջ պատը բռնած հսկայական լուսամուտը:
-Հիացիր՛:
Ինը հարկանի շենքից իմ առջև բացվում է մինչև հորիզոնը ձգվող հսկայական, անեզր ու դատարկ օդանավակայանի համայնապատկերը: Ներքևում, ասես ոտքերիդ տակ, թփերի ճկուն շարքերի միջև ընկած ավազե արահետների լաբիրինթոսն է: Պարտեզի կանաչն ու օդանավակայանի խանձված խոտը բաժանված են սպիտակ հոլովակներին ամրացված փշալարերի խիտ սարդոստայնով պաշտպանվող անխորտակելի բետոնե պատով:
-Ահա այն...,-Նա ցույց է տալիս հարթ, ձյութած տանիքի վրա ցցված ոչ այնքան բարձր, մոտ տասը մետրանոց հաստ ու քառակուսի ծխնելույզը: Սև տանիքը յասամանի կանաչ ալիքների մեջ լողում է, ինչպես լաստը կամ ինչպես անճոռնի ծխնելույզով հնամայա ու ցածրակող զրահանավն օվկիանոսում: Ծխնելույզից վեր է գալարվում թեթև, թափանցիկ ծուխը:
-Հիմա ինչ-որ մեկը հրաժեշտ է տալիս կազմակերպությանը?:
-Ոչ,-ժպտում է նա:-Ծխնելույզը ոչ միայն մեր ելքը, այլև մեր էներգիայի աղբյուրն է, մեր պահապանը: Պարզապես, հիմա գաղտնի փաստաթղթերն են այրում: Գիտես?, ավելի լավ է այրել, քանէ պահել: Այդպես ավելի ապահով է: Իսկ երբ որևէ մեկը հեռանում է կազմակերպությունից, ծուխն այդպիսին չի լինում, այդ պահին ծուխն ավելի թանձր է ու յուղալի: Եթե դու մտնես կազմակերպության մեջ, ապա մի գեղեցիկ օր էլ երկինք կհամբառնես այս ծխնելույզի միջով: Բայց դրա ժամանակը չէ: Կազմակերպությունն այժմ քեզ տալիս է հրաժարվելու վերջին հնարավորությունը, ընտրություն կատարելուց առաջ մտածելու վերջին հնարավորությունը: Իսկ որպեսզի դու խորհելու բան ունենաս, քեզ մի կինոֆիլմ կցուցադրեմ: Նստիր:
Նա սեղմում է ղեկավարման վահանակի կոճակներից մեկն ու տեղավորվում կողքիս բազկաթոռին: Ծանր ու դարչնագույն վարագույրները թեթև ճռռոցով փակում են լայն պատուհանները, և նույն պահին էկրանին, առանց որևէ մակագրության ու նախաբանի, հայտնվում է պատկերը; Կինոֆիլմը սև-սպիտակ է, հին ու բավականին հնամաշ: Ձայնը չկա, ու դրա պատճառով էլ կինոծցիկի տկտկոցը պարզորոշ լսվում է: Էկրանին բարձր, առանց լուսամուտների մռայլ սենյակ է: Արտադրամասի կամ կաթսայատան նման մի բան: Խոշոր պլաոնվ վառարան` իր փակիչներով, որոնք նման են փոքրիկ ամրոցի դարպասների, և ուղղորդող ճոռեր, որոնք մտնում են վառարանի ներսը, ինչպես ռելսերը` թունելի մեջ: Վառարանի մոտ մոխրագույն արտահագուստով մարդիկ են: Հնոցապաններն են: Բերում են դագաղը: Ախ~, ահա թե ինչ~: Դիակիզարան է: Հենց այն, հավանաբար, որ քիչ առաջ տեաս լուսամուտից: Արտահագուստով մարդիկ բարձրացնում են դագաղն ու տեղադրում ուղղություն տվող ճոռերի վրա: Վառարանի փակիչները սահուն ետ են քաշվում, դագաղը թեթևակի հրում են, և այն իր անծանոթ բնակչին տանում է դեպի մռնչացող կրակը: Ահա կինոխցիկը խոշոր պլանով ցույց է տալիս կենդանի մարդու դեմքը: Այն կորած է քրտինքի մեջ: Վառարանի մոտ շոգ է: Դեմքը ցույց են տալիս բոլոր կողմերից և անսահման երկար: Վերջապես ղցիկը մի կողմ է քաշվում` մարդը երևում է ամբողջ իրանով: Նա առանց արտահագուստի է: Հագին թանկարժեք սև կոստյում է, բայց` շատ ճմռթված: Փողկապը պարանի նման փաթաթված է վզին:
Մարդը պողպատալարերով ամուր կապված է բժշկական պատգարակին, իսկ պատգարակը դրված է հենակների վրա այնպես, որ մարդը կարողանա տեսնել վառարանը: Բոլոր հնոցապանները հանկարծ միանգամից շրջվեցին դեպի կապկպվածը: Այդպիսի ուշադրությունը հավանաբար նրան դուր չեկավ: Նգոռում է: Նա սարսափելի է գոռում: Ձայն չկա, սակայն գիտեմ, որ այդպիսի սուր ճղճղոցից նույնիսկ լուսամուտների ապակիներն են զրնգում: Չորս հնոցապանները զգուշորեն պատգարակը դնում են հատակին, ապա համերաշխ բարձրացնում են այն: Կապկպվածն անասելի ջանքեր գործադրելով ընդդիմանում է: Դեմքի տիտանական լարում: Ճակատի արյունադարձ երակն այնպես է ուռել, ասես որ որ է կպայթի: Սակայն հնոցապանի ձեռքը կծելու փորձը չհաջողվեց: Կապկպված մարդու ատամները խրվում են սեփական շրթունքի մեջ, և սև արյան շիթը հոսում է ծնոտի վրայով: Ոչինչ չես կարող ասել, մարդու ատամները սուր են: Նրա մարմինը շատ ամուր է կապված պատգարակին, բայց գալարվում է, ինչպես բռնած մողեսի մարմինը: Ենթարկվելով կենդանական բնազդին՝ նա գլուխը համաչափ ու հուժկու հարվածներով խփում է փայտյա բռնակին՝ օգնելով մարմնին: Նա ոչ թե իր կյանքի, այլ հեշտ մեռնելու համար է պայքարում: Նրա հաշվարկը պարզ է. Կամ՝ թեթև մահ, կամ՝ գիտակցության կորուստ: Իսկ առանց գիտակցության կարելի է նաև վառարան մտնել: Սարսափելի չէ: Սակայն հնոցապանները իրենց գործը լավ գիտեն: Նրանք, պարզապես, բռնակներն այնպես են սեղմում, որ պատգարակը չցնցվի: Իսկ ատամներով նրանց ձեռքերին հասնել կապկպվածը չի կարող նույնիսկ, եթե պայթի:
fiction ☯
2015-12-09 14:30:19Culé(El ilusionista- Andrés Iniesta
2015-12-11 00:16:24Culé(El ilusionista- Andrés Iniesta
2015-12-11 20:59:52Culé(El ilusionista- Andrés Iniesta
2015-12-11 21:13:55Culé(El ilusionista- Andrés Iniesta
2015-12-11 21:29:20