Copy SMS

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին...

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում


   ...նվիրում եմ մանկության ընկերուհուս Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում....միացնենք ու կարդանք

   Բա՜րև  Մանկություն…հնացա՜ծ բան է, բայց, կներես, ուզում եմ  քեզ այսօր «Մանկություն» անվանել:

   Դու  փոխվել ես, մեծացել  (դե՛, բնականաբար, ես էլ), բայց ավելի շատ դու մեծացել ես  ու քիչ ես փոխվել, որովհետև քո  անունն անգամ մի վայրկյանմում իմ  առջև բացում է իմ ողջ մանկությունը, մեր մակությունը: Այո՛,  իհարկե՛,  չէ՞ որ նույն աչքերն են՝ այնքա՜ն պարզ ու ջինջ, նույն ժպիտը:

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում

    Ես հիշում եմ քեզ: Դու  6 էիր, 7,  ապա  8, 9, 11, 12, 13, 14, 15 կամ գուցե 16… ու հանկարծ մի օր 19 ես դառնում: Մեծացանք էլի…

   Իսկ մեր խա՜ղերը. հիշու՞մ ես դրանք: Չկա  երևի  մի  բան , որ  չենք  խաղացել: Ա՜խ, ինչքա՜ն  կափսոսամ այսօր,  որ  մի  խաղ  մտքովս  անցնի ,  որ չխաղացինք:  Դաշինքներ  էի  կնքում  մայրիկիս  հետ. եթե այս  անեմ ,   կթողնե՞ս  գնամ  «վերին թաղ» (անկասկած,  կնքել  ես  դրանցից): Ձեր  տնից մեր տուն մի  կարճ  ճանապարհ  ու  երկու  բանբեր.  ամենացնդած մտքերի մոլորակից եկած հաստատամիտս ՝  քույրիկս,  ու  հոգով  ու  մարմնով  մի իսկական շարժում եղբայրդ  միշտ պատրաստ  էին, ու խաղում էինք ու չէինք հոգնում:  Երևի խաղերն  անգամ  գիտեին , որ կյանքում  դեռ  շատ կհոգնենք,  իսկ   իրենք  բարի  էին,  ու  չհոգնեցրին:

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում     

Միայն հիմա  եմ  հասկացել , որ  ինչպես  ոչ մի էներգիա, այնպես  էլ ոչ մի սեր ու ջերմություն ոչինչ  չի լինում, երբեք  չի կորչում: Այդ մանկական կապի սերն ու ջերմությունը  վաղ անցյալում  հիշողություն  դարձավ,  բայց  բավական է մի փոքրիկ բան ու կզգամ այն իմ ամբողջ հոգով:

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում

 

      Ի՛մ  մանկություն, ի՛մ  բարի ընկեր,  իմ  համար  միակն  էիր.  մյուսներն  էլի  կային ,  բայց  երևի  ամեն  մարդ  ունի  մի  մանկություն,  իմը  դու  էիր,  մյուսներն  ուղղակի  խաղընկերներ էին, խաղացինք, անցան … անցան  բոլորը, անցավ  ամեն  ինչ, կանցնեն շատերը, կանցնի  ամեն  ինչ… ու  մեծացանք՝  մեկ–մեկ  դանդաղ ,  մեկ –մեկ  էլ  միանգամից:

       Եթե  կարծում  ես  ցնդած  բաներ  են  ու  խորթ  քո  հոգուն , ապա  խնդրում եմ  ոչինչ մի  ասա…

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում

        Ու  հիմա՝ այսօր, ես նորից հիշում եմ քեզ, հանում  անցյալդ, ասում, որ ճանաչել եմ քեզ, սիրել: Խոստովանում եմ՝  երևի այնքան էլ լավ չգիտեմ ,թե ինչպիսին ես  դու այսօր: Բայց  անկեղծ  ասած  դա  կարևոր  էլ  չէ:  Կարևորը  քո  գոյությունն է, քո կյանքում եղած կարևոր օրերից  այս ամենակարևոր օրը: Ամուսանում ես:  Երկրագնդի  վրա  կան  ծնողներ  ու  երեխաներ.  ծնող  չես՝  երեխա  ես:  Ծնող  ես թե երեխա՝  ունես  մանկություն: Ջերմագին  շնորհավորում եմ:  Մեծ սեր եմ մաղթում, հրաշալի բալիկներ ու նրանց համար  հրաշալի մանկական  առեղծվածներ: 

Անցյալից ինձ հետ ներկա հասած մեկին... - մանկություն,  հիշիղություն,  մոռացում

        Աքսա՜ն,  դու  բարի  ես,  իսկ դա ամենահզոր  զենքն  է  հաղթելու համար: 

Եղի՛ր երջանիկ,  Աստված  քեզ  հետ:



Շնորհակալություն ուշադրության համար...

15

14

1634

  • fiction ☯
    2015-12-22 21:19:39
    Երևի խաղերն անգամ գիտեին , որ կյանքում դեռ շատ կհոգնենք, իսկ իրենք բարի էին, ու չհոգնեցրին: :) Բայց երևի ամեն մարդ ունի մի մանկություն, իմը դու էիր:- Իրոք որ... Գրելաոճը պարզ էր ու հասկանալի, էնպիսին, որ ամեն մեկը անկախ ամեն ինչից իրենն է գտնում: Շնորհակալություն:
    • Նարե
      2015-12-24 00:17:43
      անտարբեր չանցար :) O:)
      • fiction ☯
        2015-12-24 20:22:40
        չէի կարող O:)
  • Stop crying you big baby.
    2015-12-22 22:45:16
    ասա թող կարդա հաճելի անակնկալ կլնի համոզված եմ :)
    • Նարե
      2015-12-24 00:16:50
      կարդացել ա արդեն (ծաղիկ) :)
  • Culé(Make Just One Someone Happy
    2015-12-23 23:00:40
    Վերևի առանձնացված տողը գրավեց հատկապես : Հետաքրքիր էր,ապրեք:
  • Impression
    2015-12-24 22:42:22
    Աքսա՜ն, դու բարի ես, իսկ դա ամենահզոր զենքն է հաղթելու համար: :) ամենաբնական, բոլորի մոտ գործող ու շատ ուժեղ զենք, ստացված էր, հետաքրքիր, ապրեք (ծաղիկ) (բռավո)
    • Նարե
      2015-12-24 22:54:03
      Դուք էլ ապրեք (ծաղիկ)