Copy SMS

Մահն իմաստացնել գիտի...+

Մահ ,ահա թե ինչի մեջ էր իսկական վեհությունը:Մահվան մեջ էր, որ մարդը հասնում էր կատարելության և այն էլ կարճ ժամանակով։

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Աֆինա Օրչարդը Լեսթերից (Անգլիա) սիրուն, զվարթ աղջիկ էր, ով սիրում էր սպրոտը և աննկարագրելի հոգատարություն էր ցուցաբերում իր 6 քույրերի ու 3 եղբայրների նկատմամբ: Սուրբ ծնունդի նախօրեին նրա մոտ գլխի քաղծկեղ հայտնաբերեցին: Ոչ մեկը չէր էլ կասկածում, որ աղջիկը լուրջ հիվանդ է մինչև այն պահը, երբ նա խոհանոցում կորցրեց իր գիտակցությունը: Բժիշկները սարսափելի ախտորոշում տվեցին` ոսկրային քաղծկեղ. այս նորությունը ցնցեց բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին Աֆինային: Աֆինային շտապ 7 ժամ տևողությամբ վիրահատություն արեցին ուղեղին: Դրան հաջորդեցին քիմիոթերոպիայի կուրսերը: Այս ամենը զրկեցին Աֆինային նրա մազերից, կենսախնդությունից: Բայց նա չկորցրեց կյանքին դրական, պոզիտիվ վերաբերվել ոչ հիվանդության դեմ երկարատև ու տանջալից պայքարի ընթացքում, ոչ էլ մահվանից առաջ: Դստերը թաղելուց հետո ծնողները սկսեցին մեկ-մեկ նայել աղջկա սենյակում գտնվող իրերը: Առաջ տալով հայելին, Աֆինայի հայրը տեսավ, որ դրա հետևի մասը ամբողջովին գրված է… մարկերով: Նա փորձեց կարդալ, թե ինչ է գրված, բայց չկարողացավ: Աչքերը թրջած արցունքները արդեն խեղդում էին նրան: Ահա թե ինչ էր գրել Աֆինան հայելու հետևին իր մահից առաջ.
«Երջանկությունը կախված է մեզանից: Կարևոր է թերևս ոչ թե երջանիկ ավարտը, այլ հենց պատմությունը: Կյանքի իմաստը իմաստավորված կյանքն է: Սովորականի և անսովորի տարբերությունը իրականում փոքրիկ ան»-ի մեջ է: Երջանկությունը ուղղություն է, ոչ թե նպատակ: Շնորհակալ եմ, որ դու գոյություն ունես: Եղի՛ր երջանիկ. ազատ, միշտ այդպես երիտասարդ մնա՛: Դու գիտես իմ անունը, բայց ոչ իմ պատմությունը: Դու լսել ես, թե ինչ եմ արել ես, բայց ոչ այն, թե ինչի միջով եմ ստիպած եղել անցնել: Սերն ասես հայելի է. աննկարագրելի գեղեցիկ է, բայց միաժամանակ նաև փխրուն: Սերը հազվադեպ է հանդիպում. կյանքը տարօրինակ է. ոչինչ մնայուն չէ, մարդիկ փոխվում են: Ամեն մի օրը յուրահատուկ է, հագեցրու՛ այն ամբողջովին. վաղը դու կարող ես հայտնաբերել, որ տառապում ես անբուժելի հիվանդությամբ: Կյանքը վատն է, եթե միայն այն այդպիսին ես դարձնում դու՛: Եթե ինչ-որ մեկը սիրում է քեզ, նա չի թողնի, որ դու գնաս: Եվ ամենևին էլ կարևոր չէ, թե ինչքան բարդ է իրադրությունը: Հիշի՛ր, որ կյանքը լի է թռիչքներով և անկումներով: Երբեք մի՛ հրաժարվիր այն բանից, առանց որի մասին մտքի անգամ դու չես կարող գոյատևել գեթ մի օր: Ես ուզում եմ լինել մեկը, ով վատ օրերը դարձնում է ավելի լավ: Նաև մեկը, ով փոխում է իրեն հանդիպածների կյանքը: Սերը չի չափվում նրանով, թե ինչքան հաճախ ես դու խոսում դրա մասին: Սերը արժևորվում է նրանով, թե ինչպես ես դու կարող ապացուցել այն քո արաքներով: Սերը քամու նման է. այն կարելի է զգալ, բայց ոչ երբեք տեսնել: Ես կցանկանայի սիրել մեկին և բացել այդ մարդուն իմ սիրտը: Սիրում են ոչ այն մարդուն, ում հետ տեսնում են իրենց ապագան: Սեր տածում են այն մարդու նկատմամբ, առանց որի չեն պատկերացնում այդ ապագան: Կյանքը խաղ է, իսկ սերը` այդ խաղի շահումը: Միայն ես ինձ դատելու իրավունք ունեմ: Երբեմն սերը, այո, ցավ է պատճառում: Հիմա ես ինքս պայքարում եմ Եվ ես զգում եմ քո ցավը, սիրելի՛ս: Ինձ համար երազանքները փոխարինեցին իրականությանը: Ես ցավ եմ զգում, բայց փույթ չէ. արդեն սովոր եմ: Մի՛ շտապիր դատել ինձ. դու տեսնում ես միայն այն, ինչ ես որոշել եմ ի ցույց դնել քեզ… Դու չգիտես ճշմարտությունը: Ես պարզապես ուզում եմ ուրախանալ և երջանիկ լինել առանց քննադատությունների: Սա ի՛մ կյանքն է, ոչ թե քոնը, այնպես որ թող քեզ չանհանգստացնի, թե ես ինչ եմ անում: Մարդիկ քեզ կատեն, կփորձեն կոտրել, բայց ինչքանով դու կարող դիմակայել այդ ամենին, քեզ դարձնում է այն, ինչ դու կաս:. Պետք չէ, մի՛ լացիր. ես գիտեմ, որ մենք շուտով կհանդիպենք»:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ




Հատվածներ «Հաղթական կամար» գրքից (Ռեմարկ)


 

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Չհակաճառես։ Հակադրվելը վկայում է ոգու սահմանափակության մասին, որը բնորոշ է արևմուտքին։

Գոյության փաստերը՝ պարզ և տափակ։ Միայն մեր ֆանտազիան է, որ նրանց կենդանություն է տալիս։ Մեր ֆանտազիան է, որ փաստերը՝ սպիտակեղեն փռելու թոկերով այդ ձողերը, դարձնում է ֆլագշտոկ, որի վրա ծածանվում է մեր երազանքների գունաթափ դրոշը։

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Միշտ մանրունքներն են, որ բացատրում են ամեն ինչ, մեծ արարքները ոչինչ չեն բացատրում։ Մեծ արարքներում դրամատիկական ժեստերն ու էֆեկտները չափազանց շատ են, շատ է ստելու գայթակղությունը։

Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն։ Ուրեմն, էլ ինչո՞ւ ապրել։ Մարդ կարող է նաև նույն հաջողությամբ մեռնել...

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

— Իհարկե, անմիտ բաներ են։ Բայց չէ՞ որ մենք հենց անմտությամբ է, որ ապրում ենք և ոչ թե փաստերի ցամաք հացով։ Այլապես որտե՞ղ կմնար սերը։

— Սերն ի՞նչ գործ ունի այստեղ։

— Շատ գործ ունի։ Նա նպաստում է կյանքի հարատևմանը։ Թե չէ մենք կարող էինք սիրել միայն մի անգամ, իսկ հետագայում մնացածը մերժել։ Բայց այդպես մեր լքածի և կամ մեզ լքողի կարոտը մի տեսակ լուսապսակով զարդարում է նրան, ով հետագայում է գալիս։ Եվ կորուստից հետո նորը միշտ հանդես է գալիս յուրահատուկ ռոմանտիկական լույսի տակ։ Հին ազնիվ ինքնախաբեություն է։


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

— Կարելի է, իհարկե։ Բայց էությունը դրանից չի փոխվի։ Հոգու անհանգստություն է, ծերուկ։ Դա մարդկության վերջին քսանհինգ տարիների հիվանդությունն է։ Ոչ ոք այլևս չի հավատում, թե ինքը կարող է խաղաղ պայմաններում ապրել իր խնայողություններով ու հասնել ծերության։ Յուրաքանչյուրն այրվածի հոտ է զգում և աշխատում է կյանքից պոկել այն ամենը, ինչ կարող է։ Իհարկե, դա քեզ չի վերաբերում։ Դու փիլիսոփա ես։ Դու հասարակ հաճույքների կողմնակից ես։

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Երջանկությունը մեր շուրջր թափված է։ Պետք է միայն կռանալ ու վերցնել։

Նա առհասարակ վատ ճաշակ ունի։ Եվ ուժը հենց դրա մեջ է։ Կուլտուրան մարդուն թուլացնում է։ Վերջին հաշվով ամեն ինչ հանգում է ամենապրիմիտիվ կենսական պահանջների բավարարմանը։ Դու ինքդ դրա փայլուն օրինակն ես։

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

— Ես դա գիտեմ, բայց համատարած խավարում թափառող լույսը նույնպես լույս է, Բորիս։

Ինչուն մի հարց է ,որին մինչև հիմա զարնվել ու փշրվել է ամբողջ տրամաբանությունը ,ամբողջ փիլիսոփայությունը ,ամբողջ գիտությունը:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մենք մեռնում ենք տառապանքների մեջ և ապրում ենք տառապանքներում:

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:

Սերը չպետք է բարեկամությամբ աղտոտել:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Զղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է: Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է: Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել: Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել: Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

Մենք չենք մահանում: Մահանում է ժամանակը: Անիծյալ ժամանակը: Նա մահանում է անընդհատ: Իսկ մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջեւ 1000 անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը եւ հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, եւ դա է ամենակարևորը:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մարդ չի էլ պատկերացնում,թե որքան շատ բան կարող է մոռանալ.այդ և՛ մեծ բարիք է ,և՛ սոսկալի:

Սպիտակ սեղանին դրված էր այն, ինչ մի քանի ժամ առաջ հույս էր, ցավ, թրթռուն կյանք: Այժմ դա ընդամենը անշունչ մի դիակ էր, և մարդկային ավտոմատը, որի անունը Էժենի էր, հպարտ սոսկ նրանով, որ կյանքում երբեք սխալ չի գործել, ծածկեց նրան և գլորելով դուրս տարավ: Կյանքում հավիտենապես մնացողներն այսպիսիններն են: Լույսը չի սիրում նրանց, այդ փայտյա հոգիներին, մոռանում է նրանց և այդ պատճառով էլ նրանք անսահման երկար են ապրում:


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մի՞թե նա կարող է հասկանալ մարդու շունչը կտրող այն լարվածությունը, երբ դանակը պատրաստվում է առաջին կտրվածքն անելու, երբ դանակի թեթև սեղմումից անմիջապես հետո ձգվում է արյան նեղլիկ, կարմիր զոլակը, երբ ասեղների ու սեղմիչների տակ գտնվող մարմինը բազմածալ վարագույրի նման բացվում է, և մերկանում է այն, ինչը երբեք լույսի երես չի տեսել, երբ ջունգլիներում գտնվող որսորդի նման հետքը բռնած առաջ ես ընթանում և հանկարծ քայքայված հյուսվածքների, ուռուցքների, հանգույցների և պատռվածքների մեջ երես առ երես հանդիպում ես մեծ գիշատիչ գազանի՝ մահվան հետ, և նրա հետ կռվի ես բռնվում՝ զինված սոսկ ասեղով, բարալիկ լանցետով և անսահմանորեն վստահ ձեռքով... Մի՞թե նա կարող է հասկանալ, թե ինչ է նշանակում, երբ մտքի կենտրոնացումը հասնում է լարվածության կուրացուցիչ շիկացման ,և հանկարծ հիվանդի արյան մեջ է խուժում մի սև ստվեր, մեծագույն մի ծաղր, որից դանակը կարծես բթանում է, ասեղը դառնում է դյուրաբեկ, իսկ ձեռքը մի տեսակ ծանրանում է... Երբ այն անտեսանելին, խորհրդավորը, տրոփողը ՝ կյանքը ,հանկարծակի ետ է նահանջում անզոր ձեռքերից և փշրվում, ընկած ինչ-որ տեսիլային սև մրրկի բերան, որին ո՛չ կարելի է հասնել, ո՛չ դուրս քշել... Երբ դեմքը, որը հենց նոր դեռ շնչում էր, ինչ-որ «ես» էր և անուն ուներ, դառնում է անանուն, սառած մի դիմակ... Մի՞թե մարդ կարող է բացատրել այս մոլեգին, այս անիմաստ անզորությունը... ԵՎ ինչ կա այդտեղ բացատրելու։


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մոռանա՜լ։ Մի տես, թե ինչ խոսք է։ Դրա մեջ և՛ սարսափ կա, և՛ ափսոսանք, և՛ խաբեություն։ Ո՞վ կարող է ապրել, առանց մոռացության։ Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել,սիրտը պատառոտող հիշողությունների այդ խարամը։ Մարդն  ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր։

— Տարօրինակ է,— ասաց Մորոզովը։— Մեզ միշտ թվում է, թե մենք օգնեցինք մարդուն, մինչդեռ նրանից հեռանում ենք հենց այն ժամանակ, երբ նրա համար ամենածանր պահն է։

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մարդը երբեք էլ չի կարող կոփվել:Նա կարող է շատ բաների միայն ընտելանալ:

Բա՞րձր,ի՞նչը կարող է հիմա ավելի բարձր լինել :Միա՛յն լռությունը:Լռությունը,որի մեջ մարդը կտոր-կտոր է լինում՝ ինչպես անօդ տարածության մեջ:


— Ոչ մի տեղ մարդու ոչինչ չի սպասում,— ասաց Ռավիկը։— Մարդը պետք է ինքը ամեն ինչ իր հետ բերի։

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է։ Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել։ Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք։ Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարձնել։ Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին։

«Տարօրինակ է,- մտածեց նա,- մարդ միշտ կարծում է, որ եթե մարդիկ խասափում են մահից, ուրեմն անսահման երջանիկ են։ Մինչդեռ նրանք գրեթե երբեք այդպիսին չեն»։


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

— Դուք նման չեք իրեն երազանքներով խաբող մարդու,— ասաց Կետ Հեգստրեմը։
— Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն։ Դա ավելի վտանգավոր է։


Երբ մարդ մեռնում է,մի տեսակ կարևոր է դառնում ,իսկ երբ կենդանի է,ոչ ոք նրանով չի հետաքրքրվում:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ


Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել,բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:

Այն ամենը ,ինչ կենդանի է,շարժվում է,իսկ ինչ շարժվում է,կարող է լինել ուժեղ,վայելուչ կամ ծիծաղելի,նրա համար անմատչելի է միայն մի բան ՝ անշարժի և քարացածի շրջապատին խորթ վեհությունը:Մահվան մեջ էր,որ մարդը հասնում է կատարելության և այն էլ ժամանակավոր:

Ոչ մի բան չի կրկնվում:Մենք ինքներս ենք կրկնվում,ուրիշ ոչինչ:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Մարդ մեծ է իր մտահաղացումներով,սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ:Դրանում է և՛ մեր դժբախտությունը,և՛ հմայքը:

Անհրաժեշտ էր միշտ անկախ մնալ :Ամեն ինչ սկսվեց փոքրիկ անկախությունների կորստից:Մարդ ուշադրություն չի դարձնում դրանց վրա և հանկարծ հայտնվում է սովորույթների ցանցի մեջ:Սովորույթը բազմաթիվ անուններ ունի.սերը այդ անուններից մեկն է:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

-Եթե մտադիր ես ինչ-որ բան անել,երբեք մի հարցրու հետևանքների մասին,այլապես երբեք ոչինչ չես անի:
-Փոքր բաները կարելի է հարցնել,իսկ մեծ բաները՝ երբեք:

Ինչ մարդ մոռանում է,հետագայում դրա կարիքն է զգում ողջ կյանքում:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

«Կորա՜ծ եմ,-մտածեց Ռավիկը,-ինչքա՜ն արագ է նա ասում այդ խոսքը:Ով իսկապես կորած է,նա չի խոսում»:

Աշխարհի հիմարությունը հենց դա է.դու կարող ես դառնալ հրեշտակապետ,ծաղրածու,ոճրագործ,ոչ ոք դա չի էլ նկատի,բայց բավական է՝ վրայից մի կոճակ պոկված լինի,իսկույն կնկատեն:


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Միշտ գտնվում է մի վարագույր,որի հետևում մարդիկ թաքնվում են:Յուրաքանչյուր պետ իր պետն ունի:Կարգադրութուննե՜ր,ցուցմունքնե՜ր,հրամաննե՜ր և ահա վերջապես բազմագլուխ հրեշ «բարոյականություն-անհրաժեշտություն-դաժան իրականություն-պատասխանատվություն»-ը և կամ որևէ կերպ,ինչպես որ կկոչեն:Մի խոսքով,միշտ մի վվարագույր գտնվում է,որի ետևում թաքնվում են և շրջանցում մարդկայնության ամենապարզ օրենքները:

Ես ուզում եմ ասել,որ ով ոչինչ չի սպասում,երբեք չի ապրում նաև հիասթափություններ,իսկ այն ամենը,ինչը հետո է գալու,հաճախ անակնկալ է:Մարդ երբեք չպետք է փոքրանա այն գործերում,որտեղ միշտ մնացել է մեծ:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Կնոջը կորցնելու հեշտ ճանապարը այն է,երբ մարդ վարժեցնում է նրան մի կյանքի,որը հետագայում ինքն ապահովել չի կարող:

Մարդ ծերանում է այն ժամանակ ,երբ ոչինչ այլևս չի զգում:

Սերը հիվանդության պես մի բան է.նա լուռ,կամաց-կամաց քայքայում է մարդուն,և դա նկատելի է դառնում միայն այն ժամանակ ,երբ մարդ գլուխն ուզում է ազատել այդ սիրուց,բայց ուժերը դավաճանում են:


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ


Միշտ ամեն ինչ նախապես է կանխորոշված,ուղղակի մարդիկ այդ չգիտեն,և դրամատիկական վախճանի պահը ընդունում են որպես վճռական ժամ ,թեև դա արդեն ամիսներ առաջ անձայն խփել է:

Որոշակիությունը երբեք ցավ չի պատճառում:Ցավը լինում է մինչ այդ և դրանից հետո:

Նույն հարաբերությունները երբեք չեն կրկնվում ,բայց հարաբերությունները միշտ նույնն են լինում:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ


Որքա՜ն ողորմելի է դառնում ճշմարտությունը,երբ մարդ բարձրաձայն արտասանում է:

Փոքրիկ աշխարհը պատնեշում է քաոսով բռնված մեծ աշխարհից:

Բաժանվելիս մարդ միշտ ծանր զգացումներ է ունենում,եթե նույնիսկ հուսահատությունից է բաժանվում:


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

Տարօրինակ է,թե մարդ ինչքան շատ բան է մտածում,երբ ճանապարհին է լինում և որքան քիչ,երբ արդեն հասնում է տեղ:

Ես միայն ուզում էի քեզ ցույց տալ ,թե ժամանակը անցյալ դառնալով՝ ինչպես է կորցնում իր ռեալականությունը:Նա սփոփում է ,սարսափեցնում և դարձնում անտարբեր:

Միշտ իրավացին նա է,ով առաջինն է հարված հասցնում:

Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ



Շնորհակալություն ուշադրության համար,սիրով՝  Կուլե


Մահն իմաստացնել գիտի...+ - Մահ, Հաղթական կամար, Ռեմարկ

10

39

2817

  • 2015-12-14 13:01:57
    սիրում ես հակառակվել՞
    • Սիրել՝ չէ,բայց չեմ խուսափում : Եթե հարցդ կապ ունի մահվան մասին վերջին քննարկման հետ, սխալ ես հասկացել :
  • Մարդասեր
    2015-12-14 18:48:44
    (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) (ծաղիկ) ապրես (բռավո) (բռավո)
  • fiction ☯
    2015-12-15 13:17:42
    շատ էր, բայց լավ էր. Միշտ մանրունքներն են, որ բացատրում են ամեն ինչ, մեծ արարքները ոչինչ չեն բացատրում։ Մեծ արարքներում դրամատիկական ժեստերն ու էֆեկտները չափազանց շատ են, շատ է ստելու գայթակղությունը։ :) Էս տողերը ֆիքսեցի, բայց իրականում շատ ֆիքսելու արշանի տողեր կյաին, բայց չեմ ուզում երկարացնեմ: Հա, ի դեպ, էն միտքը իրոք Ռեմարկից էր, դա էլ կար,,, մի խոսքով՝ ապրես :)
  • Radioactive
    2015-12-15 18:55:49
    Երջանկությունը կախված է մեզանից: Կարևոր է թերևս ոչ թե երջանիկ ավարտը, այլ հենց պատմությունը: Կյանքի իմաստը իմաստավորված կյանքն է: Սովորականի և անսովորի տարբերությունը իրականում փոքրիկ ան»-ի մեջ է: Երջանկությունը ուղղություն է, ոչ թե նպատակ: Հիանալի եր (բռավո)
  • Impression
    2015-12-16 18:18:44
    Ինչպես միշտ հիանալի (խոնարհվել) (բռավո) Աննա Աննա ապրես :Դ...օրվա մեջ գոնե հաճելի մի քանիր րոպե ունեցա
  • Impression
    2015-12-16 18:42:30
    Հիմա քո հերթն է :Դ
  • Stop crying you big baby.
    2015-12-16 21:33:58
    ախ ՀԱղթական կամարի մասին եսել պոստ ունեմմմ :)
    • Stop crying you big baby.
      2015-12-16 21:34:53
      բայց ջնջել եմ չկա
      • Բայց մեկ է կարդացիր ,որովհետև հիանալի մտքեր են,թեև ոչ բոլորի հետ եմ համաձայն ,բայց իմ համաձայն չլինելը չի խանգարում : Չեմ նկատել :
  • nean
    2015-12-20 16:30:55
    հավես ա,որ չես ալարել էտքանը հավաքել ես :) հետևորդ ունեմ (ուրախ)
    • Culé(Make Just One Someone Happy
      2015-12-20 16:33:38
      Հավաքելիս հավես չէր ]:)
      • nean
        2015-12-20 18:00:49
        ես մի հատ Վան Գոգի պոստ ունեի,լրիվ գրքից էի հավաքել,էնքան երկար էր,որ մի 15-20 րոպե կտևեր կարդալը :)
    • Stop crying you big baby.
      2015-12-20 16:51:12
      Ան թե ինքը մի անգամա հավաքում եսքանը դու երկու անգամ ես հավաքում :D :D :D
      • nean
        2015-12-20 18:02:06
        ֆի Սոնա :) :Dես մենակ չէի հավաքում,թարգմանում էլ էի,ու հենց կեսից շատն անցա կոմպը որոշեց անջատվիի (ժպիտ) |( :D
      • Stop crying you big baby.
        2015-12-20 18:07:28
        հաաա գիտեմ դու գիտական աշխատանք էիր տանում :D :D :D :D
      • nean
        2015-12-20 18:10:05
        ու խի էլի :) :D
      • Stop crying you big baby.
        2015-12-20 18:13:29
        եր ես հաճույք ստանամ O:) :D :D :D Աննա ես քո պոստերից ամենաշատը հավանել էի Քաոսը թե ինչի ջնջեցիր |(
      • nean
        2015-12-20 18:16:39
        խի ա մեր խոսալը միշտ էս աղջկա պոստերի տակ բռնում Օֆել՞ :D
      • Stop crying you big baby.
        2015-12-20 18:25:31
        մեղր կա քսած (գինի) :D :D :D
      • Stop crying you big baby.
        2015-12-20 18:40:22
        չէ մի րոպե խի ես դու մենակ կուլեյի պոստերի տակ քոմ թողում՞ ետա հորցը ուրդե դու ընդե ես դու էլ մենակ ստերանք ես լինում :D :D :D :D
      • nean
        2015-12-20 18:45:16
        մենակ ինքն ա պոստ բացում (ծաղիկ) :D
      • Stop crying you big baby.
        2015-12-20 18:52:37
        աաա :D :D :D
  • Culé(Make Just One Someone Happy
    2015-12-20 16:58:14
    Ո՞ր մեկիս հետ ես:Դ