Copy SMS

Այս ու՞ր ենք հասել....

Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,

Մարդ երևույթը աշխարհն է տիրել,

Աշխարհն է տիրել ամենակարողը,

Ամենակարող այն անկարողը,

Որ և ստեղծում է, և գիտի սպանել...


Ամենակարող այն անկարողը,

Որ և ցանում է, վարում ու ջրում,

և հատում, այրում, կամ էլ պատրաստում 

Ինչ որ թուղթ ծառից և վրան գրում

>>Չանտառահատել<<


Աթոռը երեխայի սեղանն էր: Դպրոցում սեղանը աթոռի կարգավիճակում էր...


Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,


Փոքրիկ Գիշատիչը հավատարիմ մեծացավ: Մարդը հոշոտեց մարդուն:

Հայրը աղջկան հարցրեց թե ինչու է ուշ վերադարձել տուն: Աղջիկը զանգահարեց ոստիկանություն...


Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,


Ա-ն ու Բ-ն մրցույթի մասնակցեցին, Բ-ն հիանալի ելույթ ունեցավ: Ա-հ հորը >>պատահական<< սկզբունքով ընտրեցին, որպեսզի ներկա լինի արդյունէների արդար հաշվմանը: Ա-ն հաղթեց...


Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,

Սևը մռայլ գույն չէ, այն ամենավառ գույնն է, քանի որ իր մեջ է պարունակում բոլոր գույները...


Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,

Մենք ծնվում ենք որ ապրենք, Մենք ապրում ենք որ մեռնենք, Մենք մեռնում ենք որ ծնվի ուրիշը...


Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,

Հայելին մեզ  ցույց է տալիս այնպիսին ինչպիսին մենք կանք, ինքնանկարը մեզ  կատարելագորցում է: Մարդկանց մեշամասնությունը սոցցանցային կատարելագործվածություններ են:

Դագաղների խանութի տերը հերթով սպանեց իր հարևաններին: Այդ ամիս խանութի շահույթը գերազանցեց սպասումները...


Եվ վերջում շեղվեմ թեմայից. վայելեք վայրի գեղեցկությունը....


Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,
Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,
Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,
Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,
Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,
Այս ու՞ր ենք հասել.... - դաժան, իրականություն, գեղեցիկ,

Շնորհակալություն...

8

11

1189

  • ~~~~
    2015-12-16 23:51:50
    .
  • 2015-12-17 11:55:29
    սևը իմ ամենաուրախ գույնն ա....պոստդ մի այլ կարգի դուրս եկավ....ապրես
    • ~~~~
      2015-12-17 15:06:25
      Շնորհակալություն.
  • Hakob
    2015-12-17 17:17:14
    Անկրկնելի մթքր ունես .. ապրես
    • ~~~~
      2015-12-17 18:28:18
      մերսի,
  • "...Մարդկանց մեշամասնությունը սոցցանցային կատարելագործվածություններ են:" ապրես ,հետաքրքիր էր:
  • Impression
    2015-12-28 19:52:20
    լավն էր, հիանալի (բռավո) (ծաղիկ)
    • ~~~~
      2016-01-04 16:12:32
      Մերսի շատ (ծաղիկ) (գինի) O:)