Կյանքը պայման է` մահից առաջ քեզ փորձելու, թե ո՞վ ես դու և ի՞նչ արժես...
Նա հոգնել էր, շատ էր հոգնել ինքն իրենից, ուզում էր մի քիչ էլ առանց իրեն ապրել:
Մտքեր Սեյրան Գրիգորյանի «Ինչու՞ ես տխուր« գրքից.
Հենց հիմա, հենց այս գիշեր հարկավոր է փախչել այս դժոխքից:Գու՞ցե մեկ ուրիշ երկիր կա. ինչ ուզում է լինի, նա կհասնի այնտեղ…
Եվ ահա մի օր առավոտյան նրան գտան զուգարանի լուսամուտի երկաթե ճաղից կախված: Դա ցնցեց բոլորին: Ադմինիստրացիան ասում էր` ուղեղը խախտվել էր: Սաների կարծիքները տարբեր էին. աղջկա պատճառով է, թղթախաղում տարվել է, մոր համար է… իսկ Պառավ Գագոն ընդամենը մի երկտող էր թողել` «Էլ չեմ կարող…»:
Պարզապես զգում եմ, որ ուրիշ մարդ եմ: Մեկ էլ տեսար՝ նույնիսկ ամենամոտ ընկերս դառնում է անհասկանալի, օտար, անբացատրելի: Թե դա ինչ է, դժվար է ասել: Մեկ-մեկ ինձ թվում է, թե գժվել եմ, որ ինձ խղճում են, դրա համար էլ ձևացնում են, թե ես իբր գիժ չեմ…
Նա հասկացավ, որ պատը ճակատով չի ջարդի, բայց շրջանցել կարելի է…
Վարպետորեն ամենաանհավանական ճշմարտություններն այնքան կրկնիր, մինչև անգամ ինքդ դրանց հավատաս, հետո դրանում ուրիշներին համոզելը ձեռեքի գործ է:
Հավատը սպառվել էր, մարդիկ հնարովի, կեղծ, դիմակավոր էին թվում: Իր ու նրանց միջև ոչ մի հարազատ թել չէր անցնում: Այդ զգացումից սիրտը վախ ընկավ` բա հետո՞, ողջ կյանքն ինչպե՞ս է ապրելու օտարների ու օտարության մեջ: Մի՞թե յուրաքանչյուր մարդ ամեն օր ու ժամ ինքն իր դեմ է ելնում, մի՞թե սեփական ԵՍ-ը չի հանդարտվում այնքան ժամանակ, մինչև չի գտնում իր սկիզբը, արմատը, հայրենի եզերքը:
Ոչ ոք չէր խանգարում նրա մենակությանը: Իսկ մենակությունը երդվել էր, որ նրան երբեք մենակ չի թողնի:
Երջանկությունը գանձ է, որը թաղված է բոլորիս համար անհայտ տեղում, մենք դատապարտված ենք այդ երջանկությունը որոնելու. երջանկությունն ընդամենը ապրելու պատրվակ է:
Մարդը, որ թուլությունների ու հզորությունների մշտնջենական ստրուկն է, դատապարտված է նաև սեփական գաղտնիքները երբեք չհասկանալու…
Մի՞թե մարդը դատապարտված է իր հակասությունների գերին լինելու:
Ամեն հասարակություն արժանի է իր իսկ ստեղծած ստերին: Իսկ դու գիտես, թե սուտն ինչու է հզոր. Սուտն ուժեղ է, որովհետև այն ամեն օր է ծնվում, իսկ ճշմարտությունը` մեկ անգամ:
Քայլ առ քայլ մենք բոլորս հեռանում ենք մեզանից, մոռանում մեզ ու մոտենում մեր մյուս եսին` անիմաստությանը...
Մեռնելուց առաջ, չգիտես ինչու, մարդը ձգտում է մաքրվել, սրբանալ, դառնալ ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել է ծնվելու օրը: Գուցե թուլություն է, գուցե՝ նոր սկիզբ. ո՞վ իմանա…
«Ծնվելիս մարդը լալիս է,- մտածեց նա,- չնայած հարազատները, չգիտես ինչու, ուրախանում են…»:
Մեր ուղեղներն այնքան են մթագնել, որ սկսել ենք ամենասովորական անկեղծությունը հերոսություն համարել, իսկ անկեղծ բան ասողին`չվստահել:
Միայն մահն է լուծում անարդարության ու ցավի հարցը, իսկ մարդն ամեն կերպ փորձում է իր ապրելով ապացուցել, որ ապրելը դատապարտում չէ, որ գոյությունը դատապարտում չէ, հավատն ու հույսը դատապարտում չեն, սերն ու երազանքը դատապարտում չեն…
Ո՜վ մարդիկ, աղաչում եմ, թույլ տվեք մի վերջին անգամ խելագարվել, մի խանգարեք ,աղաչում եմ ձեզ, այլապես իսկապես կխելագարվեմ, գոնե վերջին անգամ…. վերջից առաջ, հետո կապրեմ ճիշտ ձեր ուզածով:
Գալիս է մի պահ, երբ մարդու նկատմամբ բարությունը պարզապես դաժանություն է: Այո՜, ծանր է հասկանալ այն, ինչը պետք չէ հասկանալ:
Ինչ ահավոր է, երբ մարդն ապրում է հնարված հեքիաթով, հնարված մտքերով ու գաղափարնեով, հնարված ուղեղով ու հոգով, հնարված սրտով ու աչքերով,անգամ՝ հնարված ցավով...
Մարդիկ կան, որոնք իրենց կյանքի իմաստն ուրիշներին ծառայելու մեջ են տեսնում:
Ջեկ Լոնդոն «Սպիտակ ժանիք»...
Այն ամենը,ինչ անհայտ էր,նրան սարսափելի էր թվում...
Աճը կյանք է,իսկ կյանքին կանխորոշված է մշտնջենապես ձգտել դեպի լույսը ,և ոչ մի պատնեշով կարելի չէր կասեցնել ալիքները կյանքի:
Անծանոթը մեկն է այն տարրերից որոնցից կազմվում է վախը...
Կյանքը հագենալու մի անդուլ ծարավ է,իսկ աշխարհը՝ ասպարեզ,ուր իրար են բախվում այդ բոլորը՝ ձգտելով կշտանալ:
Մայն Ռիդ «Սեմինոլների առաջնորդ Օցեոլան»
Ամբողջ աշխարհում բոլոր ժամանակներում գեղեցկությունը խոնարհվել է արիության և ուժի առաջ:
Ազգերը նման են առանձին մարդկանց.նրանց գոհացնելու համար դուք պետք է արտասովոր լինեք,ինչպես նրանք են,նույն զգացմունքներն ունենաք կամ նրանց ասեք,թե նույն բանն եք մտածում,կիսում եք նրանց կարծիքը...
Ռիչարդ Բախ...
Եթե դու երբևէ ցանկություն կունենաս գտնել մի մարդու, ով կկարողանա հաղթահարել յուրաքանչյուր, նույնիսկ ամենածանր դժբախտությունը և դարձնել քեզ երջանիկ, երբ դա այլևս ոչ ոք չի կարող,նայիր հայելու մեջ և ասա՝ «Ողջո՛ւյն»:
Վերջիվերջո ահա թե ինչ է նշանակում սովորել՝ կարևոր չէ՝ կպարտվենք մենք խաղում, թե ոչ, կարևոր է, թե ինչպես մենք կպարտվենք, կփո՞խվենք արդյոք ի շնորհիվ այդ պարտության, թե՞՝ ոչ, ի՞նչ դաս կքաղենք մենք այդ ամենից, կկարողանա՞նք այդ դասը կիրառել այլ խաղերում: Տարօրինակ կերպով պարտությունը վեր է ածվում հաղթանակի:
Ոչ ոք չի կարող լուծել մի մարդու պրոբլեմները՝ ում պրոբլեմը կայանում է նրանում, որ նա չի ուզում, որպեսզի լուծվեն իր պրոբլեմները:
Մենք մեր կյանք ենք ձգում այն, ինչի մասին մտածում ենք:
Եթե անխոս սիրում ես մեկին, կարևոր չէ՝ ով է նա և ինչով է զբաղվում: Անխոս սերը արտաքնապես շատ նման է անտարբերությանը:
Գրառումս կավարտեմ Դավիթ Սամվելյանի(աստվածաբան,գրող) խոսքերով՝
fiction ☯
2015-12-18 21:57:19Culé(Make Just One Someone Happy
2015-12-18 22:05:05fiction ☯
2015-12-20 14:44:28Culé(Make Just One Someone Happy
2015-12-20 16:18:51♊
2015-12-19 00:13:49Culé(Make Just One Someone Happy
2015-12-19 02:30:57Նիկեա
2015-12-19 15:36:05Culé(Make Just One Someone Happy
2015-12-19 16:53:29Hakob
2015-12-19 16:56:16Culé(Make Just One Someone Happy
2015-12-19 17:56:59Culé(Make Just One Someone Happy
2015-12-20 19:05:34Stop crying you big baby.( ͡° ͜ʖ ͡°)
2015-12-27 00:32:08